ՀԱՆԳԻՍՏ ԽՈՐՈՎԱԾԻ ԸՆԿԵՐԱԿՑՈւԹՅԱՄԲ, ԹԵ ՕՏԱՐ ԼՈՂԱՓԵՐՈւՄ
Ընթերցողները, հավանաբար, ամառային արձակուրդից առաջ ակնկալում են կարդալ ականատեսի աչքերով ներկա-յացված հետաքրքիր ու գեղեցիկ նկարագրություններ, նորաձև հանգստի մասին տողեր և ճամփորդական պատմություններ: Ավաղ, ավիատրանսպորտի նկատմամբ ունեցած անհաղթահարելի վախն ինձ զրկել է աշխարհի շուրջ ճանապարհորդելու հնարավորությունից: Սակայն այս հոդվածի նպատակն ամենևին էլ դա չէ: Եկեք անդրադառնանք Հայաստանին համեմատաբար մոտ գտնվող ամառային հանգստի գոտիներին և, թող ինձ ներեն հայրենակիցներս, նաև մեզ` հայերիս բնորոշ հանգստի կուլտուրային:
Անկեղծ ասած, վերջերս աշխարհն ավելի ու ավելի հաճախ եմ ուսումնասիրում Google Earth համակարգի միջոցով: Իսկապես, գերագույն բավականություն եմ ստանում Վիկտոր Հյուգոյի նկարագրած հին փարիզ-յան փողոցներով վիրտուալ զբոսանք կատարելուց, լեգենդար ճարտարապետական կոթողները զննելուց և, նույնիսկ, տիեզերքից կամաց-կամաց հասնելուց այն շենքին, որտեղից միացել ես համաշխարհային ցանցին: Իհարկե, համակարգի միջոցով կարելի է ապահովել նաև համապատասխան կլիմայական պայմաններ ու ձայնային ուղեկցություն, բայց, ինչպես հասկանում եք, դա ընդամենը ինքնախաբեություն է: Ամռանն անհրաժեշտ է հանգստանալ:
..


