ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ԱՐԾԱԹԻ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀՐԱՊՈւՅՐՆԵՐԸ


Եգիպտական խորհրդավոր գեղեցկության ու հոլիվուդյան փայլի սինթեզ կարելի է համարել արծաթյա զարդեղենի այս հավաքածուն, որը վերջերս ընդգրկվեց Լոնդոնի խոշորագույն ցուցահանդես-վաճառքներից մեկում:

Այն եգիպտական աշխարհահռչակ բրենդ Azza Fahmy-ի և բրիտանացի անվանի դիզայներ Ջուլիեն Մաքդոնալդի համատեղ աշխատանքի արդյունքն է: Էթնո ոճով ստեղծված այս շարքը, պահպանելով հնագույն եգիպտական արվեստը, միաժամանակ նրբորեն ենթարկվում է Ջուլիեն Մաքդոնալդի նորարարական շնչին: Լոնդոնի նորաձևության շաբաթին մասնակցելուց հետո հավաքածուն այսօր ցուցադրվում է Մաքդոնալդի Kabiri բուտիկում:

Թե' Մաքդոնալդը, թե' Azza Fahmy-ն առհասարակ արծաթեղենին նախապատվություն տալը համարում են բարձրաշխարհիկության նշան, իսկ ՙերբ ազնվազարմ մետաղը ներկայացված է հնի նորագույն դրվագումներով, ճշմարիտ ճաշակը չի դիմանա գրավչությանը՚:





ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԸՆԾԱՆ
Գոհաբանության օրը վաղուց անցյալում է, սակայն Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբամային չի լքում տոնական տրամադրությունը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Միշել Օբամային և, արդեն որպես երկրի ղեկավար, նրան մատուցել իր առաջին նվերը` 30 000 դոլար արժողությամμ մի թևնոց` նախընտրական երկարատև քարոզարշավում իրեն աջակցելու և խորհուրդներով օգնելու համար:



ՆՈՐԱՁԵՎ ԿԱՀՈւՅՔ` ՄԱՐԿԱՏՈՅԻՑ
Եթե ձեր տանը միմիայն ինքնատիպ, անսովոր ու, միաժամանակ, բարձրարժեք կահույք է տեղադրված, ուրեմն իտալացի դիզայներ Լուչիանո Մարկատոյի ստեղծած աթոռների նոր հավաքածուն, վստահաբար, ձեզ կհետաքրքրի:



ԿԱՇԵՊԱՏ ՇԱԽՄԱՏ
Կաշեպատ այս շախմատը դիզայն եր Դալ Նեգրոյի մտահղացումն է: Նրա ստեղծած նրբակերտ խաղաքարերը տրամադրում են երկարատև ու հաճելի մրցակցության: