TISSOT GENEROSI-T
ԺԱՄԱՑՈւՅՑ` ՆՐԲԱԳԵՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Tissot ընկերության վերջին` Generosi-T մոդելը ոճային հակասության նոր ու զարմանալի մարմնացում է:
Դրա պարզ, լակոնիկ դիզայնն աննկատելիորեն համադրվում է թե' թանկարժեք մետաղների և թե' ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Իսկ մյուս կողմից դասական համարվող ուղղանկյուն թվատախտակն այս ժամացույցում համալրված է նրբաճաշակ աղեղնաձև լուծումներով:
Generosi-T մոդելը կատարյալի և ոճային զսպվածության հանդիպում է 3 գույների ներքո` սև, սպիտակ, կարմիր: Ժամացույցի կերպասե կապիչների սպիտակն անմեղության խորհուրդ ունի, կարմիրը` կենսական ուժի, եռանդի, իսկ սևը` խորհրդավորության: Generosi-T-ն իսկական ժամանակակից կնոջ ժամացույց է, այն կնոջ, ով հպարտ է իր կանացիությամբ, բայց և պատրաստ է անակնկալների:
Ընկերության տնօրինության կարծիքով` հենց այդպիսին է Բոլիվուդի նորահայտ աստղ` դերասանուհի և մոդել Դիպիկա Պադուկոնը: Պայմանագրի համաձայն`
նա պետք է լինի Tissot-ի դեմքն ինչպես Հնդկաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
|