Լոգախցիկից մինչեւ ՙտիեզերք՚
Աշխարհահռչակ Pininfarina դիզայն ստուդիան, որը հեղինակն է շքեղ և հարմարավետ այնպիսի ավտոմեքենայի դիզայնի, ինչպիսին է Ferrari
P45-ը, աշխարհին ներկայացրել է լոգախցիկների իր ստեղծած շարքի (ալֆա, գամմա և սիգմա) վերջին գլուխգործոցը:
Էլիտար ջակուզիներ արտադրող իտալական Morphosis ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Omega Morphosis for Jacuzzi-ն, որն իր ֆունկցիոնալ հնարավորություններով ձեզ
կտեղափոխի զգայական ու հեքիաթային մի աշխարհ: Շոգեբաղնիքի էֆեկտով այս լոգախցիկն ունի ՙանձրևային՚ ցնցուղ, հիդրոմերսող 4 շիթ և յուրահատուկ կառուցվածք, որը ցնցուղ ընդունելը հարմարավետ կդարձնի և’ կանգնած, և’ նստած դիրքում:
Սահմանափակ քանակությամբ արտադրված Omega լոգախցիկն արտադրության կհանվի հունիսի սկզբին` 20 000 դոլարով:
|