ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԷԼ-Էլիտար Կյանք» ամսագրի առաջին համարը լույս է տեսել 2004թ հունվարի 31-ին` շուրջ մեկամյա լարված աշխատանքի արդյունքում: Ամսագրի հիմնադիրը Ավետիս Խախամյանն է, ով մոտ երկու տարի հանդես է եկել նաև որպես գլխավոր խմբագիր:

2005թ նոյեմբերին ամսագիրը վերանվանվեց ԷL Style:
2006թ հոկտեմբերին ամսագրի ստեղծագործական խորհուրդն աշխատանքի հրավիրեց Գոհար Հայրապետյանին, ով դարձավ ԷԼ Style-ի նոր գլխավոր խմբագիրը:
2008թ սեպտեմբերին ԷԼ Style-ի գլխավոր խմբագրի պարտականությունները ստանձնեց Սուսաննա Ալեքսանյանը:
2008-ի ավարտին ԷԼ Style-ի խմբագրական խորհուրդը որոշեց փոփոխել ամսագրի ո'չ միայն արտաքին տեսքն ու տարբերանշանը` ԷԼ Style-ը, այլև հիմնական ուշադրությունը կենտրոնացնել ամսագրի երկու գլխավոր ուղղվածություններին` ոճ և fashion հասկացություններին:

Նոր փոփոխություններով պայմանավորված` 2009 թվականի փետրվար ամսից ամսագրի գլխավոր խմբագիր նշանակվեց Մայա Պողոսյանը:


ԱՇԽԱՏԱԿԱԶՄ   ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՆԱՑՈւՑԱԿ  


Editorial
Հաղթանակի ոգով


Մեր ամսագրի յոթնամյա պատմության ընթացքում պարբերաբար անդրադարձել ենք շոուբիզնեսի ներկայացուցիչներին, աշխարհահռչակ հայ ազգի մարզիկներին,մեր ժողովրդի սիրված ու ճանաչված մյուս գործիչներին: ԷԼStyleի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հանրությանն արդեն իսկ քաջ ծանոթ մարդկանց ամեն անգամ ներկայացնումէ բոլորովին նոր, անսովոր, հետաքրքիր կերպարներում` հաճելիորեն զարմացնելով թե ’ իր ընթերցողներին, թե հենց ֆոտոպատմության հերոսներին:

Այս համարում մենք որոշեցինք ներկայացնել Հայկ Մարգարյանին` նույն ինքը ՀՏ Հայկոյին: Սակայն ծանոթ լինելով ՀՏ Հայկոյի երաժշտությանը, աշխարհայացքին ու խառնվածքին` այս անգամ որոշեցինք շապիկի հերոսին ներկայացնել իր բնական կերպարում, կնոջ` Սյուզիի հետ, ով, իդեպ, պրոֆեսիոնալ մոդելներից ոչ պակաս համարձակ ու արտիստիկէր: Ֆոտոշարքից, կարծում եմ, ձեզ արդեն պարզ դարձավ, որ
նկարահանումների ողջ ընթացքը բավականին էքստրեմալ էր ու փորձություններով լի: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ հիացմունքս արտահայտել այս զույգին` իրենց պրոֆեսիոնալիզմի, համբերատարության և կատարած աշխատանքի համար: Այսօր ԷԼStyle ը հաճախ է անդրադառնում այնպիսի լուրջ ու ծանրակշիռ թեմաների, ինչպիսիք, թերևս, այնքանէլ հաճախ չեն հանդիպում գլյանցային ամսագրերում:

 


Դրանով մենք նպատակ ունեն քչանտեսել մեր հասարակության նաև ընթերցասեր հատվածի հետաքրքրությունները և պարբերաբար ներկայացնել տվյալ ժամանակամիջոցին համահունչ և ուշագրավ թեմաների շուրջ հրապարակումներ: