–Ե՞րբ հասկացաք, որ պետք է ստեղծել Mariam Aria և Hermin Design & Decor բրենդները:
-Ստեղծագործում եմ արդեն 15 տարի:
Մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների եւ անընդհատ մտածել բրենդ ստեղծելու մասին: 2011թ-ին բալիկիս ծննունդը հիմնովին փոխեց ստեղծագործական աշխարհս: Ստեղծեցի առաջին բրենդը, աղջկաս անունով՝ Mariam Aria:
Զուգահեռ սկսեցի նաեւ դեկորներ պատրաստել եւ ձեւավորել հասարակական վայրեր ու առիթներ:
Պահանջարկն օրեցոր մեծացավ, արդյունքում՝ ստեղծվեց երկրորդ բրենդը՝ Hermin Design & Decor-ը:
Իսկ ահա 2019թ-ին հիմնեցի 7Seven Photoroom-ը: Աքսեսուարներն ու դեկորները պատրաստելուց հետո լուսանկարում եմ և մշակում լուսանկարները. կարելի է ասել՝ ամեն ինչ անում եմ ինքս՝ մեկ վայրում:
–Ձեր գործում գերակշռում է տաղանդը թե՞ աշխատանքը:
-Երկուսը մեկում, եթե աշխատասեր եւ ձգտող չլինես, չես կարողանա տաղանդդ դրսևորել:
–Իսկ ո՞րն է ամենից դժվարը. ձեռագործ իրերի թե՞ դեկորների ստեղծումը:
-Պատկերացրեք երկուսի դեպքում էլ դժվար է: Ձեռագործ իրերը պահանջում են շատ մանրակրկիտ աշխատանք եւ լռություն, իսկ դեկորները՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ տարածքի հետ աշխատելու դժվարություն:
–Ի՞նչն եք կարևորում այս յուրահատուկ գործում:
-Պատասխանատվությունը, որակը, սեփական ձեռագիր ունենալն ու իհարկե, հաճախորդի գոհունակ ժպիտը: Այս ամենի շնորհիվ եմ հասել այն ամենին, ինչ տեսնում եք:
–Ստեղծագործելու հետ կապված յուրաքանչյուր գործ պահանջում է ոգեշնչում: Ի՞նչը կարող է Ձեզ ոգեշնչել:
-Ամեն ինչից կարող եմ ոգեշնչվել. տգեղ եւ անիմաստ ոչինչ չկա, պարզապես պետք է մոտենալ գեղեցիկ եւ ճիշտ կողմից:
Սիրում եմ ինպրովիզներ, վերջին վայրկյաններին կարող եմ բավականին լուրջ եւ տեսանելի փոփոխություն կատարել:
–Ուրիշ տաղանդներ կա՞ն:
-Այո՜, աշխատասեր եւ ստեղծագործող մարդը միշտ ունենում է նոր բացահայտումներ:
Փակագծերը չեմ բացի, բայց պատրաստվում եմ ցուցահանդեսի:
–Կա՞ ինչ–որ դեկորացիա, որը կփոխարինի ամանորյա ավանդական եղևնուն:
-Այո, այս տարի պատրաստեցի եւ արդյունքը շատ գովելի էր, մարդիկ գնահատեցին:
–Առաջիկա ծրագրե՞րը….
-Առաջիկայում ունեմ արտերկրյա մաստեր կլասներ, և նոր ձևաչափով կվերաբացվի 7Seven Photoroom-ը: