Pierre Hardy-ն ակնհայտորեն ներգրավվել է ոսկերչական բիզնեսի մեջ: Հաշվով չորրորդ հավաքածուն այս անգամ նախապատրաստվել է Hermès ապրանքանիշի համար: Ընտրվել են չորս տարբեր թեմաներ և ոճային լուծումներ: Բոլոր չորս տարբերակները միմյանցից այնքան են տարբերվում, որ ասես տարբեր հավաքածուներ լինեն: Վերնագիրը մի փոքր հեգնանք է պարունակում՝ բարձր ոսկերչություն կամ Haute Bijouterie: Ակնեղեն, մարգարիտներ, գունային պայծառ պալիտրա և զսպվածություն, այսպես կարելի է երկար թվարկել: Կարծում ենք հաջողված և չափազանց օրիգինալ այս իրերը կգտնեն իրենց արժանի տիրուհիներին: Այս համագործակցության արդյունքը ոչ միայն տպավորիչ է, այլև չափազանց բարձրորակ.օգտագործվել են լավագույն ադամանդներն ու թանկարժեք քարերը: