Այս տարվա ամենանորաձև վարսերի ներկման տարբերակներն ամառային այս սեզոնին համարվում են բարալայաժը, light օմբրեն և սանթաչը: Լավագույն գունագետները աշխատում են վարսերի ներկման մեթոդները մոտեցնել արվեստին: Արդեն մի քանի տարի շարունակ վարսահարդարները շարունակում են համալրել շուկան ներկման նոր տեխնոլոգիաներով, իսկ արդեն վաղուց հայտնի օմբրե ներկման տեսակին ավելացել են բալայաժը, սանթաչն ու սոմբրեն: Շատերի կարծիքով այս նորաձև ներկման մեթոդները 2012 թ-ից են մոդայիկ,սակայն նշեմ որ այս միտումը դեռևս հայտնի էր 90 ականներին…
Մասնագետների խոսքով ներկման այս տարբերակներն առավել քան արդյունավետ են, ծախսում ես քիչ ժամանակ և թարմեցումն էլ ընդամենը 25-30 րոպե է պահանջում: Ներկման հիմքում ընկած են բնական գույներն ու ենթատոները, գունային պալիտրան ըստ ցանկության կարելի է ընտրել և փոփոխել: Մասնագետների խոսքով կարևոր է յուրաքանչյուր ներկման միջոց նախ տեստավորել այնուհետև կիրառել: Դարեր շարունակ կանանց վարսերի ներկումը, հարդարումն ու խնամքը երկարատև ընթացք էր պահանջում և նմանվում էր ծիսական արարողության: Այսօր գլխավոր տեղում է պրակտիկությունն ու արդյունավետությունը: Հոգեբանների կարծիքով էլ վարսերի գույներն էլ ունեն իրենց նշանակությունը և գույնի փոփոխությունը շատ անգամ սուլում է կյանքի փոփոխության մասին…
