Recent posts
To top
28 Mar

ԳՐԵՅՍ ԷԼԻԶԱԲԵԹ. ԱՐՔԱՅԱԿԱՆ ՆՐԲԱԳԵՂՈւԹՅՈւՆ

Գրեյսն այն 16 մոդելներից է, ով նախորդ տարի դեկտեմբերի 5-ին առաջին անգամ ներկայացավ Victoria’s Secret նորաձևության շոուին: Ու արդեն այսօր նա նորաձևության հսկաների դիտակետում է:

Ադրիանան (նկատի ունի սուպերմոդել Ադրիանա Լիմային.- հեղ.) բացականչեց. ՙԴե°, աղջիկնե°ր, գնացի°նք՚: Ու վազեց առաջ: Այս աղջիկների հետ լինելը չտեսնված փորձ էր ինձ համար՚,- Victoria’s Secret-ի մասին իր տպավորություններն է կիսում երիտասարդ մոդելը www.wmagazine.com կայքէջին: Դրանից երկու ամիս առաջ Գրեյսը հայտնվում է ֆրանսիական Vogue-ում, հետո ներկայանում Oscar de la Renta-ի ցուցադրությանը` դառնալով հերթական ՙռումբը՚ բարձր նորաձևության բեմում: Մոդելը, Ջիջի Հադիդի և Քեյթ Ափթոնի պես, իր կարիերան սկսել է Guess ապրանքանիշի հետ համագործակցությամբ: ՙՆորաձևությունը մեր քաղաքում մեծ կշիռ ու տարածվածություն չուներ,- պատմում է Ֆլորիդայի Լեյք Սիթիում ծնված 19-ամյա գեղեցկուհին Vogue ամսագրին Tory Burch ապրանքանիշի ցուցադրությունը բացելուց անմիջապես հետո և ավելացնում:- Կողքից այս ոլորտն այնքան հասանելի է թվում, այնքան պարզ ու նաև գլամուրային: Բայց միայն հայտնվելով այս խելահեղ աշխարհում ու դառնալով դրա մի մասը` ես հասկացա, որ մեծ աշխատանք ու նվիրում է պահանջվում՚: Tory Burch-ի շոուի հետ կապված մոդելը պատմում է նաև, որ այն իսկական փորձություն էր իր համար, և որ յուրաքանչյուր ցուցադրությունից առաջ ինքն անցնում է ամենատարբեր զգացողությունների միջով: ՙԵս շատ լարված էի: Անընդհատ այսուայն կողմ էի գնում, երգում քթիս տակ, իսկ շուրջս բոլորը ստիպված էին ինձ հետ չիզքեյքից խոսել, որպեսզի շեղեին ինձ՚ (www.vogue.com): Ու չնայած այս անհանգստություններին ու լարվածությանը` Գրեյսը նկատում է, որ իր հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է: ՙՄի անգամ քասթինգի էի գնում, երբ հանկարծ, չգիտես որտեղից, հայտնվեցին պապարացիներն ու սկսեցին չորս կողմից ՙռմբակոծել՚ իրենց ֆլեշներով` անակնկալի բերելով ինձ՚: Գրեյս Էլիզաբեթը, սակայն, վայելում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կարիերայում, թեկուզև դրանք համեմված են նման անկանխատեսելի ու սթրեսային պահերով: ՙՈւմ հետ եմ ես ամենից շատ ուրախություն ու բերկրանք ապրե՞լ: Բոլորի,- պատմում է նա Vogue-ին:- Նորաձևության շաբաթները հրաշալի հնարավորություն են` հանդիպելու ամենատարբեր մարդկանց աշխարհի ամենատարբեր մասերից: Այստեղ` Նյու Յորքում գտնվելն արդեն իսկ հիշարժան է: Այս քաղաքը ստիպում է քեզ մշտապես արթուն ու կենդանի մնալ՚,- խոստովանում է արքայական էլեգանտությամբ օժտված նոր fashion մուսան (գլխավոր նկարըª Vogue, Spain, նոյեմբեր 2016):

1 copy

ELLE Italy June 2016 , (1) copy

medium_portrait copy

PARIS, FRANCE - NOVEMBER 30: Model Grace Elizabeth walks the runway during the 2016 Victoria's Secret Fashion Show at Le Grand Palais in Paris on November 30, 2016 in Paris, France. (Photo by Michael Stewart/FilmMagic)

ELLE Italy June 2016 , (2) copy

Անդրադարձը՝ Նանե Վարդանյանի