Recent posts
To top
18 Apr

Աղմկահարույց նախագծի գաղտնի մանրամասները …Grand Turismo 2016

cover

Հարցազրույց  Grand Turismo նախագծի ղեկավար ՝ Էդուարդ Մարգարյանի հետ:

-Ինչպե՞ս առաջացավ  Գրանդ Տուրիզմո նախագծի գաղափարը :      

– Այս նախագծի գաղափարը առաջացավ հենց այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր երեկույթ իր ավարտի լիմիտավորված ժամանակն ունի, իսկ այս դեպքում ոչ: Այն բիզնես նախագիծ չէ և Գրանդ Տուրիզմո նախագծի փաթեթը վաճառվում է գրեթե ինքնարժեքով: Սա նաև  տուրիզմի զարգացմանն ուղղված քայլ է: Մեր նպատակն է այնպիսի ժամանց ապահովել, որը թույլ կտա մասնակիցներին լիցքաթափվել առօրյայից և անմոռանալի ժամանակ անցկացնել: 2013թ-ից սկսած Էլ հոլդինգը պարբերաբար կազմակերպել է տարբեր  նմանատիպ միջոցառումներ: Սա պարզապես մեր ընկերների հետ լավ ժամանց ապահովելու փայլուն միտք  է և տարբերակ, որը այս անգամ տեղի կունենա հունիսի 3-6-ը : Փաթեթն ընդգրկում է հատուկ մշակված երթուղի , որտեղ  ներկայացված  են  երեկույթներն ու կանգառները, ժամանցի վայրերն ու հյուրասիրությունը:Ունենք արդեն  հատուկ ամրագրված  50 հյուրանոցային համար,  Վրաստանի՝Թիֆլիս քաղաքում:Այս  սահմանափակ թվով փաթեթները բաժանվում են մի քանի խմբի  silver, gold և platinium :Յուրաքանչյուր  փաթեթն էլ  ընդգրկում է   հատուկ  բորդ համարանիշ:

DSC_9520

-Արդյո՞ք գոյություն ունի այս նախագծի նախատիպը:

Այո, գոյություն ունի բրիտանական  Gumball 3000 աշխարհահռչակ  նախագիծը, որը տևում է  7-10-ը օր: Երթուղին ,իհարկե, Եվրոպայի քաղաքներով է ուրվագծված  և մասնակիցները ներկայանում են  միմիայն թանկարժեք  սպորտային մեքենաներով: Մասշտաբները  ավելի մեծ են և կան պարտադիր պայմաններ, որոնք պետք է պահպանվեն բոլոր մասնակիցների կողմից:

Ինչպե՞ս եք ընտրում մասնակիցներին կամ առհասարակ ով կարող է միանալ Ձեզ:

Մեզ կարող են միանալ հետաքրքիր և կենսախինդ մարդիկ, ովքեր սիրում են  լավ ժամանակ անցկացնել:  Գրանդ Տուրիզմո  նախագիծն ունի իր առանձնահատկությունները , այդ պատճառով  մենք զգուշությամբ  ենք   ընտրում  մասնակիցներին  և լիմիտավորված 50 տոմսերից այս պահին մնացել է ընդհամենը 15 տոմս : Մասնակիցներն  Էլ հոլդինգի գործընկերներն են ,ինչպես նաև հայտնի ֆոտոնկարիչներ ,շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մոդելներ, դերասանուհիներ: Հյուրեր ունենք նաև Վրաստանից և Դուբայից, որոնք կմիանան մեզ  մեկ օր շուտ արդեն Pre party-ի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 3-ին El Sky Bar-ում:

Ինչպի՞սի մեքենաներ կարող են մասնակցել այս նախագծին:

-Խրախուսվում են, իհարկե, հետաքրքիր սպորտային մեքենաները, թեպետ այս նախագծին կարող է մասնակցել ցանկացած մեքենա : Կան այնպիսի մասնակիցներ, որոնք հանդես կգան  հետաքրքիր  և էքսկլուզիվ մեքենաներով : Այս անգամ ևս  ունենք արտառոց մեքենաներ , օրինակ ,ունենք մեկ  Պոբեդա մակնիշի և մի քանի  սպորտային այլ մեքենաներ,ունենք նաև  1967 թ-ի  Jaguar մակնիշի  անտիկ ավտոմեքենա:

nnnm

Կա՞ արդյոք տեխնիկական աջակցություն:

-Հաշվի առնելով, որ այս երթուղին պարտադիր պետք է ունենա տեխնիկական սպասարկման ապահովություն, մեզ միացել է Bosch ընկերությունը, որը կապահովի մեր  անխափան ընթացքը: Չենք անտեսել նաև մեր հյուրերի անվտանգությունը , հրավիրել ենք ճանապարհային երթևեկության  անվտանգության ապահովման  ոստիկաններ, ովքեր  ամբողջ երթուղու ընթացքում կուղեկցեն մեզ:

Կարո՞ղ եք նկարագրել ամբողջ երթուղին:

Հունիսի  3-ին El Sky Bar-ում ,երեկոյան ժամը  9.00-ին  մասնակիցների ծանոթության  միջոցառումն է  տեղի  ունենալու: Հաջորդ  օրը  ժամը 12.00-ին  հավաքվում ենք Շահումյան հրապարակում, որտեղ տեղի է ունենալու փոքրիկ շոու ծրագիր  DJ –ի ուղեկցությամբ: Այստեղից էլ  Ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ երևանյան փողոցներով մեքենաների շարասյան մի քանի երթ անելուց հետո կշարժվենք դեպի Ալավերդի՝ ունենալով 3 Check point կանգառներ՝  Չայնի Դոմիկում և Սևան-Դիլիջան մայրուղու հարևանությամբ,ի  դեպ այն  կոչվում է Պուրի ստոպ: Վանաձոր քաղաքում   կունենանք ևս մեկ կանգառ՝  Shuka  stop: Ժամանելով  Ալավերդու Թուֆենկյան Ավան Ձորագետ՝  ժամը 6.00 –ին,  համեղ ընթրիքից  հետո,  երեկոյան  տեղի կունենա Open Air Party-ն: Առավոտյան կշարժվենք դեպի  հայ-վրացական սահման, արդեն  Թիֆլիս քաղաքում կտեղակայվենք  Rooms բարձրակարգ  հյուրանոցում: Երեկոյան կըմբոշխնենք ավանդական վրացական  ընթրիք՝ In The Shadow Of Metekhi  ռեստորանում,իսկ ժամը 9.00-ին վրաստանյան  El Centro club-ում տեղի կունենա արդեն թվով երրորդ party-ն :Կշարժվենք դեպի Հայաստան  վաղ առավոտյան և կունենանք փոքրիկ կանգառ  Դիլիջանում ՝Գետափ ռեստորանում, որտեղ տեղի կունենա Open Air BBQ party-ն…Սա կլինի ետ վերադարձի ճանապարհի վերջին միջոցառումը, որտեղից արդեն կուղևորվենք Երևան…

 

gg

_63A1647

DSC_8428

_63A4345 _63A1967 DVE_3469 _63A2600 _63A2831 _63A3828

DSC_0075 _63A4161 _63A4240  _63A4609 _63A4765 _63A4827 DSC_0062 DSC_0068   DSC_8439 DSC_8559 DSC_9442 DSC_9474 DSC_9475 DSC_9477 DSC_9501 DSC_9515 DSC_9675 DSC_9698 DSC_9715 DSC_9886 DVE_2803 DVE_2844 DVE_2884 DVE_3319  IMG_0450