Recent posts
To top
15 Dec

Ջորջ Քլունին ընկերներին միլիոններ է նվիրել

Նա ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ և ցանկալի տղամարդկանցից մեկն է, այլ նաև ժլատ չէ: Ջորջ Քլունին տարիներ առաջ իր մտերիմ ընկերներին նվիրել է մեկական ճամպրուկՙ լցված միլիոն դոլարով:

14 ընկեր-միլիոնատերերից մեկըՙ Ռանդ Գերբերն այս մասին պատմել Entertainment Tonight-ին:

Նրա խոսքով` Քլունին պարզապես զանգել է և ընթրիքի հրավիրելՙ ոչինչ չնախազգուշացնելով: 2013 թվականի սեպտեմբերի 27-ի ընթրիքը, սակայն, սովորականներից չի եղել. դերասանն այս քայլով որոշել է իր երախտագիտությունը հայտնել տղաներինՙ իր կողքին լինելու և դժվար պահերին աջակցելու համար:

Գերբրը պատմել է, որ միլիոնից հրաժարվելու տարբերակ չի եղել. եթե չվերցներ իր նվերը, ոչ ոք ոչինչ չէր  ստանա: Ինքն էլ որոշել է վերցնել ու բարեգործություն անել:

Առատաձեռն Քլունին այս ընթրիքից գրեթե մեկ տարի անց ամուսնացավ ներկայիս կնոջՙ Ամալի հետ, հիմա նրանք 2 երեխա ունեն: