Recent posts
To top
14 Jul

«Առաջին անգամն եմ սա ասում․․․․․»․ Գոռ Եփրեմյան

cover shablon 1

Գոռ Եփրեմյանի հետ զրուցել ենք ամենատարբեր թեմաներից․ երգչի և դերասանի կարիերան, Երևանն ու Լոս Անջելեսը և իհարկե երկրպագուներն ու արտիստի «սիրտը»՝ մեր զրույցում։

davtyanphoto-3049

-Ասել եք՝ «Ինձ ինչ հիշում եմ, երգում եմ»․․․․հիշե՞նք։

-Ահա (ժպտում է․-հեղ)։

՞նչ էիք երգում։

-Ժողովրդական։

Մեր տանը տատիկս միշտ ժողովրդական երգեր էր երգում։ Ես լսում էի, լսում․․․․և մի օր էլ միամիտ սկսեցի երգել․ սխալ բառերով։ Տատին նկատեց, որ «սլուխ» ունեմ ու սկսեց ինձ ճիշտ սովորեցնել։

Ո՞րն է առավել «Ձերը»՝ երգարվեստը թե՞ դերասանական արվեստը։

-Երգարվեստը։ Երգն ինձ համար առաջնային եղել է ու կլինի։

Երկրպագուների մեծ բանակի արժանանալու համար պետք է․․․․․

-Նրանց հետ անկեղծ լինել։ Տեսախցիկը միշտ ցույց է տալիս․ եթե անկեղծություն չլինի, այն երևալու է։

Ի՞նչ եք կարծում նրանք ավելի շատ սիրում են Ձեզ որպես երգիչ թե՞ սերիալից՝ «Դավիթին»։

-Գիտեք, ալբոմի շնորհանդեսի ժամանակ CD-ի բոլոր 16 երգերից որը hնչում էր, ներկաները երգում էին միասին․ այստեղ արդեն «Դավիթը» չկա և կարծում եմ նրանք սիրում են երգերը և ինձ որպես երգիչ։

-Մենք հետևում էինք, թե որքան ջերմ Ձեզ ընդունեցին այդ օրը․․․․․սպասո՞ւմ էիք։

-Անկեղծ՝ ոչ․ շատ անսպասելի էր, որ այդքան մարդ կգա։ Ես վերջին պահին իմ պրոդյուսերին՝ Ալեքսանդրին, խնդրում էի՝ մի վիդեո նկարեր ուղարկեր, տեսնեի՝ մարդ կա-չկա, տրամադրվեի․․․․չուղարկեց, ասաց՝ կգաս կտեսնես։

davtyanphoto-3019

Հիմա շնորհանդեսները շատ քիչ են, գուցե մեր այս քայլը «արթնացնի» սովորույթը, որովհետև եթե ունես լսարան, պարտավոր ես նրանց հետ հանդիպել, շփվել օնլայնից դուրս՝ իրական կյանքում։

Ճի՞շտ է, որ խաբում եք հարցազրույցների ժամանակ,երբ ասում եք՝ Ձեր սիրտը ազատ է։

-Այո (ժպտում է․-հեղ․)։

Հիմա էլ եք խաբելո՞ւ։

-Ոոոչ։

Ձեր սիրտը․․․․

-Զբաղված է։

Առաջին անգամ եմ սա ասում ու էլ ոչինչ․․․

Ինչպիսի՞ն պետք է լինի «նա»։

-Մարդամոտ, բարի և գեղեցիկ․․․․այնպիսին, որ ամբողջությամբ սիրես այդ մարդու անձը։

-Որոշել եք, որ նա պետք է լինի միանշանակ հայուհի։ Ինչո՞ւ։

-Հայուհու մեջ այն «ադաթն» ու դաստիարակությունը կա, որն ուրիշ ազգերի մեջ այդքան չեմ տեսել։ Միանշանա՛կ հայուհի։

Մեր աղջկները գեղեցիկ են ու մի տեսակ կրակոտ․ մնացածն ինձ համար սառն են։

davtyanphoto-3038

-Հե՞շտ է Ձեզ «հունից հանել»։

-Չէ՛։

-Իսկ ինչը՞ կհանի։

-Սուտը։ Խաբեն՝ իմանալով, որ չեմ սիրում այն։

-Ի՞նչն է պետք «թեթև տանել»։

-Ամեն ինչը։

Օրինակ, 13-14 տարեկան հասակում մեր զորամասերում, ծերանոցներում և մանկատներում ես միշտ բարեգործական համերգներ եմ ունեցել։ 3 տարբեր սերունդներ են չէ՞․ ամեն մեկն իր հոգսն ու ցավն ուներ․․․․․տարիները անցնում են, եթե մի բան չես կարող փոխել՝ թեթև տար։

-Ի՞նչ կա Երևանում, որը չկա Լոս Անջելեսում։

-Ազատություն։

Այնտեղ ես չեմ կարող զանգել կամ տեսնել ընկերոջս երբ ուզում եմ․ մարդիկ զբաղված են, քնած կամ չեն հասցնում, իսկ այստեղ օրվա որ ժամին էլ լինի՝ քո հարազատին կարող ես տեսնել ու շփվել։

Բոլորը քոնն են, հայ են, քո պես են ու քո տանն ես։

davtyanphoto-3060

-Ամենասիրելի վայրը Երևանում․․․․

-Չեմ ուզում առանձնացնել ժամանցավայր․ հենց քաղաքն է, որտեղ ուղղակի քայլում ես, հարազատ դեմքեր տեսնում ու մի վայրկյանն էլ բավական է բարևելու, գրկելու և անցնելու համար։

-Հայտնիությունը Ձեզ դո՞ւր է գալիս։

-Այո՝ հաճելի ու բարի խոսքերից մինչև քննադատություն։

-Բայց ես քննադատության, վատ մեկնաբանության չհանդիպեցի․․․․

-Առանձին են գրում (ծիծաղում է․-հեղ.)։

Իսկական տղամարդուն բնորոշ 3 հատկանիշ ասեք․․․․

Ուժեղ, հավատարիմ և հուսալի մարդ կնոջ ու ընտանիքի համար։

davtyanphoto-3082

Առաջիկա ծրագրերը․․․

-Հուլիսի 16-ին վերադառնում ենք․․․․շատ-շատ երգեր ունեմ, պետք է տեսահոլովակներ նկարահանենք։

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ունենալու ենք մենահամերգներ․ մեկ օր Մոսկվայում, այնուհետև համերգային շրջագայություն Եվրոպայի 10 քաղաքներում։