Recent posts
To top
20 Oct

Fashion trade show-ի երկրորդ օրվա ցուցադրությունը Երևակ էքսպո կենտրոնում

IMG_9524

 

Հոկտեմբերի 18-ին «Երևան էքսպո» կենտրոնում իրականացվեց նոր նախագիծ` «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» խորագրով:

Համաժողովին ոլորտի խնդիրներն ու մարտահրավերը ներկայացրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Արդյունաբերության վարչության պետ Արմեն Եգանյանը, Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի ցուցահանդեսների և մարքեթինգի բաժնի ղեկավար Օքսանա Դուտովան, Հայաստանում UNIDO-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկին, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկը Գասպարյանը :

Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին դիզայներ Սվետլանա Հակոբյանի «Throughout history into fashion» և դիզայներ Լիդիա Օռլովայի «Ոչ շատ սարսափելի հեքիաթ» հավաքածուները:

Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։

Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը:

IMG_8859 IMG_8922 IMG_8942 IMG_9042 IMG_9105 IMG_9155 IMG_9162 IMG_9225 IMG_9243 IMG_9255 IMG_9524 IMG_9575