Recent posts
To top
6 Jun

Բնական ծաղիկներ և ցողի տեսքով քող. ինչպես է ստեղծվել Chanel Haute Couture հավաքածուն

chane

Կապսուլային հավաքածուներից հետո մրցակից կողմերին շատ է հետաքրքրում՝ ինչպես է ստեղծվել կոնկրետ իրը, և ինչ պատմություն կա դրա ետևում:

3

Buro-ն ներկայացնում է Chanel գարուն-ամառ 2019 կուտյուրային հավաքածուի բեքստեյջային պատմությունը:

1

Հավաքածուի մի կերպար ստեղծված է բնական ծաղիկներով:

7

Դրանք մշակվում են խեժով, չորացվում և կարվում հագուստին: Հարցին, թե ինչպես են նման զգեստով նստում, Chanel-ը պատասխանել է՝ «You just don’t»:

3

Բնական ծաղիկները լրացված են բարդ ասեղնագործությամբ: Բացի այդ զգեստի վրա հանդիպում են նաև մետաղական ծաղիկներ՝ ստեղծված Goossens նորաձևության սրահում:

2

Բաճկոնները, այդ թվում երկարացված, զարդարված են կոճակներով, որոնք Chanel-ի համար 50 տարուց ավելի է ստեղծում է Desrues-ը:

4

Փարիզյան այս փոքրիկ արհեստանոցը զբաղվել է նաև մազերի ձևավորմամբ՝ հավաքածուից վերցնելով ծաղիկներ:

5

Օղերը և մազակալները ձեռքի յուրօրինակ աշխատանք են, որոնք է Desrues-ի հետ ստեղծել է Lemarié-ն:

Ցուցադրության փակումը անակնկալ էր, երբ մոդելը հերթական զգեստի փոխարեն ներս մտավ լողազգեստով և գլխարկով:

6

Կերպարի համար պահանջվել է 60 հազար էլեմենտ և  400 ժամ ընթացող դժվար աշխատանք Lesage սրահում. և՛ լողազգեստը, և՛ գլխարկը, և՛ մյուլիները ստեղծված են ապակե ուլունքներով, սպիտակ և արծաթյա փայլերով:

4 մետր երկարություն ունեցող քողի արծաթյա փայլերի գրադիենտը նման է առավոտյան ցողի:

8