Recent posts
To top
13 Nov

FASHION FALL/WINTER 2015-2016

FASHION FALL/WINTER 2015-2016

ԲՈՐԴՈ

Մուգ կարմիր հագուստը տղամարդուն կարող է յուրահատուկ հմայք հաղորդել: Այս հարուստ գինեգույն երանգը դասական գունապնակից շեղվելու և, միաժամանակ, վառ ու աչքի ընկնող տարբերակներից հեռու մնալու լավագույն միջոցն է: Կրելով այս գույնը տղամարդիկ, իհարկե, չեն ձուլվի ՙմոխրագույն՚ հասարակության հետ, կտարբերվեն ու կառանձնանան, բայց այդ տարբերությունը չի լինի ցայտուն ու բացահայտ: Բորդոն, ասես, իր մոտ է կանչում դանդաղ ու հավասարակշիռ քայլերով, գրավում է աննկատ ու սպասում է զուսպ հիացմունքի:

Alexander McQueen Berluti Dior Homme Lanvin Miharayasuhiro Valentino

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՔՍԵՍՈւԱՐՆԵՐ

Տղամարդկանց աքսեսուարներն այս սեզոն, կարծես, այնքան էլ բազմազան չեն: Կարելի է առանձնացնել մի քանի տարբեր գույների համադրությամբ կոշիկները: Բարձր ներբանները դեռևս շարունակում են մնալ նորաձև: Fendi ապրանքանիշը ներկայացրել է մորթյա դետալներով կոշիկներ: Պայուսակները հիմնականում մեծ են ու կաշվե, կարելի է տեսնել նաև գոտի-պայուսակներ: Գլխարկները բազմազան են զինվորական տեսք ունեցող կաշվե գլխարկից մինչև վերարկուի նույն գործվածքից պատրաստված տարբերակը, ինչպիսիք, օրինակ, տեսնում ենք John Varvatos-ի հավաքածուում:

Antonio Marras Christian Dior Ermenegildo Zegna Fendi Giorgio Armani Hermes John Varvatos Kenzo Salvatore Ferragamo