Recent posts
To top
19 Mar

«Եվրատեսիլ»-ը մրցույթ է և պայքար` բոլոր կանոններին համապատասխան». Սրբուկ

SRBUK COVER

Արդեն հայտնի է՝ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Սրբուկը ներկայանալու է «Walking Out» երգով: Եվրատեսիլյան երգի տեսահոլովակը շատ կարճ ժամանակում սիրվեց բոլորի կողմից և առանձնացավ իր օրիգինալությամբ:

El.am-ը զրուցել է Սրբուկի և տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ:

Մրցույթի, երգչուհու տրամադրվածության և «Walking Out»-ի մասին՝ մեր զրուցում:

Factory-415

-Երբևէ պատկերացրե՞լ եք՝ մի օր ներկայանալու եք «Եվրատեսիլ»-ում:

-«Եվրատեսիլ»-ի և իմ չգիտակցված կապը սկսվել էր դեռևս տարիներ առաջ, երբ երկրպագուներս ինձ պարբերաբար, ամեն տարի սկսեցին հարցնել, թե երբ է գալու այն օրը, երբ ես ներկայացնեմ Հայաստանն այդ մրցույթում։

Փաստորեն եկավ այդ օրը (ժպտում է.-հեղ.). ես համապատասխան առաջարկ ստացա Հանրային հեռուստաընկերությունից։

-Զգացողությունները, երբ իմացաք, որ Դուք եք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ում:

-Եթե անկեղծ, երկար չեմ մտածել առաջարկն ընդունելուց առաջ, քանի որ զգում էի պատասխանատվության մեծ չափաբաժինը, եւ թե ինչպիսի պատիվ է իմ հայրենակիցներին ողջ Եվրոպայի առջև ներկայացնելը։

Առաջարկը ստանալուն հաջորդեց պահի լրջության գիտակցումն ու հուզմունքը. աննկարագրելի էմոցիոնալ պահ էր իմ ու պրոդյուսերական թիմիս` «Factory production»-ի համար։

DSCF9814

Իսկ հիմա՝ ինչպե՞ս եք տրամադրված:

-Գրաֆիկս այնքան խիտ է, որ չեմ հասցնում տրամադրվել (կատակում է.-հեղ.)։                  Իրականում փորձում եմ լարվածությունս, որն աննկարագրելի չափերի է երբեմն հասնում, դնել մի կողմ և վայելել այս ընթացքը։

Այս նախագիծը համարո՞ւմ եք մրցույթ:

-«Եվրատեսիլ»-ը մրցույթ է, «Եվրատեսիլ»-ը պայքար է` բոլոր կանոններին համապատասխան։ Այն լավագույն հորիզոնականներ գրավելու յուրաքանչյուրիս ցանկությունն ու փորձն է։

Այլ բան է, որ մրցույթ լինելուց զատ այն իսկապես մեծ երաժշտական տոն է, բացառիկ շփումների հարթակ։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է օգնում մարդուն հաղթել:

Բեմում ու կյանքում` համառությունը, ներքին ուժը, տրամադրվածությունը։

Factory-733

Անհանգստություններ կա՞ն. Դուք երկիրը ներկայացնելու եք միջազգային արենայում:

-Անհանգստություն իհարկե կա, ու դա ամեն փուլում է ի հայտ գալիս։ Շատերը կարծում են, որ արտիստն անհանգստանում է միայն բեմ բարձրանալիս, իսկ իրականում` երգն ընտրելիս, տեսահոլովակը նկարահանելիս, կերպար ընտրելիս. չափազանց կարևոր է, թե նվիրումդ ու կատարած աշխատանքդ ինչպես կգնահատվի։

Գիտեմ՝ «պինդ աղջիկ եք», ամեն դեպքում անկանխատեսելի ընթացքը Ձեզ կարո՞ղ է «կոտրել»:

-Այո, «պինդ աղջիկ եմ», բայց լինում են իհարկե պահեր, երբ այդ պինդ աղջիկը նաև կոտրվում է։ Սակայն մի բան փաստ է՝ տեսակով այնպիսինն եմ, որ անգամ կոտրվելիս միշտ կարողանում եմ հավաքվել ու առաջ շարժվել։

Ձեր արտաքինի հետ կապված՝ շա՞տ փոփոխություններ են սպասվում:

-Ամեն դեպքում որևէ փոփոխություն ինքնանպատակ չի կարող լինել։ Արտաքինս համապատասխան է լինելու կերպարիս ու ներաշխարհիս։ Դա գուցե կարող է նոր լինել հանդիսատեսիս համար, բայց՝ ոչ ինձ։

Factory-875

Երգը և տեսահոլովակը Ձեզ հարազա՞տ է:

-Շատ հարազատ։ Մեր թիմն իսկապես մեծ աշխատանք է տարել, որ երգից ու տեսահոլովակից առավելագույն լավ արդյունք ստանանք։ Այն ինձ իսկապես շատ հարազատ է դարձել։

Հե՞շտ է Ձեզ հետ աշխատել:

-Կարծում եմ այո… հույս ունեմ՝ այո  (ծիծաղում է.-հեղ.)։

Ձեր կարծիքով, ի՞նչն է առավել կարևոր եվրատեսիլյան բեմում:

-Օրգանիկ կատարում + տպավորիչ շոու + հիշվող ելույթ + շլացնող տեսք. յուրաքանչյուր բաղադրիչ կարևոր է։

v

-«Walking Out»-ի մասին….

Երբ լսեցի մեղեդին, միանգամից կյանքիս որոշ դրվագներ անցան աչքիս առջև, հիշողություններ արթնացան, ներաշխարհս խառնվեց իրար։

Զգացողություններ կան, որ բառերով դժվար է բնութագրել, ու շնորհակալություն Գարիկին, որ այսքան նուրբ ու գեղեցիկ կարողացավ դա անել։

Երգի հիմքում իմ պատմությունն է, զգացողություններս են, որոնք և պատմեցի երկրպագուներիս։

Երգում սեր է և մի փոքր տխուր «պատմություն», կցանականամ հենց Դուք ներկայացնեք՝ ինչի՞ մասին է, և գլխավորապես ի՞նչ է ասվում:

-Երգում սեր է, հիասթափություն, ափսոսանք, օդում կախված հարցեր… երգի հիմքում մեծ համոզմունք, է որ չի կարելի սպանել սերը, սակայն չի կարելի թողնել նաև, որ սերը սպանի քեզ։

Factory-941

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանին՝

-Ինչպե՞ս ծնվեց տեսահոլովակը ստեղծելու միտքը:

-Եվրատեսիլյան տեսահոլովակ նկարահանելու առանձնահատկությունն այն է, որ ռեժիսորը միայնակ չի կարող ներկայացնել այն, ինչ ցանկանում, պատկերացնում կամ տեսնում է։

Սա այն պրոցեսն է, որն անցնում է արտիստի պրոդյուսերական թիմի եւ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի հաստատման միջով։ Սա այն աշխատանքն է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր սիմվոլ, ցանկացած կերպարային լուծում կամ մոտեցում։

Տեսահոլովակն արտիստի մասին առաջին տպավորությունն է, որ ստեղծվում է մրցույթի կոնտեքստում։

Factory-646

-Ինչի՞ մասին են խոսում տեսահոլովակի սևն ու սպիտակը:

-Տեսահոլովակում սևի ու սպիտակի համադրությունն իմ ամենասիրելին է, իսկ կարմիրը կնոջ հոգեվիճակն է խորհդրանշում, նրա ապրումները։ Այս ամենն իհարկե ամբողջանում է այն խորհրդանիշների միջոցով, որոնք առկա են տեսահոլովակում։

Օգտագործված սիմվոլներն ինձ համար երգի եւ Սրբուկի էմոցիաների փոխանցման լավագույն հնարավորություններն ու կոդերն են։

Factory-594

-Տեսահոլովակի հերոսներն ովքե՞ր են, և ինչպե՞ս կնկարագրեք ընթացքը:

-Ընթացքն իսկապես բարդ ու աշխատատար էր։ Մենք պարտավոր էինք աշխարհին ներկայանալ բարձր պրոֆեսիոնալիզմով և մրցունակ արդյունքով։