Harry Winston Tourbillon 3 ժամացույց

Բարի գալուստ Histoire de Tourbillon ժամացույցների երրորդ սերունդ: Այս ժամացույցը, կարծես, MB&F /HM2/ և DeWitt ժամացույցների խառնորդ լինի. Harry Winston-ը ստացավ իր հայտնիությունը Opuu հավաքածուի շնորհիվ, որը նա խնդրել էր անկախ ժամագործներին ստեղծել սահմանափակ քանակությամբ: Իր եռանկյունի կորպուսի մեջ Histoire de Tourbillon ունի 3 տուրբիյոն: Երկակի տուրբիյոնը երկու առանցքանի մեխանիզմ է, որում կա յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ պտտվող ներքին տուրբիյոն և մեկ արտաքին տուրբիյոն, որը պտտվում է յուրաքանչյուր 120 վայրկյանը մեկ: Երրորդ, առանձին, տուրբյոնը պտտվում է յուրաքանչյուր 36 վայրկյանը մեկ: ինչու±համար են այս թվերը: Ճիշտն ասած, այդքան էլ համոզված չեմ, սակայն կարծում եմ, նրանք ստեղծված են կարգավորման նպատակով: Այս համակարգը այնպես է ձևավորված, որ երեքից յուրաքանչյուրը պետք է աշխատի իրար հետ ժամանակը կարգավորելու համար: Harry Winstonը կարտադրի ընդամենը 20 օրինակ այս ժամացույցներից: Սա տարօրինակ, խորհրդավոր ժամացույց է տարօրինակ, խորհրդավոր մարդկանց համար:


