Love, Love, Love..
05.12.2011

Երբ Սուրբ Վալենտինի օրը բոլորը միմյանց նվիրում են ծաղիկներ կամ երգեր իրենց սերը արտահայտելու համար, Chopard-ը սրտեր է տարածում շուրջբոլորը: Այս տոնին Chopard-ը հանդիսանում է սիրո միջնորդ: Սիրտը, կարծես, դարձել է ապրանքանիշի տարբերանշանը: 2012 թվականի Սուրբ Վալենտինի տոնն էլ բացառություն չէ` սիրտ - մատանի, սիրտ – ապարանջան, սիրտ – վզնոց, սիրտ – ժամացույց, այս ամենը Chopard-ը նվիրում է սիրահարներին: Այս հավաքածուի վրա տեղակայված ադամանդն ու ոսկին նրբորեն գրկում են իրար, ինչպես երկու սիրահար:





