Seguso style home design Անցյալ տարի ապրիլին իտալացի Սեգուսո ընտանիքը /Seguso/ հրավիրել էր ամբողջ աշխարհի ինտերիերի դիզայներներին Մուրանոյի Վենետիկյան կղզի: Այցելուները շրջեցին հրաշալի վառարաններով, գեղազարդ ջահերով, ծաղկամաններով և արվեստի այլ գոլւխգործոցներով լի սրահներում: Սակայն բոլորի ուշադրությունը ավելի շատ գրավեց Սեգուսո ապակե տարրերից հավաքած ինտերիերը. “Ծիծաղելի է”, ասել է կրեատիվ տնօրեն Պիեռպաոլո Սեգուսոն, “որովհետև ամբողջ ընթացքում մենքլ լսում էինք նույն հարցը` “Որտե±ղէիք դուք այս ամբողջ ժամանակ””: Սոգուսոն կատարում ինտերիերի դիզայն արդեն շուրջ 6 տարի: Վերջին համագործակցությունը Dior և Fendi ապրանքանիշերի հետ ստիպեց 1397 թվականին հիմնադրված Սեգուսո ընկերությանը ընդլայնել իրենց արտադրությունը: “Մենք սկսեցինք փնտրել ձևեր տան դիզայնում մեր ապակե աշխատանքները ներկայացնելու, և ապակին դարձնելը կահույքի մի մասը ամենալավ ձևն էր”: Այս նոր կահույքային գիծը, որի արժեքը կազմում է 8500 ԱՄՆ դոլարից մինչև մոտ 30 000 ԱՄՆ դլոար, իր մեջ ներառում է սուրճի սեղաններ, ճաշի սեղաններ, դիվաններ, և այլն, որոնցից յուրաքանչյուրի ոտքերը պատրաստված է ապակուց: Պիեռպաոլոն դրանք մոդելավորել է տրադիոիցոն վենետիկյան ոճով: “Ապակին հիասքանչ նյութ է, և այն շատ բան կարող է անել, այս պատճառով մենք շատ ժամանակ ենք ծախսում փորձարկումների վրա: Մեզ շատ հաճախ միանում են նոր դիզայներներ իրենց յուրօրինակ մտքերով: Ապակու հետ աշխատելիս, այն կարող է վերածվի ինչ-որ շատ արտասովոր մի բանի, որ երբևիցե չէիր երազել”: Ապակուց նուրբ գործերը, իհարկե, գերում են բոլորին, իսկ երբ դրանք պատրաստված են մուրանի ապակուց, խոսքերն ավելորդ են…
Aston Martin furniture
Aston Martin գրասենյակային կահույքը կարագացնի Ձեր կյանքի ընթացքը Եթե դուք արագության սիրահար եք, կան բազմաթիվ ձևեր ձեր սերը արտահայտելու: Իսկ Aston Martin շքեղ մեքենաների նկատմամբ ձեր սերը կարող եք արտահայտել ոչ միայն մեքենաները գնելով, քանի որ մեքենաներ ստեղծող այս հսկան ներկայանում է գրասենյակային կահույքի իր նոր հավաքածուով: Այս հավաքածուն իր մեջ ներառում է կարբոնե բազկաթոռ, կաշվե և ալյումինե սեղան և այլ շատ հետաքրքիր պարագաներ: Անգամ եթե որևէ մեկին դուր չի գալիս Aston Martin մեքենաները, կահույքը հաստատ կհավանեն: Կահույք, որը բնութագրում է իր տիրոջ բնավորությունն ու անձը: Վայելչություն, դիզայն և ֆունկցիոնալություն:
Armani/Casa in India
Ջորջիո Արմանին կոճավորի 10 միլիոնանոց բնակարաններ աշխարհի ամենաբարձր աշտարակում Հնդկական Lodha Group –ը, ում պատկանում է աշխարհի ամենաբարձր աշտարակը, հրավիրել է հայտնի իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիին /Giorgio Armani/ նախագծել էքսկլյուզիվ բնակարաններ: Առաջին բնակարանը բացելիս Lodha Group ընկերության տնօրենը` Աբիշեք Լոդան /Abhisheck Lodha/, ասաց. “Մեզ համար պատիվ է աշխատել Armani/Casa-ի հետ: Մենք ցանկանում ենք մեր գնորդներին ապահովել գերազանց լյուքս ապրելակերպ և փորձում ենք համոզված լինել, որ բնակարանի յուրաքանչյուր էլեմենտ համապատասխանում է որակի և էսթետիկայի ամենաբարձ ստանդարտներին”: Այս նախագիծը պատրաստ կլինի 2014թվականին: Եթե ցանկանում եք ապրել մի տանը, որի դիզայնը կատարվել է ինքը` Ջորջիո Արմանին, ապա խնդրեմ, մինչև 2014 ունեք 2 տարի ժամանակ, կուտակեք ձեր գումարները, որպեսզի գնեք այս աշտարակում լավագույն բնակարաններից մեկը:
Ռեստորան-քարանձավ Պոլինյանո ա Մարե-ում
Ռեստորան-քարանձավ Պոլինյանո ա Մարե-ում Պոլինյանո ա Մարե քաղաքում է գտնվում աշխարհում ամենաօրիգինալ ռեստորաններից մեկը: Grotta Palazzese հյուրանոցի տարածքում է գտնվում այդ քարանձավը: Քարանձավը գտնվում է ծովի մակարդակից 24մ բարձրության վրա: Ինտերիերը կահավորված է փայտե հատակով և կահույքով:
Քիմ Քարդաշյանի առանձնատունը Բևեռլի Հիլսում
Քիմ Քարդաշյանի առանձնատունը Բևեռլի Հիլսում Քիմի առանձնատանը կա 5 ննջասենյակ, 5 լոգասենյակ և մի քանի բուխարիներ: Տունն ի սկզբանե գնահատվում էր 5 մլն դոլար, բայց այժմ 3,8 մլն դոլար: Խոհանոցը բավականին լուսավոր է պատուհանների և դռների քանակի հաշվին : Ննջասենյակում ևս կա բուխարի և ընդարձակ նստելահատված: Բացօթյա հյուրասրահը երևի թե առանձնատան ամենագեղեցիկ հատվածներից է, սակայն անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենում այստեղ տեղումների ժամանակ: Այս տանը հաճախ են անցկացվում գլամուրային երեկույթներ և հավաքույթներ:
Նաոմի Քեմբլի տունը Zaha Hadid-ից
Նաոմի Քեմբլի տունը Zaha Hadid-ից Ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինը (Vladislav Doronin) Նաոմիի համար տուն է կառուցում: Վլադիսլավի պատվերով ճարտարապետ Զահա Հադիդը առանձնատան հատակագիծը գծել է "տիեզերական հսկա նավի" կառուցվածքով: Տունը կառուցվում է ֆուտուրիստական ոճով:
Բիլ Գեյթսի <<խելացի տունը>>
Բիլ Գեյթսի <<խելացի տունը>> Միլիարդատեր Բիլ Գեյթսը հանրահայտ է ոչ միայն տաղանդավոր ծրագրավորող և հաջողակ բիզնեսմեն, այլև << խելացի տնով>>, որը նա կառուցել է իր ընտանիքի համար: 35 դիզայներներ և 104 էլեկտրամոնտյորներ, 7 տարիների ընթացքում տանջվել են աշխարհի ամենախելացի տունը ստեղծելու համար: Բիլ Գեյթսը կառուցել է իր տունը Վաշինգթոնյան լճի ափին: Նշենք, որ Բիլ Գեյթսի տանը շրջելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ այցեքարտ, RFID նախօրոք ծրագրավորված ուղեգծով: Եթե ուղեգիծը միացված է հյուրասենյակին, պետքարանին կամ միջանցքին, ապա դուք երբևէ չեք հայտնվի գրադարանում կամ սրահում: << Խելացի տան>> հատուկ պարծանքն է համարվում վերտուալ նկարների սրահը: Բիլ Գեյթսը հպարտանում է իր գրադարանով, քանի որ ունի հազվադեպ և հնագույն գրքեր: Պահեստը կազմում է 60 տերաբայթ: Այստեղ հավաքված են ամենաազդեցիկ ստեղծագործությունները բոլոր ժամանակների և ազգերի: Տանն աշխատում է ինժեներ, որն հետևում է <<խելացի տան>> սարքավորումների ճշգրտությանը: Հետաքրքիր է, որ առանձնատանը չկան այգեպաններ և տնային դաստիարակներ: Նրանց փոխարեն աշխատում են սարքրը` ջրում են ծառերը, ի դեպ յուրաքանչյուր բույսի համար անհատական մոտեցում է ցուցաբերվում: Ռոբոտ-մաքրողներն էլ լվանում են պատուհանները, հատակը, սրբում փոշիները:
Քեյթի Փերրիի նոր առանձնատունը Լոս Անջելեսում
Քեյթի Փերրիի նոր առանձնատունը Լոս Անջելեսում Հանրաճանաչ երգչուհի Քեյթի Փերրին և նրա ամուսինը` դերասան Րասել Բրենդը օրերս դարձել են Լոս Անջելեսում շքեղ առանձնատան սեփականատերեր: Առանձնատունը ձեռք են բերել 6,5 մլն. դոլարով, որը 1925թ. կառույց է: Ի դեպ Քեյթի Փերրիի նոր առանձնատունը ձևավորված է միջերկրածովային ոճով: Այսօր շոու-բիզնեսի շատ աստղեր են նախընտրում հենց այդ ոճը: Դեռ 2011 թվականից երգչուհին զբաղվում է ակտիվ անշարժ գույքի գնմամբ: Երևի հենց այդ կերպ է Քեյթի Փերրին կուտակում իր աշխատած գումարները:
Բրեդ Փիթը ներկայացնում է իր կողմից թողարկված կահույքի հավաքածուն
Բրեդ Փիթը ներկայացնում է իր կողմից թողարկված կահույքի հավաքածուն Ֆրենկ Պոլլարոյի հետ համատեղ աշխատելով, Փիթը թողարկել է սահմանափակ քանակությամբ կահույք` բաղկացած 12 իրերից: Պարզվում է, որ դերասանի կողմից սիրված և թաքնված հոբբիներից է եղել կահույքի դիզայնով զբաղվելը: Փիթի և դիզայներ` Պոլլարոյի համատեղ աշխատանքների արդյունքը ներկայացվում է հանրությանը Նյու Յորքում` նոյեմբերի 13-15-ը ցուցահանդեսում:
Ռոբին Ուիլյամսի առանձնատունը` Villa Sorriso
Ռոբին Ուիլյամսի առանձնատունը` Villa Sorriso Villa Sorriso-ն զբաղեցնում է 600 հա հողատարածք, որը գտնվում է Մայակամա լեռների միջև, Նապա և Սոնոմա հովիտներում: Sorriso Villa-ն գնահատվում է 35 միլիոն դոլար: Առանձնատունը ներառում է գրադարան, կինոթատրոն, վերելակ, խաղողի այգի և աշտարակ` հիանալի տեսադաշտով: Ռոբինն ընտրել է պարզ, բայց հարմարավետ լուծումներով խոհանոց, մեկնաբանելով, որ չի ցանկանում մի շարք Celeb-ների պես show-ի մի մասիկ դարձնել: