• Festival de Cannes 2012: Red Carpet
    Festival de Cannes 2012: Red Carpet
    Festival de Cannes 2012: Red Carpet Ամեն տարի Կաննի կինոփառատոնի շնորհիվ հանրության ուշադրությունն ևս մեկ անգամ սևեռվում համաշխարհային աստղերի վրա, իսկ վերջիններս ամեն ինչ անում են որպեսզի պատշաճ կերպով ներկայանան: Այս անգամ ևս աստղերը դատարկել էին իրենց դրամապանակները բրենդային հագուստների համար: Ձեզ ենք ներկայացնում Կաննի 65-րդ կինոփառատոնի շրջանակներում  կարմիր գորգին հայտնված  look-երը: Բերենիս Բեժո Զգեստը` Louis Vuitton Դայան Քրյուգեր Զգեստը` Giambattista Valli Եվա Հերցիգովա Զգեստը` Dolce & Gabbana Եվա Լոնգորիա Զգեստը` Marchesa Ֆան Բինգբինգ Զգեստը` Christopher Bu Ֆրեիդա Պինտո Զգեստը` Michael Angel Ջեյն Ֆոնդա Զգեստը` Atelier Versace Ջեսիկա Չասթեյն Զգեստը` Alexander Mcqueen Մարիսոն Քոթիլարդ Զգեստը`  Christian Dior Couture Լանա Դել Ռեյ Զգեստը` Alberta Ferretti Թիլդա Սուինթոն Զգեստը`  Haider Ackermann
    Vogue: Օլիմպիական խաղեր 2012
    Vogue: Օլիմպիական խաղեր 2012
    Vogue: Օլիմպիական խաղեր 2012 Ամերիկյան Vogue ամսագրի հունիս ամսվա թեման օլիմպիական խաղերն են: Էննի Լեյբովիցը համադրել է հայտնի մոդելներին,  բարձր նորաձևությունը և օլիմպիական մարզիկների, որոնք ներկայացնելու են ԱՄՆ-ն: Գաղափարը նկարահանման կայանում էր նրանում, որ նույնիսկ նրանք, ովքեր հեռու են սպորտից, դեմքով ճանաչեն իրենց հերոսներին:
    Կաննի 65-րդ կինոփառատոն
    Կաննի 65-րդ կինոփառատոն
    Կաննի 65-րդ կինոփառատոն Երեկ երեկոյան բացվեց Կաննի 65-րդ կինոփառատոնը: Այս տարի մրցակցության մեջ են 22 ֆիլմեր: Բացման արարողությունը վարել է “Արտիստ” օսկարակիր ֆիլմի գլխավոր դերակատարուհին`  Բերենիս Բեժոն: Թե որ ֆիլմը  կարժանանա “Ոսկե արմավենու ճյուղ”-ին, կորոշեն ժյուրիի անդամները`  Ժան Պոլ Գոթյեն, Հիամ Աբբասը, Էվան Մաքգրեգորը, Էմանուել Դևոն, Դայան Կրյուգերը, Անդրեա Առնոլդը, Ալեքսաներ Փեյնը, Պաուլ Պեկը, որոնց գլխավորում է Նաննի Մորետտին: Նկարահանման խումբ Բիլ Մյուրեյ Բրյուս Ուիլիս Էդվարդ Նորթոն Ժյուրիի անդամներ Ժան Պոլ Գոթյե, Ալեքսաներ Փեյն Դայան Կրյուգեր Բերենիս Բեժոն
    Nur Card Private երեկո Mezzo Classic House Club-ում
    Nur Card Private երեկո Mezzo Classic House Club-ում
    Nur Card Private երեկո Mezzo Classic House Club-ում Nur Card-ը հավատարիմ մնալով իր ընկերներին և գործընկերներին ևս մեկ անգամ հատուկ երեկո կազմակերպեց նրանց համար, որին հատուկ հրավիրված էր , Արտո Թունջբոյաջյանը, ով ապահովեց մթնոլորտի բարձր տրամադրությունը: Հրավիրվածները ոչ միայն լավ ժամանակ անցկացրեցին և միասին շբվեցին, այլև տեղեկացան Nur Card-ի թարմ նորություններին և առաջիկա ծրագրերի մասին: Mezzo Classic House Club -ում տիրում էր ջերմ ընկերական մթնոլորտ:
    Գաֆէսճեան կենտրոն: Սվարովսկի բյուրեղյա պալատ
    Գաֆէսճեան կենտրոն: Սվարովսկի բյուրեղյա պալատ
    Գաֆէսճեան կենտրոն: Սվարովսկի բյուրեղյա պալատ Մայիսի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Աստղերի հարթակում բացվեց «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է Վինսենթ Վան Դույզենի, Թորդ Բունթյեի, Գեորգ Բալդելի, Մայքլ Անաստասիադեսի և Դիլլեր Սկոֆիդիո + Ռենֆրո դիզայներական ընկերության հեղինակած Սվարովսկի Բյուրեղյա պալատի ջահերի ընտրանին: Սվարովսկի Բյուրեղյա պալատը շրջադարձային նախագիծ է, որն օգտագործելով սրահատ բյուրեղապակու զգայական գեղեցկությունը, ստեղծել է լույսի և դիզայնի համադրությամբ եզակի օրինակներ: Նորովի արժևորելով ու մեկնաբանելով ջահի ավանդական մոտեցումները՝ Սվարովսկի Բյուրեղյա պալատը կոտրում է կարծրատիպերը և նոր էջ բացում լուսավորության, արվեստի և դիզայնի պատմության մեջ: Նախագծի շրջանակում իրենց ներդրումն են ունեցել աշխարհի լավագույն  դիզայներները և դիզայներական ընկերությունները:   Սվարովսկի Բյուրեղյա պալատ շարքի հիրավի ամենատպավորիչ մտահղացումը՝ «Կասկադ» ջահը, ստեղծվել է 2003 թ. բելգիացի ճարտարապետ և դիզայներ Վինսենթ Վան Դույզենի կողմից: Հոլանդացի դիզայներ Թորդ Բունթյեի «Ծաղկունք» շարքը ներկայացված է թանկարժեք քարերի ճյուղերից միահյուսված նրբագեղ ջահերի տեսքով: Նրա աշխատանքներում շեշտը հավասարապես դրված է և հուզականության և դիզայնի վրա: Թորդ Բունթյեն հավատում է, որ մոդեռնիզմը դեռ չի նշանակում մինիմալիզմ, ժամանակակից դիզայնը չպետք է հեռանա ավանդույթներից, իսկ տեխնոլոգիան՝ մարդուց և զգացմունքներից:
    Karton բուտիկի 5 ամյակը
    Karton բուտիկի 5 ամյակը
    Karton բուտիկի 5 ամյակը Karton բուտիկն իր 5 ամյակի կապակցությամբ կազմակերպել էր մտերմիկ հավաքույթ, որին հրավիրված էին ընկերներ, բարեկամներ և մշտական հաճախորդներ: Բուտիկի հնգամյակն անցավ ջերմ և ընկերական մթնոլորտում և ևս մեկ անգամ առիթ հանդիսացավ հյուրերի համար բարձր տրամադրությամբ ծանոթանալ բուտիկի նոր տեսականիի հետ:
    Սերգեյ Պողոսյանի ցուցահանդեսը` Հայ-Արտի միջոցառման շրջանակներում
    Սերգեյ Պողոսյանի ցուցահանդեսը` Հայ-Արտի միջոցառման շրջանակներում
    Սերգեյ Պողոսյանի ցուցահանդեսը` Հայ-Արտի միջոցառման շրջանակներում: Ապրիլի 27-ին Հայ-Արտ մշակութային կենտրոնը կազմակերպել էր ցուցահանդես` նվիրված հայ  գրատպության 500 ամյակին: Հայ-Արտը ներկայացնում էր արվեստներիի բացառիկ տոնահանդես, որի ընթացքում ներդաշնակորեն միաձուլվել էին կերպարվեստը, քանդակագործությունը, գրականությունը, պարն ու երաժշտությունը: Միջոցառմանը ցուցադրված  էին նաև անվանի նկարիչ Սերգեյ Պողոսյանի աշխատանքները: Երեկոյին ներկա էին հարգարժան նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, երաժիշտներ, մեր երկրում հավատարմագրված դիվանագետներ, պաշտոնատար անձինք, այդ թվում նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
    Միլիոնատեր հայ սուպերսթարը
    Միլիոնատեր հայ սուպերսթարը
    Միլիոնատեր հայ սուպերսթարը Երեկ ավարտին մոտեցավ Շանթ հեռուստաընկերության կողմից մեկնարկված Հայ Սուպերսթար նախագծի 5-րդ եթերաշրջանը: Ամիսներ շարունակ մրցակցության արդյունքում նոր սուպերսթար <<կնքվեց>> Սոնա Ռուբենյանը, ով` որպես հաղթող, հնարավորություն ստացավ թողարկել սինգլ, տեսահոլովակ և ստացավ 1.000.000 դրամ  մրցանակ: Կարծում եմ Սոնա Ռուբենյանին հետագայում կկարողանանք տեսնել արդեն հայկական շոու-բիզնեսում իր կայուն դիրքը զբաղեցրած:  
    JUST MARRIED:  Նադեժդա և Էդգար
    JUST MARRIED: Նադեժդա և Էդգար
    JUST MARRIED:  Նադեժդա և Էդգար Երեկ Նադեժդայի և Էդգարի հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ շատ ջերմ մթնոլորտում: Հրավիրվածների շարքում էին նորաձևության ասպարեզի, կինոյի և շոու-բիզնեսի անվանի դեմքեր: Ինչպես հատուկ է Արմենոիդս խմբին` այս անգամ ևս հայկական ավանդական մոտիվները միքսվել էին ժամանակակիցի հետ: Նադեժդայի և Էդգարի look-ի հեղինակն էր Harmony նորաձևության տան դիզայներ ` Միկա Դանիելյանը: Harmony-ի զգեստ էր կրում նաև քավորկինը` նախկին մոդել` Լուսինե Սահակյանը: Հարսանեկան հանդեսը տեղի էր ունենում Վալենսիա համալիրում, որտեղ և հենց օրինականացվեց Նադեժդայի և Էդգարի ամուսնությունը: Երեկոյին նորապսակներին իրենց կենդանի կատարմամբ երգերը նվիրեցին Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Աննա Խաչատրյանը, Էլլա Տարունցը, Նիկ Եգիբյանը, Լուսինե Սահակյանը, Armenoids խումբը, իսկ միջոցառման երկրորդ մասում` բարձր տրամադրությունն ապահովեցին Dj Smile-ը և Dj Tairoff-ը:  Հարսանեկան արարողության ներկա հյուրերը հատուկ մեր կայքի համար հղեցին իրենց բարեմաղթանքները: Նադիուշ ջան, ցանկանում եմ ձեզ երջանկություն, ամենայն բարին, եղեք առողջ: Մեծ սեր եմ ցանկանում, որը շարունակվի ամբողջ համատեղ կյանքում: Ես շաաատ եմ սիրում ձեզ: Երջանիկ եղեք և մենք կուրախանանք ձեզ նայելով: Հերմինե Սիրելի Նադյուշա և Էդ, ցանկանում եմ երջանկություն, հսկայական սեր, շատ բալիկներ, այնքան սիրուն, ինչպիսին դուք եք: Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ: Էլեանորա Ասլանյան Կարծում եմ, որ բոլոր հնարավոր և անհնարին խոսքերն ասված են: Ես ի սրտե մի կարևոր բան եմ ցանկանում` թող, որ Աստված օրհնի այս միությունը: Լուսինե Հրաշք երեխաներ` գեղեցիկ զույգին: Կամո Թովմասյան Նադիա և Էդգար ջան, շնորհավորում եմ` մաղթում եմ երջանկություն, մեծ սեր, ամուր ընտանիք և առողջ շատ բալիկներ: Ձեզ շատ սիրող և հարգող Օֆելյա:  Իմ սիրելի ընկերներ, շատ ուրախ եմ, որ պատիվ ունեմ ներկա գտնվելու ձեզ համար այդքան կարևոր առիթին: Ցանկանում եմ անսահման երջանկություն, սեր, փոխադարձ հարգանք համատեղ կյանքում: Իմ շատ սիրելի Նադեժդա և Էդգար, ամենալավն եմ ցանկանում ձեզ: Միշտ համերաշխ և սիրով լի լինեք: Խաղաղություն տիրի ձեր ընտանիքում: Էմմա Չուկազյան Սիրելի Նադիուշա և Էդ, շնորհավորում ենք ամբողջ հոգով, եղեք երջանիկ միասին երկար-երկար տարիներ: Ի սրտե ցանկանում ենք կյանքում շատ ուրախալի պահեր, առողջություն և գեղեցիկ բալիկներ, որում մենք չենք կասկածում: Մարիկա և Անդրանիկ: Սիրելի Նադիա և Էդգար , սրտանց և մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ` ձեր մեծ ու անկեղծ սիրո միավորման կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ, որ լինեք ուժեղ, սիրով, նվիրված և հաղթահարեք ցանկացած խոչընդոտ: Լինեք շրջապատված լավ մարդկանցով և ձեր արցունքները թող լինեն միայն երջանկության: Ձեզ շատ սիրում եմ. համբույրներով` Ռոզին Նադիուլին և Էդգարին ցանկանում եմ անսահման երջանկություն, գլխապտույտ հաջողություններ և անսահման սեր: Շատ սիրում եմ երկուսիդ էլ:  Հայկուհի Նադյուշ դու կյանք ես: Շատ, շատ, շատ պաչիկներ… Ցանկանում եմ քո նման պուպուշ բալիկներ, ամենալավը, գիտես... Զառա Մինասյան Լավագույն մաղթանքներով, խորին ակնածանքով. աշխարհի ամենագեղեցիկ նորապսակներին առողջ սեր ու սիրուն բալիկներ: Էլլա Տարունց Ցանկանում եմ ձեզ աշխարհի բոլոր հաջողությունները, ամենալավը, եղեք առողջ, հարուստ, ուրախ և հաջողակ: Նիկ Եգիբյան Իմ շատ սիրելի Նադիային և Էդգարին ցանկանում եմ տեսնել  երջանիկ ու անհոգ, միշտ լինեն միասին և զգան այն, ինչ զգում են միայն իրենք երկուսով: Թող ձեր սերն ու երջանկությունը լինի անսահման: Աննա խաչատրյան: Սիրելի Էդգարին և Նադեժդային մաղթում եմ երջանկություն, լինեք հաջողակ և առողջ: Անսահման սեր և բազմաթիվ երեխաներ: Ես ձեզ շատ եմ սիրում: Արա Գևորգյան: Կինը մայրանալուց մեծ երջանկություն է ապրում, իսկ երբ զգում ես, որ զավակդ երջանիկ է, դրանից ավելի լավ բան աշխարհում չկա: Սերն է փրկում աշխարհը, և ինչքան ի վերուստ տրված է ապրելու, թող ձեր կյանքն ուղեկցվի սիրով և յուրաքանչյուրիդ ոլորտում հաջողություններով: Էդգարի մայրիկ` Մարինա Իմ շատ սիրելի Էդգար և Նադիա, ի սրտե մաղթում եմ անսահման սեր, անհավատալի հրաշքներ և ձեր երկուսի պես գեղեցիկ սիրո պտուղներ: Սիրով ` Հասմիկ Կարապետյան:  Սիրելիներ` Էդգար և Նադիա, միակ բանը, որ ցանկանում եմ, դա անվերջանալի, բաղձագույն, ամենաներող, ամենահանդուրժող, ամենախելառ, ամենասերն է: Միշտ սիրով, Շուշան Պետրոսյան: Նադիա և Էդգար ջան, ցանկանում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն և բարի բախտ: Սիրով` Ֆլորա Սարգսյան: Նադիային և Էդգարին ցանկանում եմ անսահման երջանկություն, սեր, առողջություն, շատ փող, բազմաթիվ պուճուր Նադիուշիկներ ու Էդուլիկներ: Միշտ եղեք երջանիկ… շատ եմ սիրում ձեզ: Վարդան Երկար ու երջանիկ համատեղ կյանք, փոխադարձ հասկանաք միմյանց կյանքի բոլոր իրավիճակներում, ցանկանում եմ, որ ձեր սերն օրեցօր դառնա ավելի ու ավելի ուժեղ: Օլգա Լավրինենկո Իմ շատ-շատ սիրելի Նադիային և Էդգարին այս հրաշք օրը մաղթում եմ երջանկություն, անսպառ ժպիտներ, երկար տարիների կյանք, շատ անուշ բալիկներ ու միայն անհոգ ակնթարթներ: Ձեզ շատ սիրում եմ , ձեր հարսնաքույր Մարիամ:
    CINNABON-ն արդեն Երևանում է
    CINNABON-ն արդեն Երևանում է
    CINNABON-ն արդեն Երևանում է Երևանում` Հյուսիսային Պողոտայում, բացվեց աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած CINNABON fastfood սրճարանը: CINNABON-ը հայտնի է աղանդերի յուրահատուկ ճաշացանկով` մասնավորապես դարչինով ու սերուցքային պանրով բուլկիներով և տարբեր համերով ռուլետներով :  Հենց տեղում պատրաստվող թխվածքներն անտարբեր չեն թողնի քաղցրասեր երևանցիներին: Երկհարկանի նորաբաց սրճարանն իր այցելուների համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ, և նույնսիկ ամենաքմահաճ այցելուն այստեղ առաջարկվող յուրահատուկ ճաշացանկից կգտնի իրեն հարազատ աղանդերը:
    Juice-ի Ֆեմինիստական և Ֆետիշ հակումները
    Juice-ի Ֆեմինիստական և Ֆետիշ հակումները
    Juice-ի Ֆեմինիստական և Ֆետիշ հակումները Ոչ, երգչուհի Juice-ը չի բացահայտել իրական կյանքում իր սեքսուալ ցանկություններն ու գաղափարական հայացքները, ուղղակի նա այսօր նկարահանում էր նոր տեսահոլովակ, որում էպոտաժային երգչուհին հանդես էր գալիս ֆետիշ ֆեմինիստուհու դերում: My slave  կոչվող նոր տեսահոլովակում Juice-ը փոխելու է 2 զգեստ, որոնցից առաջինի հեղինակը հենց ինքն է, իսկ երկրորդ military ոճի զգեստը Atex նորաձևության տան կողմից է: Տեսահոլովակի ռեժիսորն է Վարազդատ Սահակյանը, բառերը Անինայինն են, իսկ երաժշտությունը գրել է Juice-ը  DJ Donz-ի և Cocaine-ի հետ համատեղ: Այս անգամ ֆեմինիստուհի Juice-ը ստրկացնում է բոլոր տղամարդկանց, ավելի շուտ տղաներին, քանի որ տեսահոլովակի նկարահանման հերոսները ավելի երիտասարդ տղաներն ու աղջիկներն էին:
    ԷԴԳԱՐ ԵՎ ՆԱԴԵԺԴԱ: FOREVER & AFTER …
    ԷԴԳԱՐ ԵՎ ՆԱԴԵԺԴԱ: FOREVER & AFTER …
    ԷԴԳԱՐ ԵՎ ՆԱԴԵԺԴԱ: FOREVER & AFTER … Այսօր Երևանի ամենաբարձր կետում` Նոր Նորքում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցում, տեղի կունենա սիրված երգիչ և դերասան Էդգար Ռոստոմյանի և Հայաստանի ամենապահանջված մոդելներից մեկի` Նադեժդայի հարասանեկան արարողությունը: El.am կայքը էքսկլյուզիվ կարգով Ձեր ուշադրությանն է ներկայացնում հարսանիքից որոշ մանրամասներ: Ի սկզբանե խոստացված էր, որ այս հարսանիքը լինելու է բավականին օրիգինալ և անակնկալներով լի: Էդգարի հավաստմամբ հյուրերին սպասվելու է հետաքրքիր ու հիշարժան շոու, որը ուղեկցված կլինի թե' հայկական ավանդական հարսանեկան ծիսակատարությամբ, թե' նոր ու ժամանակակից լուծումներով: Հյուրերի ցուցակը կհամալրեն միանգամից 3 տարբեր ասպարեզների սիրված ու ճանաչված դեմքեր: Այստեղ կլինեն ինչպես նորաձևության ասպարեզի մի շարք անվանի դեմքեր, այնպես էլ հայտնի երաժիշտներ, դերասաններ ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Հարսանեկան խնջույքը տեղի կունենա Valensia համալիրում: Հանդիսության ընթացքում սպասվում է աննախադեպ լազերային, լուսային ու ձայնային շոու: Հարկ է նշել, որ հատուկ այս գեղեցիկ առիթով վերամիավորվել է Armenoids խումբը: Տղաները պատրաստել են մի քանի հիթային համար երեկոն էլ ավելի օրիգինալ դարձնելու նպատակով: Հարսանեկան երեկոյի ընթացքում կհնչի ֆոլկ-փոփից մինչև դասական երաժշտություն, սպասվում են նաև որոշ անակնկալ ելույթներ Էդգարի ճանաչված գործընկերների կողմից: Ավելի ուշ հարսանիքը կվերածվի իսկական party-ի: Թեժ մթնոլորտ կապահովվի DJ Smile-ի և DJ Tairoff-ի կողմից: Նորապսակների զգեստների յուրահատուկ դիզայնը արվել է Միքայել Դանիելյանի Harmony բրենդի կողմից: Հարսանեկան տորթը տրամադրել է Agness cake –ը: Այն ունի բավականին հետաքրքիր դիզայն. տորթն ամբողջովին արված է Coco Chanel-ի ոճով: El.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում նորապսակներին նման գեղեցիկ երեկոներով ու հաճելի անակնկալներով լի ամուսնական կյանք:
     Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման private party-ն Mezzo Classic House Club-ում
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման private party-ն Mezzo Classic House Club-ում
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման private party-ն Mezzo Classic House Club-ում Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման պաշտոնական արարողությունից հետո հատուկ հրավիրված հյուրերը մեկնեցին Mezzo ակումբ, որտեղ Elite Life ամսագիրը կազմակերպել էր  Billionaire private party: Mezzo ակումբում հյուրերի համար ելույթ ունեցավ Imagine ջազ բենդը, որից հետո Dj Dale-ը և Dj Top Toon-ը ապահովեցին հյուրերի բարձր տրամադրությունը: Ֆլավիո Բրիատորեի գլխավորությամբ Իտալիայից հրավիրված հատուկ հյուրերը բարձր տրամադրությամբ ակումբում մնացին մինչ ուշ գիշեր:  Mezzo-ում նույնպես ամեն ինչ կազմակերպված էր Elite Life-ին և Billionaire-ին հատուկ ճոխությամբ և շքեղությամբ:
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման երեկոն:
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման երեկոն:
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման երեկոն Ապրիլի 20-ին երեկոյան Հյուսիսային պողոտայում տիրում էր յուրահատուկ իրարանցում, քանի որ Հյուսիսային պողոտա 11 հասցեում բացվում էր բարձրակարգ  Billionaire նորաձևության տան երևանյան պաշտոնական խանութ-սրահը: Բացման արարողության կազմակերպումն ամբողջությամբ վստահված էր Elite Life ամսագրին: Բացման արարողությանը ներկա գտնվելու համար Իտալիայից հատուկ Երևան էր ժամանել  Billionaire նորաձևության տան սեփականատեր Ֆլավիո Բրիատորեն իրեն ուղեկցող աշխատակազմով: Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման կարմիր գորգի մեկնարկը տրված էր ժամը 20:30: Հենց այդ ժամից Հյուսիսային պողոտա սկսեցին ժամանել հատուկ հրավիրված հյուրերը: Հյուրերի շարքում էին քաղաքի հեղինակավոր անձինք, գործարարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, բարձրաշխարհիկ կանայք և տղամարդիկ: Հյուրերին դիմավորում էին լավագույն մոդելները, սպասվում էր հատուկ հյուրասիրություն: Ֆլավիո Բրիատորեն իր ձեռքով կտրեց երևանյան սրահի բացման ժապավենը և մեր քաղաքը համալրվեց բարձրակարգ բրենդային խանութ-սրահով:Բացման արարողությունն ուղեկցվում էր շքեղ շոու ծրագրով, որն ուղեկցվում էր թմբուկների նվագախմբով, անակնկալներով և նվերներով: Շքեղության և նրբաճաշակության մթնոլորտը տիրում էր ողջ երեկոյի ընթացքում:
    Էդգարի և Նադեժդայի հարսանիքի էքսկլյուզիվ լուսաբանում
    Էդգարի և Նադեժդայի հարսանիքի էքսկլյուզիվ լուսաբանում
    Էդգարի և Նադեժդայի հարսանիքի էքսկլյուզիվ մանրամասները վաղը: Ինչպես հասկացաք վաղը ամուսնանում են Armenoids խմբի Էդգարը և մոդել Նադեժդան: Մենք նույնպես հրավիրվածների շարքում ենք և վաղը էքսկլյուզիվ կարգով կլուսաբանենք հարսանեկան արարողության ողջ ընթացքը, կներկայացնենք հրավիրվածներին և կհետևենք կարևոր այս իրադարձությանը հենց տեղում: Ով է Նադեժդայի զգեստի հեղինակը , ինչ հագուսներով են ներկա գտնվել հյուրերը, ինչ նվերներ են ստացել, ինչ անակնկալներ են սպասվում և վերջապես ինչպիսին կլինի ամուսնական տորթը, այս ամենի պատասխանները էքսկլյուզիվ կարգով կտեղեկանաք միայն մեր միջոցով:
    Անդրեա Բոչելլին Երևանում
    Անդրեա Բոչելլին Երևանում
    Անդրեա Բոչելլին Երևանում Երեկ Երևանում յուրահատուկ տոն էր:  Այս տարի Երևանի` գրքի մայրաքաղաք հանդիսանալու կապակցությամբ կազմակերպվել էր աննախադեպ համերգ Անդրեա Բոչելլիի մասնակցությամբ: Չնայած շատերը հայտնվել էին ազատության հրապարակում, իրենց ամբողջ կյանքում նույնիսկ տեղյակ չլինելով` ով է Բոչելին, այնուամենայնիվ, համերգը ստացված էր և Բոչելլիի անկրկնելի կենդանի ձայնը ցնցեց հյուրերին: Երևանի փողոցները մարդաշատ էին մինչ ուշ գիշեր, քաղաքի հիմնական բոլոր ժամանցային վայրերը մարդաշատ էին, քանի որ այս համերգի կապակցությամբ Երևան էին ժամանել շատ զբոսաշրջիկներ հարևան Վրաստանից:
  • Billionaire Italian Couture խանութ-սրահի բացում: Backstage
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացում: Backstage
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացում: Backstage Ինչպես արդեն նշվեց Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման արարողության և afterparty-ի կազմակերպման ամբողջ պարտականությունը վստահվված էր Elite Life ամսագրին: Elite Life-ի աշխատակազմը արեց հնարավորին և նույնիսկ անհնար ամեն ինչ, որպեսզի բարձրաշխարհիկ այս միջոցառումը անցնի առանց թերությունների: Ամեն ինչ կազմակերպված էր մանրակրկտորեն և կատարված աշխատանքի արդյունքը վայելեցին սպասված հյուրերը: Ներկայացնում ենք Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
    ՖԼԱՎԻՈ ԲՐԻԱՏՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
    ՖԼԱՎԻՈ ԲՐԻԱՏՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
    ՖԼԱՎԻՈ ԲՐԻԱՏՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ Ապրիլի 20-ին Հայաստանը հյուրընկալեց համաշխարհային նորաձևության ինդուստրիայի ամենահեղինակավոր դեմքերից մեկին` Ֆլավիո Բրիատորեին, ով հանդիսանում է Billonaire Italian Couture նորաձևության տան սեփականատերը: Ֆլավիոն Հայաստան ժամանեց սեփական ինքնաթիռով և օդանավակայանում նրան դիմավորեցին Billionaire Italian Couture երևանյան խանութ-սրահի հիմնադիր` Արտուշ Հովհաննիսյանը: Սպասված հյուրին ուղեկցեցին Golden Palace հյուրանոց, որտեղ մենք կարողացանք էքսկլյուզիվ հարցազրույց վերցնել Ֆլավիոյից` հատուկ ԷԼ Style ամսագրի համար: Ֆլավիոն իր աշխատակազմի հետ Երևան էր ժամանել ներկա գտնվելու Billionaire Italian Couture նորաձևության տան երևանյան խանութ-սրահի բացմանը:
    CoinCasa խանութ-սրահի բացումը
    CoinCasa խանութ-սրահի բացումը
    CoinCasa խանութ-սրահի բացումը Ապրիլի 17-ին Հյուսիսային պողոտա 5 հասցեում  մեծ շուքով բացվեց իտալական մշակույթ թելադրող ավելի քան 300ք.մ. տարածքով  խանութ-սրահ: Այժմ Ձեր բնակարանը կարող եք ձևավորել իտալական ոգով եւ յուրօրինակ ոճով, որի շնորհիվ Ձեր ապրելակերպը կտարբերվի իտալական CoinCasa (Կոինկազա) ապրանքանիշի շնորհիվ: Տան ձևավորման համար CoinCasa (Կոինկազա) իտալական հայտնի ապրանքանիշը առաջարկում է տնային միջավայրի ստեղծման հետաքրքիր եւ բազմազան մտքեր: Այդ մտքերը ծնվում են սրահ մտնելու առաջին իսկ րոպեից: CoinCasa-ն (Կոինկազան) համակարգել է բոլոր գույներն ու երանգները, որով կարելի է ձևավորել խոհանոցը, հյուրասենյակը, ննջասենյակը և նույնիսկ լոգասենյակը: Այն առաջարկում է խոհանոցային սպասքի, անկողնային պարագաների, վարագույրների, լուսավորման և կահավորման պարագաների, լոգասենյակային պարագաների և աքսեսուարների հսկայական մեծ տեսականի տարբեր լուծումներով և օրիգինալ կատարումներով:
    Պատրիկ Ֆիորին Հայաստանում և ԷԼ Style ամսագրի շապիկին
    Պատրիկ Ֆիորին Հայաստանում և ԷԼ Style ամսագրի շապիկին
    Պատրիկ Ֆիորին Հայաստանում և ԷԼ Style ամսագրի շապիկին Notre Dame de Paris հանրահայտ մյուզիքլի հաջողությունը ևս մեկ անգամ փաստեց, որ հայկական արմատներ ունեցող արտիստները շարունակում են գլխավոր դերակատարում ունենալ Ֆրանսիայի մշակութային կյանքում: Նրանց թվում է նաև Պատրիկ Ֆիորին, ով վերջերս Modd Events հայ-ֆրանսիական կազմակերպության և Mezzo Production-ի համատեղ նախաձեռնության շնորհիվ ու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ, Երևանում` Mezzo ակումբում  հանդես եկավ live շոուով: Նրա հետ ելույթ ունեցան հայազգի 10 ամյա տաղանդաշատ դաշնակահար Րաֆֆին և Dorians խումբը: Modd Events-ի հետ համագործակցության արդյունքում Պատրիկ Ֆիորին էքսկլյուզիվ կարգով ներկայացավ որպես ԷԼ Style ամսագրի 78-րդ ֆրանսիական համարի շապիկի հերոս:
    Հավատա, Միհրան Ծառուկյանը կփրկի
    Հավատա, Միհրան Ծառուկյանը կփրկի
    Հավատա, Միհրան Ծառուկյանը կփրկի Այսօր Մոսկաֆե սրճարանում տեղի ունեցավ Միհրան Ծառուկյանի <<Հավատա-Կփրկեմ>> նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Միհրան Ծառուկյանի ընկերներնը, հարազատները, մտերիմներն ու երկրպագուհիների մեծ բանակը: Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքվել էին հարյուրավոր երկրպագուներ: Միջոցառման համար Միհրանը պատրաստել էր հյուրասիրություն և տորթ:
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012:Red Carpet
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012:Red Carpet
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012:Red Carpet Ցանկացած կարևոր միջոցառում անհնար է պատկերացնել առանց կարմիր գորգի: Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կարմիր գորգին փայլեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ճանաչված և սիրված հայերն այլ ոլորտներից:Red Carpet-ին հետևում էր Կարինա Դանիելյանը:
     Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012 Ապրիլի15-ի երեկոյան Օպերայի և Բալետի ակադեմիական թատրոնում հյուրընկալվել էին հայկական շոու բիզնեսի ամբողջ բոմոնդը, քանի որ երաժշտական ոլորտի հայ ներկայացուցիչները մրցում էին լավագույնը ճանաչվելու համար: Մի քանի ժամ տևած ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012-ի ընթացքում պարզ դարձան տարվա լավագույնները: Լավագույն երգչուհի` Սոնա Շահգելդյան Լավագույն երգիչ՝ Էրիկ: Տարվա հայտնություն` Նարինե Դովլաթյան, Կատարողական արվեստի տարվա հայտնություն`  Նարեկ Հախնազարյանը Լավագույն տեսահոլովակ` Սիրուշո I like it Լավագույն ալբոմ՝ Դորիանս FLY Լավագույն դուետ՝ Լիլիթ Հովհաննիսյան և Միհրան Ծառուկյան Լավագույն ջազ նախագիծ` Կատուներ Լավագույն ռադիոնախագիծ՝ Time out հաղորդաշար Լավագույն ժողովրդական համույթ` Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ Լավագույն ռոք խումբ՝ The beautified project, Լավագույն դասական ալբոմ՝ Էդգար Հովհաննիսյանի Խմբերգեր Լավագույն սաունդթրեք՝ Արտո Թունջբոյաջյան՝ Ալաբալանիցա Տարվա հիթ՝ Գոհար համույթ` Պապենական Կիլիկիան: Սոնա Շահգելդյան Էրիկ Ավետիս Խախամյան և Մայա Պողոսյան Սոնյա և Ժոր Նարինե Դովլաթյան Սիբի Արա Գևորգյան Անի Երանյան և Մովսես Նառան և իր դուստրը Արսեն Գրիգորյան և Քեթ Համո Իվետա Մուկուչյան Ավետ Բարսեղյան Վահրամ Պետրոսյան Լիլիթ Հովհաննիսյան Արլեն Անի Քոչար Միհրան Ծառուկյան Էմմի և Նադեժդա Սարգսյան Աննա և Էմմա Աննա և Հերմինե Սերգեյ Սմբատյան Սյուզի Մելիքյան Արևիկ Ուդումյան Լուսինե Բադալյան Սիրուշո և Արևիկ Ուդումյան Գոհար Գասպարյան Կարինա Դանիելյան Ավետ Բարսեղյան Արթուր Աբրահամ Միհրան Ծառուկյան և Լիլիթ Հովհաննիսյան Հրանտ Թոխատյան և Լուիզա Ներսիսյան
    ALDO-ն 40 տարեկան է
    ALDO-ն 40 տարեկան է
    ALDO-ն 40 տարեկան է Ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության օրը, ALDO ապրանքանիշը տոնում էր նաև իր 40 ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին ALDO խանութ-սրահի մշտական և սիրված հաճախորդները, ընկերներն ու գործընկերները: Միջոցառման ընթացքում ներկայացվեց ALDO ապրանքանիշի ստեղծման պատմությունն ու զարգացումը: ALDO-ն, չխախտելով ավանդույթը, միջոցառման հրավիրվածների համար կազմակերպել էր անակնկալ խաղարկություն և նվերներ: Հյուրերին սպասվում էր հաճելի հյուրասիրությունն ու իհարկե տոնական տորթը:
    Titanic 3D: Համաշխարհային պրեմիերա
    Titanic 3D: Համաշխարհային պրեմիերա
    Titanic 3D: Համաշխարհային պրեմիերա Ապրիլի 6-ին Դիաննա Մարտիրոսյանի շնորհիվ, Երևանում առիթ ունեցանք լեգենդար ֆիլմի նոր մեկնաբանությունն  3D ֆորմատով դիտելու: Գեղեցիկ սիրո պատմություն, որն արժանացել է 11 Օսքարի, համաշխարհային ճանաչման և ամենաեկամտաբեր ֆիլմն է եղել մինչ 2010-ը: Ֆիլմը նկարահանվել էր 1997-ին և 15 տարի անց նորից բարձրանում է Մոսկվա կինոթատրոնի էկրանին: Հանդիսատեսը կրկին անգամ հիացած և հուզված էր:
    Կանանց նվիրված երեկո Armenia Marriott-ում
    Կանանց նվիրված երեկո Armenia Marriott-ում
    Կանանց նվիրված երեկո Armenia Marriott-ում Ապրիլի 6-ին Mariott հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում << Ոճն Էկրանից>> ստեղծագործական խումբը կազմակերպել էր հատուկ երեկո նվիրված կանանց և աղջիկներին: Միջոցառումը վարում էր Արամ Չախոյանը: Երեկոյի հյուրերի համար կազմակերպված էր նորաձևության ցուցադրություն, շոու ծրագրեր, թատերական բեմադրություններ: Հյուրերին սպասվում էր նաև հյուրասիրություն: Միջոցառումից հյուրերը հեռացան բավարարված և լիցքաթափված: Նման միջոցառումները լավ առիթ են քաղաքի ոճային և հեղինակավոր անձանց համար ևս մեկ անգամ հավաքվել ընկերական մթնոլորտում և վայելել հանգիստը:
    Բարեգործ դերասանուհին չարագործի դերում
    Բարեգործ դերասանուհին չարագործի դերում
    Բարեգործ դերասանուհին չարագործի դերում Անջելինա Ջոլին իր ռեժիսորական մեկնարկից հետո արդեն պայմանագիր է կնքել <<Քնած դշխուհի>> հեքիաթի թագուհու դերը կատարելու համար: Նա այնքան է տարվել նկարահանման պրոցեսով, որ նկարահանման տաղավար նաև վերցրել է իր երեխաներին, քանզի նրանք շատ են հավանել մոր դիսնեյան դերը: Իսկ հեքիաթի գլխավոր հերոսուհուն` մարմնավորում է Էլլ Ֆունինգը, ով արդեն հասցրել է դառնալ Սոֆյա Կոպոլայի ոգեշնչումը:
    Սև հրեշտակ. նույն ինքը` Վարդանուշ Մարտիրոսյան (Վարդա)
    Սև հրեշտակ. նույն ինքը` Վարդանուշ Մարտիրոսյան (Վարդա)
    Սև հրեշտակ. նույն ինքը` Վարդանուշ Մարտիրոսյան (Վարդա) Քսանվեցամյա Վարդանուշ Մարտիրոսյանը , որը ծնվել է Ուկրաինիայում, բայց արմատներով հայ է` հանդես է գալիս Սև հրեշտակ մականունով: Նրա առաջին խոշոր նվաճումը եղել է 2004թ-ին Ուկրաինայի ստրիպտիզի առաջնության ժամանակ տարած հաղթանակը, որից հետո մասնակցել է Ամստերդամում տեղի ունեցած մրցույթին և դարձել Pole Dancing 2008թ-ի աշխարհի չեմպիոնուհին: Փորձելով համատեղել իր պարելու, երգելու և դերասանական հմտությունները, նա տեղափոխվում է Կիև` էստրադային ռեժիսորի մասնագիտություն ստանալու նպատակով: Նրան կարող ենք տեսնել Վիտալի Կոզլովսկու, Սերգեյ Զվերևի տեսահոլովակներում:
    GL Silver-ը մեկ տարեկան է
    GL Silver-ը մեկ տարեկան է
    GL Silver-ը մեկ տարեկան է Մարտի 26-ին GL Silver բարձրաճաշակ արծաթի խանութ-սրահը նշում էր իր առաջին տարեդարձը: Երեկոյին հրավիրված էին վերջին մեկ տարվա խանութ-սրահի լավագույն հաճախորդները, ընկերներն ու մտերիմները: GL Silver-ը դարձել է արծաթյա  զարդերը գնահատող նրբաճաշակ հաճախորդների սիրված սրահը: Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվեց նոր հավաքածուն, որը բաղկացած է յուրահատուկ և անկրկնելի զարդերից: Գրավիչ զարդերի աշխարհում հյուրերին սպասում էր հյուրասիրություն և, իհարկե, ծննդյան տորթը: Տարեդարձն անցավ շատ ջերմ, ընկերական և հաճելի մթնոլորտում: GL Silver-ը մեկ տարում կարողացավ ամրապնդել իր դիրքն արծաթի աշխարհում:
    Cigar Bar Pascucci-ում
    Cigar Bar Pascucci-ում
    Cigar Bar Pascucci-ում Հանգստի և ժամանցի սիրահարների համար Երևանում բացվեց Cigar Bar: Այստեղ սիգար նախընտրողների համար ստեղծված են բարձրակարգ հանգիստը վայելելու բոլոր պայմանները: Բացման երեկոյին ներկա էին հեղինակավոր և իրենց ոլորտում առաջատար հյուրեր: Երեկոն ուղեկցվում էր բարձրաճաշակ երաժշտությամբ: Բարձրաշխարհիկ բոմոնդը միասին շփվելու ընթացքում վայելում էին հյուրասիրվող սիգարներն ու վիսկին, քանի որ գաղտնիք չէ, որ հենց սիգարի ծուխն է վիսկիի լավագույն <<խորտիկը>>: Cigar Bar-ում ներկայացված սիգարի և խմիչքի լայն տեսականին կբավարարի նույնիսկ ամենաքմահաճ հյուրերի ցանկությունները:
    REAL MADRID FAN CLUB'S OPENING
    REAL MADRID FAN CLUB'S OPENING
    REAL MADRID FAN CLUB'S OPENING  Հայ ֆուտբոլասերների համար երեկ Երևանում բացվեց Real Madrid fan club-ը: Այստեղ այցելուները կարող են վայելել իրենց հանգիստը և երկրպագել իրենց սիրված թմի խաղերը:  Այստեղ հետաքրքիր և յուրօրինակ ժամանց կարելի է անցկացնել ոչ միայն weekend-ին, այլև աշխատանքային բոլոր օրերին:
    Սուրեն Առուստամյանը բլյուզի սիրահարների համար
    Սուրեն Առուստամյանը բլյուզի սիրահարների համար
    Սուրեն Առուստամյանը բլյուզի սիրահարների համար Երեկ Ուլիխանյան ակումբում տեղի ունեցավ Սուրեն Առուստամյանի բլյուզ երեկոն, որի ժամանակ կատարվեցին սիրված և հայտնի երգեր: Բարձր տրամադրության և լավ երաշժտության ներքո հյուրերը վայելեցին երեկոն:
  • WAFFLE HOUSE OPENING
    WAFFLE HOUSE OPENING
    WAFFLE HOUSE OPENING Waffle House-ը կարող է դառնալ այն վայրը, որտեղ կհայտնվեք քաղցրավենիքի երանելի աշխարհում: Մեզ համար գաղտնիք չէ, որ լավագույն հակասթրեսը հենց քաղցրավենիքն է: Այդ իսկ պատճառով առօրյա լարվածությունը թոթափելու համար այստեղ ստեղծված են բոլոր պայմանները: Թումանյան 32/35  հասցեում նորաբաց կենտրնն ամեն օր իր դռներն է բացում բարձրակարգ քաղցրեղենի երկրպագուների համար:
    DORIANS for NUR CARD in MEZZO
    DORIANS for NUR CARD in MEZZO
    DORIANS for NUR CARD in MEZZO 2012թ-ի մարտի 18-ին Մեցցո ակումբում տեղի ունեցավ Նուռքարտ կուտակային ծրագրի երեկույթը, որի ժամանակ հանդես եկավ Դորիանս խումբը: Երեկոյի ընթացքում եղան բազմաթիվ անակնկալներ և նվերներ քարտապանների համար, Դորիանսի կենդանի կատարմամբ հնչեցին հեղինականյին և սիրված երգեր,իսկ ավազների նկարչությունն ուղղակի հիացրեց հյուրերին: Երեկույթի վերջում իհարկե կտրվեց սպասված տորթը:
    Salio at Kami Club
    Salio at Kami Club
    Salio at Kami Club Մարտի 16-ին Վրաստանից Kami ակումբ էր հյուրընկալել սիրված երգչուհի`Salio-ն: Երեկոյին հավաքվել էին երևանյան ակումբասեր երիտասարդությունը:  Բարձրակարգ երաշժտության ռիթմերի ներքո հյուրերը վայելեցին երեկոն:
    Lady Gaga-ն բացեց Born This Way ֆոնդը
    Lady Gaga-ն բացեց Born This Way ֆոնդը
    Lady Gaga-ն բացեց Born This Way ֆոնդը Մարտի 1-ին Lady Gaga-ն ժամանեց Հարվարդի համլսարան, լայն հասարակությանը ներկայացնելու իր նոր ֆոնդը, որը կոչվում Born This Way: Այն ստեղծված է օգնելու և աջակցելու բարդույթներով թինեյջերներին, ովքեր կոնֆլիկտներ ունեն իրենց հասակակաիցների կամ ծնողների հետ: Ֆոնդը կաջակցի նաև սեռական փոքրամասնություններին: Գագայի նպատակն է պայքարել դաժանության և անարդարության դեմ, ինչպես նաև ոտքի հանել կյանքի առաջ արդեն իսկ ծնկի իջած խոստումնալից երիտասարդներին: Բացման արարողությանը, 25 տարեկան երգչուհուն ուղեկցում էր մայրը` Սինթիյա Ջերմանոտտան, որն այսուհետ պետք է ղեկավարի դստեր ֆոնդը: Ֆոնդի օֆիցիալ բացմանը ներկա էր նաև հեռուստաաստղ Օփրա Ուիմֆրին, ում ըստ Forbes ամսագրի տվյալների Գագան գերազանցեց ռեյթինգային չափանիշով, որպես տարվա ամենաազդեցիկ կին:
    Ice-Watch-ն արդեն Երևանում
    Ice-Watch-ն արդեն Երևանում
    Ice-Watch-ն արդեն Երևանում Վերջապես երևանյան շոպագոլիկներին հասանելի դարձան բելգիական հայտնի Ice-Watch ապրանքանիշի ժամացույցները: Ice-Watch-ը ներկայացնում է 200-ից ավելի մոդելներ:Դրանք շատ ոճային են ու խիստ բազմազան: Այստեղ դուք կգտնեք թե' սպորտային, թե' դասական մոդելներ` կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Երևանյան բուտիկում ներկայացված է Դեվիդ Գետտայի և իր կնոջ կողմից ոճավորված գունեղ ու հիթային շարքը, ինչպես նաև Swarovski բյուրեղներով զարդարված էքսկլյուզիվ մոդելները: Բրենդը մեծ ճանաչում է վայելում համաշխարհային աստղերի շրջանում: Դրա մեծ երկրպագուների շարքը համալրում են Paris Hilton-ը, Black Eyed Peas-ը և այլոք...
    DJ-ների տոնը One-ում Ucom-ի հետ
    DJ-ների տոնը One-ում Ucom-ի հետ
    DJ-ների տոնը One-ում Ucom-ի հետ Մարտի 9-ին One ակումբը նշում էր DJ-ների տոնը : Երեկոյին հավաքվել էին երևանյան ակումբասերների հին ու նոր սերունդները: Որակյալ երաժշտությունն ապահովում էին Dj Kret-ը, DJ Guess-ը, DJ Play-ը, Marvidijo-ն: Երեկոյի հատուկ հյուրն էր DJ Skif-ը: Բարձրակարգ երաշժտության ռիթմերի ներքո հյուրերը վայելեցին երեկոն, իսկ DJ-ները նշեցին իրենց տոնը:
     Պրեմիերա: Անդրե  feat. Սերինե Պողոսյան-Սառը քամի
    Պրեմիերա: Անդրե feat. Սերինե Պողոսյան-Սառը քամի
     Պրեմիերա: Անդրե  feat. Սերինե Պողոսյան` <<Սառը քամի>> Երեկ երեկոյան Անդրեի և նորահայտ երգչուհի Սերինե Պողոսյանի դուետի արդյունքում նկարահանված նոր տեսահոլովակի շնորհանդեսն էր: Երևանյան կարաոկեներից մեկում հավաքվել էին Անդրեի և Սերինեի մտերիմներն ու հարազատները` շնորհավորելու նոր տեսահոլովակի կապակցությամբ: Երգի երաժշտության, գործիքավորման հեղինակն ու պրոդյուսերն է Նիկ Եգիբյանը, խոսքերը` Գրիգոր Կյոկչյանի: Տեսահոլովակի ռեժիսորն է Արտյոմ Աբովյանը: Դե դիտեք Անդրեի և Սերինեի համագործակցության վերջնական արդյունքը:
    ՄԱՐՏԻ 8-Ն EL-Ի ՈՃՈւՄ
    ՄԱՐՏԻ 8-Ն EL-Ի ՈՃՈւՄ
    ՄԱՐՏԻ 8-Ն EL-Ի ՈՃՈւՄ Մարտի 8-ն ԷԼ հոլդինգի տղաների համար միշտ առիթ է հադիսացել պատրաստվել շաբաթներ առաջ ` չխախտելու խմբագրության աղջիկներին յուրահատուկ անակնկալներ մատուցելու ավանդույթը: Այս անգամ բացառություն չէր, և կարծում եմ ԷԼ-ի յուրահատուկ և անկրկնելի աղջնիկները բավարարված էին անակնկալից: Քանի որ մեր <<ընտանիքում>> բոլորս սիրում ենք էքսկլյուզիվ ժամանց անցկացնել, որոշեցինք նորաբաց Fankoni lounge club-ում կազմակերպել կորպորատիվ երեկույթ և հրավիրել միայն մեր աշխատակազմի աղջնիկներին: Դե առավոտյան խմբագրության բոլոր աղջնիկների սեղաններին դրված նվերները քննարկումից դուրս են, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, կանայք մինչև շոշափելի նվեր չեն ստանում, մնացած բոլոր անակնկալներն ապարդյուն կլինեն: Եվ այսպես, երեկոյան բոլորով հավաքվեցինք Fankoni lounge club-ում ու հետաքրքիր կոկտեյլների, տոնական տորթի և մեր սիրված հիթերի ներքո անցկացրեցինք կանանց տոնը: Տղաներ դիմացեք, միամսյակն սկսված է:
    Մարտի 8-յան իրարանցում Kami-ում
    Մարտի 8-յան իրարանցում Kami-ում
    Մարտի 8-յան իրարանցում Kami-ում Մարտի 8-ին Kami ակումբում կանանց տոնին նվիրված տրամադրություն էր: Ի դեպ, վերջին մի շարք միջոցառումներին Kami-ն աչքի է ընկնում ոչ միայն ջերմ և ընկերական մթնոլորտով, այլև թեմատիկ ձևավորումներով: Այս անգամ ակումբում տիրում էր գարնանային տրամադրություն: Գունեղ ծաղիկներով զարդարված Kami-ն կանանց և աղջիկների համար հետաքրքիր անակնկալներ և նվերներ էր պատրաստել: Սիրելի կանանց և աղջիկների միամսյակին ակումբի տնօրինությունը պատրաստվել էր մեծ պատասխանատվությամբ:
    Որտեղ անցկացնել մարտի 8-ը
    Որտեղ անցկացնել մարտի 8-ը
    Որտեղ անցկացնել մարտի 8-ը el.am–ը առանձնացրեց top 8 վայրերը, որտեղ Ձեր սիրելիների հետ միասին կարող եք լավագույն տարբերակով անցկացնել այս հիշարժան օրը: Ռոմանտիկ միջավայր նախընտրողներին առաջարկում ենք երեկոն անցկացնել Charentsi 28 ռեստորանում, որտեղ Ձեզ կսպասի յուրահատուկ տրամադրող ինտերիերն ու ռոմանտիկ մեղմ երաժշտությունը, ինչպես նաև հատուկ այս օրվա համար նախատեսված ճաշացանկը: Le Bouchon ռեստորանը հատուկ մարտի 8-ի կապակցությամբ բոլոր զույգերի համար պատրաստել է անակնկալ հյուրասիրություն: Mezzo Classic House Club-ը պատրաստել է էքսկլյուզիվ ծրագիր հատուկ կանանց և աղջիկների համար: Այսօր 21.00-ից այստեղ ելույթ կունենան 3 խմբեր` REINCORNATION, Վահագն Հայրապետյան trio-ն և Hay Way Band-ը: 22.00-ից Jose ակումբում կարող եք վայելել Dorians խմբի համերգը: Ակումբային ժամանցը նախընտրողներին խորհուրդ ենք տալիս երեկոն անցկացնել Stop Club-ում, որտեղ հատուկ կանանց տոնի առիթով տեղի կունենա 'Latino Night party': 20.30 շտապեք Friends Bar Club, որտեղ տեղի կունենա 'Ladies Rule the party': Republic Pub-ում 21.00-ից ելույթ կունենա Chigapo band-ը: Դե իսկ 21.00-ից One Club-ի հատուկ ռուսաստանից ժամանած հյուրն է DJ SKIF-ը:
     գրքի շնորհանդեսը
    <<Խեղկատակի Զառանցանքները>> գրքի շնորհանդեսը
    <<Խեղկատակի Զառանցանքները>> գրքի շնորհանդեսը Բյուրոկրատ գրախանութում տեղի ունեցավ Արթուրո Սայանի գրքի շնորհանդեսը: Փաստորեն Արթուրոն ոչ միայն թատրոնի և հեռուստանովելների դերասան է, ռեժիսոր, հաղորդավար, և նրա ձայնը լսվում է գրեթե բոլոր ռադիոկայանների գովազդների ժամանակ, այլև հետաքրքիր գրող է: << Խեղկատակի Զառանցանքներ>> գրքի շնորհանդեսը մի վայրում համախմբել էր Արթուրոյի ընկերներին, հարազատներին, գրականության և կինոյի ասպարեզի հայտնի մարդկանց: Գիրքն իր մեջ ներառում է նաև Արթուրոյի կարճամետրաժ ֆիլմերի տեսասկավառակը:
    Fankoni lounge club-ի բացումը
    Fankoni lounge club-ի բացումը
    Fankoni lounge club-ի բացումը Հետաքրքիր ժամանցի սիրահարների համար Երևանում բացվեց նոր lounge club` Fankoni: Թումանյան  26 հասցեում գտնվող Fankoni lounge club-ը համաշխարհային լաունջերի ցանցի մի մասն է կազմում, և իր տիպի մեջ Երևանում միակն է: Այստեղ այցելուները կարող են վայելել իրենց հանգիստը` փորձելով յուրահատուկ կոկտեյլներ, որոնք ի դեպ ունեն բավականին ցածր գներ: Ժամը  18:00 ից հետո սկսում է նվագել DJ-ը` ապահովելով բարձր տրամադրություն: Այստեղ հետաքրքիր և յուրօրինակ ժամանց կարելի է անցկացնել ոչ միայն weekend-ին, այլև աշխատանքային բոլոր օրերին: Fankoni-ն Երևանում լիցքաթափվելու լավագույն վայրերից մեկն է:
    Կողոպտել են Մայքլ Ջեքսոնին
    Կողոպտել են Մայքլ Ջեքսոնին
    Կողոպտել են Մայքլ Ջեքսոնին Գողացվել են փոփ արքա Մայքլ Ջեքսոնի դեռևս չթողարկված երգերը: Հաքերներին հաջողվել է մուտք գործել Sony Music ձայնագրությունների հայտնի ընկերության համակարգչային համակարգ, և գողանալ ավելի քան 50000 ֆայլ, որ ներառում էին երգչի նոր` դեռևս չլսված երգերը, ինչպես նաև դուետային կատարումները Ֆրեդի Մերքուրիի, Will.I.Am-ի և այլ հայտնի կատարողների հետ: Սա Ջեքսոնի ամենամեծ ժառանգությունն էր, որը փոփ արքայի մահվանից մեկ տարի անց` 2010-ին գնել էր Sony Music-ը մոտ 250 միլլիոն դոլլարով: Ընկերությունը մոտակա տարիների ընթացքում մտադրված էր թողարկել 10 ալբոմ Մայքլի նոր երգերով: Գործի վերաբերյալ տարվում է հետաքննություն, ըստ վերջին տվյալների արդեն կան մի քանի մեղադրյալներ:
    Հասմիկ Կարապետյան-Սիրուն ասա բարև: Դիտեք շուտով
    Հասմիկ Կարապետյան-Սիրուն ասա բարև: Դիտեք շուտով
    Հասմիկ Կարապետյան - Սիրուն ասա բարև: Դիտեք շուտով Ներկայացնում ենք Հասմիկ Կարապետյանի նոր տեսահոլովակի` 'Սիրուն ասա բարև' երգի հիման վրա նկարահանված backstage մի քանի լուսանկարներ: Տեսահոլովակի նկարահանումները անցկացվել են` Հյուսիսային պողոտայում, Jose ակումբում,  Ծիծեռնակաբերդի մոտակա պուրակում և նկարչական արվեստանոցում: Music & Arrangement by: Arman Pahlevanyan (Dorians) Lyrics by: Avet Barseghyan Recording by: Tigran Petrosyan (SonoRec studio) Directed by: Edgar Vardanyan Stylist: Hasmik Karapetyan Shoes: Stradivarius Accessories: H&M Hairstyle by: Meline Chorkhmazyan,Gevorg Make-up by: Armine Karapetyan (Harmony Image Center)
    Happy B-Day Anushik Alaverdyan !!!
    Happy B-Day Anushik Alaverdyan !!!
    Happy B-Day Anushik Alaverdyan !!! Մարտի 2-ին Անուշիկ Ալավերդյանը նշեց իր ծննդյան 24 ամյակը: Ինչպես նշեցիք Ձեր տարեդարձը: _Ծննդյանս օրը սիրելիիս (Ալեքսանդր Մայիլյան) հետ նշեցի, իսկ հաջորդ օրը ընկերուհիներիս հետ միասին փոքրի խնջույք կազմակերպեցինք մեր տանը: Ինչպիսի նվերներ ստացաք: _Ընկերներս միշտ հարցնում են ինչ նվիրել: Այդ իսկ պատճառով մեծամասամբ տեղյակ եմ լինում իմ նվերներից: Ստացել եմ շատ գեղեցիկ նվերներ` հագուստ, դիմահարդարման պարագաներ, վզնոց, թևնոց և մի շարք օրիգինալ նվերներ: Ովքեր էին Անուշիկ Ալավերդյանի հյուրերը: _Հյուրերի ցանկում էին դասընկերներս, համակուրսեցիներս և կոլեգաներս` Մարիաննա Հովհաննիսյանը, Մարին, Սուսաննա Պետրոսյանը: Հաջորդ օրն էլ նշեցի Անահիտ Սիմոնյանի հետ տարեդարձս, քանի որ այդ օրը նա չկարողացավ ներկա գտնվել: Ինչպիսի պլաններ ունեք մոտ ապագայում: _Շատ նպատակներ ունեմ. երգարվեստում հասնել մեծ բարձունքների: Պլանավորում եմ ապագայում ունենալ մեծ ակումբային մենահամերգ: Ինչ կմաղթեք ինքներդ ձեզ: _Լինի Ամանորի գիշեր, թե ծննդյանս օրը, ես ինձ միշտ մաղթում եմ առողջություն և երջանկություն:
    ԼՈւԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ:Ես քննադատություններից չեմ վախենում...
    ԼՈւԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ:Ես քննադատություններից չեմ վախենում...
    ԼՈւԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ:Ես քննադատություններից չեմ վախենում... Ինչպես ստացաք 'Հոբելյանական հաճախորդ' ֆիլմի հրավերը: _Մասնակցեցի քասթինգին և ընտրվեցի: Իսկ թե ինչու ես, երևի ավելի ճիշտ ռեժիսոր և սցենարի հեղինակ` Արա Երնջակյանը կպատասխանի, երևի այսպիսին էր տեսնում ֆիլմի հերոսուհուն: Արդյոք հեշտությամբ համաձայնեցիք մարմնավորել այդ կերպարը: Չէիք վախենում քննադատություններից: _Ես քննադատություններից չեմ վախենում. որքան մարդ այդքան կարծիք: Թող քննադատություններից վախենան այն անձինք, ովքեր գիտեն, որ սխալ տեղում են գտնվում, բայց շարունակում են իրենք իրենց խաբել: Կարծում եմ, որ բավականաչափ ժամանակ է, որ ես ապացուցել եմ իմ սերը, նվիրվածությունը  մասնագիտությանս և աշխատանքիս հանդեպ: Ըստ իս, անկեղծությունն ու ձգտումը միշտ էլ գնահատվում են: Եթե ես հաձն եմ առնում որևէ կերպար մարմնավորել, անգամ եթե իմ էությունից շատ է տարբերվում և բնավորության գծեր կան որոնք ինձ այդքան էլ մոտ չեն, ապա ես փորձում եմ ակտիվացնել իմ մեջ այն գծերը, որոնք շահեկան կլինեն տվյալ կերպարին և հանգիստ կթողնեն իմ ԵՍ-ը: Այս կերպարը ինձ հետաքրքիր էր մի պարզ պատճառով, որ այս կնոջ մեջ կար կուտակված սեր, արկածախնդրություն, ամոթխածություն, բայց միևնույն ժամանակ համարձակություն և ֆիլմը հարուստ է տրամադրության փոփոխություններով, որի շնորհիվ էլ ավելի հետաքրքրացրեց աշխատանքը այդ կերպարի շուրջ: Ինչ է տալիս նման ֆիլմերը ձեր հանդիսատեսին, արդյոք մերօրյա հանդիսատեսը պատրաստ է ճիշտ ընկալել նման ֆիլմերը: _Մերօրյա  հանդիսատեսը ինչպես և բոլոր ժամանակների հանդիսատեսը ուզում է անկեղծություն, ուզում է տեսնել ինքն իրեն կողքից, ուզում է քննարկել և մտածել այնպիսի հարցերի շուրջ, որոնք իրեն են հետաքրքիր և հարազատ: Իսկ կնոջ և տղամարդու թեման հավերժական է և անսպառ. այնպես որ վստահ եմ, որ ամեն ոք գոնե մի պահ ԻՐԵՆ կգտնի ֆիլմում: Ըստ ձեզ ինչպիսի հաջողություններ կունենա ֆիլմը: _Շատ լավ հարց է: Անկեղծ, մի պահ ինձ Վանգայի դերում պատկերացրեցի... :))) Որքանով, որ տեղյակ եմ, առաջին անգամ էիք աշխատում Դավիթ Քացառավանի հետ: Արդյոք հեշտ էր աշխատել նրա հետ: _Դավիթը մեծ մասամբ խաղացել էր ավելի action ֆիլմերում: Ինքն էլ խոստովանում էր, որ շատ դժվար աշխատանք է երկուսով լինել անընդհատ խոշոր պլանում: Պետք է ասեմ, որ բավական հեշտ էր իր հետ աշխատել. հարմարավետ էր շատ և ընհանրապես նկարահանման հրապարակում այնքան ջերմ և բարի փոխհարաբերություններ էին տիրում, քանի որ բոլորս էլ ցանականում էին լավ արդյունք տեսնել մեծ էկրանում: Արդյոք ունեցաք խանդի տեսարաններ Ձեր ամուսնու կողմից: _ Երբևէ մտածել եք արտասահմանյան ֆիլմ դիտելուց, թե հերոսուհու եղբայրը, հայրը կամ ամուսինը ինչպես են ընդունում իր մարմնավորած կերպարը: Այ երբ, որ մենք դադարենք այդպես մտածելուց, հենց այդ օրն էլ մեծ բարդություններից կազատվենք: Յուրաքանչյուրը իր տեղում կփորձի ճիշտ աշխատել և կարևորը` իր խղճին և տեսակին չդավաճանել, չկախվել հասարակության կարծիքից:
  • Էկզոտիկ մթնոլորտ Kami ակումբում
    Էկզոտիկ մթնոլորտ Kami ակումբում
    Էկզոտիկ մթնոլորտ Kami ակումբում Ակումբասեր երիտասարդության համար Hawaiian party-ն հիանալի առիթ էր`տաք և արևոտ մթնոլորտում վայելելու հերթական ուրախ երեկոն: Բարմենները ցույց էին տալիս էկզոտիկ կոկտեյլերի բազմազանությունը: Ակումբն ամբողջովին ձևավորված էր հավայան թեմայի դետալներով: լուսանկարները` Տուշո Բարսեղյանի
    Մանրամասներ Լիլիթ Հովհաննիսյան - Իմ սրտին ասա տեսահոլովակից
    Մանրամասներ Լիլիթ Հովհաննիսյան - Իմ սրտին ասա տեսահոլովակից
    Մանրամասներ Լիլիթ Հովհաննիսյան - Իմ սրտին ասա տեսահոլովակից Ձեզ եմ ներկայացնում նոր նախագիծ, որը կունենա շարունակական բնույթ:  Լիլիթ Հովհաննիսյան - 'Իմ սրտին ասա' երգի հիման վրա վրա նկարահանած տեսահոլովակի այն մանրամասները, տեղեկությունները, որոնք մինչ այսօր հրապարակված չեն եղել և մնացել են կադրից դուրս: Lilit Hovhannisyan - Im Srtin asa Music & Lyrics by: Robert Taroyan Arrangement by Robert Taroyan & Edgar Aleksanyan Recording by: Edgar Aleksanyan "DUETRO" Studio Directed by: Aren Bayadyan զգեստը` 'Elka' դիզայն ստուդիայի, մոդոլավորումը` Լիլիթ Հովհաննիսյանի ոճաբան` Արայիկ Գաբաջյան կոշիկները` ALDO խանութ-սրահի վարսահարդարումը` Սեդրակ Ղամբարյանի (Վանյա գեղեցկության սրահ) դիմահարդարումը` Հրանուշ Եղոյանի (Make-up Studio) ականջօղերը` Արայիկ Գաբաջյանի ակնոցը`  Chanel Լիլիթն ասաց, որ աշխատում է լինել մաքսիմալ յուրօրինակ և ինքնատիպ: Սիրում է կրել այնպիսի զգեստներ, որոնց նմանատիպը չկա:
    Եվս մեկ SALI կոշիկի սրահ մեր քաղաքում
    Եվս մեկ SALI կոշիկի սրահ մեր քաղաքում
    Եվս մեկ SALI կոշիկի սրահ մեր քաղաքում Այսօր Մաշտոցի 20 հասցեում բացվեց SALI կոշիկի խանութի հերթական սրահը, նախատեսված կանանց և տղամարդկանց համար: Հրավիրվածների շարքում էին SALI ապրանքանշի սիրահարները: Բացման արարողությունը վարեց Եգոր Գլումովը, իսկ հյուրերին բարձր տրամադրություն հաղորդեց DJ Dale-ը: Հյուրերին սպասվում էին անակնկալ մրցանակներ և ճոխ հյուրասիրություն:
    Գարնանային Էքստազ
    Գարնանային Էքստազ
    Գարնանային Էքստազ Գարնան գալուն սպասում էին շատերը: Դրա մասին էին վկայում սոց. կայքերում ստատուսներն ու հետհաշվարկները: Մարդիկ փետրվարի կեսերին արդեն զգում էին <<գարնան շունչը>>: Այդ գարնանային շնչով շատ բուտիկներ սկսեցին զարդարել իրենց ցուցափեղկերը:Այժմ ներկայացնում եմ երեք լավագույն գարնանային ցուցափեղկերը և ծաղկի խանութները, չէ որ գարնան խորհրդանիշը հենց ծաղիկն է: Moschino Via Artis Next Any Rose BRABION FLORANA ՊԱՍԻՖԼՈՐԱ լուսանկարները` Տուշո Բարսեղյանի
    Ֆիլմեր, որոնք պետք է դիտենք ըստ հայ աստղերի
    Ֆիլմեր, որոնք պետք է դիտենք ըստ հայ աստղերի
    Ֆիլմեր, որոնք պետք է դիտենք ըստ հայ աստղերի Օրերս տեղի ունեցած <<Օսկար>> կինոմրցանակաբաշխությունից հետո, որոշեցինք հետաքրքրվել, թե ինչ ֆիլմեր են դիտում հայ աստղերը: Նրանցից ոմանք սիրով կիսվեցին մեզ հետ իրենց նախապատվություններով: Տեսնենք, թե ինչ ֆիլմ են խորհուրդ տալիս դիտել աստղերն այսօր… Sona Shahgaldyan Ռեժ. Թեյլոր Հեքֆորդ Դեր. Ջեյմի Ֆոքս, Քերրի Վաշինգթոն 2005-ին ստացել է Օսկար արձանիկ լավագույն դերակատարում, լավագույն սաունդթրեք անվանակարգերում. Suzie Ռեժ. Չարլզ Մարթին Սմիթ Դեր. Էշլի Ջադդ, Մորգան Ֆրիման Arsen Grigoryan Ռեժ. Լարս Ֆոն Թրիեր Դեր. Քիրսթեն Դանսթ, Շարլոտտա Գենսբուր 2011-ին Կաննի կինոփառատոնին արժանացել է ոսկե արմավենու ճյուղին լավագույն կանացի դերակատարման համար.
    Ընկերական մթնոլորտ  Vendetta-ում
    Ընկերական մթնոլորտ Vendetta-ում
    Ընկերական մթնոլորտ  Vendetta-ում Vendetta ակումբն այս անգամ դռները բացել էր  իր ընկերների և մտերիմների առջև շատ հետաքրքիր մի նախաձեռնությամբ: Նա հնարավորություն է տալիս սկսնակ երգիչներին կազմակերպել իրենց մինի համերգները: Այս անգամ Vendetta-ի բեմահարթակում էր Վագան: Միջոցառման հրավիրվածները լիցքաթափվեցին , անցկացրեցին հետաքրքիր ժամանց և փորձեցին հետաքրքիրր կոկտեյլներ: Հաջողված երեկոն ավարտվեց dj-ի ռիթմիկ սեթերով:
    Elton John-ը զուգընկերոջ հետ դիմավորում է հյուրերին
    Elton John-ը զուգընկերոջ հետ դիմավորում է հյուրերին
    Elton John-ը զուգընկերոջ հետ դիմավորում է հյուրերին  Էլթոն Ջոնը երբեք չի կորցնում ճիշտ պահը, և լավագույն մրցանակաբաշխություններից հետո կազմակերպում է թեմատիկ afterparty-ներ,  երեկոն, որը հենց նա էր կազմակերպել, բարեգործական բնույթ էր կրում, և նվիրված էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Միջոցառմանը ժամանել էին այնպիսի հանրահայտ դեմքեր ինչպիսիք են Կառոլինա Կուրկովան , Դիտա Ֆոն Տիզը, Քեթի Փերին, Քիմ Քարդաշյանը: Էլթոն Ջոնը ոչ միայն հասցնում էր շփվել բոլոր հյուրերի հետ և շոկոլադ հյուրասիրեր, այլև լուսանկարվել իր որդու հետ: David Fincher & Elton John Katy Perry, Elton John & Dita Von Teese David Fincher, Gwen Stefani Alessandra Ambrosio, Kourtney Kardashian Maili Sayrus & Kelly Osbourne Karolina Kurkova & Petra Nemcova Kim Kardashian, Karolina Kardashian & Heidi Klum Dita Von Teese Olga Sorokina Steven Tyler & Erin Brady Paz Vega
    ՀԱՅ ՍՈւՊԵՐՍԹԱՐ  backstage
    ՀԱՅ ՍՈւՊԵՐՍԹԱՐ backstage
    ՀԱՅ ՍՈւՊԵՐՍԹԱՐ  backstage Հայ սուպերսթար նախագծում մնացել են 10 մասնակից: Քանի որ երկուսը արդեն լքել են պրոեկտը քվեարկության արդյունքում, որոնք կայանում են ամեն շաբաթ: Ի սկզբանե մասնակիցների հետ աշխատել են պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնց արդյունքը տեսնում եք գալա համերգների ընթացքում: Պարուսույց` Թենի Մաթյան, վոկալ` Ռուզաննա Ջամբազյան, երաժշտական պրոդյուսեր` Գիսանե Պալյան, ոճաբան` Հասմիկ Բաղդասարյան:
    And the Oscars goes to…
    And the Oscars goes to…
    And the Oscars goes to… Հերթական անգամ աշխարհն ականատես եղավ թվով արդեն 84-րդ Ամենամյա Օսկար մրցանակաբաշխությանը: Այս տարվա մրցանակակիրները կարելի է ասել չարդարացրին համընդհանուր սպասումները, որոշ անվանակարգերի հաղթողներ անակնկալի եկան, միուսները այդպես էլ չստացան վաղեմի արձանիկը… Լավագույն ֆիլմ` Արտիստը Լավագույն դերասան`Ժան Դյուժարդեն Լավագույն դերասանուհի` Մերիլ Սթրիփ Լավագույն ռեժիսյոր` Միշել Խազանավիչուս 2-րդ պլանի լավագույն դերասանուհի` Օքթավիա Սփենսեր 2-րդ պլանի լավագույն դերասան` Քրիստոֆեր Փլամմեր Լավագույն անիմացյոն ֆիլմ`Ռանգո Լավագույն սցենար` Վուդի Ալլեն Լավագույն սաունդթրեք` Լյուդովիկ Բուրսե
    Oscar 2012: Red Carpet
    Oscar 2012: Red Carpet
    Oscar 2012: Red Carpet Հոլիվուդում 84-րդ անգամ պատմության մեջ տեղի ունեցավ Օսկար մրցանակաբաշխությունը հանրահայտ Կոդակ կինոդահլիճում: Ամբողջ աշխարհը, գամված հեռուստացույցներին և համակարգիչներին, հետևում էին ամենաքննարկվող մրցանակաբաշխություններից մեկին` Օսկարին: Celebrity-ների հագուստներից, ի տարբերություն անցյալ տարվա, շատ քչերն աչքի ընկան անճաշակությամբ: Երեկոյի ամենահաջող գունային գամմաներն էին կարմիրն ու սպիտակը: Հայտնի աստղերը ևս մեկ անգամ առիթ ունեցան իրենց հմայքին համադրել և ցուցադրել նորաձևության հայտնի տների հագուստները: Brad Pitt & Angelina Jolie Angelina Jolie հագուստը` Atelier Versace Cameron Diaz հագուստը` Gucci Emma Stone հագուստը`  Giambattista Valli Haute Couture Penelope Cruz հագուստը` Giorgio Armani Steven Spilberg Jennifer Lopez հագուստը`  Zuhair Murad Melanie Griffith & Antonio Banderas Leslie Mann հագուստը`  Roberto Cavalli Milla Jovovich հագուստը`  Elie Saab Sandra Bullock հագուստը` Marchesa Natalie Portman-ն ամուսնու հետ Natalie Portman հագուստը`  Dior Couture 1954  թ-ի Մոնակոյի արքայազն Ալբերտը տիկնոջ` Շարլեն Վիտտստոկի հետ Gwyneth Paltrow հագուստը`  Tom Ford
    Աստղային playlist
    Աստղային playlist
    Աստղային playlist Հերթական անգամ el.am-ը առաջարկում է վայելել մի քանի պոզիտիվ կատարում աստղային playlist-ից: Այսօր մեզ հետ իրենց տրամադրությունը կիսեցին Սյուզին, Մարիաննա Հովհաննիսյանը, Վահրամ Պետրոսյանը, Գոռ Սուջյանն ու երգիչ-դերասան Արսեն Գրիգորյանը: Սյուզի Մարիաննա Հովհաննիսյան Վահրամ Պետրոսյան Գոռ Սուջյան Արսեն Գրիգորյան
    ԷԼ հոլդինգի տղաների տոնը
    ԷԼ հոլդինգի տղաների տոնը
    ԷԼ հոլդինգի տղաների տոնը ԷԼ հոլդինգի համերաշխ ընտանիքի աղջիկներն անակնկալ էին կազմակերպել իրենց շատ սիրելի և անբաժան տղաների համար: Առավոտյան բոլոր տղաներին կարճ հաղորդագրություն է գալիս երեկոյան շատ կարևոր ժողովի մասին, որը, չգիտես ինչու, տեղի է ունենալու Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Վերջում պարզվեց, որ բոլորս հրավիրված ենք Kami  ակումբ, որտեղ  սպասվում էր տոնական հյուրասիրություն: Էլ ինչ տոն առանց նվերների: ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ԷԼ-ի աղջիկների մտքի կրեատիվությունն անսահման է: Նրանք յուրաքանչյուր տղայի համար առանձնահատուկ մոտեցում էին ցուցաբերել և ընտրել համապատասխան յուրահատուկ նվեր` փչովի կրծքերից մինչև ակումբային մեծ ակնոցներ : Երեկոն անցավ հիասքանչ և անկրկնելի: Շնորհակալություն ԷԼ հոլդինգի աղջիկներին:
    ARMY DAY in KAMI
    ARMY DAY in KAMI
    ARMY DAY IN KAMI Kami ակումբը շատ ուշադիր է տարվա բոլոր տոնական օրերի նկատմամբ և անկախ նրանից` շաբաթվա ինչ օր է տոնական օրն ընկնում, Kami-ն մարդաշատ է: Բացառություն չէր նաև այսօր Army day-ը, որն ի դեպ մի քանի տարի շարունակ լավագույն ձևով նշվում է այս ակումբում:
    Dorians-ը Calumet pub-ում
    Dorians-ը Calumet pub-ում
    Dorians-ը Calumet pub-ում Երևանյան գիշերային կյանքը չի սահմանափակվում ակումբային երեկույթներով, երբ մթնում է, ակտիվանում են արդեն շատացած փաբերը: Երևանյան փաբերը բազմազան են և բազմաժանր: Այս անգամ լուսանկարիչ Արտյոմ Հարությունյանը հետևում էր Calumet փաբի իրարանցմանը, որտեղ ելույթ էր ունենում Dorians-ը: Calumet-ը քաղաքի այն վայրերից է, որտեղի այցելուները տարբերվում են թե իրենց մտածելակերպով և թե ապրելակերպով, այսօր այստեղ հավաքվել էին փաբի մշտական հաճախորդները և նաև Dorians խմբի ընկերներն ու երկրպագուները, ի դեպ Գոռ Սուջյանին շատ հաճախ կարելի է տեսնել իր երեկոները հենց այստեղ անցկացնելիս:
    Փետրվար ամսվա ֆավորիտ ֆիլմերը
    Փետրվար ամսվա ֆավորիտ ֆիլմերը
    Փետրվար ամսվա ֆավորիտ ֆիլմերը Ցանկացած նոր ֆիլմի հաջողություն կախված է կինոթատրոն հաճախած այցելուների քանակի հետ: Հասկանալու համար, թե հայերի համար որոնք են այս ամսվա ամենասիրված և հիթային ֆիլմերը հետաքննեցինք Մոսկվա կինոթատրոնի այս ամսվա ֆիլմերից յուրաքանչյուրի այցելության քանակը: Արդյունքում հասկացանք, որ այս ամսվա թոփ ֆիլմերն են`  'Alvin and the Chipmunks 3' և 'One For The Money' : Alvin and the Chipmunks 3 Ռեժիսոր` Մայք Միտչել Ժանր` մոիլտֆիլմ, կոմեդիա, ընտանեկան Դերերում` Ալան Տյուդիկ, Աննա Ֆերիս, Ջասթին Լոնգ, Գուբլեր Ջեսսի, Ջեյսոն Լի, Ջեյնի Սլեյթ, Դեվիդ Քրոսս, Կրիստինա Էպպլգեյթ, Մակկարտնի, Մեթյու Գրեյ, Էմի Պոլեր One For The Money Ռեժիսոր` Ջուլի Էնն Ռոբինսոն Ժանր` մարտաֆիլմ, կրիմինալ, կոմեդիա Դերերում` Քեթրին Հայգլ, Ջեյսոն Օ'Մարա, Ջոն Լեգուիզամո, Դանիլե Սանժատա և այլոք
    NaraCamicie boutique-ի բացումը
    NaraCamicie boutique-ի բացումը
    NaraCamicie boutique-ի բացումը Այսօր Հյուսիսային Պողոտայում shopping-ի սիրահարների համար բացվեց հանրահայտ NaraCamicie բրենդի համաշխարհային ցանցի երևանյան սրահը: Բացման արարողությունը կայացավ ընկերական և ջերմ մթնոլորտում: Ներկայայացված հավաքածուն միանգամից գրավեց հյուրերի ուշադրությունը յուրաոճությամբ և նրբաճաշակությամբ: Չնայած ձյունառատ եղանակին միջոցառմանը ներկա հյուրերի պակաս չէր զգացվում: Այսպիսով Հյուսիսային Պողոտան համալրվեց ևս մեկ բրենդային բուտիկով
  • Club hearts
    Club hearts
    Club hearts Երեկ Kami  ակումբում ես և լուսանկարիչ Տուշոն որոշեցինք նկարել երեկույթի հյուրերին սրտիկներով, չէ որ վերջիվերջո սիրո տոնն էր, իսկ սիրտը սիրո խորհրդանիշը: Ի դեպ սրտիկները մեզ տրամադրեց մեր քաղաքի ամենաօրիգինալ  barwoman Քեթը: Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի
    VALENTINE NIGHT
    VALENTINE NIGHT
    Valentine Night Վալենտինյան օրվա կապակցությամբ երեկ գիշերը քաղաքում տիրում էր ռոմանտիկ տրամադրություն, ամենուրեք սրտիկներ, ծաղկեփնջեր և սիրային բացիկներ էին: Ակումբներում, փաբերում և սրճարաններում տիրում էր սիրային մթնոլորտ: Ձեզ ենք ներկայացնում ակումբային իրարանցումը Վալենտինի տոնի կապակցությամբ SQ1- ում և խելահեղ երեկոն  Kami ակումբում Արամ MP3-ի հետ: Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի
    Ձմեռային էքստրիմ Red Bull-ի հետ
    Ձմեռային էքստրիմ Red Bull-ի հետ
    Ձմեռային էքստրիմ Red Bull-ի հետ Ինչպես միշտ էներգետիկ խմիչքները նպաստում են Հայաստանում էքստրիմի զարգացմանը, և բավարարում երիտասարդների ադրենալինի պահանջը: Եվ մի կրեատիվ միջոցառում կազմակերպվեց նրանց կողմից Ծաղկաձորում, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան վայելելու ձմեռային սպորտաձևերի գրավիչ հաճույքը: Ձյուն + էքստրիմ + Red Bull = Creative ժամանց Ծաղկաձորում Լուսանկարները` Արթուր Lumen Գևորգյանի
    Ընկերական հավաքույթ Պոետների տանը
    Ընկերական հավաքույթ Պոետների տանը
    Ընկերական հավաքույթ Պոետների տանը Հերթական անգամ Պետների տանը փակ հավաքույթի ժամանակ, երեկոն անցել է ջերմ մթնոլորտում: Երեկոն ուղեկցվել է հյուրերի կենդանի կատարումներով, այնուհետև ընկերական մթնոլորտում սկսել են խաղեր խաղալ: Երեկոն եզրափակվել է բոլորի կողմից սիրված մաֆիա խաղով:
    Ամենաոճային գեղեցկության սրահները
    Ամենաոճային գեղեցկության սրահները
    Ամենաոճային գեղեցկության սրահները Ձեզ ենք ներկայացնում աշխարհում իրենց դիզայնով և ոճով աչքի ընկնող ամենանորաձև և նրբաճաշակ գեղեցկության սրահները : Հաճելի է նշել, որ նրանց ցանկում տեղ է գտել նաև SHADOYAN գեղեցկության սրահը, որն արդեն ոչ պակաս համաշխարհային ճանաչում ունի:  Amoy Salon - New York New York Style - New York Eloise Salon - New York Chris Chase Salon - Paris CARITA - Paris Hairu Hair Treatment Center by Chrystalline GUM - Italy SHADOYAN - Armenia
    Grammy 2012 winners
    Grammy 2012 winners
    Grammy 2012 winners Տարվա ձայնագրություն — Rolling In The Deep, Adele Տարվա ալբոմ — 21, Adele Տարվա երգ — Rolling In The Deep, Adele Adkins, Paul Epworth Լավագույն սոլո փոփ կատարում — Someone Like You, Adele Լավագույն փոփ վոկալ ալբոմ — 21, Adele Լավագույն կարճ երաժշտական տեսահոլովակ Լավագույն փոփ խմբակային կատարում — Body And Soul, Tony Bennett,  Amy Winehouse Լավագույն փոփ ինստրումենտալ ալբոմ — The Road From Memphis, Booker T. Jones Լավագույն պարային ձայնագրություն — Scary Monsters And Nice Sprites, Skrillex Լավագույն պարայի նէլեկտրոնային ալբոմ — Scary Monsters And Nice Sprites, Skrillex Լավագույն ռոք կատարում — Walk, Foo Fighters Լավագույն Hard Rock/Metal կատարում — White Limo, Foo Fighters Լավագույն ռոք երգ — Walk, Foo Fighters Լավագույն ռոք ալբոմ — Wasting Light, Foo Fighters Լավագույն R&B կատարում — Is This Love, Corinne Bailey Rae Լավագույն R&B երգ — Fool For You, Cee Lo Green, Melanie Hallim, Jack Splash, (Cee Lo Green & Melanie Fiona) Լավագույն R&B ալբոմ — F.A.M.E., Chris Brown Լավագույն Rap կատարում — Otis, Jay-Z & Kanye West Լավագույն Rap/Sung համագործակցություն — All Of The Lights, Kanye West, Rihanna, Kid Cudi, Fergie Լավագույն Rap երգ — All Of The Lights, Jeff Bhasker, Stacy Ferguson, Malik Jones, Warren Trotter и Kanye West Լավագույն Rap ալբոմ— My Beautiful Dark Twisted Fantasy, Kanye West Լավագույն Country Solo կատարում — Mean, Taylor Swift Լավագույն Country երգ— Mean, Taylor Swift Լավագույն Country խմբակային կատարում — Barton Hollow, The Civil Wars Լավագույն Country ալբոմ— Own The Night, Lady Antebellum Լավագույն իմպրովիզ ջազ սոլո — 500 Miles High, Chick Corea Լավագույն ջազ վոկալ ալբոմ — The Mosaic Project, Terri Lyne Carrington ... Լավագույն ինստրումենտալ ալբոմ — Forever, Corea, Clarke և White Լավագույն մեծ ջազզ անսամբլ ալբոմ — The Good Feeling, Christian McBride Big Band Լավագույն լատինական Pop, Rock, Urban ալբոմ— Drama Y Luz, Maná Լավագույն մեքսիկական ալբոմ — Bicentenario, Pepe Aguilar  Լավագույն Americana ալբոմ — Ramble At The Ryman, Levon Helm Լավագույն Blues ալբոմ — Revelator, Tedeschi Trucks Band Լավագույն Folk ալբոմ — Barton Hollow, The Civil Wars , Լավագույն ռեգի ալբոմ— Revelation Pt 1: The Root Of Life, Stephen Marley Լավագույն երեխաների ալբոմ — All About Bullies... Big And Small Լավագույն ոչ դասական պրոդյուսեր — Paul Epworth Լավագույն դասական պրոդյուսեր— Judith Sherman Լավագույն դասական սոլո վոկալ— Diva Divo, Joyce DiDonato (Kazushi Ono; Orchestre De L’Opéra National De Lyon; Choeur De L’Opéra National De Lyon)
    Grammy-2012: Կարմիր գորգ
    Grammy-2012: Կարմիր գորգ
    Grammy-2012: Կարմիր գորգ Ժամեր առաջ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացավ այս տարվա ամենասպասված առաջին իրադարձությունը` Գրեմմի ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 54-րդ արարողությունը, որը նվիրված էր Ուիթնի Հյուսթոնի հիշատակին: Այս իրադարձությանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղերըպատրաստվում են դեռ ամիսներ առաջ: Ամբողջ աշխարհը հետևում էր պատմականայս երևույթին: Ձեզ ենք ներկայացնում red carpet-ի the best look-երը: Adel Rihanna Paris Hilton Fergie Katy Perry Nicki Minaj Sasha Kelly Osbourne David & Cathy Guetta Bruno Mars Wiz Khailifa & Amber Rose Carrie Underwood Ryan Tedder Jane Seymour Anne Vyalitsyna & Adam Levine Malin Akerman Alicia Keys Alicia Keys & Swiss Beatz Taylor Swift
    Բացվեց River Island խանութ-սրահը
    Բացվեց River Island խանութ-սրահը
    Բացվեց River Island խանութ-սրահը Փետրվարի 11-ին Երևանում` Ամիրյան 4 հասցեում, բացվեց River Island բրիտանական նորաձև հագուստի խանութ-սրահը, կանանց և տղամարդկանց համար : Հրավիրվածների շարքում էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, նորաձևության ոլորտի դեմքեր և քաղաքի հայտնի և ճանաչված մարդիկ: Հյուրերին սպասվում էին անակնկալ մրցանակներ և ճոխ հյուրասիրություն: Երկհարկանի խանութ-սրահը կարծում եմ շատ շուտով կդառնա նորաձև հայերի ամենասիրված խանութներից մեկը:
    Nur Card event at Mezzo Classic House Club
    Nur Card event at Mezzo Classic House Club
    Nur Card event at Mezzo Classic House Club 2012թ-ի փետրվարի 10-ին Մեցցո ակումբում տեղի ունեցավ Նուռքարտ կուտակային ծրագրի երեկույթը, որի ժամանակ հանդես եկավ հայ էստրադայի սիրված աստղերից Անդրեն: Երեկոյի ընթացքում եղան բազմաթիվ անակնկալներ և նվերներ քարտապանների համար, Անդրեի կենդանի կատարմամբ հնչեցին հեղինականյին և սիրված երգեր,իսկ ավազների նկարչությունն ուղղակի հիացրեց հյուրերին: Երեկույթի վերջում իհարկե կտրվեց սպասված տորթը:
    Մահացել է Ուիթնի Հյուսթոնը
    Մահացել է Ուիթնի Հյուսթոնը
    Մահացել է Ուիթնի Հյուսթոնը Գիշերը մահացել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը Բևերլի Հիլթոն հյուրանոցում: Հայտնի չեն մահվան պատճառները, սակայն վերջին տարիներին տառապում էր ալկոհոլի ու թմրանյութերի կախվածությամբ: Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ աստղերն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Ուիթնի Հյուսթոնի հիշատակին:
    HAY SUPERSTAR BACKSTAGE
    HAY SUPERSTAR BACKSTAGE
    Հայկական շոու-բիզնեսի ապագա դեմքերը Հայ սուպերսթար մրցույթն այն երևույթներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում մուտք գործել շոու-բիզնեսի բարդ սակայն սիրված ու երանելի աշխարհ: 5-րդ եթերաշրջանն արդեն մեկնարկել է և ընտրվել են վերջնական 12 մասնակիցներ, ովքեր գալա համերգով առաջին անգամ հանդես եկան եվրոպական չափանիշներին համապատասխան բեմահարթակում: 12 մասնակիցներն էլ մեկը մյուսից տարբեր են և միգուցե եթերաշրջանի վերջում տեսնենք մեր շոու բիզնեսին արժանի ներկայացուցիչներ: Հետևեցինք գալա համերգին և ձեզ ենք ներկայացնում ինչ էր կատարվում նկարահանման տաղավարում:
    Be Sweet Boutique
    Be Sweet Boutique
    Be Sweet Be Stylish Be sexy Փետրվարի 8-ին երևանյան Stylish կանանց, աղջիկների և երեխաների համար բացվեց նոր բուտիկ` Be Sweet: Գլամուրային ինտերիերով այս Barbie-ի mini աշխարհ հիշեցնող բուտիկում ամենաքմահաճ աղջիկներն անկասկած կգտնեն իրենց ճաշակին համապատասխան հագուստ և աքսեսուարներ: Բացման երեկոն անցավ քաղաքի ամենագլամուրային կանանց և աղջիկների ներկայությամբ:  
    Energy day in ԷԼ Style
    Energy day in ԷԼ Style
    Energy day in ԷԼ Style Այսօր հերթական անգամ մեր holding-ի անձնակազմը թարմացրեց իր ուժերը Red Bull Էներգետիկ խմիչքների շնորհիվ, որոնց մեր խմբագրություն բերեցին աղջիկները:
    ՁՄԵՌԱՅԻՆ RELAX
    ՁՄԵՌԱՅԻՆ RELAX
    ՁՄԵՌԱՅԻՆ RELAX Ծաղկաձորից մինչև Շամոնի Ձմռան մռայլ տրամադրությունները հաճախ ստիպում են մնալ տանը, տաք թեյ պատրաստել, գամվել հեռուստացույցին և... զղջալ, որ այս ձյունառատ օրերին զրկել ես քեզ ու ընտանիքիդ դահուկասահքը վայելելու հաճույքից: Իհարկե Հայաստանում թե ցանկացած այլ երկրում` լավագույն հանգստավայրերը միշտ էլ մարդաշատ են: Բայց դեռ ուշ չէ ճիշտ ընտրություն կատարել և առաջիկա weekend-ն անցկացնել այնպիսի մի վայրում, ուր ժամանցի հիանալի պայմաններ կլինեն ոչ միայն ձեզ համար, այլև ձեր երեխաների... MULTI REST HOUSE Ծաղկաձոր ARTHURS AGHVERAN RESORT Աղվերան Ավան Ձորագետ Մոնբլան Շամոնի, Ֆրանսիա Քամբրիան Ադելբոդեն, Շվեյցարիա
    ԷԼ Style commercial: Man
    ԷԼ Style commercial: Man
    ԷԼ Style commercial: Man Այս իմիջային տեսահոլովակը նախատեսված է խիզախ ապրելակերպ,խենթությունների պատրաստ ժամանակակից տղաների համար, ովքեր չեն վախենում drive պարունակող կյանքից և նախընտրում են միշտ ուշադրության կենտրոնում լինել: Ներկայացնում եմ backstage լուսանկարները
    ԷԼ Style commercial: Woman
    ԷԼ Style commercial: Woman
    ԷԼ Style Commercial: Woman Այժմ վերհիշենք ԷԼ Style ամսագրի գովազդային տեսահոլովակը, որոնք երկուսն են: Իմիջային տեսահոլովակներում արտացոլվում են ամսագրի կողմից պրոպագանդվող գլամուրային և ոճային ապրելակերպը:
  • ԷԼ  STYLE N76 COVER PHOTOSHOOT  DAY II
    ԷԼ STYLE N76 COVER PHOTOSHOOT DAY II
    ԷԼ  STYLE N76 COVER PHOTOSHOOT  DAY II Այսօր ԷԼ Style-ի 76-րդ համարի շապիկի նկարահանման երկրորդ օրն է: Մեր X հերոսին առավոտյան դիմավորեցինք Make-up studio-ում, այնուհետև շարունակեցինք նկարահանման պատրաստման ընթացքը Արվին Քոչարյանի ստուդիոայում, որտեղ մեզ միացան Լիդիան, Գագոն, Մայա Պողոսյանը և Էդիտա Գաբոյանը:
    ՕՍԿԱՐ 2012 : Ծանոթանանք լավագույն ֆիլմերը նոմինանտներին
    ՕՍԿԱՐ 2012 : Ծանոթանանք լավագույն ֆիլմերը նոմինանտներին
    ՕՍԿԱՐ 2012 : Ծանոթանանք ''Լավագույն ֆիլմի'' նոմինանտներին 2012թ-ի փետրվարի 26-ին Լոս Անջելեսում գտնվող Կոդակ թատրոնում արդեն 84-րդ անգամ կանցկացվի Օսկարի հանձնման արարողությունը:Անվանակարգում նոմինացվելու համար դիմումները ընդունվել են 2011թ-ի դեկտեմբերի 1-ից, իսկ արդեն հունվարի 13-ին կինոակադեմիայի անդամների կողմից Օսկար 2012 նոմինանտների քվեարկությունն ավարտված էր: 2012թ-ի հունվարի 24-ին հատուկ միջոցառման ընթացքում Կինոմատոգրաֆիստների արվեստի և գիտության ակադեմիայի տնօրեն Թոմ Շերակն ու դերսանուհի Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել են նոմինանտների անունները: Ներկայացվելով 11 անվանակարգերում առաջատար դիրքերում է հայտնվում 3D ժամանակների պահապանը ֆիլմը, որի հետ մրցում է Արտիստը 10 անվանակարգերում: Վերջնական փուլն անցկացվում է փետրվարի 1-ից մինչև փետրվարի 21-ը: Ներկայացնում եմ Լավագուն ֆիլմ նոմինանանտներին...
    Շուտով պրեմիերա. Ռազմիկ Ամյան - Եռագույն
    Շուտով պրեմիերա. Ռազմիկ Ամյան - Եռագույն
    Շուտով պրեմիերա. Ռազմիկ Ամյան - Եռագույն  Ներկայացնում եմ ձեզ Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակի` Եռագույն-ի backstage լուսանկարները, որոնց էքսկլյուզիվ տարբերակով մեզ տրամադրեց Տաթև Պետրոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է Gabreels Media Production-ը, ռեժիսորն է Սերժ Գաբյանը: Պրեմիերան կկայանա մեր կայքում մոտ օրերս, իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում նկարահանման ընթացքը:
    Fashion Road
    Fashion Road
    Fashion in Art Fashion Road Փետրվարի 1-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում հայկական նորաձևության աշխարհի համար տեղի ունեցավ կարևոր մի նախագիծ: Բրիտանական խորհրդի աջակցությամբ Fashion Road պրոյեկտի շրջանակներում, հայ և անգլիացի դիզայներները բաժանվելով զույգերի, ներկայացնում էին թիմային աշխատանքի արդյունքում ստեղծված մոդելները: Երեկոն մարդաշատ էր և ողջունելի է, որ նորաձևության ինդուստրիայում տեղի ունեցող իրադարձությունները գրավում են հայ հասարակության ուշադրությունը:
    ՊՐԵՄԻԵՐԱ` Serjo feat Iveta Mukuchyan
    ՊՐԵՄԻԵՐԱ` Serjo feat Iveta Mukuchyan
    Պրեմիերա Serjo feat Iveta Mukuchyan – I'm Fallin Հայկական շոու-բիզնեսում սկսում են հայտնվել արտասահմանյան բարձր չափանիշներին համապատասխանող տեսահոլովակներ, որոնք կարող են մրցունակ լինել նաև արտասահմանյան շուկայում, այդ մասին է վկայում I'm Fallin տեսահոլովակը: Dj Serjo-ի և Իվետա Մուկուչյանի առաջին համագործակցության արդյունքը կարելի է վստահ ասել, որ հաջողված է: I'm  Fallin-ը Dj Serjo-ի INSOMNIA CD-ից է, բառերի հեղինակը հենց Իվետա Մուկուչյանն է, իսկ տեսահոլովակի յուրօրինակ լուծումները պատկանում են ռեժիսյոր Միհրան Ստեփանյանին: Dj Serjo-ի հետ հեռախոսազրույցի արդյունքում տեղեկացանք, որ նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ, իսկ տեսահոլովակը նախատեսում է ներկայացնել, ոչ միայն ԱՄՆ-ի հայ համայնքին, այլև ամերիկացի երաժշտասերներին: Կարծում եմ երգն ու տեսահոլովակը շուտով կզբաղեցնեն հիթ-շքերթների լավագույն հորիզոնականները,և կդառնա ոչ միայն հայերի, այլև արտասահմանցիների iPad-ների playlist-ի սիրված կատարումը:
    SWAROVSKI
    SWAROVSKI
    SWAROVSKI ԲՐԵՆԴԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՈւՏԻԿԻ 2-ԱՄՅԱԿԸ Swarovski էքսկլյուզիվ զարդերը, հուշանվերներն ու աքսեսուարները ողջ աշխարհում հիացրել և շարունակում են հիացնել մարդկանց: Ապրանքանիշն արդեն 14 տարի է, ինչ Հայաստանում է. 12 տարի շարունակ այն ներկայացվել է Egoiste մուլտիբրենդ բուտիկում, 2 տարի` մոնոբրենդ բուտիկում, և արդեն 2011-ի դեկտեմբերին Swarovski բուտիկը նշեց իր 2 ամյակը: Միջոցառման հրավիրյալների շարքում էին Swarovski բրենդի երկրպագուների ակումբի անդամներ և ընկերներ: Երեկոյի ընթացքում բոլոր հյուրերին շնորհվեցին հուշանվերներ: Սա ևս մեկ հիշարժան առիթ էր` առնչվելու գեղեցիկի հետ:
    KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ
    KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ
    KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ Օրերս Kalinacafe բար-ռեստորանում բացվեց նոր կարաոկե սրահը: Բացմանը ներկա էին հայկական շոուբիզնեսի մի շարք ճանաչված ու սիրված աստղեր: Լաունջ սրահում հյուրերի տրամադրությունը բարձր էր պահում DJ Smile-ը, ում նվագակցում էին տնօրինության կողմից հրավիրված վրացի երաժիշտներն իրենց ինքնատիպ կատարումներով: Ավելի ուշ DJ-ը տեղափոխվեց կարաոկե սրահ, և երեկոն շարունակվեց ավելի թեժ մթնոլորտում` մինչև լուսաբաց: Յուրահատուկ դիզայնով կահավորված սրահներից յուրաքանչյուրն իր ուրույն կոլորիտով գոհացրեց Kalinacafe-ի բոլոր այցելուներին:
    EL Holding B-Day Party, Part II
    EL Holding B-Day Party, Part II
    EL Holding B-Day Party, Part II Երեկույթի ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ ծննդյան տորթը հերթով կտրեցին ԷԼ ընտանիքի բոլոր անդամները: Մինչ ուշ գիշեր հնչում էին ամենահիթային երգերը, որոնք ապահովում էին ծննդյան բարձր տրամադրությունը dancefloor-ում: Երեկույթի ամենաթեժ պահերը ֆիքսեց լուսանկարիչ Տուշո Բարսեղյանը:  
    EL Holding B-Day Party, Part I
    EL Holding B-Day Party, Part I
    EL Holding B-Day Party, Part I Հրավիրվածների թվում էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, գործընկերներ, մտերիմ և հարազատ մարդիկ և աջակիցներ, ովքեր վերջին 8 տարվա ընթացքում եղել են ԷԼ հոլդինգի կողքին: Միջոցառումը վարում էր Կամո Թովմասյանը, ով ԷԼ Հոլդինգի առաջին լրագրողներից մեկն է եղել:  Ֆոտոշարքի հեղինակներն են Արտյոմ Հարությունյանը և Քրիստինեն:
    EL HOLDING B-DAY PARTY: PHOTOSTAND
    EL HOLDING B-DAY PARTY: PHOTOSTAND
    ԷԼ հոլդինգն արդեն 8 տարեկան է ԷԼ հոլդինգը հունվարի 31 ին կազմակերպեց այս տարվա առաջին ԷԼ People երեկույթը, որն ուներ շատ կարևոր առաքելություն ` նշվում էր ԷԼ հոլդինգի 8-րդ տարեդարձը և el.am կայքի շնորհանդեսը: Կամի ակումբում հավաքվել էին ընկերները, մտերիմները, գործընկերները և ԷԼ հոլդինգի նախագծերի երկրպագուները: Չնայած երեկույթի private լինելու փաստին` այնուամենայնիվ միջոցառման լուրը տարածվել էր ամբողջ քաղաքում և մուտքի մոտ գոյացել էր մեծ հերթ, սակայն մուտքը խստիվ միայն հրավիրատոմսերով էր: Չեմ հիշում վերջին անգամ երբ էր տեղի ունեցել որևէ միջոցառում նման ջերմ և ընկերական մթնոլորտում, որտեղ բացակայում է նեգատիվն ու տիրում է միայն խաղաղ և պոզիտիվ մթնոլորտ: Հյուրերին ֆոտոստենդի մոտ դիմավորում էին լուսանկարիչներ Արտյոմ Հարությունյանը և Քրիստինեն:  ԷԼ հոլդինգն արդեն 8 տարեկան է:
    New SQ1
    New SQ1
    Square One սրճարանի նոր մասնաճյուղի բացումը Հունվարի 22-ին տեղի ունեցավ Square One սրճարանի նոր մասնաճյուղի բացումը: Ինչպես և նախորդ սրահը, նորաբաց մասնաճյուղը ևս ունի ամերիկյան ոճի գեղեցիկ դիզայնով կահավորված սրահ: Բացման օրը այստեղ հավաքվել էին մեծ քանակությամբ հյուրեր, սրճարանի մշտական հաճախորդներ: Տնօրինությունը այցելուների համար կազմակերպել էր խնջույք-հյուրասիրություն: Երեկոյի ընթացքում մատուցվող բոլոր կոկտեյլներն անվճար էին: Ներկաների համար բարձր տրամադրություն ապահովեց DJ Vakcina-ն: Տիրում էր ջերմ ընկերական մթնոլորտ: Նոր Square One-ը, անկասկած, կդառնա երևանյան երիտասարդության ամենասիրելի վայրերից մեկը:
    Kami Opening
    Kami Opening
    Kami ակումբի վերաբացումը Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Kami ակումբի` վաղուց սպասված վերաբացումը: Ակումբասեր երիտասարդության համար սա հիանալի առիթ էր` ջերմ ու հաճելի մթնոլորտում վայելելու հերթական ուրախ երեկոն: Անմոռանալի այդ ժամանցի մասնակիցների համար բարձր տրամադրություն ապահովեց Հայաստանի DJ-ների ասոցիացիան: Հատուկ հրավիրվածների շարքում էին շոու բիզնեսի մի շարք ճանաչված ներկայացուցիչներ: Ակումբը, ինչպես նախկինում, աչքի է ընկնում նոր ու հետաքրքիր դիզայնով: Այսուհետ այստեղ կանցկացվեն տարվա ամենահիշարժան ու մարդաշատ երեկույթները:
    Kira Plastilina
    Kira Plastilina
    Kira Plastinina-ի 1-ամյա հոբելյանը Երևանում Ճիշտ 1 տարի առաջ երևանյան գնորդի համար իր դռները բացեց Kira Plastinina խանութ-սրահը: Այս ապրանքանիշն իսկական հայտնություն էր հայ նորաձև ու ոճային աղջիկների համար. Kira Plastinina-ն կարճ ժամանակահատվածում դարձավ գեղեցիկը գնահատող հայուհիների սիրելի ապրանքանիշը: Խանութի հիմնադրման 1-ամյա հոբելյանին հրավիրած էին VIP հյուրեր, ինչպես նաև խանութի մշտական հաճախորդները: Հյուրերն ու գնորդները ծանոթացան այստեղ ներկայացված հագուստի և աքսեսուարների նոր հավաքածուին: Հրավիրվածների համար խանութ-սրահի տնօրինությունը պատրաստել էր ֆուրշեթային հյուրասիրություն, իսկ VIP հաճախորդների համար` նաև անակնկալ նվերներ ապրանքանիշի կողմից:
    DEBENHAMS 1 YEAR
    DEBENHAMS 1 YEAR
    Debenhams-ի 1 ամյակը Օրերս Երևանում Debenhams անգլիական մուլտիբրենդային խանութ-սրահը նշեց հիմնադրման 1 ամյակը: Հյուրերին համառոտ ներկայացվեց խանութ-սրահի նախորդ տարվա ձեռքբերումների պատմությունը: Խանութսրահի տնօրինությունը հոբելյանի առիթով կազմակերպել էր նրբաճաշակ ընդունելություն, ինչպես նաև խաղարկություն, որի համար բոլոր ներկաներին հանձնվեցին մասնակցության կտրոններ: Միջոցառմանը ներկա էին նորաձևության և շոու-բիզնեսի բնագավառի ներկայացուցիչներ, մասնակցում էր նաև Debenhams-ի ներկայացուցիչ Անջելա Թանգը:
    Tony Scervino
    Tony Scervino
    Թոնի Շերվինոն La Galleria-ում Օրերս Հայաստանում Ermano Scervino-ի պաշտոնական ներկայացուցիչ La Galleria խանութ-սրահն իր հյուրընկալ դռներն էր բացել այս բրենդի բոլոր սիրահարների առջև: Երեկոյի հատուկ հյուրն էր Թոնի Շերվինոն, ով ներկաներին սիրով տեղեկացրեց իր ապագա ծրագրերի և սպասվելիք նորույթների մասին: La Galleria-ում տեղի ունեցավ սիրված ապրանքանիշի վերջին հավաքածուի ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվեցին շքեղ մորթյա բաճկոններ և Scervino ներքնազ•եստ: Հաճախորդների ու գործընկերների համար տնօրինության կողմից կազմակերպվել էր նրբաճաշակ հյուրասիրություն: Միջոցառումն ընթացավ ջերմ մթնոլորտում:
    Forever Young
    Forever Young
    Kamoblog.com-ի 3 ամյակը Հայկական ամենառեյտինգային ժամանցային բլոգը 3 տարեկան է: One ակումբում Կամո Թովմասյանը Pizza Americano-ի հետ համատեղ կազմակերպել էր Forever Young շոուն` փակ երեկույթի հրավիրելով իր բլոգի ընթերցողներին: 25 արտիստներ կատարեցին Forever Young երգեր, անցկացվեցին խաղեր Pizza Americano-ի կողմից, իսկ երեկոյի DJ-ներ DerHova-ն և Guevo-ն նվագեցին Forever Young հիթեր: Forever Young շոուն կարող եք դիտել kamoblog.com-ում: Երեկոյի մասնակիցների համար բարձր տրամադրություն էին ապահովում Red Bull էներգետիկ ըմպելիքները:
  • ALDO
    ALDO
    Aldo կանադական բրենդը Երևանում Հոկտեմբերի 26-ին կանադական Aldo հանրաճանաչ բրենդն իր` տարբեր երկրներում սփռված 2000 խանութների շարքը համալրեց ևս մեկով: Երևանյան գնորդներն այժմ արդեն կարող են օգտվել Aldo-ի կողմից առաջարկվող կոշկեղենից ու աքսեսուարներից: Բացման արարողությանը հրավիրվածների շարքում էր Կանադայի հյուպատոս Արտաշես Էմինը: Այստեղ էր նաև Aldo-ի ներկայացուցիչ Սիգիտա Կապացան: Երեկոյին ջերմ մթնոլորտ հաղորդեցին ՙԱգորա՚ ջազ-նվագախմբի կատարումները: Տնօրինության կողմից կազմակերպվել էր հատուկ խաղարկություն, որի հաղթողին հնարավորություն ընձեռվեց ընտրելու նվեր խանութ սրահի հարուստ ընտրանիից:
    Chevrolet
    Chevrolet
    Chevrolet ապրանքանիշի100 ամյակը Նոյեմբերի 4ին Chevrolet ի` Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ ՙՎե¬կար՚ ընկերությունը տոնեց Chevrolet ապրանքանիշի հիմնադրման 100 ամյակը: Հանդիսավոր տոնակատարությանը մասնակցելու համար հրավիրված էին Chevrolet ավտոմեքենա վարողները, ապրանքանիշի սիրահարները և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հոբելյանական տոնակատարության ընթացքում հյուրերին ներկայացվեց հանրահայտ ապրանքանիշի ստեղծման պատմությունը, անցած ուղին և վառ ապագայի հեռանկարները: Միջոցառման հանդիսավոր մասն ուղեկցվեց ջազային նրբաճաշակ կատարումներով:
    Seasons
    Seasons
    Seasons-ի բացումը 04.12.2011 Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Seasons խանութ-սրահի բացումը: Խանութում ներկայացված է Roberto Cavalli, իտալական Fiola և մի շարք այլ աշխարհահռչակ բրենդների բազմաոճ հագուստ: Այստեղ ներկայացված են նաև նորաոճ աքսեսուարներ, պայուսակներ ու կոշիկներ: Բացմանը հրավիրված հյուրերի համար բարձր տրամադրություն ապահովեց DJ Vakcina-ն: Հրավիրվածների շարքում էին հայտնի դեմքեր, հայկական շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչներ: Seasons-ի տնօրինությունը շքեղ հյուրասիրություն և գեղեցիկ ընդունելություն էր կազմակերպել ներկաների և խանութ-սրահի ապագա հաճախորդների համար:
    Harmony
    Harmony
    Harmony նորաձևության ցուցադրությունը 9.12.2011 Դեկտեմբերի 9-ին Harmony բրենդի շրջանակներում տեղի ունեցավ դիզայներ մոդելավորող Միքայել Դանիելյանի հավաքածուի ցուցադրությունը: Վառ ու հագեցված գույներում ստեղծված հավաքածուն հարուստ էր հետաքրքիր լուծումներով, կաշվե դետալների ու գեղեցիկ գործվածքների ճիշտ համադրություններով: Ցուցադրությանը ներկա էին հայկական շոուբիզնեսի, նորաձևության ու դիզայնի բնագավառում հայտնի բազմաթիվ անձինք: Միջոցառման բացումը կատարեց մոդել Աննա Դեմիրխանյանը, ով դեռևս 2004-ին ճանաչվել էր լավագույն մոդել և առաջին cover girl: Միքայել Դանիելյանի և Harmony-ի համագործակցությունը կարելի է համարել հաջողված:
    DJ SERJO NEW CD
    DJ SERJO NEW CD
    DJ SERJO-ի INSOMNIA ձայնասկավառակի շնորհանդեսը Kami ակումբում 08.12.2011 Kami ակումբում  Սերժօ-ի INSOMNIA CD-ի շնորհանդեսին հավաքվել էին նրա բիթերի սիրահարները,իսկ տիրող մթնոլորտը ոչ միայն ջերմ և ընկերական էր, այլև կար դրայվ,ռիթմ, կիրք և ինչու չէ, նաև սեքս, ինչպիսին հենց Սերժօ-ի սեթերն են:

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Tusho Barseghyan

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Artyom Harutyunyan

    Լուսանկարիչ
All Columnists