Խելահեղ գարնան Top 5 գլխապտույտ բույրերը
Գարնան բույրը… ինչպիսին է այն. թեթև, ռոմանտիկ, հյութեղ, թարմ, մաքուր…Շատերի մոտ այն ասոցացվում է երիտասարդության հետ. ոգեշնչող է, տրամադրող… այս անգամ որոշեցինք անդրադառնալ 5 արդեն դասական դարձած գարնանային բույրերին, ինչպես նաև 5 նոր բույրերի, որոնք լիովին բնութագրում են 2012-ի գարունը:
Nina Ricci-L’Air du Temps
Դասականների շարքը բացում է Nina Ricci-ի L’Air du Temps-ը: Հանգիստ, ազատ, նուրբ…այսպես կարելի է բնութագրել այս բույրը կրող կնոջը:
1948-ին Ռոբերտ Րիչչին ստեղծեց լեգենդար այս բույրն, առանց գիտակցելու, որ ստեղծում է մոգական բանաձև, բույր, որ կարտացոլի միլիոնավոր կանանց հոգին, բույր, որի անվանումն արդեն իսկ գլուխգործոց է…անցել են տարիներ, իսկ L’Air du Temps-ը շարունակում է մնալ կանացի, էլեգանտ ու միշտ ակտուալ:
Վերին նորաները` սանդալ, մուսկուս, բերգամոտ, իրիս
Բազային նոտաները` մեխակ, վարդ, մանուշակ, հասմիկ, գարդենիա
Givenchy - Ysatis

Estee Lauder-Alliage
Լեգենդի վերադարձը` Alliage-ը Estee Lauder-ի կողմից առաջարկված առաջին սպորտային բույրն է: 1972-ին այս բույրն իսկական իրարանցում ստեղծեց: Անզուսպ. ձգող և անսահման կանացի օծանելիք, որն այն ժամանակ ձգտում էր ունենալ յուրաքանչյուր կին: Այս բույրը կարելի է ասել հեղափոխություն էր այդ շրջանում: Մինչ օրս սյն շարունակում է գլխավորել դասականների շարքը:
Վերին նոտաները` թարմ կանաչի նոտաներ, ցիտրուսային սառնություն, վարդի թերթիկներ
Բազային նոտաները` կեդր, հասմիկ

Yves Saint Laurent - Paris
Paris` բույր, որ կանանց գիտակ, մեծագույն դիզայներ Yves Saint Laurent –ը ստեղծեց 1983-ին և նվիրեց այն սիրո ու անսահման ռոմանտիկայի քաղաքին`Փարիզին: Գայթակղիչ բույր, որ ստեղծված է էլեգանտ, շքեղ, ազդեցիկ կնոջ համար: Այս բույրը նման է ռոմանտիկ սիմֆոնիայի, գերազանց ընտրված 232 նոտաները ստեղծում են դյութիչ, կախարդական բույր: Օծանելիքում միախառնված են միանգամից մի քանի տարբեր տեսակի վարադերի բույրեր, ինչը դրան հաղորդում է անսահման խորություն, տաքություն և ձգողություն:
Վերին նոտաները` կեդր, բերգամոտ, վարդ, մանուշակ, իրիս
Բազայիննոտաներ` միմոզա, հելիոտրոպ, ալոճենի

Guy Laroche - Fidji
Ժամանակին Guy Laroche-ն ստեղծեց բույր, որ համապատասխանում էր իրական կնոջ իր իդեալին: Fidji-ն սազական է խորամանկ, արկածասեր, ռոմանտիկ ու կենսուրախ կնոջը: Սա նուրբ ծաղկային բույր է, որ ստացել է իր անվանումը Ֆիջի կղզու պատվին: Դրա վերին նոտաներում արտացոլվում է տրոպիկական մրգերի և բույսերի մեղմ խարնուրդը: Fidji-ն շատ պրակտիկ է, այն տեղին է կրել թե' ցերեկվա ժամերին`գործնական հանդիպմանը, թե' երեկոյան շքեղ ընթրիքին:
Վերին նոտաները` սանդալ, մուսկուս, բերգամոտ, վարդ, մանուշակ, հասմիկ
Բազայիննոտաներ` լիմոն, մեխակ, իրիս, քաղցրանյութեր

Nina Ricci-Nina Fantasy
Այժմ փոքրիկ անրադարձ մեր օրերի հիթային բույրերին: 2012-ի գարնան ամենաակտուալ բույրերի շարքը բացում է Nina Ricci-ի Nina Fantasy-ն: Դրա վերին նոտաները համլրում են քաղցր ու թարմ բերգամոտի, մանդարինի և տանձի մեղմ խարնուրդ: Բազային նոտաները հագեցած են վարդի, հասմիկի և բալի ծաղիկների գլխապտույտ բույրերով: Nina Fantasy-ն առանձնահատուկ է նրանով, որ դրա վրա աշխատել են մեր օրերի 2 ամենաանվանի պարֆյումերները: Նրանց հավաստմամաբ այս օծանելիքը տարիքային պարտադրումներ չունի և սազական է թե երիտասրդ աղջկան, թե հասուն կնոջը:


Avon - Infinite Moment
Avon-ը ձեր դատին է հանձնում իր նոր, հիրավի գարնանային բույրը` Infinite Moment-ը: Սա բավականին հարուստ ծաղկային խարնուրդ է, արևելյան ճոխության փոքր ակնարկով: Օծանելիքի բազային նոտաները կազմում են մանուշակը, հասմիկը, վանիլը, սպիտակ մուսկուսը, ցիտրուսը և մեղմ արտահայտված բուսական երանգները: Օծանելիքըի գովազդային դեմքն է սիրված երգչուհի Վեռա Բրեժնեվան:

Guerlain - Aqua Allegoria Lys Soleia
Գարնան բույրերի շարքում է նաև Aqua Allegoria Lys Soleia-ն Guerlain-ից: Այն իրենից ներկայացնում է թեթևության և թարմության խարնուրդ: Այս բույրը հիշեցնում է գարնանային այգում կայացած ռոմանտիկ հանդիպման մասին: Այն իր մեջ կրում է երիտասարդության ու մաքրության շունչը: Այն նման է փիրուզագույն ծովերից եկող թեթև ու մեղմ քամու: Բազային նոտաներում կրում է վանիլ, արևային մուսկուս, բերգամոտ, լիմոն, արմավենու թուփ, լիլիա և սպիտակ ծաղիկներ…

White Lilac & Rhubarb - Jo Malone
White Lilac & Rhubarb նոր գարնանային բույրը` Jo Malone-ը, ստեղծված է հրապուրելու և կախարդելու իր մեծ ծաղկային փնջի ամենատարբեր երանգներով: Դրա վերին նոտաները համլրում են մի քանի տեսակ վեարդերի, լիլիայի, կասաբլանկայի և մեղմ բուսական էլեմենտների խարնուրդ:


Francois Demachy - Miss Dior Eau Fraiche
Պարֆյումեր Francois Demachy-ն ստեղծեց Miss Dior Eau Fraiche-ը հատուկ Dior-իհամար: Այն կտրուկ տարբերվում է Miss Dior շարքի բոլոր մինչ այս թողարկված բույրերից: Նոր բույրն ավելի կանացի է, ավելի նրբագեղ, ավելի զգայուն: Վերին նոտաները կազմում են ցիտրուսները, հասմիկը, բերգամոտը, գարդենիան...Այս օծանելիքի գովազդային դեմքը շարունակում է մնալ օսկարակիր Նաթալի Փորթմանը:

