SWAROVSKI ԲՐԵՆԴԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՈւՏԻԿԻ 2-ԱՄՅԱԿԸ
Swarovski էքսկլյուզիվ զարդերը, հուշանվերներն ու աքսեսուարները ողջ աշխարհում հիացրել և շարունակում են հիացնել մարդկանց: Ապրանքանիշն արդեն 14 տարի է, ինչ Հայաստանում է. 12 տարի շարունակ այն ներկայացվել է Egoiste մուլտիբրենդ բուտիկում, 2 տարի` մոնոբրենդ բուտիկում, և արդեն 2011-ի դեկտեմբերին Swarovski բուտիկը նշեց իր 2 ամյակը: Միջոցառման հրավիրյալների շարքում էին Swarovski բրենդի երկրպագուների ակումբի անդամներ և ընկերներ: Երեկոյի ընթացքում բոլոր հյուրերին շնորհվեցին հուշանվերներ: Սա ևս մեկ հիշարժան առիթ էր` առնչվելու գեղեցիկի հետ:

