KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ
ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ
Օրերս Kalinacafe բար-ռեստորանում բացվեց նոր կարաոկե սրահը: Բացմանը ներկա էին հայկական շոուբիզնեսի մի շարք ճանաչված ու սիրված աստղեր: Լաունջ սրահում հյուրերի տրամադրությունը բարձր էր պահում DJ Smile-ը, ում նվագակցում էին տնօրինության կողմից հրավիրված վրացի երաժիշտներն իրենց ինքնատիպ կատարումներով: Ավելի ուշ DJ-ը տեղափոխվեց կարաոկե սրահ, և երեկոն շարունակվեց ավելի թեժ մթնոլորտում` մինչև լուսաբաց: Յուրահատուկ դիզայնով կահավորված սրահներից յուրաքանչյուրն իր ուրույն կոլորիտով գոհացրեց Kalinacafe-ի բոլոր այցելուներին:

