ԷԼ հոլդինգն արդեն 8 տարեկան է
ԷԼ հոլդինգը հունվարի 31 ին կազմակերպեց այս տարվա առաջին ԷԼ People երեկույթը, որն ուներ շատ կարևոր առաքելություն ` նշվում էր ԷԼ հոլդինգի 8-րդ տարեդարձը և el.am կայքի շնորհանդեսը: Կամի ակումբում հավաքվել էին ընկերները, մտերիմները, գործընկերները և ԷԼ հոլդինգի նախագծերի երկրպագուները: Չնայած երեկույթի private լինելու փաստին` այնուամենայնիվ միջոցառման լուրը տարածվել էր ամբողջ քաղաքում և մուտքի մոտ գոյացել էր մեծ հերթ, սակայն մուտքը խստիվ միայն հրավիրատոմսերով էր: Չեմ հիշում վերջին անգամ երբ էր տեղի ունեցել որևէ միջոցառում նման ջերմ և ընկերական մթնոլորտում, որտեղ բացակայում է նեգատիվն ու տիրում է միայն խաղաղ և պոզիտիվ մթնոլորտ: Հյուրերին ֆոտոստենդի մոտ դիմավորում էին լուսանկարիչներ Արտյոմ Հարությունյանը և Քրիստինեն: ԷԼ հոլդինգն արդեն 8 տարեկան է:

