PARIS HAUTE COUTURE SPRING 2012.
ԵՐԿՐՈՐԴ ՕՐ
Chanel, Giorgio Armani Prive, Givenchy
Մինչ դիզայներները պատրաստվում էին իրենց ցուցադրություններին, celebrity-ները` շտապում տեղ զբաղեցնել պատվավոր առաջին շարքերում, Chanel-ի աշխատակազմը 5 օր շարունակ խիստ զբաղված էր. չէ որ ինքնաթիռ կառուցելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ահա այսպես ծնվեց Chanel-ի ինքնաթիռ-տաղավարը, որտեղ էլ տեղի ունեցավ "օդային" ցուցադրությունը, հրավիրատոմսը նույնպես ինքնաթիռի պատուհան էր հիշեցնում: Թեմայի առնչությամբ Լագերֆելդն ասել է. "Ես սիրում եմ թռչել, դա այն եզակի ժամանակն է, երբ կարողանում եմ փախչել ամեն ինչից և լինել միայնակ, դա հիանալի է": Իսկ հավաքածուում օգտագործվել են կապույտի ամենատարբեր երանգներ` արտահայտելով երկնային տրամադրություն, ինչպես նաև ֆիրմային "թաքնված" գրպաններ:




Giorgio Armani Prive-ի այս ցուցադրության թեմատիկան բնության մետամորֆոզներն են: Կուտյուրեի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բնության այնպիսի հետաքրքիր երևույթ, ինչպիսին օձի կաշեփոխումն է: Այս գաղափարը նա փոխանցել է գործվածքների բարդ ֆակտուրայով, նույնիսկ մեկ զգեստի համար օգտագործելով օձի կաշի հիշեցնող մի քանի պատկեր: Ինչպես նաև հավաքածուում ներկայացված են կոկորդիլոսի կաշվից ժակետներ, ինչն այս սեզոն հիթային տրենդ է համարվում:



Givenchy-ի հավաքածուն դիտելիս հասկանում ես, որ Ռիկարդո Տիշին ստեղծել է յուրահատուկ կերպարներ` մտածելով ոչ այնքան դրանց կոմերցիոն կողմի, այլ արվեստի գործեր կերտելու մասին: Նա կոկորդիլոսի կաշվի մշակման նոր տարբերակ է առաջարկել. կաշին կտրատվում է իր բնական գծերով, մշակվում և այդ կտորները նույնությամբ հավաքվելով պատվում է ամբողջ զգեստը կամ որևէ խճանկար ստեղծվում զգեստի վրա: Իսկ haute couture ցուցադրությունը անցկացվել է սպորտային միջավայրում:




