PARIS HAUTE COUTURE SPRING 2012.
ԱՌԱՋԻՆ ՕՐ
Versace, Christian Dior, Giambattista Valli
8 տարի ընդմիջումից հետո Versace-ն վերջապես ներկայացավ Paris Haute Couture-ի շրջանակներում: Հանդես գալով առաջին օրվա առաջին ցուցադրությամբ` ապրանքանիշը ներկայացրեց ընդամենը 15 look, սակայն դրանցից յուրաքանչյուրը ստեղծված Versace-ին բնորոշ ոգով` կորսետներ, ասեղնագործ դետալներ, և իհարկե փայլ ու գլամուր: Դոնաթելա Վերսաչեն հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ կարոտել էր couture ասվածը և ավելացրել. "Աշխարհը գլամուրի կարիք ունի":



Բիլ Գեյթենի ներկայացրած Dior Couture հավաքածուն հիացմունքի արժանացավ շատերի կողմից: Haute Couture-ի չափանիշներին լիովին համապատասխան, բարձրաճաշակ հավաքածու, որի 40 look-երն իսկապես արտացոլում էին high fashion:



Անաղարտ հեքիաթ. այսպես էր անվանված Giambattista Valli-ի հավաքածուն, որի հիմքում նկատելի էր ծաղկային թեմատիկան: Յուրաքանչյուր կին, իրեն կարող է զգալ որպես հեքիաթի հերոսուհի՝ կրելով այս հավաքածուի նմուշներից որևիցե մեկը:




