Kira Plastinina-ի 1-ամյա հոբելյանը Երևանում
Ճիշտ 1 տարի առաջ երևանյան գնորդի համար իր դռները բացեց Kira Plastinina խանութ-սրահը: Այս ապրանքանիշն իսկական հայտնություն էր հայ նորաձև ու ոճային աղջիկների համար. Kira Plastinina-ն կարճ ժամանակահատվածում դարձավ գեղեցիկը գնահատող հայուհիների սիրելի ապրանքանիշը: Խանութի հիմնադրման 1-ամյա հոբելյանին հրավիրած էին VIP հյուրեր, ինչպես նաև խանութի մշտական հաճախորդները: Հյուրերն ու գնորդները ծանոթացան այստեղ ներկայացված հագուստի և աքսեսուարների նոր հավաքածուին: Հրավիրվածների համար խանութ-սրահի տնօրինությունը պատրաստել էր ֆուրշեթային հյուրասիրություն, իսկ VIP հաճախորդների համար` նաև անակնկալ նվերներ ապրանքանիշի կողմից:

