Kami ակումբի վերաբացումը
Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Kami ակումբի` վաղուց սպասված վերաբացումը: Ակումբասեր երիտասարդության համար սա հիանալի առիթ էր` ջերմ ու հաճելի մթնոլորտում վայելելու հերթական ուրախ երեկոն: Անմոռանալի այդ ժամանցի մասնակիցների համար բարձր տրամադրություն ապահովեց Հայաստանի DJ-ների ասոցիացիան: Հատուկ հրավիրվածների շարքում էին շոու բիզնեսի մի շարք ճանաչված ներկայացուցիչներ: Ակումբը, ինչպես նախկինում, աչքի է ընկնում նոր ու հետաքրքիր դիզայնով: Այսուհետ այստեղ կանցկացվեն տարվա ամենահիշարժան ու մարդաշատ երեկույթները:

