Թոնի Շերվինոն La Galleria-ում
Օրերս Հայաստանում Ermano Scervino-ի պաշտոնական ներկայացուցիչ La Galleria խանութ-սրահն իր հյուրընկալ դռներն էր բացել այս բրենդի բոլոր սիրահարների առջև: Երեկոյի հատուկ հյուրն էր Թոնի Շերվինոն, ով ներկաներին սիրով տեղեկացրեց իր ապագա ծրագրերի և սպասվելիք նորույթների մասին: La Galleria-ում տեղի ունեցավ սիրված ապրանքանիշի վերջին հավաքածուի ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվեցին շքեղ մորթյա բաճկոններ և Scervino ներքնազ•եստ: Հաճախորդների ու գործընկերների համար տնօրինության կողմից կազմակերպվել էր նրբաճաշակ հյուրասիրություն: Միջոցառումն ընթացավ ջերմ մթնոլորտում:

