Aldo կանադական բրենդը Երևանում
Հոկտեմբերի 26-ին կանադական Aldo հանրաճանաչ բրենդն իր` տարբեր երկրներում սփռված 2000 խանութների շարքը համալրեց ևս մեկով: Երևանյան գնորդներն այժմ արդեն կարող են օգտվել Aldo-ի կողմից առաջարկվող կոշկեղենից ու աքսեսուարներից: Բացման արարողությանը հրավիրվածների շարքում էր Կանադայի հյուպատոս Արտաշես Էմինը: Այստեղ էր նաև Aldo-ի ներկայացուցիչ Սիգիտա Կապացան: Երեկոյին ջերմ մթնոլորտ հաղորդեցին ՙԱգորա՚ ջազ-նվագախմբի կատարումները: Տնօրինության կողմից կազմակերպվել էր հատուկ խաղարկություն, որի հաղթողին հնարավորություն ընձեռվեց ընտրելու նվեր խանութ սրահի հարուստ ընտրանիից:

