Fonderie 47 ամենաթանկ ճարմանդները
05.12.2011

Եթե կնոջ արտաքին տեսքը ընդհանրացնում են զարդը, ապա իսկական ջենթլմենի տեսքը ավելի փառահեղ է դարձնում Ճարմանդը: Եթե ձեր տղամարդը աքսեսուարների այդքան էլ մեծ սարահար չէ, սակայն երբեմն սիրում է համատեղել ապարանջանը և ճարմանդները, ժամացույցներն ու զենքը, ապա Fonderie 47 Transforming ճարմանդը ստեղծված է հատուկ իր համար: Այս ճարմանդը ստեղծվել է Ռոլանդ Իթնի /Roland Iten/ կողմից: Նա որոշել է ապրանքնիշի պատմությունը սկսել այս թանկարժեք և սահմանափակ քանակությամբ ստեծված ճարմանդով, որն առաջին հայացքից հիշեցնում է ժամացույց, իսկ երկու զույգը իրար միացնելիս, կարող եք ստանալ ապարանջան: Ճարմանդը պատրաստված է 18 կարատանոց վարդագույն և սպիտակ ոսկուց, ճիշտ նույն մեխանիզմով, որով պատրաստվում են շվեյցարական ժամացույցները: Վերջերս բազմաթիվ հայ տղամարդիկ սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել ճարմանդի հանդեպ, և, քանի որ մոտենում են ամանորյա տոները, սա կարող է լավ նվեր հանդիսանալ ձեր տղամարդու համար, առավելևս, երբ դրանք ունիվերսալ են:


