BMW mouse Եթե փորձենք հաշվել, թե օրվա ընթացքում քանի անգամ ենք նյարդայնանում համակարգչի մկնիկի վրա վատ, դանդաղ աշխատելու համար, երևի չստացվի ստույգ թիվ ասել: Իսկ ի±նչ կասեք BMW մկնիկի մասին: Այո, այո… BMW մկնիկ: Tt eSports ընկերությունը մեքենաների աշխարհահռչակ BMW ապրանքանիշի հետ համատեղ ստեղծելու են Project LEVEL 10 M Mouse մկնիկը: Այս մկնիկը ստեղծվելու է հատուկ խաղերի սիրահարների համար, նրա ոճը հարմարեցված է ձեռքի ափին, ինչը օգնում է խաղի արագությունը վերահսկել: Առաջին միտքը, որը առաջանում է ուղեղում Thermaltake Level 10 մկնիկին նայելիս, դա իր օրիգինալ դիզայնով պատյանն է: Իսկ նրա օրիգինալությունը կայանում է նրանում, որ օգտագործողը կարող է այն հարմարեցնել իր ձեռքին` թե չափերով, թե ձևով: Իսկ պատյանի վերևի մասում գտնվող անցքերը թույլ են տալիս ափին շնչել երկար խաղի ընթացքում: Այն կլինի վաճառքում գարնանը: BMW –ի դիզայներական թիմը խոստանում է, որ սա կլինի համագործակցության արդյունքում ստեղծվող աքսեսուարների սկիզբը: Դե ինչ, սպասենք այս հետաքրքիր նորությանը խանութներ-սրահնեում: