HM4 Thunderbolt Razzle Dazzle and Trouble Trouble watches: արդեն վաճառքում 25.11.2001 Էքստրեմալ HM4 Thunderbolt և ավելի նուրբ HM4 Panda ժամացույցներից հետո այժմ MB&F ժամացույցների ապրանքանիշի համար դարձել է առաջնային բարձրացնել իր գործոնը` ստեղծելով ոչ թե մեկ, այլ երկու ժամացույց սահմանափակ քանակությամբ /ընդամենը 8 օրինակ/: Խռովարար անհատականություն և աներևակայելի հզոր ստեղծագործ ուժ, ահա MB&F ժամացույցների հաղթանակի գրավականը: Այս ժամացույցներից յուրաքանչյուրը համարվում է բացառիկ, քանի որ այն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է:
Hublot
Hublot King Power Red Devil ժամացույց Manchester United թմի համար 26.11.2011 Արդեն երրորդ անգամ շվեյցարական ժամացույցների ապրանքանիշ Hublot և Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի թիվ Manchester United-ը միացել են: Պատճառը հատուկ սահմանափանակ քանակությամբ արտադրված ժամացույցներն են: Երկուսը երկար ժամանակ է, ինչ համագործակցում են և այդ համագործակցության արդյունքը դառձել է շատ ֆուտբոլասերների երազանքը: Սակայն այս նոր ժամացույցը հատուկ պատրաստված է հատկապես Manchester United թմի սիրահարների համար: Ժամացույցի մասնիկ է հանդիսանում Old Trafford մարզադաշտի խոտը: Ճիշտ կարդացիք` հենց խոտը: Hublot King Power Red Devil ժամացույցներից յուրաքանչյուրը ստորագրված է Manchester United թմի սեփականատեր Սըր Alex Ferguson-ի կողմից: Այս ժամացույցը համարվում է ֆուտբոլային թմի համար երբևիցե ստեղծված ժամացույցներից լավագույնը: Hublot ժամացույցների այդքան հաջող ներկայանալու գլխավոր «մեղավորն» է բոլորին շատ հայտնի մի մարդ, ով ոտք դնելով յուրաքանչյուր ընկերություն, դրա եկամուտը ավելացնում է ամենաքիչը երեք անգամ: Jean-Claude Biver` մարկետինգի այս հսկայի հետ հարցազրույցը կարող եք կարդալ Elite Life ամսագրի համարներից մեկում, նրա հետ ավելի լավ ծանոթանալու համար:
Buben&Zorweg
Buben&Zorweg + Aston Martin = Object of Time One-77 30.112011 Mercedes-Benz ակնոցներ, Bentley շարֆ, Porsche հեռախոս, և ոչ միայն, կարծես թե այս բոլորը մեքենաների ապրանքանիշեր են, սակայն ինչպես տեսնում եք դա ամենևին պարտադիր պայման չէ: Համոզված եմ, Aston Martin ապրանքանիշի անունը ևս կարդացել և լսել եք շատ անգամ տարբեր լրահոսներում: Այս անգամ Aston Martin-ը միացել է Buben&Zorweg ընկերության հետ. այդ միացության արդյունքն է հանդիսանում ամենաապահով The Object of Time One-77 սեյֆը: Այս ունիկալ սեյֆը իր մեջ է ներառում հյումիդոր, դարակ ոսկերչական իրերի և ժամացույցների համար, և… ներկառուցված ձայնային համակարգ: Առաջին անգամ այս սեյֆը ներկայացվել է Basel World 2011 ցուցահանդեսին և միայն այդ ցուցահանդեսի ժամանակ գրանցվել է 20 պատվեր: Սակայն առաջին Buben&Zorweg-ի և Aston Martin-ի այս գլուխգործոցը լույս կտեսնի 2012 թվականի հունվարին, ինչպես Aston Martin շքեղ մեքենան, ընդամենը 77 օրինակով:
Rolex Milgauss
Say I LOVE YOU in Rolex way 16.12.2011 I LOVE YOU, JE T`AIME, TI VOGLIO BENE, TI AMO, ICH LIEBE DICH, Я ТЕБЯ ЛЮБЛЮ, և, վերջապես, մեր հարազատ լեզվով, ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Կարելի է զգացմունքներն արտահայտելու միլիոնավոր օրինակներ բերել: Սարերի հետևում չէ այն տոնը, որի համար պատրաստվում են բոլոր սիրահարները, իսկ ով սիրահարված չէ, երազում է այդ օրը սիրահարվել: Խոսքս Սուրբ Վալենտինի տոնի մասին է: Ժամանակին առավել մոդայիկ էր սերենանդներ երգել պատուհանի տակ սիրած էակի համար: Այժմ, կարծես, այդ սովորությունը վերացել է, և խոփարենը եկել են ոչ պակաս հետաքրքիր ձևեր… օրինակ` շատերը այն տան դիմաց, որտեղ ապրում է իրենց սիրած էակը, հոսանքի լարից կախված փուչիկներով գրում են “Ես քեզ սիրում եմ”, մյուսները` հենց ասֆալտին են գրում ներկերով, և շատ, շատ այլ սիրո խոստովանություններ: Մեծ ընկերություններն էլ որոշել են հետ չմնալ և ամեն ինչ անում են սիրահարվածներին օգնելու համար: Rolex աշխարհահռչակ ժամացույցների ապրանքանիշը թողարկել է ժամացույցների հավաքածու, որտեղ արդեն իսկ գրված են այդ կախարդական երեք բառերը: Այս “I LOVE YOU” ժամացույցներից յուրաքանչյուրի արժեքը 15000 ԱՄՆ դոլար է և, եթե շտապեք, ապա ձեր սիրած էակին կարող եք նվիրել արտադրվող 10 օրինակներից մեկը: EL holding-ը ցանկանում է յուրաքանչյուրիդ լսել այս կախարդական բառերը ամեն օր…
Histoire de Tourbillon
Harry Winston Tourbillon 3 ժամացույց Բարի գալուստ Histoire de Tourbillon ժամացույցների երրորդ սերունդ: Այս ժամացույցը, կարծես, MB&F /HM2/ և DeWitt ժամացույցների խառնորդ լինի. Harry Winston-ը ստացավ իր հայտնիությունը Opuu հավաքածուի շնորհիվ, որը նա խնդրել էր անկախ ժամագործներին ստեղծել սահմանափակ քանակությամբ: Իր եռանկյունի կորպուսի մեջ Histoire de Tourbillon ունի 3 տուրբիյոն: Երկակի տուրբիյոնը երկու առանցքանի մեխանիզմ է, որում կա յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ պտտվող ներքին տուրբիյոն և մեկ արտաքին տուրբիյոն, որը պտտվում է յուրաքանչյուր 120 վայրկյանը մեկ: Երրորդ, առանձին, տուրբյոնը պտտվում է յուրաքանչյուր 36 վայրկյանը մեկ: ինչու±համար են այս թվերը: Ճիշտն ասած, այդքան էլ համոզված չեմ, սակայն կարծում եմ, նրանք ստեղծված են կարգավորման նպատակով: Այս համակարգը այնպես է ձևավորված, որ երեքից յուրաքանչյուրը պետք է աշխատի իրար հետ ժամանակը կարգավորելու համար: Harry Winstonը կարտադրի ընդամենը 20 օրինակ այս ժամացույցներից: Սա տարօրինակ, խորհրդավոր ժամացույց է տարօրինակ, խորհրդավոր մարդկանց համար:
Magelluna watch
Magellan-ի նոր “Magelluna” Moon ժամացույցը, որը կիջեցնի լուսինը ձեռքիդ Լյուքս դասի ժամագործներըին վաղուց է հետաքրքրում լուսնի թեման: Երկնային մարմինները երկար ժամանակ եղել են շատերի ուսումնասիրությունների կենտրոնը, հայտնի ժամագործական ընկերությունները, ինպիսիք են` Romaine Jerome, Chaykin Lunokhode և այլն, բացառություն չեն: Լուսնային թեմայով ժամացույց ստեղծող վերջին ընկերությունն է Magellan ժամացույցների ընկերությունը: Այն , կարծես, կրողի ձեռքին է իջեցնում լուսինը, քանի որ պատրաստված է ճիշտ լուսնի տեսքով: Ժամացույցի մեջտեղի մասում, ասես, երկնաքարերի բախումներից նույն փոսերից առաջացած լինեն, ինչպիսիք լուսնի վրա են առաջացել տարիների ընթացքում:
ICE-WATCH SILI FOREVER COLLECTION. ԳՈւՆԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈւԹՅՈւՆ Արդեն 3 տարի է, ինչ Ice-Watch ընկերությունն իր գունավոր ժամացույցներով ներխուժել է նորաձևության արդյունաբերություն: Հենց այդ գույներն են, որ կաուչուկից կամ կաշվից պատրաստված հավաքածուն դարձնում են հիթային: Ice-Watch ժամացույցները նախատեսված են սոցիալական բոլոր խմբերի համար` անկախ սեռից, տարիքից և խավից, ինչի վառ ապացույցն ընկերության Sili Forever հավաքածուն է, որն արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: Bestseller դարձած այս ժամացույցները, ինչպես և մյուս հավաքածուները, աչքի են ընկնում գունային պոզիտիվ լուծումներով` սև, սպիտակ, կապույտ, կանաչ, դեղին, գազարագույն, կարմիր, վարդագույն, մանուշակագույն և արծաթագույն: Հավաքածուում ներառված ժամացույցներն ունեն սիլիկոնե թևնոց և ավտոմատ օրացույց: Այս անկրկնելի ու ոճային ժամացույցները ներկայացված են երեք տարբեր չափսերով` ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Ի դեպ, ժամացույցներն unisex են: Sili Forever հավաքածուի նմուշներին Երևանում կարող եք ծանոթանալ Ice Watch ընկերության պաշտոնական ներկայացուցչության խանութ-սրահում:
Աստղերի բրենդային ժամացույցները
Աստղերի բրենդային ժամացույցները Բոլոր ժամանակներում ձեռքի ժամացույցը համարվել է գործունյա մարդու սոլիդ իմիջի անբաժանելի մասը: Այն կարող էր լինել թանկարժեք, դասական կամ սպորտային ժամացույց, որը բավականին երկար տարիներ կծառայեր տիրոջը: Մեր օրերում ձեռքին ժամացույց կրում են գրեթե բոլորը: Այն վերածվել է շատ ակտուալ fashion աքսեսուարի: Ընդ որում մեզանից յուրաքանչյուրն ունի ոչ թե մեկ, այլ մի քանի ժամացույց, շատ տարբեր գունային գամմաների մեջ, օրիգինալ ու ինքնատիպ դիզայներական լուծումներով և մեր այդ օրվա look-ին համապատասխան ոճում: Առանձնացրեցինք մի քանի լուսանկարներ, որտեղ կարելի է տեսնել, թե ինչ ժամացույցներ են կրում իրենց բուռն առօրյայում հայ և արտասահմանայան ճանաչված աստղերը: Արմինկան կրում է Cartier Սյուզի Մելիքյանը կրումում է AWI ապրանքանիշի ժամացույց Չնայած նրան, որ Charlize Theron-ը ակտիվորեն գովազդում է մի քանի աշխարհահռչակ ապրանքանիշերի թանկարժեք ժամացույցներ, առօրյայում նա կրում է Dior Diane Kruger-ը նախընտրում է JLC Jennifer Aniston-ը առօրյայա կյանքում կրում է Chanel J12 սպորտային ժամացույց…
Բերենիս Մարլոն դարձել է Omega ապրանքանիշի դեմքը
Բերենիս Մարլոն դարձել է Omega ապրանքանիշի դեմքը Ջեյմս Բոնդի մասին պատմող "Սքայֆոլի կոորդինատները" ֆիլմում նկարահանված Բերենիս Մարլոն` Ջեյմս Բոնդի ընկերուհին, դարձել է շվեյցարական Omega ժամացույցի ապրանքանիշի դեմքը: Ֆիլմի ցուցադրությունն արդեն ավարտվել է, և Բերենիսը ակտիվ մասնակցություն է ունենում գովազդների, ամսագրերի շապիկների նկարահանումներին: