The Anush Legend
2008 թվականին Elite Life ամսագիրը կազմակերպեց աննկարագրելի մի երեկո, որի նպատակն էր ստեղծել այնպիսի մի միջավայր, որ կարծես միջոցառմանը հրավիրված հյուրերը կտեղափոխվեն 20-րդ դարասկզբի Դսեղ գյուղ որտեղ և Հովհաննես Թումանյանը գրեց իր Անուշ պոեմը: Միջոցառման հիմնական նպատակն էր Ալավերդու բնության մեջ` Դեբեդ գետի ափին այդ հեքիաթային բնապատկերի ներքո ներկայացնել Անուշ պոեմի մյուզիքլային ժամանակակից տարբերակը: Մյուզիքլային ներկայացումը ենթադրում է անմիջական կապ հյուրերի և դերասանների միջև, ինչպես նաև տպավորությունների և զգացմունքների մի այնպիսի մթնոլորտ, որն անկասկած կփոխանցվի մասնակիցներին:













