CineMania

SEX AND THE CITY 2

 

ԱՄՆ, 2010: 
Ռեժ.` Մայքլ Պատրիկ Քինգ: 
Դերերում` Սառա Ջեսիկա Փարքեր, Քիմ Քեթրոլ, Քրիսթին Դևիս, Սինթիա Նիքսոն, Դեյվիդ էյդենբերգ, Ուիլի Գարսոն, Էվան Հենդլեր:
Բյուջե` 100 մլն դոլար: 
Շահույթ` 288 մլն 374 հզ 692 դոլար: 

 

 

Ֆիլմերը մեր առօրյայում ոչ միայն հանգիստը վայելելու միջոց են, այլև հասցրել են դառնալ PR-ի մի մեծ և ինքնուրույն ինդուստրիա, որտեղ գովազդվում են ամենատարբեր ապրանքանիշեր: Այսպիսով, ներկայացնում ենք21-րդ դարում նկարահանված այն բլոքբասթերները, որոնք ոչ միայն մեծ բյուջե ու եկամուտ են ունեցել, այլև թելադրել են նորաձևություն և ոճային ապրելակերպ: 

 

Բոլորս էլ հիշում ենք ՙՍեքսը մեծ քաղաքում՚ ֆիլմի առաջին մասի շուրջ տիրող իրարանցումը: Սակայն ֆիլմի երկրորդ մասը գերազանցեց բոլոր սպասումները: Որոշ արաբական երկրներում նույնիսկ արգելվեց ֆիլմի ցուցադրությունը: Աշխարհի ամենանորաձև ու ոճային մարդիկ իրենց պարտքն էին համարում անպայման դիտելու այս ֆիլմը, որի հերոսուհիները քարոզում են կնոջ խնամված, կայացած, յուրաոճ կերպար: 
 
 

Ֆիլմի ընդամենը մեկ կադրում կարելի է տեսնել Mercedes Benz E-Class մեքենա, Halston Heritage զգեստ, Christian Louboutin պայուսակ և կոշիկներ, Jee Vice ակնոցներ:

 

 

 

 

Apple, HP, թե Blackberry. որն է ավելի ոճային: Աղջիկները ևս չեն կարողանում կողմնորոշվել, թեպետ նշված 3  ընկերություններից յուրաքանչյուրը վճարել է 1-ական մլն դոլար, որպեսզի իրենց ապրանքանիշը գովազդվի ֆիլմում:

 

                  

   

 

  

 

 

Skyy Vodka-ն, որըխմիչքէմատակարարելաղջիկներին, այդնպատակիհամարվճարելէ2 մլնդոլար, իսկ 500 հազար դոլար է վճարել Մոեթ Շանդոնը:

Ֆիլմի թողարկումից հետո լայն տարածում գտան Blonde Ambition, Mr. Manhattan, Park Avenue, Red Over Heels, Glamour Gal կոկտեյլները, որոնք ըմպում էին ֆիլմի հերոսները:

 

  

 

 

            

 

 

 

 

 

 

Շառլոթի դստեր սենյակն ամբողջությամբ ձևավորված է Hello Kitty բրենդի ոճով: 

 

   

 

 

Ֆիլմի146 րոպեների ընթացքում հերո սուհին` Քերի Բրեդշոուն(Սառա Ջեսիկա Փարքեր), ներկայացրել է 48 հագուստ, իսկ նրաընկերուհիները` 24 հագուստ: Ֆիլմում օգտագործվել են 24 նորաձևության տների հագուստներ:

 

 

                                   

  

 

 

 

 

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Khachatur Hakopov

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Pargev Aydinyan

    Լուսանկարիչ
All Columnists