Երևանում բացվել է Vollmond խանութ-սրահը Թումանյան 33 հասցեում գտնվող նորաբաց Vollmond խանութ-սրահը Ձեզ է ներկայանում բարձրորակ արծաթյա և պողպատե զարդերի յուրօրինակ և ինքնատիպ հավաքածուներով: Խանութ-սրահում ներկայացված են գերմանական հանրաճանաչ Cai և Merii բարձրորակ արծաթյա զարդեր` բնական և կիսաթանկարժեք քարերի համադրությամբ: Զարդերը տարբերվում են իրենց յուրօրինակությամբ և դիզայնով, որոնց վրա աշխատում են գերմանացի հմուտ դիզայներներ ստեղծելով Ձեզ հոգեհարազատ զարդեր, որոնք ոչ միայն հաճույքով կկրեք այլև կընդգծեն Ձեր ոճը և կդարձնեն Ձեզ ավելի ինքնատիպ ու արտահայտիչ: Cai հավաքածուի զարդերը նախատեսված են արտահայտիչ և օրիգինալ ոճ ունեցող կականց և տղամարդկանց համար, ովքեր սիրում են տարբերվել և առանձնանալ իրենց ոճով: Merii հավաքածուի զարդերի մեջ իշխում են քնքշությունն ու նրբագեղությունը, զարդերին հաղորդելով թեթևություն և հմայք: Vollmond խանութ-սրահում ներկայացված են նաև FreeStyle բրենդի բարձրորակ պողպատե զարդեր, որոնք նույնպես տարբերվում են իրենց ավանգարդ դիզայնով: Պատրաստված են ներկայումս առկա բարձրորակ պողպատից, որոնք հակաալերգիկ են և ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց փայլն ու հմայքը:
Ջենիֆեր Լոպեզը ներկայացնում է իր նոր բույրը
Ջենիֆեր Լոպեզը ներկայացնում է իր նոր բույրը Վերջերս ինտերնետային կայքերում հայտնվեցին նոր լուսանկարներ, որոնք պատմում էին Ջենիֆեր Լոպեզի նոր ապրանքանիշի` "Glowing by JLo" օծանելիքի շնորհանդեսի մասին: Նոր բույրը պարունակում է թարմ բերգամոտի, մանդարինի, լանդիշի, ինչպես նաև ակացիայի ծաղիկներ: Այս ժամանակաշրջանում Ջենիֆերը միակ աստղն է, ով թողարկել է մի քանի արտասովոր բույրեր:
Instagram Socialmatic-ի նոր տեսախցիկը
Instagram Socialmatic-ի նոր տեսախցիկը Այժմ, երբ զանազան ծրագրեր են նախատեսված բջջային հեռախոսների համար, դրանց շարքում բավական ճանաչված է Instagram-ը: ADR դիզայն-ստուդիան ներկայացրել է բջջային հեռախոսներում ամենանորաձև ծրագրի` Instagram-ի սիմվոլի տեսքով իսկական թվային լուսանկարչական ապարատ ակնթարթում` Instagram Socialmatic Camera( instant բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է "ակնթարթում")": Սարքն ունի 16Gb հիշողություն, էկրանը 4:3 մատնաչափ, երկու ոսպնյակներ` մեկը հենց նկարահանումների համար, երկրորդը` 3D ֆիլտրի համար և երրորդը` QR կոդերը կարդալու համար: Ինչպես նաև ներկառուցված տպագրիչով, քարթրիջով ու թանաքով լուսանկարները տպելու համար: Ունի օպերացիոն համակարգ, WI-FI և bluetooth, որը թույյ է տալիս լուսանկարները ակնթարթում տարածել ինչպես Facebook-ում, այնպես էլ Instagramm-ում:
What to expect when you are expecting ֆիլմի հերոսուհիները Redbook ամսագրի շապիկին
"What to expect when you're expecting" ֆիլմի հերոսուհիները "Redbook" ամսագրի շապիկին "Redbook" ամսագրի հունիսյան համարի շապիկին հայտնվել են "What to expect when you're expecting" ֆիլմի հերոսուհիները` Ջենիֆեր Լոպեզը, Քամերոն Դիազը, Բրուքլին Դեքերը, Աննա Կենդրիքը և Էլիզաբեթ Բենքսը: Լուսանկարները կատարել է Ռուբեն Աֆանդորը, իսկ հարցազրույցի ժամանակ հերոսուհիները խոսել են ընտանեկան թեմաներից: Նրանցից յուրաքանչյուրը խոսել է ընտանիքում իրեն հուզող թեմաից` Քամերոն Դիազը ասել է, թե կարծում է, որ շատերը մտածում են, արդեն ժամանակն է նրա երեխա ունենալու համար, բայց դա այն չէ, ինչ նա ցանկանում է այս կյանքում: Նա դեռ շատ անելիքներ էլ ունի, Էլիզաբեթ Բենքսը խոսել է, թե երբ է ճիշտ կնոջ համար երեխա ունենալը, իսկ Ջենիֆեր Լոպեզը պատմել է իր սիրելի վայրի` լոգարանի մասին: Նրա խոսքերով դրանք այն 15-20 րոպեներն են, երբ նա կարողանում է լիովին նվիրել իրեն հանգստի:
Happy Birthday Chanel №5
Happy Birthday Chanel №5 Մոտ մեկ դար առաջ ստեղծվեց Chanel №5 բույր, որն մինչ այսօր ակտուալ է: 1917 թվականին Կոկո Շանելը դիմում է Էռնստա Բոյն ստեղծել կնոջ բույրին համապատասխան մի օծանելիք: Բոյն առաջարկում է Շանելին օծանելիքով լեցուն տասը սրվակներ, որոնցից Շանելը ընտրում է հինգերորդը: Նա կարգադրում է յուրաքանչյուր տարվա հինգերորդ ամսվա հինգերորդ օրը, նշել օծանելիքի "ծննդյան օրը": Chanel №5- ը համարվում է հասուն և կայացած կանանց օծանելիք, որը երիտասարդ աղջիկներին այնքան էլ չի համապատասխանում: Իլանգ-իլանգի, բերգամոտի և լիմոնի հոտերը հեքիաթային կերպով միաձուլվում են տարատեսակ ծաղիկներին: Տարբեր ժամանակաշրջաններում այս օծանելիքը գովազդել են հանրահայտ կանայք` Կատրին Դենիովը /1970թ./, Կարոլ Բուկեն /1980/, Էստել Ուորենը, Օդրի Տոտուն և 2000 թվականից սկսած օծանելիքի դեմք համարվում է` Նիկոլ Քիդմանը:
Dolce Vita Martini-ի կողմից
Dolce Vita Martini-ի կողմից Ամենահայտնի խմիչքներից մեկը ոչ միայն հայտնի է իր գեղեցիկ գովազդային արշավներով, այլ նաև համային նուրբ երանգներով: Այս անգամ ամբողջ ֆոտոները retro & pin up style-ի մեջ է 20-ականներ հիշեցնող: Նշեմ նաև, որ Martini ապրանքանիշը ավելի քան 165 տարի է, ինչ շուկայում է:
Dita Von Teese: Առաջին բույր
Dita Von Teese: Առաջին բույր Ամենանրբագեղ, սկանդալային և կիսով չափ հայուհին թողարկել է իր առաջին բույրը: Շատերը ակնկալում էին քաղցրահամ վանիլի բույր, ինչպես իր մերկապար շոուներում, բայց նա շատ դիպուկ էր մոտեցել այդ հարցին` շեշտելով իր գաղտնի և սեքսուալ կողմերը:
Հայաստանի - Երևանյան Նորաձևության Շաբաթ
Հայաստանի - Երևանյան Նորաձևության Շաբաթ ''Հայաստանի - Երևանյան Նորաձևության Շաբաթ'' Նորաձևության Փառատոնը 2010 թվականին իր գործունեության 10-րդ տարեդարձը մեծ շուքով նշեց Մոսկվա քաղաքում` հայ և ռուս հայտնի և հեղինակավոր անձանց մասնակցությամբ, որի շրջանակներում տեղի ունեցավ նաև Ազգային Երրորդ Մրցանակաբաշխությունը` նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացմանը ավանդ ունենալու համար: 2000 թվականից ի վեր, երբ հիմնադրվեց նախագիծը, փառատոնին մասնակցել են բազմաթիվ կայացած հայ և այլազգի մոդելավորողներ և ավարտական կուրսերի ավելի քան 200 ուսանող-դիզայներներ` փորձի ձեռք բերման ու փոխանակման և ինքնահաստատվելու նպատակով: 2012 թվականի մայիսի 25-ին Կառավարության Մելիք Ադամյան նիստերի դահլիճի ճեմասրահում նախաձեռնել ենք իրականացնել հերթական Նորաձևության Փառատոնն ու նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային Չորրորդ Մրցանակաբաշխությունը: Այն 10 անհատներին, ովքեր վերջին տարիներին իրական ավանդ են ունեցել նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացմանը Հայաստանում, կտրվեն հուշավկայականներ` ի նշան խրախուսանքի: ՚Հայաստանի - Երևանյան Նորաձևության Շաբաթՙ Նորաձևության Փառատոնը հանդիսանում է ուղիղ կապող օղակը սպառողի և ֆիրմային խանութ-սրահի, հայրենական արտադրողի ու անհատ նկարիչ-մոդելավորողի միջև, որի նպատակն է հանրությանը և բազմամիլլիոնանոց հեռուստալսարանին հստակ նպատակային նորաձևության շոու-ցուցադրմամբ ներկայացնել մայրաքաղաքում առկա բրենդային խանութ-սրահները և իրենց սեզոնային հավաքածուները, հայրենական արտադրողներին և հայրենական արտադրանքն ու հավաքածուները, անհատ հայ մոդելավորողներին և իրենց բազմաոճ հավաքածուները: Հայկական նորաձևության փառատոնին հրավիրված են պատվավոր հյուրեր` գործարարներ, դեսպաններ, քաղաքական զործիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի առաջատար և սիրված անհատներ և զանգվածային լրատվամիջոցներ: Նախագծի բացումը իր ներկայությամբ է պատվելու նաև ՀՀ Առաջին Տիկին` Ռիտա Սարգսյանը:
Նոր բույր Սելենա Գոմեսից
Նոր բույր Սելենա Գոմեսից Գեղեցկուհի Սելենա Գոմեսը ներկայացնում է իր առաջին 'Selena Gomez' օծանելիքը, որի հետ մեկտեղ նա հասցնում է նկարահանվել ֆիլմերում և ձայնագրել բազմաթիվ հիթային երգեր: Սելենա Գոմեսի նոր օծանելիքը պատկանում է մրգային և ծաղկային նուրբ բույրերի շարքին: Օծանելիքի բաղադրության մեջ են մտնում նարինջի, մորու, սև շոկոլադի, կոկոսի և վանիլի բույրերը: Երգչուհին իզուր չէ, որ օծանելիքը իր անունով է անվանել, այն ամբողջությամբ արտացոլում է Սելենայի կյանքի ոճը, բնավորությունը և հուզումները:
Նմանակ Celebrity-ներ
Նմանակ Celebrity-ներ Ինչպես հայտնի է բոլորիս, աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի իր նմանակը: Իսկ պատկերացնում եք ինչ է կատարվում, երբ երկու նմանակներն էլ համաշխարհային աստղեր են: Այժմ կներկայացնենք համաշխարհային շոու-բիզնեսի իրար նման լավագույն տասնյակին: Դասթին Հոֆման , Ֆրանսուա Կլյուզե Մերիլ Սթրիփ, Ջենիֆեր Էլ Սինդի Քրոուֆորդ, Եվա Մենդես Դերիլ Հանա, Ջենիֆեր Կուլիջ Ջուլյա Ռոբերթս, Կիրա Սեդվիք Դանիել Ռադքլիֆ, Էլայջա Վուդ Սարա Ջեսիկա Փարքեր, Յուլյա Կովալչուկ Լինդա Էվանգելիստա, Միլա Յովովիչ Նաթալի Պորտման, Կիրա Նայթլի Քիմ Քարդաշյան, Նիքոլ Շերցիգեր
ՊՐԵՄԻԵՐԱ: ՄԻՇՈ & ԷՄՄԻ - ՄՈւԹԱ
ՊՐԵՄԻԵՐԱ: ՄԻՇՈ & ԷՄՄԻ - ՄՈւԹԱ էմմիի և Միշոյի նոր համագործակցությունը արդեն պատրաստ է: Ձեզ ենք ներկայացնում նոր տեսահոլովակ. երգը կոչվում է "Մութա", երաժշտությունը` DJ Սերժօ-ի, ռեժիսոր` Սուրեն Թադևոսյան [UNO], մոնտաժը` Կարեն Մելքումյանի:
Ապրիլ ամսվա նոր ֆիլմերը
Ապրիլ ամսվա նոր ֆիլմերը ԴԱՅԱԿՆԵՐԸ Ռեժ.` Աշոտ Քեշչյան, Դեր.` Արարատ Քեշչյան, Նիկոլայ Նաումով, Պրեմիերան` 26.04.2012: Ֆիլմի հերոսները զբոսաշրջության բնագավառում աշխատող երիտասարդներ են, ովքեր երբևէ լրջորեն չեն վերաբերվել ո'չ իրենց ընտանեկան կյանքին, ո'չ երեխաներին, ո'չ էլ սեփական աշխատանքին: Ինչևէ, երիտասարդներին սպասվում է մի շատ կարևոր գործուղում, որի հետ նրանք մեծ հույսեր են կապում: Սակայն նրանց փայլուն երազանքները հօդս են ցնդում, երբ հանգամանքների բերումով ստիպված են լինում ստանձնել իրենց հմայիչ գործատուի երեք չափազանց չարաճճի երեխաների դայակի պարտականությունները: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ օգնելու նպատակով նրանց է միանում երեխաների տատիկը: Նման պայմաններում աշխատելը ու իրենց գերմանացի բիզնես-մրցակիցներից ետ չմնալը դառնում է գրեթե անհավանական… ՙԴայակները՚ ֆիլմի նկարահանումների մեծ մասն ընթացել է թուրքական ամենաճոխ 5 աստղանի հյուրանոցում` Maxx Royal Golf & Spa-ում՚: Աբրահամ Լինքոլն. վամպիրների որսորդը Ռեժ.` Թիմուր Բեկմամբետով, Դեր.` Բենջամին Ուոքեր, Դոմինիկ Քուփեր, Պրեմիերան` 21.06.2012: Սպանված է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի մայըը: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այդ հանցագործությունը վամպիրների ձեռքի գործն է: Այդ մեծ դժբախտությունից հետո Լինքոլնը պատերազմ է հայտարարում: Նա մտադիր է ոչնչացնել իր ճանապարհին կանգնած բոլոր վամպիրներին և նրանց օգնականներին` ստրկավաճառներին: Հենց այս բարդ ու քարքարոտ ճանապարհն էլ Լինքոլնին հասցնում է նախագահական բարձր աթոռին: Ֆիլմի սյուժեն հիմնված է Սեթ Գրեմ-Սմիթի համանուն վեպի վրա: Աբրահամ Լինքոլնի դերում նկարահանվելու համար քասթինգի էին հրավիրվել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Էդրիան Բրոուդին, Ջոշ Լուկասը, Օլիվեր Ջեքսոն-Քոենը և Ջեյմս Դարսին: Ի վերջո, դերը ստանձնեց Բենջամին Ուոքերը: Գրեթե ամուսնացածները Ռեժ.` Նիքոլաս Սթոլեր, Դեր.` Էմիլի Բլանթ, Մայքլ Էնսայն, Պրեմիերան` 27.04.2012: Ամուսնության առաջարկն արդեն արված է: Թվում է, թե ամեն ինչ որոշված է, և հարսանիքին մնում են հաշվված օրեր: Բայց արի ու տես, որ պատահում են իրավիճակներ, երբ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից: Հարսանիքը դառնում է անիրագործելի երազանք, երբ ասպարեզում հայտնվում են փեսացուի նախկին ընկերուհիներն ու հարսնացուի ղեկավարը: Այս ամենին գումարվում է նաև այն, որ հրավիրված հյուրերից շատերը տարբեր պատրվակներով հրաժարվում են ներկա լինելու հարսանիքին: Վերջին խոչընդոտը դառնում են զույգի` մեկը մյուսի ետևից մահացող ծեր բարեկամները: Այս ամենի հետևանքով` գրեթե ամուսնացած զույգը հայտնվում է բաժանման եզրին: Նրանց մնում է 5 տարի երկարաձգված նշանադրությունից հետո պահպանել նյարդերը, համակերպվել ու սպասել… Սա իմ տղան է Ռեժ.` Շոն Անդերս, Ջոն Մորիս, Դեր.` Ադամ Սենդլեր, Լեյթոն Միսթեր, Պրեմիերան` 14.06.2012: Բուռն գիշեր անցկացնելով անբարո ուսուցչուհու հետ` դպրոցականը հայր է դառնում, իսկ ուսուցչուհուն բանտարկում են անչափահասին գայթակղելու մեղադրանքով: Այժմ դեռահաս հայրիկը ստիպված է մինչ որդու չափահաս դառնալը միայնակ հոգտանելու նրա մասին` հույս ունենալով այնուհետև անհետ կորչել: Այսպիսով, դատարկ գրպանով էքսցենտրիկ երիտասարդ հայրիկը տարիներ անց հայտնվում է սեփական որդու հարսանիքին և իր խելահեղ պահվածքով ամեն ինչ տակնուվրա անում: Այս զվարճալի կինոկատակերգության պրոդյուսերներից մեկն էլ գլխավոր դերակատար Ադամ Սենդլերն է: Կատակերգությունը մեծ էկրան կբարձրանա հունիսին: Ֆիլմում նկարահանվել են նաև հանրաճանաչ Սյուզան Սարանդոնն ու Էնդի Սեմբերգը:
ՊՐԵՄԻԵՐԱ: ՄՀԵՐ - ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
ՊՐԵՄԻԵՐԱ: ՄՀԵՐ - ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ Կրթության և գիտության նախարարության կողմից երգի տեսքով նվեր է մատուցվել բոլոր շրջանավարտներին, որը կատարում է Մհերը: Երգը կոչվում է ''Վերջին զանգ'': Երաժշտության հեղինակն է Ժաննա Բլբուլյանը, իսկ խոսքերի հեղինակն է` Լևոն Բլբուլյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Արեն Բայադյանի կողմից: Հատուկ շնորհակալություն Կրթության և գիտության նախարար` Արմեն Աշոտյանին
Range Rover Evoque մեքենայի դիզայնը Վիկտորիա Բեքհեմի կողմից
Range Rover Evoque մեքենայի դիզայնը Վիկտորիա Բեքհեմի կողմից Վիկտորիա Բեքհեմը նախագծել է սահմանափակ քանակով թողարկվելիք Range Rover Evoque մեքենայի դիզայնը: Այն վաճառքի կհանվի հոկտեմբերին` ընդամենը 200 հատ: Եթե կարծում եք, որ այս մեքենան ստեղծված է միայն գլամուրային աղջիկների համար, ապա սխալվում եք: Դեվիդ Բեքհեմի կինը ստեղծել է հզոր Evoque սպորտային տարբերակ:
Fiat 500 by GUCCI
Fiat 500 by GUCCI Gucci նորաձևության տունն արդեն առաջին սեզոնը չէ, որ զբաղվում է հագուստի և աքսեսուարներից բացի այլ գործունեությամբ: Նա` հետևելով Donaatella Versace-ի արարքին` մոդելավորեց Fiat 500, որի գովազդային արշավը ներկայացնում է ռուս մոդել` Natasha Poly-ն: Ֆոտոշարքը կատարել են Mert Alas-ը և Marcus Piggott-ը:
Աստղային շքերթ Coachella ֆեստիվալում
Աստղային շքերթ Coachella ֆեստիվալում Այս ֆեստիվալը շարունակական բնույթ է կրում: Մեծ աղմուկ բարձրացավ նաև այս տարի, որը տեղի ունեցավ օրերս: Հավաքվել էին մի շարք celebrity-ներ, որոնք ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենք հագ ու կապը:
Անվանի ամսագրերի մայիսյան հերոսները
Անվանի ամսագրերի մայիսյան հերոսները Մայիս ամսվա շապիկները շատ տպավորիչ են: ELLE ամսագրի շապիկին է Րիհաննան, Vogue-ում Սքարլեթը... Բայց բոլորին ընդհանրական է 20-ականների շունչը, հինավուրց արտ դեկո գլամուրը վերադառնում է:
Jean Paul Gaultier for Diet Coke
Jean Paul Gaultier for Diet Coke Jean Paul Gaultier-ը դարձել է Diet Coke-ի նոր կրեատիվ դիզայները: Նա է ստեղծել նոր շշե տարաներ` իր հայտնի մանեկենների պրինտերով, որոնց նա նաև օգտագործել էր իր օծանելիքների վրա:
Ing-Marie Lami-ի հավերժական գեղեցկությունը
Ing-Marie Lami-ի հավերժական գեղեցկությունը Այս կինն արժանացել է միլլիոնավոր մարդկանց հիացմունքին: Ընդմիշտ երիտասարդ ու գեղեցիկ Ing-Marie Lami-ին, ժամանակի ամենապահանջված մոդելներից մեկն այժմ 64 տարեկան է, ու չնայած վաղուց արդեն իր ոչ մոդելային տարիքին նա շարունակում է մնալ մի շարք աշխարհահռչակ դիզայներների մուսան: Այս կինն օրինակ է այն բոլոր դիվաներին, որ 60 տարեկան հասակում 25-ի տեսք ունենալու համար, զոհ են գնում պլաստիկ վիրաբուժությանն ու պատկառելի գումարներ ծախսում վաղուց արդեն կորցրած գեղեցկության վրա, չգիտակցելով, որ իրական գեղեցկությունը մարդու հոգեվիճակն է: Գնահատեք այն ինչով օժտված եք, և հիշեք, որ Ձեր իրական տարիքը մատնում են Ձեր աչքերը:
Դիզայներական ուղղաթիռներ Karl Lagerfeld-ից
Ուղղաթիռների էքսկլյուզիվ դիզայն Karl Lagerfeld-ից Հերթական անգամ էքստրավագանտ մոդելավորողը ապացուցում է, որ չնայած իր տարիքին, նա դեռ լեցուն է նոր հետաքրքիր մտքերով և կախարդական եռանդով այդ մտքերն իրագործելու համար: Շատերը նրան կոչում են գեր մարդ: Այս անգամ Karl Lagerfeld-ը զբաղվելու է նոր fashion ուղղաթիռների էքսկլյուզիվ դիզայնով: Մինչ այս Karl-ն արդեն հասցրել է իրեն փորձել որպես ինտերիերի, էքստերիերի, լանդշաֆտների և ակնեղենի դիզայներ, ինչպես նաև հանդես է եկել որպես ամսագրերի և օրաթերթերի խմբագիր: Անգլո-իտալական AgustaWestland ընկերությունը դիմել է մոդելավորողին իրենց VIP ուղղաթիռների ինտերիերի ու էքստերիերի դիզայնն իրականացնելու համար: Սահմանափակ քանակությամբ AW139 ուղղաթիռները կգոհացնեն VIP մակարդակի ուղևորներին:
Stylish անդրադարձ հայ տղամարդկանց
Stylish անդրադարձ հայ տղամարդկանց Մեր քաղաքում օրեցօր ոճային երիտասարդների թիվն ավելանում է, ըստ այդմ քաղաքը ստանում է գույն և դեմք: Ճաշակով և իրենց ուրույն ոճով տարբերվող մարդկանց սիրում են բոլորը: Եկեք ընդունենք, որ ոճային մարդը տարբերվում է ոչ միայն ինքնատիպ հագուստով, այլև իր շփման, ոճային ապրելակերպի, մտածելակերպի և պահելաձևի ճիշտ ու գրագետ մատուցմամբ: Ոճը դա քո ինքնազգացողությունն է, իսկ հագուստն ու աքսեսուարները ընդամենը միջոց են ներքինտ արտահայտելու, հասարակության հետ կիսվելու և ինչու ոչ` նաև ինքնահաստատվելու: Առանձնակի հաճույք է հետևել, թե ինչպես է ժամանակին հայ տղաների մոտ մեծ հեղինակություն վայելող ''սևն ու մոխրագույնը'' փոխարինվում կարմիրի, կանչի, կապույտի ու անգամ վարդագույնի ամենապայծառ երանգներով: Խոսքը վերաբերում է տրամադրությանն ու տրամադրվածությանը: Մեր շոու-բիզնեսի ճանաչված տղամարդկանցից ոմանք թելադրում են ոճն էկրանից: Նրանք յուրահատուկ են թե’ իրենց ֆոտոշարքերում, թե’ տարբեր ֆիլմերում, հաղորդաշարերում, սեփական կայք-էջերում և առհասարակ իրենց բուռն առօրյայում:
Աստղային հանգիստ
Աստղային հանգիստ Սուրբ զատիկը առիթ հանդիսացավ շատ աստղային զույգերի համար կազմակերպելու շքեղ արձակուրդ աշխարհի դրախտային անկյուններում: Դե իսկ պապարացիները ընձեռված առիթը ձեռքից բաց չեն թողնում: Վերջերս երջանիկ ծնողներ դարձած Beyonce–ն ևJay Z-ն նկատվեցին <<միլլիոներների կղզում>>` կարիբյան լողավազանում: Աստղային ծնողները զբոսնում են, միասին գնումներ են անում և արևային լոգանք ընդունում, մինչ դայակը խնամում է նրանց դստրիկին` Բյլու Այվիին: Բեքհեմների ընտանիքը արձակուրդն անց է կացնում Կալիֆորնիայում` Նապայի հովտում: Նրանք այստեղ են իրենց սիրելի 4 փոքրիկների և ընտանիքի բարեկամ, շոու-մեն` Gordon Ramsay-իհետ միասին: Հոլլիվուդյան դերասանուհի Հալլի Բերրին` չնայած նրան, որ բոլորովին վերջերս կոտրել էր իր ոտքը, նախընտրեց պահը բաց չթողնել և ընտանեկան հանգիստ անցկացնել Կալիֆորնիայի ափերում`իր փեսացույի և դստեր հետ: Հալլին վայելում էր գեղեցի weekend–ը:
Valerie Gortzounian: Life Style
Valerie Gortzounian: Life Style Վալերին լինելով business lady նաև շատ գեղեցիկ և հաճելի կին է առանց գլամուրային ցուցադրական պահվածքի: Ներկա պահին նա Փարիզում է և հատուկ el.am-ի համար կկիսվի իր ամենասիրված և առօրյայում օգտագործվող իրերի մասին: Նրա ամենասիրված բույրը Aromatics Elixir Clinique Սիրում է Chanel-ի շրթներկերը` հատկապես գազարագույն երանգները Վալերին նաև նշում է, որ սիրում է Clarins թանկարժեք, բայց շատ արդյունավետ բիո խնամքի միջոցները Խոստովանում է, որ սիրում է Sergio Rossi կոշիկները, Hermes-ի պայուսակները և իր սիրված դիզայներին` YSL-ին Վալերին սիրում է հանգստանալ Ֆրանսիայի հարավում Սիրում է ուտել ձկան գասպաչո Վերջում նշում է, որ իր հագուստների մեծ մասը կարում է Հայաստանում: Այդ հարցում նրան օգնում է Արմինե Մելիքսեթյանը: հարցազրույցը` Մանուկ Ալեքսանյանի
Նորաձև կոլաժներ NeverLazy ամսագրում
Նորաձև կոլաժներ NeverLazy ամսագրում NeverLazy ամսագրի մարտի համարը ընթերցողներին ուրախացրեց իր գունեղ ֆոտոկոլաժների շարքով: Դրանց հեղինակը բրուկլինյան դիզայներ` Մեթ Վիսնեվսկին է: Մեթը զբաղվում է համակարգչային դիզայնով, իսկ ազատ ժամանակ ստեղծում է կոլաժներ, որտեղ նա համատեղում է նորաձևությունն ու արվեստը: Նկարներում կարելի է տեսնել գրաֆիկայի, գույնի և մոդելի միաձուլումը շատ գեղեցիկ կերպով:
Գլամուրային ընթրիք Elie Saab-ից
Գլամուրային ընթրիք Elie Saab-ից Ապրիլի 6-ին դիզայներ-մոդելավորող Elie Saab-ը կազմակերպել էր ընթրիք Նյույորքյան Crown ռեստորանում: Ընթրիքին հրավիրված էին մի քանի ճանաչված աստղեր, դիզայների վերջին տարիների մուսաներ`Էմիլի Բլանթը, Դակոտա Ֆեննինգը և Անալեյ Թիփթոնը: Ինչպես հայտնի է, հենց այս կանայք են ներկայանում բրենդի գովազդային հոլովակներում և ֆոտոշարքերում, ինչպես նաև տարբեր միջոցառումներին և մրցանակաբաշխություններին փայլում Elie Saab-ի շքեղ զգեստներով կարմիր գորգի վրա:
Նորաձևության աշխարհի 100 իկոնաներն ըստ Time ամսագրի
Նորաձևության աշխարհի 100 իկոնաներն ըստ Timeամսագրի Հանրահայտ Time ամսագիրը հրապարակել է նորաձևության աշխարի 100 ամենաազդեցիկ դեմքերի ցուցակը: Այս ընդգրկող անձանցից յուրաքանչյուրը ունեցել մեծ ազդեցություն նորաձևության ինդուստրիայի վրա: Ցուցակում են ճանաչված դիզայներներ, մոդելներ, լուսանկարիչներ, ոճաբաններ, դերասաններ, երգիչներ, շոու-բիզնեսի և արվեստի բնագավառի մի շարք անվանի ներկայացուցիչներ սկսած 1923 թվականից: Հենց այդ տարի թողարկվեց առաջին Time ամսագիրը: Ցանկը բաժանված է 6 կատեգորիաների` <<դիզայներներ և բրենդեր>>, <<մոդելներ>>, <<մուսաներ>>, <<լուսանկարիչներ>>, <<մոդայիկ ամսագրերի խմբագրեր ու ոճաբաններ>>, <<ոճ և դիզայն>>: Ամենաազդեցիկ մոդելների շարքը համալրում են` Cindy Crawford-ը, Naomi Campbell-ը, Linda Evangelista-ն, Twiggy-ն, Kate Moss-ը և այլոք… Մուսաների շարքում են` The Beatles-ը, Michelle Obama-ն, Audrey Hepburn-ը, Madonna-ն, Michael Jackson-ը, David Bowie-ն, Lady Diana-ն, Andy Warhol-ը, Lady Gaga-ն և ուրիշներ… Դիզայներների թոփ էջում են` Giorgio Armani-ն, Cristobal Balenciaga-ն, Pierre Cardin-ը, Coco Chanel-ը, Christian Dior-ը, Dolce & Gabbana-ն, Jean Paul Gaultier-ն, John Galliano-ն, Karl Lagerfeld-ը, Gianni Versace-ն, Mary-Kate and Ashley Olsen-ը և ուրիշներ…
Կարլ Լագերֆիլդը հայցում է Ադելի ներողամտությունը
Կարլ Լագերֆիլդը հայցում է Ադելի ներողամտությունը Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ հանրահայտ մոդելավորող Կարլ Լագերֆիլդը հարցազրույցներից մեկի ժամանակ անձնական վիրավորանք է հասցրել մի քանի աստղերի, այդ թվում և սիրված բրիտանակ երգչուհի Ադելին, ինչի համար 78-ամյա Լագերֆիլդը մինչ օրս զղջում է: Հարցազրույցում մոդելավորողը նշում է, որ Ադելը, լինելով մեր օրերի ամենապոպուլյար երգչուհին` ունենալով գիրուկ կազմվածք, բնավ չի հետևում իր քաշին, ու չնայած դրան, բնությունը նրան շնորհել է գեղեցիկ դիմագծեր և աստվածային ձայն: Մոդելավորողի այս խոսքերը շատ արագ տարածում են գտնում սոցիալական ցացնցերում և համաշխարհային մամուլում, ընդհուպ մինչև այն, որ նա ստիպված է լինում հանրության առջև ներողություն խնդրել երգչուհուց: Իմանալով Ադելի պայուսակների հանդեպ մեծ սիրո մասին, Կարլ Լագերֆիլդը ներողամտություն է հայցում թանկարժեք նվերներով` Chanel-ի վերջին հավաքածույի ամենաշքեղ պայուսակներով:
GQ –ն քո iPad-ում
GQ–ն քո iPad-ում Հանրահայտ GQ ամսագիրը այսուհետ հասանելի կլինի iPad–ներին, դրանց համար նախատեսված հատուկ ծրագրի շնորհիվ: Առաջին համարում կարելի է գտնել այն, ինչ ընդգրկում է ամսագիրը և նույնիսկ ավելին` բոնուսանային տարբերակով էլեկտրոնային GQ–ն կունենա նյութերին կցված հոլովակներ: Համարի շապիկը զարդարում է անզուգական Կիրա Նայթլին:
Կրեատիվ մրցույթ Lady Gaga-ից
Կրեատիվ մրցույթ Lady Gaga-ից Մարտի 28-ին էպոտաժային երգչուհին նշեց իր 26-ամյա հոբելյանը: Այդ օրը Գագան երկրպագուներին ներկայացավ ինչպես միշտ շատ ինքնատիպ արտաքին տեսքով: Նա կրում էր կաշվե սև գլամուրային բաճկոն, ներքնազգեստ և թագ: Այսպես Գագան հայտարարեց մրցույթ, որ կապված էր իր նոր` Born This Way Foundation-ի հետ: Մասնակիցները պետք է ստեղծեն ֆոնդի գովազդային պաստառներ, որոնք համահունչ կլինեն դրա ուղվածությանը, ինչպես նաև կտարբերվեն կրետիվությամբ: Այսպիսով դիզայներական պաստառների թեման կլինի համարձակությունը: Երգչուհին իր մոր հետ միասին կնտրի լավագույն 10 աշխատանքները, որից հետո դրանք կհրապարակվեն համացանցում, և հաղթողը կնտրվի online քվեարկության արդյունքում: Լավագույն աշխատանքը տեղ կգտնի Born This Way Foundation-ի կայք-էջում:
Էկզոտիկ ներկապնակ Calvin Klein Jeans-ից
Էկզոտիկ ներկապնակ Calvin Klein Jeans-ից Calvin Klein-ը ներկայացնում է իր գունեղ ջինսերի նոր խելահեղ շարքի գովազդային արշավը: Բրենդի այս հավաքածուն ներառում է գունային հետաքրքիր լուծումներով տաբատներ, բաճկոններ ու ժիլետներ: էկզոտիկ բույսերի, մրգերի, հատապտուղների ու ծաղկային գույների ցանկացած մոդել, այն կրողին կհաղորդի գարնանային թարմություն ու թեթևություն: Գարուն-ամառ հավաքածուի վրա աշխատել է ոճաբան Կարլ Թեմփլերը, իսկ գովազդային հոլովակում ու ֆոտոշարքերում հանդես են եկել հանրահայտ Լարա Սթոունը, Ջոան Սմոլլզը և Թոնի Գարնը:
Քեթի Փերրին և Դեվիդ Բեքհեմը Adidas-ի գովազդում
Քեթի Փերրին և Դեվիդ Բեքհեմը Adidas-ի գովազդում Ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին և բրիտանացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը նկարահանվել են Adidas ընկերության գովազդային հոլովակում: Գովազդում նրանք կրել են Adidas Original նոր հավաքածուի հագուստներն ու սպորտային կոշիկները: Adidas-ի ինչպես միշտ հաղթանակի տրամդրող պրոմո-հլոլովակում Քեթին վազում է դիստանցիան ոչ միայն Դեվիդի հետ, այլև շատ ուրիշ հայտնի սպորտսմենների հետ` <<Բարսելոնա>> իսպանական խմբի ֆուտբոլիստ Լայնոլ Մեսսի-ի և բասկետբոլիստ` Դերիկ Ռոուզի հետ: Տեսահոլովակի soundtrack-ն է Քեթի Փերրի-ի Part of me երգի remix-ը:
Top 10 կիսամերկ գեղեցկուհիները
Top 10 կիսամերկ գեղեցկուհիները Շատերի կարծիքով հայ աստղերը ոչ այնքան ժամանակակից, համարձակ ու գեղեցիկ են, որպեսզի նկարահանվեն կիսամերկ որևիցե ամսագրի, հաղորդաշարի կամ ֆիլմի համար: Դե իսկ երբ լինում են բացռություններ, դա բավականին մեծ աղմուկի ու քննադատությունների պատճառ է հանդիսանում: Վաղուց արդեն ժամանակն է ընդունելու, գնահատելու և հայկական <<կոմպլեքսից>> ձերբազատվելու: Ներկայացնում ենք հայ շոու-բիզնեսի 10 համարձակ գեղեցկուհիների topless ֆոտոները:
Dior-ի մեծ սերը դեպի կինոինդուստրիա
Dior-ի մեծ սերը դեպի կինոինդուստրիա Աշխարհահռչակ բրենդը ներկայացնում է 'Stars in Dior' գիրքը: Մարլեն Դիտրիխը, Սոֆի Լորենը, Գրեյս Քելլին, Էլիզաբեթ Թեյլորը, Ավա Գարդները և շատ ուրիշ անվանի դեմքեր բազմիցս խոստովանել են իրենց սերը դեպի բրենդը և վաղուց արդեն ընդգրկել են դրա մոլի երկրպագուների ցուցակը: Հենց մեծն մոդելավորող Քրիստիան Դիորի զգեստներով են կարմիր գորգի վրա փայլել ժամանակի ամենահայտնի աստղերը: Բոլոր ժամանակների լավագույն հոլիվուդյան ֆիլմերում կարելի է տեսնել արդեն դասական դարձած լեգենդար զգեստների պատմական նմուշները: Ժամանակները փոխվել են և այժմ մեր օրերի ամենաճանաչված աստղերը` Նատալի Փորթմանը, Շարլիզ Թերոնը, Պենելոպա Կրուսը, Մոնիկա Բելուչչին, Քիրսթեն Դանսթը և այլոք տարբեր մրցանակաբաշխություններին, երեկույթներին և ամենաշքեղ միջոցառումներին կրում են Dior-ի ինչպես նոր հավաքածուների, այնպես էլ հենց իր` Քրիստիան Դիորի կողմից մոդելավորված վինտաժային զգեստները: Բոլոր իր ամենասիրելի <<պատվիրատուներին>> Dior-ը ներկայացրել է մեկ ֆոտոալբոմում, որն ընդգրկում է ավելի քան 250 ֆոտո: Գրքում պատկերված են կադրեր ֆիլմերից, դրանց նկարահանման հրպարակներից, հին ու նոր աստղերի անձնական ֆոտոարխիվներից` Մերլին Մոնրոյից մինչև Շարլիզ Թերոն: Գիրքը վաճառքի կհանվի մայիս ամսից: Նորաձևության տունը արդեն երկար տարիներ սերտ կապված է կինոինդուստրիայի հետ: 40-ականներին Քրիստիան Դիորը հանդես է եկել որպես նկարիչ-մոդելավորող մի շարք հայտնի ֆիլմերի համար: 1946-ից Dior-ի զգեստները հայտնվել են մոտ 90 ֆիլմերում:
Titanic 3D: Համաշխարհային պրեմիերա
Titanic 3D: Համաշխարհային պրեմիերա Երեկ համաշխարհային պրեմիերա տեղի ունեցավ Լոնդոնի Թագավորական Ալբերտ սրահում: Titanic ֆիլմը 1997-ին ստացել է 14 Օսկար: Իսկ գլխավոր դերակատարները` Քեյթ Վինսլեթը և Լեոնարդո Դի Կապրիոն, դարձել են համաշխարհային աստղեր: 3D ֆիլմը նվիրված է Տիտանիկի ողբերգության 100 ամյակին, որը տեղի է ունեցել ապրիլի 15-ին:
ICE-WATCH SILI FOREVER COLLECTION. ԳՈւՆԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈւԹՅՈւՆ Արդեն 3 տարի է, ինչ Ice-Watch ընկերությունն իր գունավոր ժամացույցներով ներխուժել է նորաձևության արդյունաբերություն: Հենց այդ գույներն են, որ կաուչուկից կամ կաշվից պատրաստված հավաքածուն դարձնում են հիթային: Ice-Watch ժամացույցները նախատեսված են սոցիալական բոլոր խմբերի համար` անկախ սեռից, տարիքից և խավից, ինչի վառ ապացույցն ընկերության Sili Forever հավաքածուն է, որն արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: Bestseller դարձած այս ժամացույցները, ինչպես և մյուս հավաքածուները, աչքի են ընկնում գունային պոզիտիվ լուծումներով` սև, սպիտակ, կապույտ, կանաչ, դեղին, գազարագույն, կարմիր, վարդագույն, մանուշակագույն և արծաթագույն: Հավաքածուում ներառված ժամացույցներն ունեն սիլիկոնե թևնոց և ավտոմատ օրացույց: Այս անկրկնելի ու ոճային ժամացույցները ներկայացված են երեք տարբեր չափսերով` ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Ի դեպ, ժամացույցներն unisex են: Sili Forever հավաքածուի նմուշներին Երևանում կարող եք ծանոթանալ Ice Watch ընկերության պաշտոնական ներկայացուցչության խանութ-սրահում:
Lana Del Rey: New video
Lana Del Rey: New video Չնայած, որ Լանայի շուրթերը շատ վատ են լցված, թարթիչներն ու եղունգներն էլ դրված. արի ու տես, որ նա ամեն օր նորովի ցնցում է իր երկրպագուներին` հայտնվելով հանրահայտ ամսագրերի շապիկներին և նկարահանելով նոր տեսահոլովակներ: Նրա նոր վիդեոն Blue Jeans-ը ցնցում է իր պարզ և նրբագեղ տեսարաններով:
Գևորգ Բարսամյան - Իմ աշխարհ ու լույս
Գևորգ Բարսամյան - Իմ աշխարհ ու լույս Գևորգ Բարսամյանը հանդես է գալիս էստրադային ոճում: Մինչ այս նկարահանել է <<Չէ-չէ>> երգի տեսահոլովակը: Այսօր ներկայացնում ենք ձեզ Գևորգ Բարսամյանի << Իմ աշխարհ ու լույս>> արդեն երկրորդ տեսահոլովակի նկարահաման backstage կադրերը: Խոսք և Երաժշտություն` Ռիչարդ Մադլենյան Գործիքավորում` Արմեն Սարգսյան /BRDE/ և Արսեն Բարսամյան Ձայնագրում` ''Karen studio'' ` Արսեն Բարսամյան Ռեժիսոր` Խաչիկ Եղոյան Օպերատոր` Սուրեն Թադևոսյան Կոշիկներ` Brioni Տաբատ`Dizel Գոտի`Dizel Փողկապ`Canali Աքսեսուարներ: Ժամացույց`BVLGARI Շղթա`Inori Վարսահարդարում` Հրաչյա Հարությունյան (''Roba'' գեղեցկության սրահ) Դիմահարդարում` Անահիտ Լուսանկարիչ՝ Մանուկ Բոյաջյան (MB-art) Նկարահանումները կատարվել են` Իտալական այգում, Ազգային գրադարանում, գրասենյակում:
Diet Coke-ի նոր կրեատիվ ղեկավարը
Diet Coke-ի նոր կրեատիվ ղեկավարը Դիզայներ-մոդելավորող Ժան Պոլ Գոտյեն կստանձնի Diet Coke-ի կրեատիվ ղեկավարի պաշտոնը: Դիզայներն այժմ աշխատում է դրա ապակե և մետաղյա շշերի էքսկլյուզիվ դիզայնի վրա: Գոտյեն ներկայանում է նաև Diet Coke-ի նոր գովազդային հոլովակների շարքում և դրա ֆոտոշարքերում: Մինչ Ժան Պոլը, կոլայի շշի դիզայնով զբաղվել են մի շարք այլ դիզայներներ, օրինակ` Կարլ Լագերֆիլդը, Դայան Ֆոն Ֆյուսթենբերգը, Ռոբերտո Կավալլին և այլոք… <<Ինձ խնդրեցին ստեղծել այս բրենդին հարիր, ուրախ ու թեթև դիզայնով շշեր, որ կհաղորդեն տրամադրություն…իմ շշերն այժմ կունենան կնոջ մարմնի տեսք, այնպես որ ինձ հետաքրքիր կլինի դրանց հագցնել>>: Ի դեպ, դիզայներն արդեն հասցրել է ոճավորել շատ թանկարժեք Piper-Heidsieck շոմպայնի շիշը: Վինտաժային ըմպելիքի շիշն այժմ զարդարված է սև ցանցանման կտորով և Swarovski բյուրեղներով: Նոր դիզայներական շշերով դիետիկ կոլան վաճառքի կհանվի հաջորդ ամսից:
Հարսանեկան Խառնաշփոթ
Հարսանեկան Խառնաշփոթ 2012-ը շատ բուռն և հագեցած է սկսվել: Այս մի քանի ամիսների ընթացքում համաշխարհային շոու-բիզնեսում տեղի ունեցան մի շարք կտրուկ փոփոխություններ, աղմկոտ իրադարձություններ և անսպասելի շրջադարձեր: Աստղային զույգերից շատերը տարին անհաջող սկսեցին, նրանցից ոմանք բաժանվեցին իրենց սիրելիներից, մյուսները լույս աշխարհ բերեցին իրենց առաջնեկներին, դե իսկ բավականին մեծ մի աստղաբույլ պատրաստվում է տարին սկսել հարսանեկան արարողությաբ: Այսպես, իրենց մոտալուտ հարսանեկան խնջույքի հրավիրատոմսեր են բաժանում այնպիսի զույգեր, ինչպիսիք են` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, Դրյու Բերրիմորը և Ուիլլ Քոփելմանը, Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսսիկա Բիլը, Սիեննա Միլլերն ու Թոմ Սթարրիջը, Հալլի Բերրին և Օլիվյե Մարտինեսը, Մեթյու Մաքքոնահին և Կամիլա Ալվեսը, Բրիթնի Սփիրսն ու Ջեյսոն Թրավիքը, Սթիվեն Թայլերն ու Էրին Բրեյդին, Էնն Հեթուեյը և Ադամ Շուլմանը, Մայքլ Ջորդանն ու Իվետտ Փրիեթոն… .
TOP 8 ՔԱՂԱՔԱԿԱՆ SEX ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
TOP 8 ՔԱՂԱՔԱԿԱՆ SEX ՍԿԱՆԴԱԼՆԵՐ Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ քաղաքական գործիչների յուրաքանչյուր քայլը նախապես մշակվում է հատուկ մասնագետների թիմի կողմից: Քաղաքական գործիչների հետ աշխատում է իմիջմեյքերների, PR-ի և հռետորության մասնագետների մի մեծ խումբ` քաղաքական մենեջմենթի թիմը, որն էլ փաստացի ձևավորում է քաղաքական գործչի ամբողջական կերպարը: Ընդամենը մեկ վարկաբեկող միջադեպ կամ սկանդալ` և ողջ աշխատանքի արդյունքը կարող է զրոյանալ, ձևավորված դրական կերպարն էլ կարող է միանգամից հօդս ցնդել, հատկապես` եթե սկանդալն առնչություն ունի սեքսի հետ: Ներկայացնում ենք քաղաքական սեքս-սկանդալների ամենաաղմկահարույց յոթնյակը, որը մեծ իրարանցում է բարձրացրել ողջ աշխարհում և իր բացասական ու նույնիսկ կործանիչ ազդեցությունն է թողել քաղաքական գործիչների կարիերային: 1. <<ՍՊՈՐՏԱՅԻՆ>> ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈւՏԻՆ Երբ Ալինա Կաբաևան հայտնվեց ռուսական Vogue-ի շապիկին, և արտասահմանյան մամուլի ուշադրությունը սևեռվեց նրա անձին, աղմուկը բոլորովին այլ մասշտաբի տարածում ունեցավ: Անգլիական հայտնի The Daily Telegraph թերթը 2010թ-ին հրապարակեց Պուտինի և Կաբաևայի լուսանկարները, որոնք արվել էին երեկույթներից մեկի ժամանակ, երբ զույգը ոչ սթափ վիճակում էր: 2. ՍԵՔՍ-ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ ՍԻԼՎԻՈ ԲԵՌԼՈւՍԿՈՆԻ Սկանդալները սկիզբ առան 2009թ-ին, երբ վարչապետի կինը հայտարարեց ամուսնալուծվելու իր որոշման մասին: Պատճառը Բեռլուսկոնիի և անչափահաս մոդել Նաոմի Լետիցիայի սեռական կապն էր: 2010թ-ին էսկորտ-ծառայության ՙաշխատակցուհի՚ Մարիա Թերեզա դը Նիկոլոն հայտարարեց, որ ինքն ու իր երկու 'գործընկերուհիները՚ խմբակային սեքսով են զբաղվել Սիլվիոյի հետ: Հասարակական աղմուկը գագաթնակետին հասավ 2011թ-ի հունվարին, երբ դատական գործ հարուցվեց Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ. նա մեղադրվում էր անչափահաս պարուհի Ռուբիի հետ ինտիմ կապ ունենալու հանցանքում: Ի դեպ, Ռուբին էլ այդ ընթացքում մեղադրվում էր գողություն անելու համար: Սկանդալների այս երկարատև շարքի հետևանքով Սիլվիոն 2011թ-ի նոյեմբերին հրաժարական տվեց: 3. ԱՐԺՈւՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ՂԵԿԱՎԱՐԸ ԴՈՄԻՆԻԿ ՍԹՐՈՍ-ԿԱՆ 2011թ-ին տեղի ունեցած սեքս-սկանդալի պատճառով նա ստիպված եղավ լքել պաշտոնը: Ոստիկանության ու մամուլի տվյալներով` Սթրոս-Կանը Sofitel New York հյուրանոցի սպասուհիներից մեկին ստիպել էր իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Նա աղջկան հարկադրել էր զբաղվել օրալ սեքսով: Սպասուհուն, սակայն, հաջողվել էր դուրս փախչել սենյակից, ինչից հետո ԱՄՀ-ի ղեկավարը լքել էր հյուրանոցը և ուղևորվել օդանավակայան: 62-ամյա Սթրոս-Կանին ձերբակալել էին Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում` Փարիզ մեկնելիս: 4. ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ԶՈՀԸ ԷԼԻՈԹ ՍՓԻԹՑԵՐ Ճակատագրի հեգնանքով` հենց նա էր որոշում կայացրել հետաքննությունների ժամանակ հեռախոսազանգերը գաղտնալսելու վերաբերյալ: Երբ կառավարությունը բացահայտեց նրա թույլ տված գերածախսերը, սկսվեց հետաքննություն, որի արդյունքում էլ հայտնի դարձավ Սփիթցերի խոցելի կողմերից մեկը: Պարզվեց, որ նա օգտվում է թանկարժեք էսկորտ-ծառայությունից, որտեղ նրան անվանում են ՙթիվ 9 հաճախորդ՚: Նահանգապետին հրապարակայնորեն անվանեցին ՙերկերեսանի անբարոյական՚ և հեռացրին աշխատանքից: Այսպիսով, սեփական նախաձեռնությամբ ընդունած օրենքը կործանեց նրան: 5. ԻՄՊԻՉՄԵՆՏ ՕՐԱԼ ՍԵՔՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆ 25 ամյա Մոնիկայ Լվինսկիի և 42 ամյա Բիլի սեռական կապը տեղի էր ունեցել օրալ սեքսի միջոցով, ինչն էլ հետագայում դարձավ դատական քաշքշուկների պատճառ: Դատական նիստերից մեկի ժամանակ Քլինթոնը հայտարարել էր, թե սեռական ոչ մի ցանկություն չունի Մոնիկայի նկատմամբ, բայց երբ բացահայտվեց ողջ ճշմարտությունը, պարզ դարձավ նաև, որ նա ստել է դատարանում, ինչը պատժվում է օրենքով: Դատական նիստերի ընթացքում ԱՄՆ առաջին տիկին Հիլարի Քլինթոնը պաշտպանում էր ամուսնուն, սակայն նույնիսկ նրա ջանքերը չկարողացան ԱՄՆ նախագահին փրկել սեքս-սկանդալի պատճառով անխուսափելի դարձած իմպիչմենտից և նախագահական աթոռի կորստից: 6. ՀՐԵԱԿԱՆ <<ԱՆՄԵՂՈւԹՅՈւՆ>> ՄՈՇԵ ԿԱՑԱՎ Մի քանի տարի շարունակ Կացավին մեղադրում էին տարբեր կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար, իսկ 4 տարի տևած դատավարության ավարտին նրան մեղավոր ճանաչեցին նաև բռնաբարության հանցանքում: Սեռական անզուսպ ցանկությունները կառավարել չկարողացող նախկին նախագահն այժմ գտնվում է բանտում, որտեղ էլ պիտի կրի իր` 7-ամյա տևողությամբ պատժաչափը: 7. ՍԵՆԱՏՈՐԸ` ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՍԵՔՍ-ՄՈԼԱԳԱՐ ԼԱՐԻ ՔՐԵՅԳ 2007թ-ին Մինեապոլիսի օդանավակայանում Լարին մուտք է գործում կանանց ու տղամարդկանց սանհանգույցներ և, առանց ամոթ զգալու, անպարկեշտ առաջարկություններ անում մարդկանց` սեփական գռեհկությամբ բոլորի ուշադրությունը սևեռելով իր անձին: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները քիչ անց ձերբակալում են նրան, և բարձրանում է մեծ աղմուկ: Սա, թերևս, պատմության այն եզակի դեպքերից է, երբ վստահություն ու հարգանք վայելող քաղաքական գործիչը անմիջապես կորցրել է տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակությունը: 8. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ ԻՆՏԵՐՆԵՏՈւՄ ՄԱՐԿ ՖՈԼԻՆ Մարկ Ֆոլին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի հարգարժան կոնգրեսմեններից էր, սակայն 2006թ-ին նրան չշրջանցեց ինտերնետային սեքս-սկանդալը: Ով կմտածեր, որ տարիներ շարունակ իրեն լավագույնս դրսևորած և բնակիչների վստահությունն ու հարգանքը շահած կոնգրեսմենը կսկսի անպարկեշտ բովանդակությամբ նամակներ ուղարկել Կոնգրեսի դեռատի պրակտիկանտուհիներին: Նրա անպարկեշտ առաջարկություններն անմիջապես դարձան հանրության ՙսեփականությունը՚, երբ ABC հեռուստաընկերությունը լուսաբանեց այդ պատմությունը:
ՈՍԿՅԱ ՁՈւԼԱԿՏՈՐՆԵՐ` GAULTIER-ԻՑ
ՈՍԿՅԱ ՁՈւԼԱԿՏՈՐՆԵՐ` GAULTIER-ԻՑ Ֆրանսիացի կուտյուրյե Ժան-Պոլ Գոթիեն, ով բարձր նորաձևության ամենաէպատաժային կերպարներից է, ներկայացրել է ոսկյա ձուլակտոր` իր բրենդի տարբերանշանով: Կուտյուրյեն, համագործակցելով Dillon Gage Metals ընկերության հետ, որը մասնագիտացված է թանկարժեք մետաղների արտադրության գործում, թողարկել է 24 կարատանոց` 999 որակի մաքուր ոսկու ձուլակտորներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքն է 1825 դոլար: Հետագայում ձուլակտորի գինը կբարձրանա` համաշխարհային ոսկու շուկայի գների տատանումներով պայմանավորված: Գոթիեի ստեղծած ձուլակտորներն արդեն դարձել են հավաքածուի նմուշ, քանի որ թողարկվել են սահմանափակ քանակությամբ` 5000 օրինակով: Ձուլակտորի վրա պատկերված է սիրտ, որի վրա էլ <<անմահացել>> է Գոթիեի տարբերանշանը: Մինչ այժմ դեռևս ոչ մի դիզայներ չէր աշխատել ոսկու ձուլակտորների վրա, և Գոթիեն առաջինն է: Այս ձուլակտորը կարող է դառնալ հիանալի նվեր` կանանց տոների առթիվ:
Վաճառքի է հանվել Մայքլ Ջեքսոնի առանձնատունը
Վաճառքի է հանվել Մայքլ Ջեքսոնի առանձնատունը Վաճառքի է հանվել առանձնատունը, որտեղ 2009 թվականի հունիսի 25-ին մահացավ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը: Դրա նախնական գինը մոտ 23,9 մլն դոլար է: Առանձնատան մակերեսը կազմում է 1,6 հազար քռ.մ.: Այն գնահատելու կամ գնելու հնարավորություն տրվում է միայն շատ ապահովված մարդկանց: Ընկերությունը, որը զբաղվում է առանձնատան վաճառքով, նախապես ստուգում է բոլոր հնարավոր թեկնածուների ֆինանասական վիճակը, ըստ այդմ թույլատվություն տալիս նրանց շրջել առանձնատանը կամ դրա տարածքում: Այն տեղակայված է Լոս-Անջելեսի North Carolwood Drive հասցեում: Այստեղ երգիչը բնակություն էր հաստատել այն ժամանակ, երբ ֆինանասական լուրջ խնդիրների պատճառով ստիպված վաճառքի էր հանել իր ամենասիրելի բնակավայրը` Neverland-ը: Նրա նոր առանձնատունը կառուցվել էր 2002-ին: Երգիչն այն վարձակալում էր ամսեկան 100000 դոլարով: Դրա տարածքը ներառում էր շքեղ լողավազան և հյուրերի համար նախատեսված տնակ: Ջեքսոնի մահվանից հետո, տան ողջ կահույքն ու աքսեսուարները վաճառքի են հանվել աճուրդի միջոցով: Դրանցից ստացված ողջ հասույթը կազմում էր շուրջ 1 մլն դոլար: Այս պահի դրությամբ տունը գնորդին կհանձնվի դատարկ վիճակում:
Tatoo VS Body Art
Tatoo VS Body Art Գաղտնիք չէ, որ հայ շոու-բիզնեսի տղամարդկանց ճնշող մեծամասնությունը իրենց մարմնի տարբեր մասերում ունեն դաջվածքներ: Նրանցից ոմանք խնամքով դրանք թաքցնում են հագուստի տակ, դե իսկ մյուսները մեծ սիրով ցուցադրում են իրենց դաջվածքները տեսախցիկների առջև: el.am-ը ներկայացնում է նրանցից մի քանիսի շատ օրիգինալ դաջվածքները, ինչպես նաև նրանց տարբեր տեսահոլովակների, ֆիլմերի կամ ֆոտոշարքերի համար արված body art տարբերկաները…
Նոր ֆիլմեր, որոնք պետք է դիտել
Նոր ֆիլմեր, որոնք պետք է դիտել The Vow Մեղրամսի ժամանակ Փեյջը և Լեոն ենթարկվում են ավտովթարի: Կինը վթարի ենթարկվելով, հայտնվում է կոմայի մեջ, ամբողջ ընթացքում Լեոն չի հեռանում Փեյջի կողքից: Աղջիկը վերադառնում է կյանք արդեն հիշողության կորուստով, չհիշելով նույնիսկ ամուսնուն: Լեոյին ոչինչ չի մնում, քան նորից գրավել սիրած էակի սիրտը: The Woman In Black 19-րդ դար: Երիտասարդ լոնդոնաբնակ փաստաբանը` Արթուր Կիպպսը ստիպված թողնում է իր 3 տարեկան որդուն և մեկնում է գործուղման, որպիսզի կարգի բերի իր գործատուի` Իլ Մարշիբոլոր այն փաստաթղթերը: Մնալով այնտեղ մոտ մեկ ամիս, հասկանում է, որ այդ տանը ապրում են հոգիներ: Mirror Mirror Մի չար թագուհի, որը երազում էր ամուսնանալ հարուստ և գեղեցիկ արքայազնի հետ, խորամանկությամբ սպիտակաձյունիկին դուրս է հանում դղյակից և իշխանությունը վերցնում իր ձեռքը: Գեղեցկուհին մութ անտառում չի մահանում, որովհետև նրան օգնում են թզուկների ավազակախումբը,որոնց օգնությամբ չար կախարդից վրեժխնդիր են լինում: This Means War Երկու գաղտնի գործակալներ, որոնք նաև ընկերներ էին, սիրահարվում են միևնույն կնոջը: Չցանկանալով զիջել միմյանց` սկսվում է ''պատերազմ'':
ՊՐԵՄԻԵՐԱ: ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆ - ԵՌԱԳՈւՅՆ
ՊՐԵՄԻԵՐԱ: ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆ - ԵՌԱԳՈւՅՆ Երկար սպասումից հետո, վերջապես կարող ենք դիտել տեսահոլովակի պրեմիերան el.am կայքում: Գործիքավորում` Կարեն-Սևակ Հեղինակ` Արթուր Գասպարյան Պրոդյուսեր` Արմին Մովսիսյան Գլխ. օպերատոր` Սուրեն Թադևոսյան Ռեժիսոր/մոնտաժ` Սերժ Գաբյան
Անահիտ Սիմոնյան - Asta La Vista տեսահոլովակի backstage լուսանկարներ
Անահիտ Սիմոնյան - Asta La Vista տեսահոլովակի backstage լուսանկարներ Եվս մեկ նոր տեսահոլովակ կհայտնվի մեր եթերում: Այս անգամ տեսահոլովակը Անահիտ Սիմոնյանինն է, որը նկարահանվել է օրեր առաջ: Երգը կոչվում է "Asta La Vista": Ձեր ուշադրության ենք ներկայացնում backstage մի քանի նկարներ, որոնք կատարվել են հենց նկարահանման վայրում: Երաժշտություն` Ռիչարդ Մադլենյան Խոսք` Սվետլանա Բոստոյան և Ռիչարդ Մադլենյան Գործիքավորում` Հայկո Ձայնագրում` H-STUDIO Ռեժիսոր` Hayko Music Production Զգեստները` Մերի Ստեփանյան Ոճաբան` Մերի Ստեփանյան Աքսեսուարներ` Top Shop Վարսահարդարում` ՕվսաննաԿիրակոսյան(Անի Ավդալյան ստուդիա) Դիմահարդարում` Մանե Սահակյան (Make-up Studia) Նկարահանումները կատարվել են`ONE ակումբում
VARSA
VARSA Varsa-ն նոր սերնդի այն երգչուհիներից է ում համարձակ ոճը տարբերվում է մյուսներից: Էպոտաժային այս երգչուհին վերջերս թողարկեց նոր տեսահոլովակ,որին հաջորդեց փոքրիկ solo համերգն iBar-ում: Նորահայտ երգչուհին սովորում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Jazz Vocal բաժնում: Չնայած քիչ համբավին, նոր տեսահոլովակի պատրաստման աշխատանքները տարվել են պրոֆեսիոնալ մասնագետների հետ` ռեժիսոր և օպերատոր` Արտյոմ աբովյան, իսկ խոսքերի հեղինակն է` Աննա Ամիրյանը:
MADONNA ALL OVER AGAIN
MADONNA ALL OVER AGAIN Մադոննայի տեսահոլովակից մի քանի վայրկյան տեղադրվել է համացանցում ու ժամ անց ամենասկանդալային հրապարակումն է ստացել: Իտալիայում մերժել են ցուցադրել այս տեսահոլովակը՝ համարելով չափից շատ սեքսուալ ու ագրեսիվ:
Սահմանափակ պահպանակներ
Սահմանափակ պահպանակներ Հանրաճանաչ շատ նորաձևության տներ ակտիվ կոչ են անում առողջ և ապահով սեքսը: Այդ իսկ պատճառով բազում դիզայններով և գույներով պահպանակներ են թողարկվում, որոնց հասույթը տրամադրում են բարեգործական ֆոնդերին:
Կրակոտ երանգի STAR TREND
Կրակոտ երանգի STAR TREND Ֆրանսիացիների կարծիքով, կարմրավուն երանգի մազեր ունեցող յուրաքանչյուր կին հիրավի գեղեցկուհի է: Չնայած նրան, որ 2012-ի hairstyle-ի ամենամոդայիկ երանգը Brond–ն է, հայ աստղերը այնուամենայնիվ նախապատվությունը տալիս են ավելի կարմրավուն երանգներին: Զարմանալին այն է, որ այս գունային գամման այնքան պրակտիկ է, որ սազում է գրեթե բոլորին…դե ինչ, հաջորդիվ ֆոտոշարքից հետո, վստահ կարող ենք ասել, թե որն է Հայաստանում 2012-ի ամենթրենդային գույնը… Մարիաննա Հովհաննիսյան Սոֆի Մխեյան Sirusho Emmy Անահիտ Սիմոնյան Լուիզա Ներսիսյան Լիլիթ Հովհաննիսյան Նունե Եսայան Սյուզի Մելիքյան
Dark Shadows : Movie
Dark Shadows : Movie Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Թիմ Բուրթոնի ֆաները հիանում են նոր ֆիլմի backstage կադրերով: Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Ջոննի Դեպը:
Jessica Simpson for ELLE
Jessica Simpson for ELLE Ամենագեղեցիկ կանանցից մեկը` Ջեսսիկա Սիմփսոնը, նկարահանվել է մերկ` իր հղիության վերջին շաբաթում` ELLE ամսագրի շապիկին, կրկնելով Դեմի Մուրի հանրահայտ շապիկը: Jessica Simpson Demi Moore Monica Bellucci Christina Aguilera Cindy Crawford Britney Spears Claudia Schiffer
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին պաշտպանում են արվամոլների իրավունքները
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին պաշտպանում են արվամոլների իրավունքները Օրերս Լոս Անջելեսի The Wilshire Ebell Theatre-ումտեղի ունեցան այսպես կոչված <<երեկոյան դեբատները>>: Դրանք պարբերաբար անցկացվում են մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան ֆոնդի նախաձեռնությանմբ: Այս անգամ, երեկոյան դեբատի շրջանակներում քննարկվում էր սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման խնդիրը: Մարթին Շինը, որը վարում էր դեբատը, բեմահարթակ էր հրավիրում հոլիվուդյան աստղերին, ովքեր առանց բեմական հագուստների, առանց համապատասխան պատրաստության, կարդում էին պիես: Հրավիրված աստղերի շարքում էին` Բրեդ Փիթը, Ջորջ Քլունին, Ջեյն Լինչը, Ջուլի Բոուենը, Ջեսսի Թայլեր Ֆերգյուսոնը, Ջոն Սի Րեյլին և այլոք…
Mirracle by Cartie
Mirracle by Cartier Աշխարհահռչակ Cartier-ն ներկայացնում է նոր մինի ֆիլմ, որտեղ իրադարձությունները կատարվում են Մոսկվայից մինչև Ճապոնիա` նրբանկատորեն գովազդում շեշտելով այս ապրանքանիշի ամեհայտնի զարդերը:
Քմահաճ celebrity-ներ
Քմահաճ celebrity-ներ Միլիոնավոր մարդկանց կուռք լինելը և պահպանել համեստությունն այդքան էլ հեշտ գործ չէ, այդ իսկ պատճառով որոշ աստղեր ունեն տարօրինակ պահանջներ իրենց շրջագայությունների ժամանակ: Սակայն կազմակերպիչներն ու թանկարժեք հյուրանոցների տերերը պատրաստ են ամեն ինչի, միայն թե սիրված աստղը գոհ մնա, և բոլոր քմահաճույքները բավարարվեն: Ձեզ ենք ներկայացնում քմահաճ աստղերի ամենատարօրինակ ցանկությունները: Մադոննա Պահանջում է, որ հյուրանոցի սպիտակեղենը լինի միայն եգիպտական շնչող բամբակից, որն արժե 760$ : Վախենալով մանրէներից` փոփ թագուհին ստիպում է, որ ամեն օր փոխվի սենյակի զուգարանակոնքը և տեղադրվի մանրէազերծվածը: Սանդրա Բալոք Հյուրանոցի սպասուհիներին ստիպում է ամեն անգամ փոխել սպիտակեղենը, երբ ինքը նույնիսկ կնստի մահճակալի վրա, և եթե նույնիսկ մեկ վրիպում եղավ, նա միանգամից լքում է հյուրանոցը: Բեյոնսե Փոփ երգչուհին ստիպում է , որ սենյակի ջերմաստիճանը լինի ուղիղ 26 աստիճան, հակառակ դեպքում նա չեղյալ է հայտարարում բոլոր պայմանավորվածությունները: Քիմ Բեսինջեր Այն հյուրանոցը, որտեղ նա կհյուրընկալվի, ստիպված է ամեն անգամ լոգարանում թողնել Evian ջրի մի քանի շիշ, քանի որ դերասանուհին իր մազերը լվանում է միայն այս ջրով: Ջենիֆեր Լոպես JLO-ն սիրահարված է սպիտակ գույնին, և հյուրանոցի ապարտամենտի պատերը, հատակը, կահույքն ու նույնիսկ դեկորները պիտի սպիտակ լինեն: Պատահել են դեպքեր, երբ հայտնի հյուրանոցների լյուքս համարները հատուկ նրա համար ձևափոխվել են: Փաֆ Դեդի Ռեփերը կախվածություն ունի սնունդից և պահանջում է , որ իր համարից չպակասեն չիփսերը, թթվասերը, չեդեր պանիրն ու Dom Perignon շամպայնը: Ջուլյա Ռոբերթս Առաջին հայացքից համեստ այս դերասանուհին ցանկացած հյուրանոցում մնալիս պահանջում է նկարահանումներից առաջ իր լոգարանը լցնել թանկարժեք շոմպայնով: Շեր Հայազգի աստղը նույնպես ետ չի մնում քմահաճություններից: Նրա համար մի քանի ժամում փոխել են հյուրանոցներից մեկի լյուքս համարի պատերի գույնը, քանի որ մտնելով սենյակ նա սկանդալ է բարձացրել իրեն դուր չեկող գույնի պատճառով: Փինք Առաջին հայացքից, երբ կարդում ես երգչուհու պահանջները հյուրանոցի վերաբերյալ, թվում է, թե ամեն ինչ ստանդարտի մեջ է:Սակայն վերջին կետը ապշեցնում է բոլոր հովանավորներին: Երգչուհին պահանջում է 167 հատ սրբիչ համարում: Ի դեպ նա ամեն անգամ հատ-հատ հաշվում է դրանք:
Miranda Kerr for Lipton Ice Tea
Miranda Kerr for Lipton Ice Tea Մինչ եվրոպացի հեռուստադիտողները հիանում են Hugh Jackman-ով, Miranda Kerr-ը ներկայացնում է նոր Lipton Ice Tea-ն, որը հեռարձակվելու է միայն ճապոնական հեռուստաալիքներով:
Կրեատիվ գովազդային վահանակներ
Կրեատիվ գովազդային վահանակներ Ճիշտ և էֆեկտիվ գովազդային վահանակները ոչ միայն իրենց վերջնական արդյունքն են ապահովում` տեղադրված լինելով, օրինակ, մարդաշատ և բանուկ ճանապարհներին , այլև ընկերությունները պահանջվող արդյունքին են հասնում կրեատիվ մտքի շնորհիվ: Ստանդարտներից դուրս գովազդային վահանակներն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն ցավոք Հայաստանում դեռ չկան կրեատիվի կողմնակից շատ ընկերություններ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենակրեատիվ և արտասովոր գովազդային վահանակները, որոնք միլիոնների եկամուտ են բերել:
Կինոյից մինչև գովազդ
Կինոյից մինչև գովազդ Բոլոր ժամանակներում ակտուլ է եղել որպես բրենդի գովազային դեմք ընտրել որևիցէ աշխարհահռչակ մոդելի: Այժմ ժամանակներն ու տենդենցները փոխվել են, և եթե երբեմնի գովազդային պաստառներից փայլում էին տարվա ամենահիթային ֆոտոմոդելները, ապա մեր օրերում նրանց փոխարինում են իրենց փայլով ոչինչով չզիջող կինոաստղերը: Այսպես օրինակ` Dolce & Gabbana-ն իր վերջին կոսմետիկ շարքի գովազդային արշավում ներկայացրեց միանգամից մի քանի այնպիսի գերաստղերի, ինչպիսիք են` Մոնիկա Բելուչչին, Սքարլեթ Յոհանսոնը և Ֆելիսիթի Ջոնսը: Այս ասպարեզում 2012-ի հիթն են հայտնի անգլուհիները: Ըստ ամենահայտնի դիզայներների, նրանց սառը, չափից դուրս սպիտակ ու նուրբ մաշկը բավականին համահունչ են սեզոնային բոլոր տենդենցներին: Նույն սկզբունքով Opium Yves Saint Laurent-ի նոր գովազդային հոլովակի հերոսուհին է`հայտնի դերասանուհի Էմիլի Բլանթը, իսկ St. John ապրանքանիշի գովազդային դեմքը` անգլուհի Քեյթ Ուինսլեթն է: Christian Dior նորաձևության տունը իր հայտնի Miss Dior և Lady Dior շարքերի համար ընտրեց ոչ պակաս հայտնի դերասնուհիներ: Այսպես` Miss Dior-ի բույրերը գովազդում է սև կարապ Նաթալի Փորթմանը, իսկ պայուսակների շարքը ներկայացնում է սիրված ֆիլմում նրա խաղընկերուհին` խոստումնալից դերասանուհի Միլա Քունիսը: Lady Dior-ը ներկայացնում է մոդել-դերասանուհի Միլա Յովովիչը և օսկարակիր դերասանուհի Մարիոն Քոթիարը: Թանկարժեք զարդերի H. Stern բրենդի գովազդային դեմքն է Քեթի Հոլմսը, որը պաստառներում ներկայացել է կիսամերկ, ամբողջովին զարդարված շքեղ ու անզուգական ոսկյա զարդերով: Հայտնի Tag Heuer ապրանքանիշի Link ժամացույցների շարքը գովազդում է դերասանուհի Քեմերոն Դիազը: Շվեյցարական բրենդը դերասանուհուն տրամադրել է որոշ զարդեր և շատ թանկարժեք ժամացույցներ` հետագայում կարմիր գորգի վրա ֆոտոխցկների առջև փայլելու համար: Philipp Plein ապրանքանիշի նոր գարուն-ամառ հավաքածուի գովազդային պաստառներում փայլում է վերջերս շիկահեր դարձած սկանդալային աստղ Լինդսի Լոհանը: Չնայած իր բարդ բնավորությանն ու բուռն ապրելակերպին` դերասանուհին միևնույն է հասցնում է ժամանակ հատկացնել նման պրոկտներին և մասնակցություն ունենալ միարժամանակ դրանցից մի քանիսին:
Նշում ենք DJ-ների միջազգային օրը
Նշում ենք DJ-ների միջազգային օրը Այսօր` մարտի 9-ին, ողջ աշխարհում նշում են DJ –ների միջազգային օրը: Շնորհավորում ենք հայազգի DJ-ներին` մաղթելով նրանց հաջողություն և թող որ նրանց բարձր երաժշտական ճաշակն ու մասնագիտական գիտելիքները մատուցելի դառնան աշխարհի ամենահայտնի ակումբներում: 1935թ-ին Ամերիակցի մեկնաբան` Վոլտեր Ուինչելը առաջին անգամ հնչեցրեց 'դիսկ ժոկեյ' արտահայտությունը: Նա այդ բառակապակցությունը առաջին անգամ ուղղել է առաջին DJ` Մարտին Բլոկին:Որից հետո կրճատվելով այդ բառակապակցությունը դարձավ մեզ հայտնի DJ բառը: 2002 թ-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 9-ը հռչակվեց DJ-ների միջազգային օր: Նվիրում ենք Ձեզ մի քանի ռիթմիկ րոպեներ: DJ Tiesto Alexandra Stan Bob Sinclar David Vendetta David Guetta DJ Yves Larock DJ Serjo DJ Vakcina
ԱՐԹՈւՐ ԻՍՊԻՐՅԱՆ - ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՐԵՎԱՆՈւՄ
ԱՐԹՈւՐ ԻՍՊԻՐՅԱՆ - ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՐԵՎԱՆՈւՄ Մարտի 4-ին Նկարիչների միությունում` 'Art Expo 2012' ցուցահանդեսի շրջանակներում, կայացավ Արթուր Իսպիրյանի` <<Ժամանակին Երևանում>> նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակում տեղ են գտել երգչի կողմից մի քանի տարի առաջ սկսած շարքը` նվիրված հայկական էստրադայի հին և մոռացված երգերին: Ձայնասկավառակում ընդգրկված են 11 ստեղծագործություններ, որոնց հեղինակներն են` Առնո Բաբաջանյանը, Կոստանդին Օրբելյանը, Մարտին Վարդազարյանը և ուրիշներ: Երգերը գրվել են 1938-ից-1955թթ-ին: Ձայնասկավառակում երգչին նվագակցում են հայկական ջազի և էստրադայի կարկառուն դեմքերը: ՀՀ ժողովրդական արտիստ` Մարտին Վարդազարյան(դաշնամուր), ՀՀ վաստակավոր արտիստ, Հանրային ռադիոյի և հեռուստատեսության օրկեստրի ղեկավար և դիրիժոր` Երվանդ Երզնկյան, Ալբերտ Հովհաննիսյան` հարվածային գործիքներ և Վյաչեսլավ Մաուչարյան` կլարնետ:
ԳՆՈւՄ ԵՆՔ ՆՇԵԼՈւ ՄԱՐՏԻ 8-Ը
ԳՆՈւՄ ԵՆՔ ՆՇԵԼՈւ ՄԱՐՏԻ 8-Ը Ողջ օրվա ընթացքում ծաղիկներ, անակնկալներ և միայն այսպես հասկացանք, թե որտեղ և ինչպես պետք է անցկացնենք տոնական երեկոն: ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՏՂԱՆԵՐ:
ՄԱՐՏԻ 8-ՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ: ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ - ՄԱՄԱ
ՄԱՐՏԻ 8 - ՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ` ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ - ՄԱՄԱ Կպատմեք երգի մասին: Ում գաղափարն է, ինչպես ծնվեց միտքը?: _ Ի սկզբանե եղավ առաջարկը այսպես. Իմ ընկեր՝ Անի Ավդալյանը խնդրեց Վահրամ Պետրոսյանին գրել երգ մոր մասին,որը նվիրվում էր տիկին Կիմայի 70-ամյակին: Ստացա առաջարկ, որ այդ երգը կատարեմ հենց ես: Խնդրանքս եղավ, որ լսեմ երգը, եթե այն լինի ինձ հոգեհարազատ, ապա կկատարեմ, քանի որ ես արդեն ունեմ երգ, որը կոչվում է <<Մայր>>: Երգը հոգեհարազատ էր և ես կատարեցի, կատարվեց գործիքավորումը ի դեմս Էդգար Ալեքսանյանի (DUETRO STUDIA), որից հետո էլ ձայնագրությունը: Հասկանալով, որ երգը շատ ստացված է, որոշեցինք նկարահանել տեսահոլովակ: Առաջարկությունը արվեց Արեն Բայադյանին, ով սիրով համաձայնեց: Որոշեցինք նկարահանել զգացմունքային տեսահոլովակ` նվեր բոլոր մայրերին միամսյակի կապակցությամբ: Այդ իսկ պատճառով պրեմիերան հենց մարտի 8-ին է: Տեսահոլովակում ով է մարմնավորում մոր կերպարը?: _ Որոշվեց, որ մոր կերպարը պետք է մարմնավորի ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահինյանը: Շնորհակալություն հենց իրեն, ով մարմնավորեց բոլոր մայրերին և իր կերպարի մեջ ներկայացրեց մոր հավաքական կերպարը: Որտեղ նկարահանվեց տեսահոլովակը?: _Տեսահոլովակը նկարահանվել է մի առանձնատան սենյակում: Տեսահոլովակում շեշտը դրվել է զգացմունքայնության վրա, որտեղ պատկերել ենք հարաբերությունները մոր և աղջկա միջև, թե ինչպես է աղջիկը ձգտում հասնել մորը: Եվ, վերջ ի վերջո, եզրակետն այն է, որ ուզում ենք գրկել մայրերին և ներում հայցել, չէ որ նրաք ամենաթանկ էակներն են: Ով է Ձեր ոճաբանը: Ում հետ եք համագործակցում?: _ Իմ թիմը ինչպես միշտ անփոփոխ է` Արևիկ Սիմոնյան, Հրանուշ Եղոյան, Անի Ավդալյան, Օվսաննա Կիրակոսյան: Կերպարի վրա նորից աշխատել ենք: Նրանց հետ քննարկելով թե' դիմահարդարումը, թե' վարսահարդարումը, թե' զգեստները: Վարսահարդարման գաղափարը պատկանում էր Անիին, բայց այն իրականացրեց Օվսաննա Կիրակոսյանը: Որ ապրանքանիշերի աքսեսուարներ եք կրել տեսահոլովակում?: _ Բրենդային իրեր չեմ կրել, հիմք եմ համարել ամեն ինչ ավելի էսթետիկ կերպով ներկայացնել: Ինչպիսի նորություններ ունի Սոֆի Մխեյանը այս տարի հանդիսատեսի համար?: _ Օ~օօօ, սպասվում են շատ հետաքրքիր անակնկալներ, որոնք արդեն ընթացքի մեջ են, սակայն ես դեռ չեմ բարձրաձայնի, որպեսզի լինի էլ ավելի հետաքրքիր: Սպասվում են թև' տեսահոլովակներ, թե' ձայնասկավառակ և այդքան սպասված իմ մենահամերգը. հուսանք 2012-ին կիրականանա: Ինչ կմաղթեք մայրերին միամսյակի կապակցությամբ?: _ Մեկ բան ասելը շատ դժվար է: Պետք է լինել շնորհակալ, խոնարհվել և մեր ներկայությամբ նրանց պարգևել ժպիտներ: Թող որ լինեն միշտ մեր կողքին, լինեն անհոգ, առողջ, երջանիկ, փորձենք արժանվույնս գնահատել և մենք մեր իսկ ամենափոքրիկ խնդիրներով չծանրաբեռնենք նրանց կյանքը: Իմ տեսահոլովակով ես փորձում եմ ինչ-որ մի փոքրիկ սեր փոխանցել մայրերին իրենց երեխաների կողմից: Տա Աստված, որ բոլոր մայրերը գտնեն իրենցից մի մասնիկ իմ երգի մեջ: Music & Lyrics by: Vahram Petrosyan Arrangement & Recby: Edgar Aleksanyan Recording by: Edgar Aleksanyan "DUETRO" Studio Directed by: Aren Bayadyan Operator: Artyom Abovyan Hairstyle by: Ani Avdalyan, Ovsanna Kirakosyan Make-up by: Hranush Exoyan "Make-up Studio" ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ ՏԻԿԻՆ ԿԻՄԱՅԻՆ _
Աստղային ծնողների թանկարժեք նվերը
Աստղային ծնողների թանկարժեք նվերը Ջոլի-Փիթ զույգը հերթական անակնկալն է մատուցում 6 երեխաներին: Սա կարելի է ասել ամենամասշտաբային և ամենաթանկարժեք նվերն է, որ զույգը կմատուցի փոքրիկներին: Աստղային ծնողները մտադրիր են կառուցել զվարճանքների այգի, համալրված տարատեսակ ատրակցիոններով, լողավազաններով, ջրային խաղերով և անգամ Բրեդի կողմից հատուկ նախագծված մանկական գնացքով: Ջոլի-Փիթթը պլանավորում են ստեղծել էկոլոգիապես մաքուր այգի, որի բոլոր ատրակցիոնները կգործեն ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ կաշխատեն արևային մարտկոցի հիման վրա: Այգին կտեղակայվի Ֆրանսիայի հյուսիսում գտնվող` աստղերի մեծ առանձնատան տարածքում:
Աստղային playlist
Աստղային playlist Գաղտնիք չէ, որ լավ երաժշտությունը ստեղծում է տրամադրություն: Այսուհետ el.am–ում կներկայացնենք հայկական շոու-բիզնեսի սիրված ներկայացուցիչների կողմից առաջարկվող օրվա լավագույն երգերը: Մեր ընկերները սիրով կփոխանցեն Ձեզ իրենց բարձր տրամադրությունը: DJ Vakcina Emmy Անուշիկ Ալավերդյան Juice Rapper Davo
Գլամուրային սմարթֆոն Fashion TV-ից
Գլամուրային սմարթֆոն Fashion TV-ից Նորաձևության ոլորտը ներկայացնող Fashion TV հայտնի հեռուստաընկերությունը Zte Corporation ընկերության հետ համատեղ թողարկել է նոր գլամուրային սմարթֆոն` ZTE FTV անվանմամբ: Սմարթֆոնը կշռում է 110 գրամ և աշխատում է Android 2.2 օպերացիոն համակարգով: ZTE FTV գլամուրային սմարթֆոնը ներկայացվել է երեք գունային լուծումներով` ոսկեգույն, սև ու սպիտակ: Այս մոդելը ներառում է մի շարք ծրագրեր, որոնք նորաձևության երկրպագուներին հնարավորություն կընձեռեն հենց սմարթֆոնի միջոցով մշտապես տեղյակ լինելու նոր տրենդների և ցուցադրությունների մասին նորություններին: Իսկ սմարթֆոնի պատյանը, որն ամբողջությամբ պատված է FTV - ի լոգոներով, կվկայի ձեր` նորաձև լինելու մասին: Սմարթֆոնի գինը 300 դոլարի սահմաններում է:
Երևանում Most Wanted, Stylish and Juicy կոկտեյլներ
Երևանում Most Wanted, Stylish and Juicy կոկտեյլներ Իսկական կոկտեյլը դա վառ ու հյութեղ համերի բացառիկ փունջ է` միախառնված ճշտգրիտ հաշվարկված չափաբաժնով: Սովորաբար կոկտեյլ ընտրելիս մեր ընտրությունը կանգ է առնում բոլորիս ծանոթ ու արդեն բազմիցս համտեսված Մոխիտոյի կամ ասենք Կոսմոյի վրա, չէ որ յուրաքանչյուր իրավիճակում դրանք պարզապես անպարտելի տարբերակներ են: Լավագույն կոկտեյլն առանձնացնելու նպատակով որոշեցի կատարել փոքրիկ հետաքննություն Երևանյան մի քանի սիրված սրճարանների շրջանում` նախ պարզելու համար, թե որն է հատկապես հայ ժամանցասեր երիտասարրդների սիրելի կոկտեյլը, ապա Ձեր դատին հանձնելու նախընտրելի տարբերակներից թերևս ամենօրիգինալը: Ինչպես և կանխագուշակում էի` հարցումներիս արդյունքում հաստատվեց, որ նախապատվությունը տրվում է Մոխիտոյին, որպես ամենահաճախ պատվիրվող, մայրաքաղաքի ամենահիթային կոկտեյլին: Կարճ ներկայացնեմ, թե որ սրճարանում, որն է ամենապատվիրվող կոկտեյլը. Pascucci Cafe-Shop - Dr. House, Espresso Mojito, Margarita Margarita Segafredo Cafe - Long Island L'Orange - Dry Martini, Mojito Dry Martini Moscafe - Parliament Blackberry - Mojito Gusto - Mojito Jazzve - Mojito Mezzo Classic House Club - Sweet and Sour Sweet and Sour հատուկ el.am-ի համար բարմենների հայկական ասոցիացիայի անդամ` Ռոբերտ Մկրտչյանի կողմից
Էմմին նվերներ է բաժանում
Էմմիի անակնկալ նվերն իր fan-ին Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն առաջին հայացքից թվում են անհասանելի և գոռոզ, սակայն այդ կարծրատիպերն այս անգամ կոտրում է երգչուհի Էմմին: Երբ նրան զանգահարում է նրա երկրպագուներից մեկը և տեղեկացնում, որ շուտով իր ծննդյան տոնն է, Էմմին սիրելի երկրպագուի համար պատրաստում է փոքրիկ անակնկալ: Ստացվում է այնպես, որ նվերը հասցեատիրոջը պիտի փոխանցեի ես, քանի որ պարզվում է ճանաչում եմ այդ մարդուն: Դե ինչ, տեսնենք ինչ է նվիրում Էմմին իր fan-ին:
Ժամացույց լիդեր կնոջ համար` HUBLOT-ից
Ժամացույց լիդեր կնոջ համար` HUBLOT-ից Hublot ընկերությունը, որը հանդիսանում է FIFA-ի խաղերի ստույգ ժամանակի հովանավորը, թողարկել է Big Bang FIFA Women's World Cup 2011 Winner նոր ժամացույցը: Այս մոդելը նվիրված է FIFA-ի Կանանց աշխարհի առաջնությունում հաղթած Ասիական թիմին, որն անցյալ տարի Գերմանիայում գրավեց կանանց ֆուտբոլի առաջնության գավաթը: Վարդագույնի և սպիտակի համադրությունը ժամացույցին հաղորդում է կանացի տեսք, իսկ աշխարհի առաջնության գավաթը վկայում է կնոջ լիդերային հատկությունների մասին: Ի դեպ, այս ժամացույցն արտադրվել է բարեգործական նպատակներով: Hublot ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ այս ժամացույցներից ստացված հասույթը փոխանցվելու է երեխաների պաշտպանության համաշխարհային ֆոնդին և Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով անտուն մնացած երեխաներին:
CACHAREL: AMOR AMOR
ՌՈՄԱՆՏԻԿ ԲՈՒՅՐ CACHAREL-ԻՑ Cacharel-ը ներկայացնում է իր նոր` Amor Amor Forbidden Kiss բույրը` նախատեսված ռոմանտիկ և սիրահարված աղջիկների ու կանանց համար: Այս բույրի գովազդային արշավն ամբողջությամբ ներկայացնում է պարֆյումի էությունը: Պարֆյումը նախատեսված է այն համարձակ աղջիկների համար, ովքեր հանուն սիրելիի պատրաստ են դիմելու ցանկացած քայլի, պատրաստ են իրենց մարմինը 'վստահելու' սիրած տղամարդուն, ով դաջվածք կանի այդ մարմնին. ահա այս փոքրիկ պատմությունն է ներկայացված գովազդային արշավում: Ծաղկային արևելյան այս բույրը համեմված է վանիլային 'երանգներով', ինչը վկայում է զգացմունքների հասունության ու խորության մասին: Տուփերից ու սրվակներից յուրաքանչյուրը ներառում է կարմիր վարդ, որը սիրո և կրքի խորհրդանիշ է:
CIneMania: Sex And The City 2
CineMania SEX AND THE CITY 2 ԱՄՆ, 2010: Ռեժ.` Մայքլ Պատրիկ Քինգ: Դերերում` Սառա Ջեսիկա Փարքեր, Քիմ Քեթրոլ, Քրիսթին Դևիս, Սինթիա Նիքսոն, Դեյվիդ էյդենբերգ, Ուիլի Գարսոն, Էվան Հենդլեր: Բյուջե` 100 մլն դոլար: Շահույթ` 288 մլն 374 հզ 692 դոլար: Ֆիլմերը մեր առօրյայում ոչ միայն հանգիստը վայելելու միջոց են, այլև հասցրել են դառնալ PR-ի մի մեծ և ինքնուրույն ինդուստրիա, որտեղ գովազդվում են ամենատարբեր ապրանքանիշեր: Այսպիսով, ներկայացնում ենք21-րդ դարում նկարահանված այն բլոքբասթերները, որոնք ոչ միայն մեծ բյուջե ու եկամուտ են ունեցել, այլև թելադրել են նորաձևություն և ոճային ապրելակերպ: Բոլորս էլ հիշում ենք ՙՍեքսը մեծ քաղաքում՚ ֆիլմի առաջին մասի շուրջ տիրող իրարանցումը: Սակայն ֆիլմի երկրորդ մասը գերազանցեց բոլոր սպասումները: Որոշ արաբական երկրներում նույնիսկ արգելվեց ֆիլմի ցուցադրությունը: Աշխարհի ամենանորաձև ու ոճային մարդիկ իրենց պարտքն էին համարում անպայման դիտելու այս ֆիլմը, որի հերոսուհիները քարոզում են կնոջ խնամված, կայացած, յուրաոճ կերպար: Ֆիլմի ընդամենը մեկ կադրում կարելի է տեսնել Mercedes Benz E-Class մեքենա, Halston Heritage զգեստ, Christian Louboutin պայուսակ և կոշիկներ, Jee Vice ակնոցներ: Apple, HP, թե Blackberry. որն է ավելի ոճային: Աղջիկները ևս չեն կարողանում կողմնորոշվել, թեպետ նշված 3 ընկերություններից յուրաքանչյուրը վճարել է 1-ական մլն դոլար, որպեսզի իրենց ապրանքանիշը գովազդվի ֆիլմում: Skyy Vodka-ն, որըխմիչքէմատակարարելաղջիկներին, այդնպատակիհամարվճարելէ2 մլնդոլար, իսկ 500 հազար դոլար է վճարել Մոեթ Շանդոնը: Ֆիլմի թողարկումից հետո լայն տարածում գտան Blonde Ambition, Mr. Manhattan, Park Avenue, Red Over Heels, Glamour Gal կոկտեյլները, որոնք ըմպում էին ֆիլմի հերոսները: Շառլոթի դստեր սենյակն ամբողջությամբ ձևավորված է Hello Kitty բրենդի ոճով: Ֆիլմի146 րոպեների ընթացքում հերո սուհին` Քերի Բրեդշոուն(Սառա Ջեսիկա Փարքեր), ներկայացրել է 48 հագուստ, իսկ նրաընկերուհիները` 24 հագուստ: Ֆիլմում օգտագործվել են 24 նորաձևության տների հագուստներ:
Կենդանացած երևակայություն. Mercedes-Benz Biome Concept Լոս Անջելեսում տեղի ունեցող Design Challenge կոնցեպտների մրցույթը մեծ ճանաչում ունի, որտեղ սկսնակ և փորձառու դիզայներները կարող են ներկայացնել ապագայի ավտոմեքենաները ըստ իրենց երևակայան: 2010թ-ին Mercedes ընկերությունը մասնակիցներին և մրցույթի հանդիսատեսներին մատուցեց հաճելի անակնկալ. ներկայացրեց նոր կոնցեպտի`Mercedes-Benz Biome-ի կոնցեպտը: Մրցույթի թեմաները այս անգամ եղեն են գերթեթև ապագայի ավտոմեքենաները: Ներկայացված մեքենան ամբողջովին համապատասխանում է մրցույթի գաղափարին: Նոր ավտոմեքենան պետք է համահունչ լինի բնության հետ: Այն պլանավորվում է որպես հատուկ նախագիծ.ավտոմեքենա, որն ամբողջությամբ ''աճեցված կլինի հատուկ գենետիկորեն ձևափոխված սերմերից'': Սրահի ներքին հարդարանքը մի տեսակի սեմից հասունանալու է մինչև առջևի Mercedes ապրանքանշանի աստղիկը: Այն կկլանի արևի ճառագայթները և կվերափոխի BioNectar4534 քիմիական միացության: Ընկերությունը մտադիր է աշխատել որոշ ծառերի գեների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխարկել կուտակված էներգիան վառելիքի:Այսպիսով մարդկությունը կսկի ավելի շատ ծառեր տնկել: Իսկ վնասը մոլորակի էկոհամակարգի վրա կլինի շատ ավելի քիչ: Արդյոք այս գաղափարը կիրականացվի ամբողջությամբ: Արդյոք արտադրության կհանվեն էկոլոգիապես մաքուր աշխատող ավտոմեքենաներ, որոնք կխթանեն Երկիր մոլորակի էկոհամակարգի բարելավմանը: Ամեն դեպքում Mercedes ընկերության արտադրողները մեծ հույսեր ունեն:
Scalado. ջնջում ենք ավելորդ մարդկանց լուսանկարներից
Scalado. ջնջում ենք ավելորդ մարդկանց լուսանկարներից Շատ հաճախ, երբ մենք ցանկանում ենք ստանալ լավ ֆոտո բջջային հեռախոսներով, մեր շրջակայքում միշտ լինում են ավելորդ մարդիկ: Համաձայնեք, որ գրեթե բոլոր նկարներում, որոնք նկարահանված են հասարակական վայրերում, լի են անծանոր մարդկանցով : Եվ անհնար է ստացվում բոլորին խնդրել փոքր-ինչ տեղաշարժվել, լուսանկարելու նպատակով: Շվեդական Scalado ընկերությունը մշակել է մի ծրագիր, որը լուծում է այս բոլոր խնդիրները: Հնարավորություն ենք ունենում նկարի վրայից ջնջել անցորդներին: Տեխնոլոգիան շատ պարզ է. ծրագիրը միաժամանակ մի քանի լուսանկար է նկարահանում, որից հետո համեմատում է, թե որոնք են ստացիոնար (շինություններ, արձաններ) և որոնք են դինամիկական (մարդիկ), որից հետո ծրագիրը հնարավորություն է ընձեռում ջնջելու դինամիկական օբյեկտները: Արդյունքում դուք կարողանում եք լուսանկարի վրայից հեռացնել անցորդներին և ավելորդ մարդկանց: Ներկա պահին սա ծրագրի նախատիպն է, որն ամբողջական պատրաստ կլինի փետրվար ամսվա վերջին: Ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա Համաշխարհային բջջային կոնֆերանսում, որը տեղի կունենա Բարսելոնայում:
2011թ-ի Top 10 կոկտեյլները
2011թ-ի Top 10 կոկտեյլները 10-րդ տեղ. Mojito կոկտեյլը հորինել են 1930-ականներին Կուբայում: Այն պատրաստվում է սպիտակ ռոմից, հանքային ջրից, լայմից, նանայից և շագանակագույն շաքարից: 9-րդ տեղ. Pina Colada - ն Պուեռտո Ռիկյան հայտնագործություն է: Պատրաստվում է սպիտակ ռոմից, կոկոսի լիկյորից և արքայախնձորի հյութից: Ահավոր քաղցր ըմպելիք է, սակայն, ասում են, որ այն հիասքանչ է Կարիբներում : 8-րդ տեղ. Cosmopolitan կոկտեյլը հորինել են 1920-ական թվականների ֆրանսիական ամենահեղինակավոր հյուրանոցների և հանգստյան տների բարմենները: Այն մեծ ճանաչում ձեռք բերեց Սառա Ջեսիկա Պարկերի հերոսուհու շնորհիվ ''Սեքսը մեծ քաղաքում'' սերիալում: 7-րդ տեղ. Tequila Sunrise-ը պատրաստվում է տեկիլայից, նարնջի հյութից և գրենադինից: Հենց այն բաժակի հատակում նստվածք տալով ստեղծում է ծագող արևի էֆեկտ: 6-րդ տեղ. Daiquiri կոկտեյլը հանրահայտ դարձավ Էռնեստ Հեմենգուեյի շնորհիվ: Սակայն այն հորինել է ամերիկացի լեռնահանքային ինժեներ Ջեննիգս Կոկսը: Մի օր, անիծելով կուբական շոգը, նա խառնեց ռոմը լայմի հյութի հետ և ստացված խառնուրդը լցրեց սառցե կտորների վրա: 5-րդ տեղ. Margarita կոկտեյլի հեղինակային իրավունքների համար պայքարում են առնվազն երեք հոգի: Ինչպես ցանկացած բան Margarita-ն ևս շատ պարզ է. տեկիլա, նարնջի հյութ և կիտրոն: 4-րդ տեղ. Ջեյմս Բոնդի սիրելի կոկտեյլի`Martini Dry-ի հեղինակն անհայտ է: Սակայն հայտնի է, որ այն առաջին անգամ սկսել են պատրաստել 20-րդ դարի սկիզբին Նյու Յորիքի հայտնի Նիկերբոկեր հյուրանոցում: Անհրաժեշտ է խառնել վերմուտն ու ջինը բացարձակ չոր սառույցի հետ: 3-րդ տեղ. 1893թ-ին Կուբայի անկախության տոնակատարման ժամանակ ամերիկյան բանակի սպան խառնեց Կուբայի անկախ ոգին խորհրդանշող Bacardi ռոմը Ամերիկայի նոր ըմպելիք Coca-Cola-ի հետ: Այդ օրերի կարգախոսը` ''Կեցցե' ազատ Կուբան'', ընդմիշտ պահպպանվեց կոկտեյլի անվանման մեջ` Cuba Libre: 2-րդ տեղ. Screwdriver (Отвертка) հայրենիքը ԱՄՆ-ն է: Այն առաջացավ, երբ ալկոհոլի տարածման արգելքի մասին օրենք ընդունվեց: Նարնջի հյութը լավագույն տարբերակն էր, որպեսզի քողարկեն օղու հոտն ու գույնը: 1-ին տեղում է աշխարհում ամենաճանաչված Bloody Mary կոկտեյլը, որի հեղինակը ամերիկացի բարմեն Պիտ Պետուան է: Նա կոկտեյլը կատարելագործել է տարիներ շարունակ: Այժմ կոկտեյլի բաղադրության մեջ ընդգրկված են կիտրոնի հյութը, ''վուստերյան'' և ''տաբասկո'' սոուսները: Հաճախ պատրաստման մեջ օղին փոխարինում են տեկիլայով:
Sand art
Կրեատիվ ռելաքս Աշխատանքային լարված շաբաթվանից հետո յուրաքանչյուրս փորձում ենք գտնել տարբերակ լիցքաթափվելու և նոր ուժեր ստանալու: Հայտնաբերեցինք ռելաքս-ի նոր և կրեատիվ տարբերակ` ավազով նկարչություն: Բոլորսել հիշում ենք Դաթոյի տեսահոլովակում հայտնվող ավազե կերպարները: Այժմ այդ ամենը փորձում էի իրագործել ինքս: Սենդ պրո կենտրոնը գտնվում է Հյուսիսային պողոտային կից` Տերյան փողոցի վրա, որտեղ մի քանի ժամ լիարժեք կարողացա կտրվել աշխատանքային եռուզեռից և ստանալ համարյա նույն զգացողությունը, ինչպես սպա կենտրոններից: Կենտրոնի նկարչուհի Լենան համբերատար ուղղություն էր ցույց տալից` չնայած, որ այդպեսել չկարողացա նկարել ինչպես Դաթոյի տեսահոլովակում:
Banyan Tree Samui առողջարան
Banyan Tree Samui առողջարան Սաումին Թայլանդի ամենամեծ դրախտային կղզիներից մեկն է: Օդանավակայանից ընամենը 30 րոպե հեռավորության վրա է: Հյուրանոցը տեղակայված է բարձունքի ստորոտում` հարուստ բուսականության մեջ: Banyan Tree Samui - ն բաղկացած է 78 առանձնատներից: Հյուրանոցի տարածքում գտնվում է տարածքում ամենամեծ SPA կետրոնը, որն առաջարկում է հիդրոթերապիայի ծառայություններ:
Անհատակ վերելակ
Անհատակ վերելակ Նկարիչ Էնդրյու Ուոլքերը լոնդոնյալ Southside հանրախանութի վերելակներից մեկը վերածել է 3D պատրանքի: Նկարչի խոսքերով, 3D վերելակի ստեղծումը նպատակ է հետապնդել հետևել այլցելուների ռեակցիան նման վերելակից օգտվելիս:
ԱմենաSEXY գովազդներ
Ամենաsexy գովազդները Սեքսի թեմայի հանդեպ հետաքրքրություն միշտ էլ եղել է և կլինի: Ամեն անգամ, երբ ՙսեքս՚ բառը հայտնվում է ԶԼՄ-ում, ուղեկցվում է դրական կամ բացասական կարծիքներով: Այդ թեմայի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունից օգտվելով` գովազդային ինդուստրիայի ՙշնաձկները՚ սկսեցին գովազդներում օգտագործել սեքսի և սեքսուալության տարրեր: Որոշ ընկերություններ նույնիսկ անցան պատշաճության բոլոր սահմանները, ոմանք էլ բավարարվեցին կիսամերկ աղջիկներով ու տղաներով. երկու դեպքում էլ PR-ն ապահովված էր: Այսպիսով, ներկայացնում ենք վերջին հնգամյակի ընթացքում նորաձևության ասպարեզում թողարկված ամենասկանդալային սեքսուալ գովազդները. գովազդներ, որոնց ցուցադրումը մի շարք երկրներում նույնիսկ արգելվել է:
Ռեստորան-քարանձավ Պոլինյանո ա Մարե-ում
Ռեստորան-քարանձավ Պոլինյանո ա Մարե-ում Պոլինյանո ա Մարե քաղաքում է գտնվում աշխարհում ամենաօրիգինալ ռեստորաններից մեկը: Grotta Palazzese հյուրանոցի տարածքում է գտնվում այդ քարանձավը: Քարանձավը գտնվում է ծովի մակարդակից 24մ բարձրության վրա: Ինտերիերը կահավորված է փայտե հատակով և կահույքով:
funny and creative statues
Աշխարհի ամենակրեատիվ արձանները Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր հատվածներում տեղադրված ամենակրեատիվ արձանները, որոնք ոչ միայն գեղեցկացնում են քաղաքն, այլև հաղորդում են անչափ պոզիտիվ տրամադրություն: Տոկիո Սիդնեյ Բուդապեշտ Լոս Անջելես Միլան Լոնդոն Իսպանիա` Քադիս Սթոքհոլմ
Նոյան Տապան Հաղթանակ զբոսայգում
Նոյան Տապան Հաղթանակ զբոսայգում Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ աստվածաշնչյան իրական չափսերին համապատասխանող «Նոյան տապան» է կառուցվելու: Գաղափարը պատկանում է «Գեղարվեստի կոմբինատ» ՍՊԸ տնօրեն ու «Արմարե» ընկերության նախագահ Մարտուն Հարությունյանին: Նախագծի արտ-տնօրեն և գեղարվեստական բաժնի ղեկավարն է վաստակաշատ քանդակագործ Ֆրանց Սիմոնյանը: Նոյան Տապանը լինելու է գիտակրթական, պատմամշակութային համալիր և նախատեսվում է տեղադրել Արարատ լեռան դեմ առ դեմ` «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում. կառույցը հսկայական չափսերի է լինելու` 132 մ երկարությամբ, 22 մ լայնությամբ:Կառույցը լինելու է քառահարկ, տեղադրվելու են պատմական Նոյան տապանի «անձնակազմի» կրկնօրինակները, կահ-կարասի, կինոթատրոն, կոնֆերանս դահլիճ, կառույցի համապատասխան գրասենյակներ, ուխտավորների և զբոսաշրջիկների համար հանգստյան և գիշերելու 40 առանձնասենյակներ` սպասարկման տարբեր կետերով, իսկ վերնամասում կտեղադրվեն հատուկ հեռադիտակներ` սրբազան լեռը մոտիկից դիտելու համար:
Let it snow!!! Let it snow!!! Let it snow!!!
Let it snow !!! Let it snow !!! Let it snow !!! Շատերը ձմեռն ասոցացնում են մերկասառույցների, տհաճ եղանակի, անանցանելի փողոցների հետ: Սակայն, այնուամենայնիվ, երևանյան ձմեռն իր մեջ թաքցնում է աննկարագրելի գեղեցկություն, որը ֆիքսեց լուսանկարիչ Անդրանիկ Լավչյանի ֆոտոխցիկը: Իսկ EL Holding-ի աշխատակիցները զբաղված լինելով առօրեական գործերով վայելում էին ձմռան հաճույքը խմբագրության պատշգամբում, ստեղծելով կրեատիվ snowman :)
Զարմանալի աշխարհ մանրադիտակի տակ
Զարմանալի աշխարհ մանրադիտակի տակ Սովորական իրերը այս նկարներում խոշորացրած են շատ անգամներ, որի արդյունքում պատկերները հիշեցնում են տաղանդավոր նկարիչների կտավներ: Սնդուսափայլ ամսագիր Սնդուսափայլ ամսագրի էջը խոշորացրած է 20 անգամ Մոնիտոր Խոշորացված է 100 անգամ Թութուն Խոշորացված է 34000 անգամ Գորգ Խոշորացրած է 20 անգամ Փող Խոշորացված է 63 անգամ Կաթ Խոշորացված է 2800 անգամ CD Խոշորացված է 416 անգամ Աչքի լինզաների համար նախատեսված հեղուկ Խոշորացված է 400 անգամ Կաշվե բաճկոն Խոշորացված է 1000 անգամ Պոլիէթիլենե տոպրակ Խոշորացված է 40 անգամ Վիտամին B1 Խոշորացված է 28 անգամ Թուղթ Խոշորացված է 100 անգամ
Ջրադիմացկուն iPhone
Ջրադիմացկուն iPhone Liquipel ընկերությունը մշակել է ծածկույթ, որը հեռախոսին տալիս է ջրադիմացկուն հատկություններ: Պատված լինելով հատուկ ծածկույթով iPhon-ը կամ smartphone-ի մի քանի այլ մոդելներ, կարելի է թողնել 1մետր խորության տակ 30 րոպե տևողությամբ: Ընդամենը 30 րոպե է պահանջվում տվյալ ծածկույթը հեռախոսին ամրացնելու համար: Տվյալ ծառայությունը հասանելի է դեռևս միայն ԱՄՆ-ում, ընդամենը 59$-ով:
The Best Commercials to my opinion
The Best Commercials to my opinion Գովազդը հզոր ուժ է, այն մեծ ազդեցություն է թողնում ապրանքանիշի հետագա գործունեության վրա: Անկախ նրանից դուք սիրում եք այդ ապրանքանիշը, թե ոչ, գովազդը ստիպում է ձեզ այն դրական ընդունել: Այդ պատճառով երկար մտածեք, թե ինչպես եք ներկայացնելու ձեր ապրանքանիշը: Ես առանձնացրել եմ այնպիսի գովազդներ, որոն տարիների ընթացքում միշտ կդիտեն անկախ նրանից, թե այդ մոդելի մեքենան կամ օծանելիքը երբ է արտադրվել:Դիտելով ներկայացված գովազդները իսկույն կհասկանաք այս գովազդային տեսահոլովակների վրա ծախսված գումարի չափը և մտովի կարող եք հաշվել դրանցից եկող եկամուտը` հաշվի առնելով ներկայացվող ապրանքանիշը: Այստեղից բխում է նաև, որ շատ կարևոր է գովազդում նկարահանվող կերպարը: Գովազդի վրա խնայված գումարը ապագա եկամուտի կորուստն է: Porsche Nike BMW Lamborghini Mercedes-Benz Mercedes-Benz with Michael Schumacher Pepsi Dior Homme
3D-A-mania
3D –ա- mania 3D կոչվածը վաղուց ներխուժել է մեր կյանք: 3D ակնոցներ, ֆիլմեր, սմարթֆոններ և ամեն ինչ 3D: Վերջերս աշխարհի փողոցներում ավելանում են 3D գրաֆիտիները, որոնց կրեատիվությունն ոչ մի սահման չունի: Ներկայացված լուսանկարները չեն պարունակում photoshop, ամեն ինչ ռեալ է: Հուսանք մի օր Երևանի փողոցներում էլ կտեսնենք նման կրեատիվ նկարներ:
Armani/Casa in India
Ջորջիո Արմանին կոճավորի 10 միլիոնանոց բնակարաններ աշխարհի ամենաբարձր աշտարակում Հնդկական Lodha Group –ը, ում պատկանում է աշխարհի ամենաբարձր աշտարակը, հրավիրել է հայտնի իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիին /Giorgio Armani/ նախագծել էքսկլյուզիվ բնակարաններ: Առաջին բնակարանը բացելիս Lodha Group ընկերության տնօրենը` Աբիշեք Լոդան /Abhisheck Lodha/, ասաց. “Մեզ համար պատիվ է աշխատել Armani/Casa-ի հետ: Մենք ցանկանում ենք մեր գնորդներին ապահովել գերազանց լյուքս ապրելակերպ և փորձում ենք համոզված լինել, որ բնակարանի յուրաքանչյուր էլեմենտ համապատասխանում է որակի և էսթետիկայի ամենաբարձ ստանդարտներին”: Այս նախագիծը պատրաստ կլինի 2014թվականին: Եթե ցանկանում եք ապրել մի տանը, որի դիզայնը կատարվել է ինքը` Ջորջիո Արմանին, ապա խնդրեմ, մինչև 2014 ունեք 2 տարի ժամանակ, կուտակեք ձեր գումարները, որպեսզի գնեք այս աշտարակում լավագույն բնակարաններից մեկը:
Eco Prism tower
Շենք, որը և կա, և չկա… Տեսողական խաբկանք… Կառույց, որը կա, սակայն միևնույն ժամանակ չկա: Աշխարհում ամենաառաջին անտեսանելի շենքը կկառուցվի Կորեայում: GDS Architects ընկերության նոր նախագիծը հեշտությամբ կարող է համարվել աշխարհի 8-րդ հրաշալիքը իր ճարտարապետական գերազանցության համար: Այս աշտարակը, որը այժմ դեռ գտնվում է նախագծման փուլում, բյուրեղյա է: Իր արձակող հրեշտակային լույսը օպտիկական տեխնոլոգիա է, ինչը այն անտեսանելի է դարձնում: Այս աշտարակը ցույց է տալիս Կորեայի աճող և հզորացող դիրքը աշխարհում: Աշտարակի երկարությունը լինելու է 415 մետր և այն զբաղեցնելու 145 500 քառակուսի մետր տարածք: Eco Prism կոչվող այս աշտարակի կառուցումը կավարտվի 2014թվականին: Այն կլինի ազգային նոր մոտեցում զբոշարջիկներին գրավելու համար:
the Dalmore
The Dalmore Zenith ամենահին և հազվագյուտ վիսկիի շիշը կվաճառվի աճուրդով Մինչ the Dalmore հայտնի ապրանքանիշի ոչ պակաս հայտնի վիսկիին անցնելը, թույլ տվեք գրեմ whisky և whiskey բառերի տարբերության մասին: Այն ինձ բացատրել է իմ լավ ընկերը, որը վիսկիի մեծ մասնագետ է: Whisky բառը առանց E տառի իսկական շոտլանդական վիսկին է, իսկ Whiskey` E տառով` իռլանդականը: Այս հազվագյուտ շոտլանդական վիսկին, որը այլևս կարիք չունի միայն պարունակության համար գնահատվելու, այժմ հանդիսանում է ներդրման աղբյուր է, որը գտնվում է կոլեկցիոներների և գիտակների ուշադրության կենտրոնում: The Dalmore ապրանքանիշը ներկայանում է նոր Zenith վիսկիներով, որը իր մեջ ներառում է the Dalmore 1964, the Dalmore 1951 և the Dalmore 1952 տարեկան վիսկիներ, որոնք արդեն համարյա դուրս են եկել արտադրությունոից, ինչը նշանակում է, որ վաճառվելու է հանվելու յուրաքանչյուրից ընդամենը 1 շիշ: Այն այժմ վաճառվում է Whisky Shop աճուրդով 79 231 ԱՄՆ դոլար սկսնական արժողությամբ: Իրական վիսկին առանձնանում է փայլուն սաթե ոսկի, իսկ եզրերը` սև ադամանդի գույներով: Շատ կարևոր դեր է խաղում նաև վիսկիի բույրը: Իրական դրախտ սև կեռասի, չամիչի, թուզի թխվացքի և ցիտրուսային մրգերի բույրով:
Vertu Constellation
Two iconic brands one shared passion Vertu ապրանքանիշը վերջապես արտադրել է իր նոր լյուքս հեռախոսը, որի անունն է Vertu Constellation Ferrari: Այս հեռախոսի ոգեշնչում է հանդիսացել Ferrari 458 իտալական սպորտային մեքենան: Այս հեռախոսի ստեղծողները շեշտը դրել է ավելի շատ լյուքս նյուքերի` ինչպիսիք են շափյուղե բյուրեղ, հորթի կաշի և սև կերամիկա օգտագործելու վրա, քան իր ֆունկցիոնալության: Այս հեռախոսի վրա կարող եք գտնել Ferrari ապրանքանիշի տարբերանշանը և Ferrari-ի մրցավազքի հայտնի թմի խորհրդանիշը, ինչպես նաև, լսել Ferrari փորձնական շրջապտույտի ձայնագրության հեռախոսի զանգը: Մեքենա±, թե հեռախո±ս… որոշեք ինքներդ:
Magelluna watch
Magellan-ի նոր “Magelluna” Moon ժամացույցը, որը կիջեցնի լուսինը ձեռքիդ Լյուքս դասի ժամագործներըին վաղուց է հետաքրքրում լուսնի թեման: Երկնային մարմինները երկար ժամանակ եղել են շատերի ուսումնասիրությունների կենտրոնը, հայտնի ժամագործական ընկերությունները, ինպիսիք են` Romaine Jerome, Chaykin Lunokhode և այլն, բացառություն չեն: Լուսնային թեմայով ժամացույց ստեղծող վերջին ընկերությունն է Magellan ժամացույցների ընկերությունը: Այն , կարծես, կրողի ձեռքին է իջեցնում լուսինը, քանի որ պատրաստված է ճիշտ լուսնի տեսքով: Ժամացույցի մեջտեղի մասում, ասես, երկնաքարերի բախումներից նույն փոսերից առաջացած լինեն, ինչպիսիք լուսնի վրա են առաջացել տարիների ընթացքում:
Aston Martin furniture
Aston Martin գրասենյակային կահույքը կարագացնի Ձեր կյանքի ընթացքը Եթե դուք արագության սիրահար եք, կան բազմաթիվ ձևեր ձեր սերը արտահայտելու: Իսկ Aston Martin շքեղ մեքենաների նկատմամբ ձեր սերը կարող եք արտահայտել ոչ միայն մեքենաները գնելով, քանի որ մեքենաներ ստեղծող այս հսկան ներկայանում է գրասենյակային կահույքի իր նոր հավաքածուով: Այս հավաքածուն իր մեջ ներառում է կարբոնե բազկաթոռ, կաշվե և ալյումինե սեղան և այլ շատ հետաքրքիր պարագաներ: Անգամ եթե որևէ մեկին դուր չի գալիս Aston Martin մեքենաները, կահույքը հաստատ կհավանեն: Կահույք, որը բնութագրում է իր տիրոջ բնավորությունն ու անձը: Վայելչություն, դիզայն և ֆունկցիոնալություն:
Seguso
Seguso style home design Անցյալ տարի ապրիլին իտալացի Սեգուսո ընտանիքը /Seguso/ հրավիրել էր ամբողջ աշխարհի ինտերիերի դիզայներներին Մուրանոյի Վենետիկյան կղզի: Այցելուները շրջեցին հրաշալի վառարաններով, գեղազարդ ջահերով, ծաղկամաններով և արվեստի այլ գոլւխգործոցներով լի սրահներում: Սակայն բոլորի ուշադրությունը ավելի շատ գրավեց Սեգուսո ապակե տարրերից հավաքած ինտերիերը. “Ծիծաղելի է”, ասել է կրեատիվ տնօրեն Պիեռպաոլո Սեգուսոն, “որովհետև ամբողջ ընթացքում մենքլ լսում էինք նույն հարցը` “Որտե±ղէիք դուք այս ամբողջ ժամանակ””: Սոգուսոն կատարում ինտերիերի դիզայն արդեն շուրջ 6 տարի: Վերջին համագործակցությունը Dior և Fendi ապրանքանիշերի հետ ստիպեց 1397 թվականին հիմնադրված Սեգուսո ընկերությանը ընդլայնել իրենց արտադրությունը: “Մենք սկսեցինք փնտրել ձևեր տան դիզայնում մեր ապակե աշխատանքները ներկայացնելու, և ապակին դարձնելը կահույքի մի մասը ամենալավ ձևն էր”: Այս նոր կահույքային գիծը, որի արժեքը կազմում է 8500 ԱՄՆ դոլարից մինչև մոտ 30 000 ԱՄՆ դլոար, իր մեջ ներառում է սուրճի սեղաններ, ճաշի սեղաններ, դիվաններ, և այլն, որոնցից յուրաքանչյուրի ոտքերը պատրաստված է ապակուց: Պիեռպաոլոն դրանք մոդելավորել է տրադիոիցոն վենետիկյան ոճով: “Ապակին հիասքանչ նյութ է, և այն շատ բան կարող է անել, այս պատճառով մենք շատ ժամանակ ենք ծախսում փորձարկումների վրա: Մեզ շատ հաճախ միանում են նոր դիզայներներ իրենց յուրօրինակ մտքերով: Ապակու հետ աշխատելիս, այն կարող է վերածվի ինչ-որ շատ արտասովոր մի բանի, որ երբևիցե չէիր երազել”: Ապակուց նուրբ գործերը, իհարկե, գերում են բոլորին, իսկ երբ դրանք պատրաստված են մուրանի ապակուց, խոսքերն ավելորդ են…
Porsche
Detroit Auto Show-ին ներկայացվել է 2013 Porsche Boxter նոր մեքենան Խոստովանեք, որ Porsche ավտոմեքենաները տեսնելիս մի պահ պահում եք շունչը: Այս գեղեցկուհին /չեմ դնում փակագծերի մեջ այս բառը, որովհետև այն ուղիղ իմաստով է ասված/, ներկայացել է Detroit Auto շոուին: Այն կարժենա 49 500 ԱՄՆ դոլար: Այն արժե աշխատանքի վայրում ձեր թափած ջանքերը: Porsche Boxter-ը ավելի շատ զարգացում է, քան հեղափոխություն մեքենաների դիզայնի աշխարհում, և դա է հենց նրա մեջ ամենագրավիչը: Տեխնիկական տվյալների մասին կարող եք տեղեկանալ Porsche օֆիցիալ կայքից, իսկ այստեղ կարող եք դիտել այն իր ամբողջ հմայքով:
Bang&Olufsen loudspeakers
Bang&Olufsen BeoLab 12 Here comes Bang&Olufsen again! Ծանոթացեք Bang&Olufsen-ի ապրանքանիշի նոր գոլւգործոցի հետ: BeoLab 12-ը վերջնականապես կփոխի երաժշտություն լսելու մեր սովորությունը: Այս բարձրախոսները հագեցած են ոչ միայն բացառիկ և հիասքանչ ձայնային որակով, այլև ունեն անդիմակայելի տեսք: Այս վերտիկալ բարձրախոսների դիզայնը կատարել է, իհարկե, Դևիդ Լյուիսը /David Lewis/, Bang&Olufsen ապրանքանիշի անփոխարինելի դիզայները: Այս բարձրախոսների գինը դեռ որոշված չի, և այն հասնալեի կլինի Bang&Olufsen խանութ-սրահներում գարնանը: Bang&Olufsen-ի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ ասել:
Histoire de Tourbillon
Harry Winston Tourbillon 3 ժամացույց Բարի գալուստ Histoire de Tourbillon ժամացույցների երրորդ սերունդ: Այս ժամացույցը, կարծես, MB&F /HM2/ և DeWitt ժամացույցների խառնորդ լինի. Harry Winston-ը ստացավ իր հայտնիությունը Opuu հավաքածուի շնորհիվ, որը նա խնդրել էր անկախ ժամագործներին ստեղծել սահմանափակ քանակությամբ: Իր եռանկյունի կորպուսի մեջ Histoire de Tourbillon ունի 3 տուրբիյոն: Երկակի տուրբիյոնը երկու առանցքանի մեխանիզմ է, որում կա յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ պտտվող ներքին տուրբիյոն և մեկ արտաքին տուրբիյոն, որը պտտվում է յուրաքանչյուր 120 վայրկյանը մեկ: Երրորդ, առանձին, տուրբյոնը պտտվում է յուրաքանչյուր 36 վայրկյանը մեկ: ինչու±համար են այս թվերը: Ճիշտն ասած, այդքան էլ համոզված չեմ, սակայն կարծում եմ, նրանք ստեղծված են կարգավորման նպատակով: Այս համակարգը այնպես է ձևավորված, որ երեքից յուրաքանչյուրը պետք է աշխատի իրար հետ ժամանակը կարգավորելու համար: Harry Winstonը կարտադրի ընդամենը 20 օրինակ այս ժամացույցներից: Սա տարօրինակ, խորհրդավոր ժամացույց է տարօրինակ, խորհրդավոր մարդկանց համար:
BMW mouse
BMW mouse Եթե փորձենք հաշվել, թե օրվա ընթացքում քանի անգամ ենք նյարդայնանում համակարգչի մկնիկի վրա վատ, դանդաղ աշխատելու համար, երևի չստացվի ստույգ թիվ ասել: Իսկ ի±նչ կասեք BMW մկնիկի մասին: Այո, այո… BMW մկնիկ: Tt eSports ընկերությունը մեքենաների աշխարհահռչակ BMW ապրանքանիշի հետ համատեղ ստեղծելու են Project LEVEL 10 M Mouse մկնիկը: Այս մկնիկը ստեղծվելու է հատուկ խաղերի սիրահարների համար, նրա ոճը հարմարեցված է ձեռքի ափին, ինչը օգնում է խաղի արագությունը վերահսկել: Առաջին միտքը, որը առաջանում է ուղեղում Thermaltake Level 10 մկնիկին նայելիս, դա իր օրիգինալ դիզայնով պատյանն է: Իսկ նրա օրիգինալությունը կայանում է նրանում, որ օգտագործողը կարող է այն հարմարեցնել իր ձեռքին` թե չափերով, թե ձևով: Իսկ պատյանի վերևի մասում գտնվող անցքերը թույլ են տալիս ափին շնչել երկար խաղի ընթացքում: Այն կլինի վաճառքում գարնանը: BMW –ի դիզայներական թիմը խոստանում է, որ սա կլինի համագործակցության արդյունքում ստեղծվող աքսեսուարների սկիզբը: Դե ինչ, սպասենք այս հետաքրքիր նորությանը խանութներ-սրահնեում:
Rolex Milgauss
Say I LOVE YOU in Rolex way 16.12.2011 I LOVE YOU, JE T`AIME, TI VOGLIO BENE, TI AMO, ICH LIEBE DICH, Я ТЕБЯ ЛЮБЛЮ, և, վերջապես, մեր հարազատ լեզվով, ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Կարելի է զգացմունքներն արտահայտելու միլիոնավոր օրինակներ բերել: Սարերի հետևում չէ այն տոնը, որի համար պատրաստվում են բոլոր սիրահարները, իսկ ով սիրահարված չէ, երազում է այդ օրը սիրահարվել: Խոսքս Սուրբ Վալենտինի տոնի մասին է: Ժամանակին առավել մոդայիկ էր սերենանդներ երգել պատուհանի տակ սիրած էակի համար: Այժմ, կարծես, այդ սովորությունը վերացել է, և խոփարենը եկել են ոչ պակաս հետաքրքիր ձևեր… օրինակ` շատերը այն տան դիմաց, որտեղ ապրում է իրենց սիրած էակը, հոսանքի լարից կախված փուչիկներով գրում են “Ես քեզ սիրում եմ”, մյուսները` հենց ասֆալտին են գրում ներկերով, և շատ, շատ այլ սիրո խոստովանություններ: Մեծ ընկերություններն էլ որոշել են հետ չմնալ և ամեն ինչ անում են սիրահարվածներին օգնելու համար: Rolex աշխարհահռչակ ժամացույցների ապրանքանիշը թողարկել է ժամացույցների հավաքածու, որտեղ արդեն իսկ գրված են այդ կախարդական երեք բառերը: Այս “I LOVE YOU” ժամացույցներից յուրաքանչյուրի արժեքը 15000 ԱՄՆ դոլար է և, եթե շտապեք, ապա ձեր սիրած էակին կարող եք նվիրել արտադրվող 10 օրինակներից մեկը: EL holding-ը ցանկանում է յուրաքանչյուրիդ լսել այս կախարդական բառերը ամեն օր…
Swarovski tree
Ամանորյա տոնածառ Swarovski բյուրեղներից 15.12.2011 Հոնգ Կոնքը զարմացրնելու է Սուրբ Ծնունդի իր նոր տոնածառով: Կհարցնեք ինչու է զարմացնելու, չէ որ տոնածառը այնքան էլ զարմանալու երևույթ չէ, հատկապես Ամանորին: Սակայն այս տոնածառը առանձնանում է իր շքեղությամբ և կրեատիվությամբ. Այն մբողջովին պատված է Swarovski բյուրեղներով և արժե 157 000 ԱՄՆ դոլար: Այս տոնածառը կարող եք տեսնել Xiamen SM Lifestyle կենտրոնում: Բարձրությունը 18 մետր է, իսկ նրա ստորին մասում Swarovski ապրանքանիշի նոր ապրանքների ցուցահանդես է: Շտապեք այն տեսնել, քանի որ “ծառը” ցուցադրված է լինելու մինչև 2012 թվականի հունվարի 15-ը:
Bang&Olufsen Beosound 8
Bang&Olufsen-ի հերթական գլուխգործոցը 10.12.2011 Պատկերացրեք ինչ-որ սենյակ, ցանկացաց սենյակ. ննջասենյակ, հյուրասենյակ կամ խոհանոց, լինի դա ամառանոցում, թե շքեղ բնակարանում: Այժմ այդ սենյակում ավելացրեք Beosound 8 աուդիո համակարգը, որպեսզի լցնեք ձեր սենյակը Bang&Olufsen աուդիո տեխնիկայի հնչունների ուժով: Եթե ձեր սիրած երաժշտությունը գտնվում է iPad-ի, iPod-ի կամ համակարգչի մեջ, ապա դուք պատրաստ եք բացահայտել և վայելել ձայնի ցնցող որակ այս հիասքանչ ոճային սարքով, որը ստեղծել է Bang&Olufsen ապրանքանիշը: Այս աուդիո համակարգը կարող եք սենյակից սենյակ տեղափոխել, կախել պատից: Ձեզանից միայն պահանջվում է հոսանքի միացման կետ և երգերի ձեր ցանկը: Beosound 8-ով դուք հեշտությամբ կարող եք կառավարել ձայնի բարձրությունը, փոխել երգը արագ: Այս աուդիո համակարգը իր հետ ունի նաև գույները փոխելու հնարավորության սարքեր, որպեսզի այն հեշտությամբ հարմարվի ձեր սենյակի գունային գամմայի հետ: Դե ինչ… վայելեք անթերի հնչողությունը Bang&Olufsen նոր Beosound 8 աուդիո համակարգի հետ:
Ferrari
Ferrari F430` tattooed 08.12.2011 Դաջվացքը միայն մադրկանց մարմինը չէ, որ վերածում է կտավի յուրօրինակ գեղեցիկ արվեստի ստեղծագործության: Ֆրանսիացի նկարիչ Ֆիլիպ Պասկուան /Philippe Pasqua/ ապացուցեց դա, դաջելով Ferrari F430 մեքենան: Արդյունքը, իհարկե, ապշեցնում է: Այս մեքենան ներկայացվելու է Laurent Strouk պատկերասրահում: Այն կարող է հանդիսանալ հիանալի փոխադրամիջոց բազմաթիվ դաջվացքներ ունեցող ռոք երաժիշտների համար, ում գրպանները գնալով ավելի են ծանրանում: Շատերը կհիշեն Երևանում շրջող Նիվա /Нива/ ավտոմեքենան, որը ամբողջությամբ Louis Vuitton ապրանքանիշով էր պատված, սակայն այս Ferrari-ի վրայի դաջվացքը ոչ թե տգեղացնում է նրան, այլ, հակառակը, ավելի գեղեցկացնում, դարձնելով այն սպորտային մեքենայից ավելի գլամուրային մեքենա:
Chopard
Fonderie 47
Fonderie 47 ամենաթանկ ճարմանդները 05.12.2011 Եթե կնոջ արտաքին տեսքը ընդհանրացնում են զարդը, ապա իսկական ջենթլմենի տեսքը ավելի փառահեղ է դարձնում Ճարմանդը: Եթե ձեր տղամարդը աքսեսուարների այդքան էլ մեծ սարահար չէ, սակայն երբեմն սիրում է համատեղել ապարանջանը և ճարմանդները, ժամացույցներն ու զենքը, ապա Fonderie 47 Transforming ճարմանդը ստեղծված է հատուկ իր համար: Այս ճարմանդը ստեղծվել է Ռոլանդ Իթնի /Roland Iten/ կողմից: Նա որոշել է ապրանքնիշի պատմությունը սկսել այս թանկարժեք և սահմանափակ քանակությամբ ստեծված ճարմանդով, որն առաջին հայացքից հիշեցնում է ժամացույց, իսկ երկու զույգը իրար միացնելիս, կարող եք ստանալ ապարանջան: Ճարմանդը պատրաստված է 18 կարատանոց վարդագույն և սպիտակ ոսկուց, ճիշտ նույն մեխանիզմով, որով պատրաստվում են շվեյցարական ժամացույցները: Վերջերս բազմաթիվ հայ տղամարդիկ սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել ճարմանդի հանդեպ, և, քանի որ մոտենում են ամանորյա տոները, սա կարող է լավ նվեր հանդիսանալ ձեր տղամարդու համար, առավելևս, երբ դրանք ունիվերսալ են:
Montecristo
Montecristo No. 2 Gran Reserva cigars 03.11.2011 Սիգար ծխելու գլխավոր նպատակը, ինչպես ասում են հենց իրենք սիգարասերները, ծխախոտի բույրից հաճույք ստանալն է: Սիգարը ցույց է տալիս ծխողի պատկանելությունը բարձր սոցիալական խավին: “Լավ սիգարը նույնքան տուրք է հասարակության կանոններին, ինչքան ֆրանսերենի իմացությունը և գնալը Էսկոտ ձիարշավարան դիտելու”, ասում է Ունսթոն Չերչիլը /Winston Churchill/: Չերչիլը սիգարների վրա ծախսել է մեծ կարողություն, ծխելով մոտ 300 հազար սիգար իր ամբողջ կյանքում: Սիգարի բիզնեսի մեջ շատ կարևոր տեղ ունեն հայերը, այսօր սիգար ասելիս, միանգամից մտքիդ գալիս են մի շարք անուններ, ինչպիսիք են Ավո Ուվեզյան /Avo Uvezian/, Գարո Բուլդուկյան /Garo Buldukian/, Փոլ Գարմիրյան /Paul Garmirian/, Ջանո Օզգեներ /Cano Ozgener/ և այսպես կարելի է շատերին նշել: Սակայն, եկեք մի քիչ հեռանանք լավագույններից և անդրադառնանք սիգարի այլ բիզնեսով զբաղվողներին: Երբ ժամանակը հասնում է կատարյալ սիգարներ փաթաթելու գործընթացին, աշխատանքը վստահեք Montecristo-ին, եթե ուզում եք, որ այն ճիշտ արված լինի: Montecristo-ն իր սիգարները պատրաստում է 1935թվականից: Այժմ այն ներկայանում է Կուբայում գտնվող Vuelta Abajo-ից ներմուծված լավագույն ծխախոտի տերևեներից: Այս տերևները աճեցվել են 2005 թվականին և պահվել մեծ խնամքով: Այս սիգարները արտադրվելու են շատ քիչ քանակով` ըդնամենը 5000 տուփ: Դրանք ներկայացվել են 2011 թվականի փետրվարին Հավանայում տեղի ունեցած կուբայական սիգարների փառատոնին: Վայելեք, սակայն հիշեք. Ծխելը վնասակար է առողջությանը...
Buben&Zorweg
Buben&Zorweg + Aston Martin = Object of Time One-77 30.112011 Mercedes-Benz ակնոցներ, Bentley շարֆ, Porsche հեռախոս, և ոչ միայն, կարծես թե այս բոլորը մեքենաների ապրանքանիշեր են, սակայն ինչպես տեսնում եք դա ամենևին պարտադիր պայման չէ: Համոզված եմ, Aston Martin ապրանքանիշի անունը ևս կարդացել և լսել եք շատ անգամ տարբեր լրահոսներում: Այս անգամ Aston Martin-ը միացել է Buben&Zorweg ընկերության հետ. այդ միացության արդյունքն է հանդիսանում ամենաապահով The Object of Time One-77 սեյֆը: Այս ունիկալ սեյֆը իր մեջ է ներառում հյումիդոր, դարակ ոսկերչական իրերի և ժամացույցների համար, և… ներկառուցված ձայնային համակարգ: Առաջին անգամ այս սեյֆը ներկայացվել է Basel World 2011 ցուցահանդեսին և միայն այդ ցուցահանդեսի ժամանակ գրանցվել է 20 պատվեր: Սակայն առաջին Buben&Zorweg-ի և Aston Martin-ի այս գլուխգործոցը լույս կտեսնի 2012 թվականի հունվարին, ինչպես Aston Martin շքեղ մեքենան, ընդամենը 77 օրինակով:
Hugo Boss
Լույս է տեսել Samsung Galaxy Ace Hugo Boss հեռախոսը 28.11.2011 Hugo Boss -ի դիզայները և Samsung ապրանքանիշը միացել են և ստեղծել Galaxy Ace հեռախոսը: Այս հեռախոսը հասանելի է հատուկ թողարկմամբ և Hugo Boss-ի պաստառների և երաժշտության հավաքածուով: Այն նաև ունի Hugo Boss-ի պաշտոնական կայքի անցնելու կոճակ: Այն հագեցած է 5MP կամերայով, WiFi, Bluetooth, GPS, Android 2.3.3. OS. Կարծում եմ այն ստեղծված է հատուկ Fashion սիրահար աղջիկների համար: Հեռախոսն արտադրվում է Ֆրանսիայում: Գինը դեռ հայտարարված չէ, սակայն մի քանի տվյալներով այն կարժենա 280 եվրո: Այնքան էլ թանկ չէ, այնպես չէ:
Maybach
2013 թվականին կդադարեցվի Maybach մեքենաների արտադրությունը 27.11.2011 2013 թվականին Daimler ընկերությունը կդադարեցնի արտադրել Maybach մեքենաները, քանի որ դրանք չարդարացրեցին ընկերության սպասելիքները: Maybach անունը անմիջական կապ ունի «Անթերիություն շքեղության մեջ» կարգախոսի հետ: Daimler ընկերությունում արդեն վաղուց են գնում խոսակցություններ Maybach ամենաշքեղ, բացառիկ և ամենաթանկարժեք լյուքս դասի մեքենաների արտադրման կանգնեցման մասին: Ընկերությունը բացատրում է դա նրանով, որ Maybach-ի վաճառքի տվյալները զգալիորեն զիջում են իրենց կանխատեսումներին և նրանք որոշել են ուշադրությունը կենտրոնացնել Mercedes-Benz S-Class-ի հինգերորդ սերունդի արտադրման վրա: Ներկայումս ընկերությունը արտադրում է Maybach 57/57S, Maybach 62/62S սեդանները և Landaulet: Մինչ այժմ ամենաթանկ Maybach-ը համարվում է Maybach Exelero-ն: Այս մեքենայի գինը սկսվում է 8 մլն ԱՄՆ դոլարից:
Hublot
Hublot King Power Red Devil ժամացույց Manchester United թմի համար 26.11.2011 Արդեն երրորդ անգամ շվեյցարական ժամացույցների ապրանքանիշ Hublot և Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի թիվ Manchester United-ը միացել են: Պատճառը հատուկ սահմանափանակ քանակությամբ արտադրված ժամացույցներն են: Երկուսը երկար ժամանակ է, ինչ համագործակցում են և այդ համագործակցության արդյունքը դառձել է շատ ֆուտբոլասերների երազանքը: Սակայն այս նոր ժամացույցը հատուկ պատրաստված է հատկապես Manchester United թմի սիրահարների համար: Ժամացույցի մասնիկ է հանդիսանում Old Trafford մարզադաշտի խոտը: Ճիշտ կարդացիք` հենց խոտը: Hublot King Power Red Devil ժամացույցներից յուրաքանչյուրը ստորագրված է Manchester United թմի սեփականատեր Սըր Alex Ferguson-ի կողմից: Այս ժամացույցը համարվում է ֆուտբոլային թմի համար երբևիցե ստեղծված ժամացույցներից լավագույնը: Hublot ժամացույցների այդքան հաջող ներկայանալու գլխավոր «մեղավորն» է բոլորին շատ հայտնի մի մարդ, ով ոտք դնելով յուրաքանչյուր ընկերություն, դրա եկամուտը ավելացնում է ամենաքիչը երեք անգամ: Jean-Claude Biver` մարկետինգի այս հսկայի հետ հարցազրույցը կարող եք կարդալ Elite Life ամսագրի համարներից մեկում, նրա հետ ավելի լավ ծանոթանալու համար:
Moet&Chandon
Moet&Chandon շամպայնը ճանապարհում է 2011թվականը 26.11.2011 Moet&Chandon շամպայնը ինչպես և ամեն տարի 2011 թվականը եզրափակում է նոր Golden Premium Jeroboam սահմանափակ քանակությամբ արտադրված շամպայնով: Այս շամպայնը տարբերվում է նրանով, որ շշի վրա կարող եք թողնել ձեր ստորագրությունը, դրանով դարձնելով այն ձեր գլուխգործոց: «Լինել բացառիկ` շքեղության էությունն է: Moet&Chandon շամպայնի յուրաքանչյուր սիրահար կարող է յուրահատուկ քայլով դարձնել անմոռանալի տարվա ավարտը» ասում է Մարկ Ջաշիթը, Moet&Chandon ընկերության արտաքին կապերի և մարկետինգի տնօրենը: Յուրաքանչյուրս կցանկանայինք նոր տարին դիմավորել մեր իսկ ստորագրությամբ կամ որևէ այլ գրվածքով զարդարված շամպայնով:
MB&F
HM4 Thunderbolt Razzle Dazzle and Trouble Trouble watches: արդեն վաճառքում 25.11.2001 Էքստրեմալ HM4 Thunderbolt և ավելի նուրբ HM4 Panda ժամացույցներից հետո այժմ MB&F ժամացույցների ապրանքանիշի համար դարձել է առաջնային բարձրացնել իր գործոնը` ստեղծելով ոչ թե մեկ, այլ երկու ժամացույց սահմանափակ քանակությամբ /ընդամենը 8 օրինակ/: Խռովարար անհատականություն և աներևակայելի հզոր ստեղծագործ ուժ, ահա MB&F ժամացույցների հաղթանակի գրավականը: Այս ժամացույցներից յուրաքանչյուրը համարվում է բացառիկ, քանի որ այն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: