Համացանցում հայտնվել են Alexander McQueen ապրանքանիշի գարնանային look book-ը: Այս անգամ Սարա Բերտոնը` կրեատիվ տնօրենը, հավաքածույում օգտագործել է մի քանի ոճեր, որոնք կարելի է կրել ըստ առօրյա պահանջարկի:
ԹՐԵՆԴ. ՊԱՍՏԵԼԱՅԻՆ ԿԱՐԱՄԵԼ
ՊԱՍՏԵԼԱՅԻՆ ԿԱՐԱՄԵԼ Դիզայներներից շատերն իրենց հավաքածուների համար նախընտրել են մեղմ, պաստելային գույները, որոնց կարամելային երանգները` բաց դեղինից, նարնջագույնից մինչև բաց կանաչն ու երկնագույնը, արտահայտում են կնոջ ներաշխարհի նուրբ կողմերը: Այս գույները ցանկալի է համադրել միմյանց հետ և ստանալ մի նուրբ կտավ: Louis Vuitton Marni Dolce & Gabbana Tommy Hilfiger House of Holland Balmain Sergei Grinko Paola Frani Chicca Lualdi Bee Queen Chloe Calvin Klein Oscar de la Renta Prada Nanette Lepore Preen Nicole Farhi Amaya Arzuaga 3.1 Pphillip Lim Jonathan Saunders Jaeger London Mulberry Ralph Lauren Lanvin Massimo Rebecchi Chanel Marc Jacobs Christian Dior Versace
Festival de Cannes 2012: Red Carpet
Festival de Cannes 2012: Red Carpet Ամեն տարի Կաննի կինոփառատոնի շնորհիվ հանրության ուշադրությունն ևս մեկ անգամ սևեռվում համաշխարհային աստղերի վրա, իսկ վերջիններս ամեն ինչ անում են որպեսզի պատշաճ կերպով ներկայանան: Այս անգամ ևս աստղերը դատարկել էին իրենց դրամապանակները բրենդային հագուստների համար: Ձեզ ենք ներկայացնում Կաննի 65-րդ կինոփառատոնի շրջանակներում կարմիր գորգին հայտնված look-երը: Բերենիս Բեժո Զգեստը` Louis Vuitton Դայան Քրյուգեր Զգեստը` Giambattista Valli Եվա Հերցիգովա Զգեստը` Dolce & Gabbana Եվա Լոնգորիա Զգեստը` Marchesa Ֆան Բինգբինգ Զգեստը` Christopher Bu Ֆրեիդա Պինտո Զգեստը` Michael Angel Ջեյն Ֆոնդա Զգեստը` Atelier Versace Ջեսիկա Չասթեյն Զգեստը` Alexander Mcqueen Մարիսոն Քոթիլարդ Զգեստը` Christian Dior Couture Լանա Դել Ռեյ Զգեստը` Alberta Ferretti Թիլդա Սուինթոն Զգեստը` Haider Ackermann
Տեխնոթիթեռներ Dazed & Confused ամսագրում Dazed & Confused ամսագրի հունիսյան համարում տեղ է գտել հիասքանչ ֆոտոշարք, որի հեղինակներն են լուսանկարիչ` Բեմ Թոմսը, ոճաբան` Ռոբբի Սփենսերը և դիմահարդարումը` Փիթեր Ֆիլիպսի: Նկարահանման թմին հաջողվել է մետալիկ փայլուն հագուստի շնորհիվ ստեղծել բիոռոբոտի կերպարներ:
Թեժ ամռան ամենաթրենդային բույրերը
Թեժ ամռան ամենաթրենդային բույրերը Տարվա յուրաքանչյուր եղանակն անշուշտ բոլորիս համար ունի իր բույրը: Այսպես օրինակ, ամռանը մեզ հաճելի է կրել ավելի թարմ ու թեթև բույրեր…el.am-ը կատարեց հերթական հարցումն ու պարզեց, թե այս ամառ հատկապես որ բույրերին են նախապատվություն տալիս մեր շոու-բիզնեսի ճանաչված դեմքերը: Գայանե Ասլամազյանը նախընտրում է Guerlain-ի bois d'Armenie և Kilian-ի Straight to heaven օծանելիքները: Անի Երանյանը ամռան ամիսներին նախընտրում է կրել Chanel Chance և John Richmond: Արևիկ Ուդումյանը այս ամառ նախապատվություն է տալիս Marc Jacobs, Vera Wang Sheer Veli և BLV Eau de perfume բույրերին: Հերմինե Ստեփանյանը այս ամառ կրում է Insolence բույրը Guerlain-ից: Սոնա Շահգելդյանը ամռանը նախընտրում է Kilian:
Ռիհաննայի 10 րոպե տևած աշխատանքի արդյունքը
Ռիհաննայի 10 րոպե տևած աշխատանքի արդյունքը Ռիհաննայի նոր ֆոտոշարքը, որի հեղինակն է Թերի Ռիչարդսոնը ուրախացրել է իր բոլոր երկրպագուներին: Համարձակ շարժումներ, երկար ոտքեր ,ինչպես նաև աննկարագրելի սեքսուալություն: Ահա այն ամենը, ինչ նկատելի էր Ռիհաննայի նոր ֆոտոշարքից: Ռիհաննան նկարները տեղադրել էր իր Twitter սոցիալական կայքի էջում, որտեղ ավելացրել էր հետևյալ արտահայտությունը. <<Տեսնում եք, թե ինչ ենք ստացել ես և Թերին, տասը րոպե տևած աշխատանքից հետո>>:
Շուշան Պետրոսյանի անձնական իրերը` օծանելիքից մինչև պայուսակ
Շուշան Պետրոսյանի անձնական իրերը` օծանելիքից մինչև պայուսակ Ձեզ ենք ներկայացնում հատուկ el.am կայքի համար հայտնի և ճանաչված երգչուհի, կրեատիվ մտքի տեր, նորաձև Շուշան Պետրոսյանի ոճային նախասիրությունները: Չնայած լարված գրաֆիկին, նա մեծ հաճույքով մեզ հետ կիսվեց իր կանացի փոքրիկ գաղտնիքներով: -Շուշա՜ն, խնդրում եմ ասեք, թե որո՞նք են Ձեր ամենասիրած օծանելիքները և ինչո՞ւ: -Շատ եմ սիրում Sisley "Eau Du Soir" և Shiseido " Feminite Du Bois" օծանելիքները, որոնք բնավորությունս արտահայտելու մի միջոց են: Շատ բույրեր եմ օգտագործում, բայց չեմ կարող չառանձնացնել Michael Kors-ի հին, բայց շշմեցուցիչ բույրը, գարնան սպիտակ յասամանների և սիրո խորհրդանշական նոտաներով: -Շուշա՜ն, Դուք աշխատում եք լարված գրաֆիկով, ունեք ամուսին և երկու երեխա, անընդհատ վազքի մեջ եք, բայց միևնույն ժամանակ պահպանում եք Ձեր կանացիությունն ու գեղեցկությունը: Մարմնի խնամքի ի՞նչ միջոցներ եք օգտագործում տեսքը թարմ պահպանելու համար: - Իմ ամենասիրված մարմնի խնամքի միջոցները Body Shop-ի քսուքներն են, որոնք հագեցված են հատապտուղների, զանազան մրգերի բույրերով և էկոլոգիապես մաքուր են: Դեմքի ամենօրյա իմ քսուքն է Jurlique-ը: Շրթներկ ընտրելիս հիմնականում նախընտրում եմ Chanel և Lancome: - Ցանկացած կնոջ զգեստապահարանում կարևոր տեղ ունեն կոշիկն ու պայուսակը... - Կոշիկների հարցում շատ առատաձեռն եմ, քանզի շատ եմ սիրում : Պահարանումս ամենամեծ տեղը հատկացված է հենց կոշիկներին` Armani, Yohji Yamamoto, Kenzo, Alexander McQueen, GF Ferre և այլ ապրանքանիշերի: -Ձեզ առօրյայում կարելի է տեսնել համապատասխան casual ոճում: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: -Շատ եմ սիրում T-shirt-ներ, հատկապես Marc Jacobs-ի: Սիրում եմ վառ գույների ազատ զգեստներ: Մեծ տեղ եմ տալիս մետաքսե ամառային վզկապներին և շարֆերին: Հարցազրույցը` Մանուկ Ալեքսանյանի
ՄՈՐԹԵ ՀԱՎԱՔԱԾՈւ MICHAEL KORS-ԻՑ
ՄՈՐԹԵ ՀԱՎԱՔԱԾՈւ MICHAEL KORS-ԻՑ Ամերիկացի դիզայներ Michael Kors-ը նախապես մտածել է իր ապրանքանիշի երկրպագուհիների մասին, թե ինչ են կրելու ձմռանը և արդեն մայիս ամսվա սկզբին ներկայացրել է մորթե վերարկուների ձմեռային հավաքածուն: Հավաքածուն նա ներկայացրել է դեռևս փետրվար ամսին` Նյու Յորքի նորաձևության շաբաթում:
RED CARPET OF THE MET GALA 2012
RED CARPET OF THE MET GALA 2012 Երեկ տեղի ունեցավ The Met Gala միջոցառումը` Red Carpet-ով Օսկար հիշեցնող նորաձևության աշխարհի կարևոր իրադարձություններից մեկը: Այս երեկոյին անհամբերությամբ սպասում են ողջ աշխարհում, քանզի աստղերը ևս մեկ անգամ ներկայանում են իրենց ողջ շուքով: Եթե անցյալ տարի միջոցառումը նվիրված էր Ալեքսանդր ՄըքՔուինի ստեղծագործությանը, ապա այս տարվա հերոսները Միուչիա Պրադան և Էլզա Սկյապարելին էին, Metropolitan Museum of Art-ում ներկայացվեց էկսպոզիցիա` "Անհնարին երկխոսություն" անվամբ: Իսկ ձեզ առաջարկում ենք ծանոթանալ, թե հայտնի անձանցից ով ինչ տեսքով էր ներկայացել միջոցառմանը: Stars in Prada Carey Mulligan Anna Wintour Gwyneth Paltrow Amber Valletta Milla Jovovich Eva Mendes Diane Kruger Stars in Givenchy Beyonce Coco Rocha Gisele Bundchen Rooney Mara Stars in Michael Kors Kate Upton Hilary Swank Jessica Alba Stars in Dolce & Gabbana Bianca Brandolini D'Adda Scarlett Johansson Stars in Escada Emma Roberts Heidi Klum Stars in Louis Vuitton Dakota Fanning Jessica Chastain Stars in Marchesa Leighton Meester Sofia Vergara Stars in Alexander McQueen Cate Blanchett Florence Welch Stars in Valentino Lily Collins Sarah Jessica Parker Karolina Kurkova in Rachel Zoe Collection Amber Heard in Zac Posen Amy Adams in Giambattista Valli Couture Anja Rubik in Anthony Vaccarello Chloe Sevigny in Miu Miu Christina Ricci in Thakoon Jessica Stam in Christian Dior Haute Couture Camilla Belle in Ralph Lauren Elizabeth Banks in Mary Katrantzou January Jones in Atelier Versace Julianne Hough in Carolina Herrera Emma Stone in Lanvin Katherine McPhee in Elie Saab Renee Zellweger in Emilio Pucci Lea Michele in Diane Von Furstenberg Lana Del Rey in Altuzarra Rashida Jones in Tory Burch Nina Dobrev in Donna Karan Atelier Cameron Diaz in Stella McCartney Kirsten Dunst in Rodarte Melania Trump in Marc Bouwer Couture Kristen Stewart in Balenciaga Solange Knowles in Rachel Roy Rihanna in Tom Ford Rosie Huntington Whiteley in Burberry
Թրենդ: YSL շապիկներ
Թրենդ: YSL շապիկներ YSL համաշխարհային ճանաչում ունեցած ապրանքանիշը ոչ միայն առանձնանում է իր բարձրակարգ որակով և լուծումներով, այլ նաև մինիմալիստական ուղվածությամբ: Այս իսկ պատճառով YSL լոգոյով այս պարզ շապիկները տեսնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց վրա: Sirusho Timati Claudia Schiffer Kris Humphries LeBron James Ne Yo, PDD Manuk Alexanyan
ՀՂԻ ԱՍՏՂԵՐԸ` ԱՄՍԱԳՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻՆ
ՀՂԻ ԱՍՏՂԵՐԸ` ԱՄՍԱԳՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻՆ Կարին Ռոյթֆիլդի դուստրը` Ջուլիա Ռեստուան-Ռոյթֆիլդը, ով գտնվում է հղիության իններորդ ամսում, կիսամերկ լուսանկարվել է i-D ամսագրի շապիկի համար: "Հղիությունը կնոջ կյանքում այն ժամանակահատվածն է, երբ կարևոր է ինքդ քեզ դեռևս ցանկալի զգալը: Այդ իսկ պատճառով ես սիրեցի այն սեքսուալ կերպարը, որով մայրս ներկայացրեց ինձ",-ասել է Ջուլիան: Իսկ ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Մարիո Սորենտին է: Այս շապիկը առիթ հանդիսացավ վերհիշելու մինչ այսօր ամսագրերի շապիկների լուսանկարված հղի աստղերին: Ջուլիա Ռեստուան-Ռոյթֆիլդը Դեմի Մուրը Քրիստինա Ագիլերան Մրայա Քերին Ջեսիկա Սիմփսոնը Սինդի Քրոուֆորդը Քլաուդիա Շիֆերը Հայդի Քլումը Բրիթնի Սփիրսը Եվա Հերցիգովան Մոնիկա Բելուչին Ռեյչել Զոն Ջեսիկա Ալբան Բրուք Շիլդսը Նունե Եսայանը Ալեսանդրա Ամբրոսիոն Միրանդա Քերը Հոլի Բերին Գվինեթ Փելթրոուն Տատուն
ՄԱՆԻՇ ԱՐՈՐԱՆ ԼՔԵԼ Է PACO RABANNE ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ
ՄԱՆԻՇ ԱՐՈՐԱՆ ԼՔԵԼ Է PACO RABANNE ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ Մեկ տարի էլ դեռ չի բոլորել այն օրվանից ինչ Մանիշ Արորան նշանակվեց Paco Rabanne-ի կրեատիվ տնօրեն և ահա հայտնի է դարձել, որ նա անակնկալ կերպով լքել է ապրանքանիշը: Հնդիկ դիզայների շնորհիվ հանրահայտ Paco Rabanne-ը երկրորդ շունչ ստացավ, վերագտավ երբեմնի մեծ հաջողությունը: Թե' ապրանքանիշի ղեկավարությունը, թե' դիզայները հայտնում են, որ դա երկկողմանի որոշում է եղել: Իսկ թե ով է հավակնում լինել Paco Rabanne-ի նոր կրեատիվ տնօրենը դեռևս հայտնի չէ, բայց Արորայի ներդրումն ապրանքանիշը վերածնելու հարցում անհերքելի փաստ է: Այժմ Մանիշ Արորան կզբաղվի իր սեփական` Manish Arora ապրանքանիշի աշխատանքներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Paco Rabanne-ի համար արված Մանիշ Արորայի երկու հավաքածուների լավագույն նմուշները: Մանիշ Արորան Գարուն-Ամառ 2012 Աշուն-Ձմեռ 2012/2013
Cristina Otero: Exclusive intervew for el.am
Cristina Otero: Exclusive intervew for el.am 16-ամյա այս լուսանկարիչը բնակվում է Կադիս նահանգում: Իսպանիայից նա, մեզ և աշխարհի տարբեր ծայրամասերում միլիոնավոր մարդկանց ցնցել է ոչ միայն իր աշխատանքներով , այլ նաև շատ գովեստի խոսքեր է ստանում քննադատներից: Հատուկ el.am կայքի համար կներկայացնենք տաղանդաշատ Քրիստինայի հետ հարցազրույցը և նրա յուրահատուկ աշխատանքները, որոնք անկասկած իրենց դրական տպավորությունը կթողնեն ձեզ վրա: -Քրիստինա, հաճախ ես միջավայրում հանրության ուշադրության կենտրոնում լինում : - Ես արվեստագետ եմ, ոչ թե celebrity, և ամեն անգամ, երբ ինձնից հարցազրույց են վերցնում, կամ թեկուզ հետաքրքրվում են աշխատանքներովս, կամ գովեստի խոսքեր ասում ես շատ եմ հուզվում և խառնվում իրար: -Շատ հետաքրքիր են լուսանկարներդ, փոփ արտի մեջ կարծես գտել ես քո ոճը: - Չեմ կարող ասել, որ ինձ ամբողջությամբ տեսնում եմ փոփ արտի մեջ, սակայն պոզիտիվն ու ուրախությունը, ռոմանտիկան և մելանխոլիան, ավելի հարազատ է ինձ արտահայտել հենց այս ոճում: - Ինչ ես տեսնում ու պատկերում լուսանկարներում: - Փորձում եմ տեսնել ու լուսանկարների մեջ արտացոլել սիմվոլներ, որոնք իրականում գոյություն չունեն, փորձում եմ ներկայացնել հույզեր, իրավիճակներ և մտածելակերպ: -Ինչու են լուսանկարներիդ մեծ մասը դիմանկարներ: - Որովհետև մարդու իրական պատկերը, հոգեվիճակը, զգացողությունները կարելի է հասկանալ հենց դեմքից: Հարցազրույցը` Մանուկ Ալեքսանյանի
Liliy Cole for Body Shop: Beauty with Heart
Liliy Cole for Body Shop: Beauty with Heart Այս բրիտանուհին շատ տաղանդավոր դերասանուհի, մոդել և սկսնակ դիզայներ է: Նա հասցրել է հանդիսանալ Moschino-ի օծանելիքներից մեկի դեմք, իսկ հիմա ներկայացնում է էկոլոգիապես մաքուր, առանց քիմիկատների body shop խնամքի միջոցները:
Anna Dello Russo for H&M
Anna Dello Russo for H&M Ճապոնական Vogue-ի նորաձևություն բաժնի գլխավոր խորհրդատուն` Աննան, համագործակցելու է H&M ապրանքանիշի հետ, ներկայացնելով աքսեսուարների հավաքածուները սույն թվականի հոկտեմբերի 4-ից, որտեղ ներկայացված է լինելու Alexander Wang-ի ոճով արևային ակնոցներ, ոսկեգույն կոշիկներ և թևնոցներ:
ԹՐԵՆԴ. ԾԱՂԿԱՆԱԽՇ
ԹՐԵՆԴ. ԾԱՂԿԱՆԱԽՇ Այս սեզոն ծաղկային նախշերը ներկայացված են ամենաանհավանական գունային համադրություններով: Ծաղկանախշերի բազմազանությունն ու դրանց գունային խենթ գամմաները կարող են յուրաքանչյուր կնոջ տրամադրությունը բարձրացնել, այնպես որ, ամռանն ընդառաջ, զգեստապահարանում must have կարելի է համարել որևէ գեղեցիկ ՙծաղկեփունջ՚: Որոշ ապրանքանիշեր, օրինակ` Blumarine-ը, ողջ հավաքածուն ստեղծել են հենց ծաղկային մոտիվներով, մինչդեռ այլ դիզայներներ ծաղկային պրինտն օգտագործել են հավաքածուի միայն մի քանի նմուշներում` դրանց գարնանային շունչ հաղորդելու համար: Christopher Kane Marni Christian Dior Moschino Blumarine Anna Aui Jason Wu Oscar de la Renta Matthew Williamson Preen Prada Nina Ricci Rodarte Erdem Sonia Rykiel Valentino Badgley Mischka Normaluisa Naeem Khan Ralph Lauren Louis Vuitton Mary Katrantzou Prabal Gurung Giambattista Valli Roberto Cavalli Vera Wang Altuzarra Iceberg Balmain Diane Von Furstenburg DKNY Peter Som Chloe Alena Akhmadullina Ashish
STREET FASHION: YEREVAN
STREET FASHION: YEREVAN Այսուհետ շաբաթը մի քանի անգամ el.am կայքում կներկայացնենք երևանյան փողոցների ոճ թելադրող մարդկանց, որոնք քիչ թե շատ փորձում են մեր փողոցները դարձնել գեղեցիկ և նորաձևության բեմահարթակ հիշեցնող մի վայր: Ըստ` Մանուկ Ալեքսանյանի, Դիաննա Մարտիրոսյանի և Dave Waldorf-ի Բացի այն, որ կայքում կլուսաբանվեն ոճային անձիք` անկախ սեռից և տարիքից, նաև Ձեզ համար կառանձնացնենք համաշխարհային լավագույն look-երը: ԼՈՆԴՈՆ ՄԻԼԱՆ ՄՈՍԿՎԱ ՆՅՈւ ՅՈՐՔ ՓԱՐԻԶ
ԻՆՉ ՏԵՍՔ ՈւՆԵՆ CELEBRITY-ՆԵՐԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՆԵՐԸ
ԻՆՉ ՏԵՍՔ ՈւՆԵՆ CELEBRITY-ՆԵՐԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՆԵՐԸ Celebrity-ների համար կարևոր դեր է խաղում անթերի արտաքին ունենալը, չէ որ հեշտ չէ միշտ գտնվել ուշադրության ու քննարկումների կենտրոնում: Այդ իսկ պատճառով նրանցից շատերը մեծ տեղ են հատկացնում հագուստին, իսկ հագուստի համար տեղ ընտրելիս չեն սահամանափակում իրենց երևակայությունն ու հատկացվող գումարը: Պահարան, հատուկ սենյակ և նույնիսկ առանձին բնակարան. այսպես են հայտնիներն իրենց հագուստը փորձում տեղավորել, առաջարկում ենք ծանոթանալ որոշ աստղերի զգեստապահարաններին: Քրիստինա Ագիլերա Մրայա Քերի Քլո Քարդաշյան Քիմ Քարդաշյան Ջեսիկա Ալբա Մայլի Սայրուս Օլիվիա Ուայլդ Փերիս Հիլթոն Եվա Լոնգորիա Օփրա Ուինֆրի Էլթոն Ջոն Դորոտի Շումախեր (դիզայներ) Ռեյչել Զո (ոճաբան) Թամարա Մելոն (Jimmy Choo ապրանքանիշի համահիմնադիր)
Diane Pernet's ASVOFF
Diane Pernet's ASVOFF Diane Perenet-ը բավականին մեծ դեր ունի նորաձևության մեջ: ASVOFF-ը նա հիմնադրել է 2008թ-ին և գլխավորում է ողջ Մեծ Բրիտանիայի նորաձևության ասպարեզը: Նրա մտերիմ ընկերուհին է Աննա Վինտուրը, և նորաձևության վերաբերյալ նյութեր է գրում հայտնի ամսագրերում: Նրա տարօրինակ կերպարը ուղակի ցնցում է փողոցի մարդկանց և վախ առաջացնում նրանց մոտ:
ԹՐԵՆԴ. ՋՐԱՀԱՐՍ. ԾՈՎԵՐԻ ԳԵՂԵՑԿՈւՀԻՆ
ՋՐԱՀԱՐՍ. ԾՈՎԵՐԻ ԳԵՂԵՑԿՈւՀԻՆ Ծովային թեմատիկան բավականին ակտուալ է այս ամառ: Մետաղյա փայլ, թեփուկավոր գործվածք, ալիքաձև նախշեր, ծովային երանգներ. այս ամենը կնոջը հնարավորություն է տալիս իրեն զգալու իրական ջրահարս, ում տեսնելով դժվար չէ կռահել, թե որն է նրա տարերքը: Ջրային աստվածուհի, ով կարող է ներկայանալ թե' ալեկոծվող ծովի, թե' հանդարտ գետակի կերպարում: Իրենց հավաքածուներում ջրային թեմատիկան ներկայացրել են Stella McCartney-ն, Chanel-ը, Paco Rabanne-ը, Givenchy-ն և այլ ապրանքանիշեր: Chanel SS 2012 show Versace Peter Pilotto Chanel Christopher Kane Gabriele Colangelo Stella McCartney Theyskens' Theory Paco Rabanne Prabal Gurung Missoni Alexander McQueen Elie Saab Antonio Berardi Salvatore Ferragamo Mary Katrantzou Holly Fulton Emanuel Ungaro Basso & Brooke Issa Giles Marc Jacobs Giorgio Armani Givenchy Chanel Versace Chanel Versace Diane von Furstenberg Jimmy Choo Kenneth Jay Lane Lanvin
Aurelio Costarella
Aurelio Costarella Ավստրալացի այս դիզայները շատ հայտնի և պահանջված էպոտաժային անձնավորություն է: Ավստրալիայի նորաձևության շաբաթում ներկայացրեց իր նոր հավաքածուն` շեշտելով մետաքսի և շղարշի նրբին համադրությունը: Շատ քննադատներ միահամուռ կերպով նշեցին, որ գլխազարդերը բավականին ակտուալ և պահանջված իրեր են:
Թանկարժեք կլատչեր Marchesa-ից: Աշուն-Ձմեռ 2012
Թանկարժեք կլատչեր Marchesa-ից: Աշուն-Ձմեռ 2012 Marchesa ապրանքանիշը չունի ամենօրյա հագուստներ, սակայն թողարկում է իրական արվեստի գլուխգործոցներ, որոնցով դուք հաղթանակած կլինեք ցանկացած երեկույթի ժամանակ: Այս ամենի ապացույցն է ևս մեկ նորաձև և բացառիկ կլատչների հավաքածու` աշուն-ձմեռ 2012/2013: Հավաքածուն բացառիկ է նրանով, որ Marchesa ապրանքանիշի կլատչերը պատրաստված են ամենաիսկական զարդերից և իդեալապես կլրացնեն ցանկացած հանդերձ թե' որպես աքսեսուար, թե' որպես զարդ:
H&M-ը պայքարում է ՁԻԱՀ-ի դեմ
H&M-ը պայքարում է ՁԻԱՀ-ի դեմ Շատ հայտնի նորաձևության տներ միշտ անդրադառնում են ՁԻԱՀ-ի թեմային: Այս անգամ էլ H&M-ն է գովազդային արշավով ներկայացրել իր նոր հավաքածուն: Ընդհանուր գումարը օգտագործվելու է բարեգործական նպատակներով` ընդդեմ ՁԻԱՀ-ի:
The New Versace Home 2012 Collection
The New Versace Home 2012 Collection Donatella Versace-ն Milan-ի դիզայնի շաբաթում ցուցադրել է էքսկլյուզիվ ափսեների և ինտերիերի պարագաների նոր շարքը: Donatella-ն փայլում էր իր գեղեցիկ` S/S 2012-ի զգեստով: Համաշխարհային շուկայում նոր տեսականին կցուցադրվի մայիսի սկզբին:
ԹՐԵՆԴ. ԹՈՓԵՐ
Թոփեր Որքան կարճ, այնքան ավելի նորաձև. թոփերը նորից ներխուժել են նորաձևություն` կանանց ու աղջիկներին հնարավորություն տալով ամռանն ի ցույց դնելու իրենց մարմինը: Բացի այդ` գայթակղիչ թոփերը հարմար են ամառվա տապին կրելու համար` թե' քաղաքային պայմաններում, թե' հանգստի մեկնելիս: Դիզայներներն առաջարկում են դրանք կրել ամենատարբեր երկարության կիսաշրջազգեստների հետ` թափանցիկ սվիտերների, սպորտային բաճկոնի և կոստյումի տակ: Թոփերն այս սեզոն կարող են հիշեցնել նաև կրծկալ, ինչն ավելի համարձակ է դարձնում ընդհանուր կերպարը: Proenza Schouler Dolce & Gabbana N°21 Roland Mouret Prada Versace Viktor&Rolf Nina Ricci Blumarine Donna Karan Emilio Pucci Missoni Topshop Unique Y3 Roberto Cavalli Roccobarocco Altuzarra Helmut Lang Preen Alexander Wang Miu Miu
Պատրիկ Դեմարշելեն ներկայացրեց Dior-ի հագուստները Վերսալում ''Dior Couture'' ալբոմի վրա աշխատելու ընթացքում Պատրիկ Դեմարշելեն այնքան էր նկարահանել հավաքածուի` Dior-ի հագուստները , որ թողարկումից մեկ տարի անց, նա շարունակում է թողարկել: Այս անգամ նա ներկայացնում է պատմական հանդերձները ոչ պակաս պատմական վայրում` Վերսալում: Այս ֆոտոշարքը ևս մեկ անգամ ապացույց է, որ բյուրեղապակյա ջահերի և կաղնու փայտասալիկների ֆոնում հագուստները ձեռք են բերում ավելի շքեղ տեսք:
TREND: PEPLUM
ՓԵՓԼՈւՄ ԿԱՄ “ԲԱՍԿ” Նորաձևություն են վերադարձել երկրորդ կիսաշրջազգեստ հիշեցնող ծավալուն բոլորածալերը գոտկատեղի շրջանում: Քրիստիան Դիորի կողմից ներմուծված ժակետի այս դետալն այժմ դիզայներներն օգտագործում են ամենատարբեր ձևերով` որպես վերնազգեստի, պիջակի, կիսաշրջազգեստի, maxi զգեստի և նույնիսկ տաբատի բաղադրիչ: Քանի որ այս բոլորածալերը ծավալ են հաղորդում ազդրերին, հետևաբար` դրանք խորհուրդ է տրվում կրել ավելի համեստ կառուցվածքի տերկանանց, իսկ կրելիս հիշել, որ ընդհանուր ուրվագիծը պետք է լինի ուղիղ, նույնիսկ` նեղ: Փեփլումը կարելի է համարել սեզոնի գլխավոր միտումներից մեկը: Jason Wu Giorgio Armani Alexander McQueen Marc by Marc Jacobs D&G Peter Pilotto Yves Saint Laurent Vera Wang Preen Dries Van Noten Thakoon Givenchy Cushnie et Ochs Giles Nina Ricci Badgley Mischka Christian Dior Rodarte Versace Kate Middleton in L.K Bennett Jennifer Aniston in Tom Ford Scarlett Johansson in Prada Charlize Theron in Stella McCartney
Victoria’s Secret Dream Angels
Victoria’s Secret-ի նոր շարքը` Love is Heavenly և Dream Angels բույրը Victoria’s Secret-ը ներքնազգեստների նոր հավաքածու և բույր է առաջարկում Love is Heavenly և Dream Angels: Հավաքածուի ներկայացմանը մասնակցել են հենց Victoria’s Secret-ի հրեշտակներից երեքը` Թոնի Գարնը, Էրին Հիզերթոնը և Լինդսեյ Էլինգսոնը:
Alexis Bittar: Թանկարժեք սկանդալ
Alexis Bittar: Թանկարժեք սկանդալ Alexis Bittar շատ տաղանդավոր ոսկերչագործ է: Բացի այն, որ նա թանկարժեք և բացառիկ զարդերի հեղինակ է, նրա promo լուսանկարները տարօրինակ և սկանդալային են: Alexis Bittar նախընտրում են ինչպես անվանի ամսագրերի գլխավոր ոճաբաններ, այնպես էլ Միշել Օբաման, որը շատ հարցազրույցներում երևում է հենց այս ապրանքանիշի աքսեսուարներով:
OSCAR DE LA RENTA: SPRING 2013
OSCAR DE LA RENTA: SPRING 2013 Գարունն ասոցացվում է ծաղիկների, սիրո և հարսանեկան զգեստի հետ: Հիասքանչ մի հավաքածու է ներկայացրել Oscar de la Renta-ն գարուն 2013-ում: Հարսանեկան զգեստների հավաքածուն իդեալական ձևվածք է նուրբ շղարշի, մետաքսի ու նրբերանգ գույների:
Երանգների համընկնում
Երանգների համընկնում Եթե աքսեսուարների որոշ երանգ պետք է համընկներ զգեստի հետ, ապա այս սեզոն միանշանակ պետք է պայուսակը կամ կլատչը լինի զգեստի նույն պրինտով կամ գունային գամմայով: Շատ նորաձևության տներ արդեն ցուցադրել են այդ թրենդը իրենց հավաքածուներում:
Alexander McQueen-ը թողարկելու է նոր պայուսակների հավաքածու
Alexander McQueen-ը թողարկելու է նոր պայուսակների հավաքածու Alexander McQueen ապրանքանիշը հայտարարել է գարնանային նոր հավաքածուի` Heroine Handbag շարքի թողարկման մասին: Ոչ շատ մեծ,էլեգանտ մոդելը շատ շուտով կհայտնվի McQueen-ի խանութ-սրահներում, իսկ մինչ այդ պայուսակները կարող եք լուսանկարներում տեսնել:
ԱՄԱՌՎԱ ԹՐԵՆԴԵՐԸ
ԱՄԱՌՎԱ ԹՐԵՆԴԵՐԸ Ամառը շատ մոտ է: Իսկ ինչպես դիմավորել ամառը, ինչ դիմահարդարմամբ, զգեստներով և իհարկե աքսեսուարներով: Ամառային դիմահարդարումն հիմնված է հոնքերի վրա, որոնք պետք է լինեն կամ գունաթափված, կամ արտահայտիչ: Կա նաև պասիվ դիմահարդարում, որտեղ ընդգծվում են այտոսկրերն ու թարթիչները: Կարելի է նաև անցում կատարել ուրախ գունային գամմաների: Մի քանի պարագաներ, որոնք շատ կարևոր է ունենալ այս ամառ: Թաց մազերը ամենաակտուալ վարսերն են այս և եկող սեզոն: Ընդամենը գելով ետ սանրեք ձեր վարսերը:
VICTORIA'S SECRET-Ի ՆՈՐ ՀՐԵՇՏԱԿԸ` TONI GARRN
VICTORIA'S SECRET-Ի ՆՈՐ ՀՐԵՇՏԱԿԸ` TONI GARRN Միլիոնավոր գեղեցիկ աղջիկներ են պայքարում Victoria's Secret-ի անդամ դառնալու համար, բայց նրանցից շատ քչերին է հաջողվում համալրել հրեշտակների շարքերը: Մրցույթներից մեկի ժամանակ հրեշտակների շարքում հայտնվեց 19-ամյա գերմանուհի գեղեցկուհին` Թոնի Գառն-ը:
Ազգային երաժշտական մրցանակաբաշխության dress code
Ազգային երաժշտական մրցանակաբաշխության dress code Ինչպես բոլոր կարմիր գորգերին, այդպես էլ երեկվա երեկոյին բոլորին հետաքրքրում էր ոչ միայն ով ինչ մրցանակ կստանա, այլ նաև ով ինչ է հագել: Հետևելով հյուրերի անցուդարձին` ձեզ նաև ներկայացնում ենք հայկական շոու բիզնեսի հագուստներն ու աքսեսուարների review-ն: Լիլիթ Հովհաննիսյան Զգեստը ` In Love Կլատչը` Prada Վզնոցը` Escada Ժամացույցը` Rolex Սիրուշո Զգեստը ` Alexander Mcqueen Կլատչը` Givenchy Կոշիկները` Paciotti Զարդերը` Oscar de la renta Իվետա Մուկուչյան Զգեստը ` Osanna Nazaryan Կլատչը` River Island Կոշիկները` Buffalo Զարդերը` Tateosian Էմմի Զգեստը` Kivera Naynomis Կոշիկները` Christian Louboutin Ժոռ Տաբատը` Brioni Կոշիկները` Brioni Ակնոցները` Dolce & Gabanna Ավետ Բարսեղյան Պիջակը` Tom Ford Շապիկը` Kivera Naynomis Տաբատը` D&G Կոշիկները` Gucci Սոնա Շահգելդյան Զգեստը` Maria Grazia Կոշիկները` Chanel Կլատչը` Chanel Զարդերը` Rebecca jewelry Սյուզի Մելիքյան Զգեստը` Roberto Cavalli Կոշիկները` Steve Madden Պայուսակը` Hermes Գոհար Գասպարյան Զգեստը` Faina Համո Բաճկոնը` Ed Hardy Շապիկը` River Island Տաբատը` Benetton Կոշիկները` Guess Անի Երանյան Զգեստը` In Love Լուիզա Ներսիսյան Զգեստը` LC Կարինա Դանիելյան Զգեստը` In Love Սերգեյ Սմբատյան Պիջակը` Etro Վերնաշապիկը` Etro Տաբատը` Gucci Գոտին` Hermes
Linda Evangelista for Chanel
Linda Evangelista for Chanel Կարլ Լագերֆելդը ներկայացրել է Chanel-ի գարուն-ամառ 2012 ակնոցների Look Book-ը, որում հանդես է գալիս համաշխարհային սուպեր մոդել Լինդա Էվանգելիստան: Կարլի գլխավորությամբ 30 անձից բաղկացած աշխատակազմը նկարահանումների համար աշխատել են մեկ օր:
Գարունը Diesel-ի կրեատիվ գովազդային արշավում
Գարունը Diesel-ի կրեատիվ գովազդային արշավում Ջինսե հագուստի հայտնի ապրանքանիշը ներկայացրել է իր գարնանային կրեատիվ ֆոտոշարքն ու գովազդային արշավը: Շարքի վրա աշխատել է Mert&Marcus լեգենդար ֆոտոդուետը: Նկարահանումներին մասնակցել են այնպիսի մոդելներ, ինչպիսիք են` Լյու վենը, Քեթրին Մաքնիլը, Պատրիկ Կաֆկան և այլոք…Կրեատիվ ֆոտոշարքի միտքը պատկանում էր ապրանքանիշի ոճաբան Լյուդվին Փիոբլանին:
Ricky Martin and Nicki Minaj for M·A·C
Ricky Martin and Nicki Minaj for M·A·C Viva Glam-ը հատուկ շրթներկ է, որը բացի գեղեցկացնելուց կնոջ շուրթերը նաև մեծ բարեգործական ֆոնդ է M·A·C-ից, որի առաջին դեմքը եղել է Lady Gaga-ն, այս հիասքանչ պրոեկտը այս անգամ ներկայացնում են Ricky Martin-ն ու Nicki Minaj-ը:
Varsa For David Galstyan
Varsa For David Galstyan Այս ֆոտոշարքը իր գեղեցկությամբ ցնցել է բոլոր սոցիալական կայքերն ու բլոգերը: Վարսան ամենաքննարկվող երգչուհիներից է և վստահորեն բոլորին հայտնում է իր հզոր վոկալի մասին: Նա հանդիսացավ Դավիդ Գալստյանի ներշնչանքի աղբյուրը, որի արդյունքում ստեղծվեց այս հիասքանչ, ոչ հայկական ֆոտոշարքը:
Tom Ford: Look Book S/S 2012
Tom Ford: Look Book S/S 2012 Թոմ Ֆորդը այն հազվադեպ դիզայներներից է, ում ներշնչանքները անսահման է: Նա ստեղծում և ստեղծում է առանց զլանալու: GQ ամսագիրը նրան տարվա մարդ է հայտարարելև նշել, որ ամենից ազդեցիկ մարդկանց հնգյակում է: Նրա նոր հավաքածուն գլամուրի նոր տարբերակ է` 20-ականների շնչով:
Աշխարհահռչակ մոդելներն առանց ֆոտոշոփի
Աշխարհահռչակ մոդելներն առանց ֆոտոշոփի Քասթինգ-ղեկավար Դուգլաս Պերրեթթը հրատարակել է "Wild Things" վերնագրով սկանդալային գիրքը, որում տեղ են գտել աշխարհահռչակ մոդելների քասթինգային ունիկալ լուսանկարներ` բացարձակապես առանց գրիմի և ֆոտոշոփի: Լուսանկարներն արվաել են դեռևս նրանց մոդելային գործունեության սկզբում: Շարքն ընդգրկում է այնպիսի ճանաչված մոդելների լուսանկարներ, ինչպիսիք են` Miranda Kerr-ը,Chanel Iman-ը, Abbey Lee Kershaw–ն,Rosie Huntington-Whiteley–ն և այլոք… Գիրքը թողարկվել է սահմանափակ քանակությամբ` ընդամենը 250 օրինակով:
ԻՆՏԵԼԵԿՏՈւԱԼ ՊԱՅՈւՍԱԿՆԵՐ` OLYMPIA LE TAN-ԻՑ
ԻՆՏԵԼԵԿՏՈւԱԼ ՊԱՅՈւՍԱԿՆԵՐ` OLYMPIA LE TAN-ԻՑ Այս հետաքրքիր գիրք-պայուսակների հեղինակը ֆրանսուհի դիզայներ Օլիմպիա լը Տանն է, ով գրականության և նորաձևության հանդեպ ունեցած իր սերը միավորելու յուրօրինակ տարբերակ է գտել: Նա ներկայացնում է hand-made պայուսակներ, որոնք արտաքինից, որևէ հանրահայտ գրքի կազմ են հիշեցնում: Սահմանափակ քանակություն ունեցող այս պայուսակներն արդեն սիրվել են fashionista-ների կողմից, նրանցից ոմանք նույնիսկ իրենց հագուստն են նմանեցրել տվյալ գրքի հերոսուհուն: Դիզայների կարծիքով, նա շատ մոռացված գրքերի երկրորդ շունչ է տվել և հնարավորություն` դրանք ամեն տեղ մեզ հետ վերցնելու: Իսկ եթե դուք նույնպես ցանկություն ունեք ձեր սիրած հեղինակի գիրքը կրել որպես պայուսակ, ապա պատրաստ եղեք վճարել 1000-1500 դոլար: '
Louis Vuitton S/S 2012: Kim Jones' Africa
Louis Vuitton S/S 2012: Kim Jones' Africa Ճանապարհորդություն, հարմարավետություն, ինքնավստահություն... Սա է LV-ի քաղաքականությունը իր ինդուստրիայի մեջ: Քիմ Ջոնսը ասում է, որ LV հենց սկզբից էլ ստեղծվել է ճանապարհորդության միտումներով և այդ շունչը դեռևս փոփոխության չի ենթարկվել: Նոր ֆոտոշարքի իրադարձությունները տեղի են ունենում Աֆրիկայում: Այս սեզոն ապրանքանիշը ներկայացնում է Werner Schreyer-ը, իսկ այս գեղեցիկ և անչափ իրական ֆոտոները Alasdair McMellan-ի կողմից են արվել: նյութը` Մանուկ Ալեքսանյանի
Այս սոզոնի Top 10 ամենամոդայիկ պայուսակները
Այս սոզոնի Top 10 ամենամոդայիկ պայուսակները Նորաձևության տները ամեն ինչ կիրառում են, որպեսզի հիացնեն գնորդներին ոչ միայն գեղեցիկ կտորներով, այլև հազվադեպ հանդիպող կենդանիների կաշվից կարված սահմանափակ քանակությամբ պայուսակներով: Ուսումնասիրելով գրեթե բոլոր ապրանքատեսակները կազմել եմ Top 10 պայուսակների շարք: Զարմանալի է, բայց Hermès - ը այս անգամ առանձնապես աչքի չի ընկնում իր նորամուծությամբ: 1-ին հորիզոնականում Sergio Bustamante-ն է 2-րդ տեղում է Etro-ն` մանրազարդ կաշվե դետալներով 3-րդ տեղում Gucci-ն է` ռետրո ջազային ոճում 4-րդ տեղում է VERSACE-ն` էկզոտիկ տարրերով 5. Խստապահանջ Givenchy 6-րդում Chanel-ն է ռուսական թեմատիկայով 7-րդում Louis Vuitton-ն է` Bali-ի ներշնչանքով 8-րդ տեղում է Lancel-ի արիստոկրատ և տարօրինակ պատկերներով պայուսակը 9-րդ տեղում է Dior-ը` առաջատար տիկինների համար Եվ վերջում` անսահման ներշնչանքի աղբյուրով Vivienne Westwood-ը Ըստ Մանուկ Ալեքսանյանի
Համարձակ և վայրի: Ամբեր Լորա Հերդ
Համարձակ և վայրի: Ամբեր Լորա Հերդ Ամբեր Լորա Հերդը Հոլիվուդի ամենասեքսուալ նորահայտ աստղերից մեկն է` անհասանելի միլլիոնավոր տղամարդկանց համար և օրինակ երիտասարդ կականց համար: Չնայած նրան, որ համարձակ և վայրի 25-ամյա աստղը բացեիբաց ասում է իր ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին, այդուհանդերձ չի դադարում կոտրել տղամարդկանց սրտեր: Դերասանուհուն կարելի է տսնել ինչպես իր հագնվելու զուսպ ոճով, այնպես էլ շատ հաճախ ընտրում է մոնոխրոմ կոմպլեկտներ, նույնիսկ երեկոյան դրես-կոդով պաշտոնական արարողությունների համար` ավելացնելով առօրյա կյանքի բեժն ու դենիմը:
Կարմիրի գայթակղությունը
Կարմիրի գայթակղությունը Առաջատար ոճաբանները կարծում են, որ կարմիր շրթներկը Ձեր պայուսակում գրեթե նույնն է, ինչ փոքրիկ սև զգեստը Ձեր զգեստապահարանում: Չնայած նրան, որ ոչ բոլոր կանայք են համարձակվում կրել կարմիր շրթներկ և դրան գերադասում են ավելի նեյտրալ ու հանսգիստ գույներ, կարմիրը բոլոր ժամանակներում համարվում է դասական էլեգանտության ու կանացիության խորհրդանիշ: Տարիների հետ այն չի կորցնում իր ակտուալությունն ու առաջարկում օպտիմալ տարբերակներ` բազմազան երանգավորումներ, կնոջ դեմքին ավելի սազական ու շահեկան տեսք հաղորդելու համար: Կարմիր շրթներկը, ինչպես կարմիր զգեստը ունի ընդամենը մեկ թերություն, ոչ գրագետ ընտրության դեպքում այն Ձեզ կարող է դարձնել ոչ թե էլեգանտ այլ պարզապես վուլգար: Դրանից խուսափելու համար նախ պետք է ընտրությունը կանգնեցնել ոչ էժանագին և Ձեր մաշկի գույնին հարմար կարմիր շրթներկի վրա: Մեղմ վարդագույն երանգով բաց մաշկի տեր կանանց խորհուրդ է տրվում օգտագործել սառը տոնի կարմիրը, կապույտ կամ մանուշակագույն երգավորմամբ: Ավելի դեղնավուն մաշկ ունեցեղներին դիմահարդարներն առաջարկում են տաք երանգների` նարնջագույնի, խիտ վարդագույնի խարնուրդով կարմիրը: Թուխ մաշկ ունեցողները վստահ կարող են ընտրել ամենադասական կարմիրը: Շագանակագույն երանգի կարմիրը սազում է գրեթե բոլորին, սակայն այս դեպքում ևս չենք մոռանում համապատասխանեցնել այն հագուստի, մազի գույնի և ամենակարևորը այն միջավայրի հետ, որտեղ պատրաստվում ենք դրանով ներկայանալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի <<գրագետ>> տարբերակներ, մեր համարձակ celebrity–ների ֆոտոշարքերից:
Rihanna-ի նորաձև զգեստապահարանը
Rihanna-ի նորաձև զգեստապահարանը el.am-ը կատարում է փոքրիկ անրադարձ մեծ աստղի զգեստապահարանին: Արդեն բավականին վաղուց նկատելի է դարձել, որ երգչուհին փոխում է իր ոճն ըստ սանրվածքի և մազի գույնի: Այդ են վկայում նրա զգեստապահարանում կատարվող կտրուկ փոփոխություննրը: Շիկահեր Rihanna–ն իր երբեմնի ռոմանտիկ ոճը փոխարինեց dirty & glamour-ով, սկզբունքայնորեն առաջնորդվելով `<<հարմարավետ և բրենդային>> միտումով: Այժմ նրա սիրելի դիզայներների շարքը համալրում են Stella McCartney-ին, Alexander Wang-ը, Maison Martin Margiela-ըև այլոք…
Marc Jacobs Dot & New parfumes 2012
Marc Jacobs Dot & New parfumes 2012 Marc Jacobs-ը թողարկում է հագուստ, աքսեսուարներ, օծանելիք նախատեսված կանանց համար` շողոքորթելով ամենաքմահաճ կնոջ կամակորությունն: Նա այս ամառ թողարկելու է DOT բույրը: Marc-ը պլանավորում է նաև թողարկել կոսմետիկայի շարք, չգիտենք ինչպիսի հաջողություններ կունենա, բայց սպասենք... Այս ամառ տասից ավելի հայտնի նորաձևության տներ թողարկելու են իրենց նոր բույրերը:
Daphne Guinness: Fashion Icone
Daphne Guinness: Fashion Icone Դաֆնին նորաձևության ինդուստրիայի զոհ է: Նրա բարձրակրունկ կոշիկների բարձրությունը հասնում է 19սմ-ի, կրում է սպիտակ լինզաներ, զգեստների քաշը հասնում է 30կգ-ի: Նա ստեղծում և թելադրում է նորաձևություն: Թողարկել է Daphne հավաքածուն, այնուհետև նաև Commes Des Garcons օծանելիքը, այս ամենի հետ մեկտեղ կազմակերպում է բարեգործական արշավներ և հովանավորում Oscar-ի նոմինացված ֆիլմերը: Այսօր նա հանդիսանում է MAC կոսմետիկ ընկերության դեմքը: Արդեն տպագրել է իր գիրքը: Նրա նոր ֆոտոշարքը Hong Kong Tatler-ի համար, նորաձևության գլուխգործոց է
ԹՐԵՆԴ: ԳԼԽԱՇՈՐԵՐ
ԹՐԵՆԴ: ԳԼԽԱՇՈՐԵՐ Այս ամառ ակտուալ է գլխաշորերը, կապոցները: Շատ դիզայներներ բեմահարթակներում նախապատվությունը տվել են գլխաշորերին` դրանք կապելով ինչպես գլխավերևում, այնպես էլ 50-ականների ոճով` ծնոտի մասում: Այս սեզոն պապարացցիների լուսանկարներում շատ celebrity-ներ նույնպես եղել են գլխաշորերով:
Helena Rubinstein: Emporio Beauty
Helena Rubinstein: Emporio Beauty Նրա դերը խնամքի ասպարեզում շատ մեծ է, քանզի 1920-ին առաջին անգամ հենց Հելենա Ռուբինշտեյնն է բացել գեղեցկության սրահ: Նա է առաջին անգամ ներկայացրել ջրադիմացկուն թարթիչաներկ և դեմքի խնամքի պարագաներ: Հելենայի շնորհիվ կանայք բացահայտեցին դեմքի մերսումների և ներծծվող քսուքների կարևորության մասին: Այսօր Հելենան Loreal ընկերության մի մասնիկն է: Demi Moore-ը առաջին անգամ համագործակցեց նրա հետ 2010-ից, այդ ընթացքում ներկայացնելով օծանելիք և մի շարք կոսմետիկ միջոցներ: Այս անգամ նա ներկայացնում է դասական կերպարում:
Celebrity-ների ոճը ուղևորության ժամանակ
Celebrity-ների ոճը ուղևորության ժամանակ Օդանավակայանը պապարացցիների ամենասիրված վայրն է, որտեղ նրանք կարողանում են աստղերին լուսանկարել իրենց ամենասիրելի ու հարմարավետ հագուստով: Celebrity-ներին այստեղ լուսանկարել են մինչև թռիչքը կամ հետո: Շարլիզ Թերոն և Ռունի Մարա Էլիզաբեթ Օլսեն և Քլոյա Մորեց Միրանդա Քերր և Էմմի Րոսսում Նիքոլ Ռիչչի և Րիհաննա Ամանդա Սայֆրիդ և Լիլի Քոլինզ Միշել Ուիլյամս և Ջեսիկա Ալբա Նիքոլ Քիդման, Վիկտորիա Բեքհեմ և Նաոմի Ուոթս Միրանդա Քերր և Հանթինգտոն-Ուայթլի Ֆերգի և Լիանն Ռայմզ Էնն Հեթեուեյն և Էմմա Սթոուն
5 Ամենաոճային դիվաների զգեստապահարանները
5 Ամենաոճային դիվաների զգեստապահարանները Գլխավոր խմբագիրը սխալվելու իրավունք չունի, նրա նույնիսկ ամենաչնչին բացթողումը քննադատվում է ո'չ միայն տվյալ ամսագրի տնօրինության, այլև ամենախիստ քննադատի` ընթերցողի կողմից: Գլյանցային ամսագրի խմբագիրը հատկապես մեծ ուշադրություն է գրավում իր կեցվածքի, սեփական անձի և իր աշխատանքի մատուցման առումով: El.am-ը պատրաստել է փոքրիկ անդրադարձ մեծ ճաշակի տեր 5 խիստ տարբեր դիվաների մասին, ովքեր, գլխավոր խմբագրի իրենց աշխատանքը լավագույնս կատարելուց բացի, հասցնում են նաև հանրությանը զարմացնել ոճային, գրագետ և նորաձևության վերջին միտումներին համապատասխան զգեստապահարանով: Աննա Դելո Ռուսո Sometimes women say to me: ‘‘I’m tired, I don’t want to go out. It’s too much effort.’’ And I say to them: ‘‘You need to take a fashion shower and then you’ll wake up.’’ Այս ֆանտաստիկ կինն իր աշխատանքը սկսել է իտալական Donna ամսագրում, այնուհետև աշխատանքի առաջարկ է ստացել իտալական Vogue-ից: Այժմ Աննան զբաղեցնում է ճապոնական Vogue-ի խմբագրի և կրեատիվ ղեկավարի պաշտոնը: Հենց այստեղ` ծագող արևի երկրում էլ վերջապես ծագեց Աննա Դելո Ռուսոյի արևը… Լրագրողները, բլոգերներն ու նորաձևությունից պարզապես ետ չմնացող երիտասարդները Աննային բարձրացրին մինչև fashion աշխարհի Օլիմպոս: Իհարկե, նման բարձունքի հասնելը հեշտ չէ, իսկ այդ բարձունքում կանգուն մնալը ավելի դժվար է, սակայն Աննան, իր անգերազանցելի աշխատանքի, ուրույն ու անկրկնելի ոճի շնորհիվ, շարունակում է մնալ մեր օրերի style icon-ներից մեկը: Էվելինա Խրոմչենկո ՙУхоженная женщина всегда добивается того, чего не может добиться женщина в халате՚. Նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը` fashion-ի գիտակ Էվելինա Խրոմչենկոն ապացուցեց, որ ինքն իրեն կատարելագործող կինը կարող է լինել լավագույնը միանգամից մի քանի ասպարեզներում: Այդ մասին են վկայում Էվելինայի` որպես հեռուստահաղորդավարուհու, գրողի, միջազգային խմբագրային տնօրենի և գլխավոր խմբագրի անգերազանցելի հաջողությունները: Վերջին 13 տարիների ընթացքում նա հանդիսանում է L’Officiel Russia-ի գլխավոր խմբագիրը, նրան է վստահված նաև Les Editions Jalou Paris-ի PR բաժնի և L’Officiel ամսագրի բովանդակության պատասխանատվությունը աշխարհի ավելի քան 20 երկրներում: Ամեն առավոտ, <<Модный приговор>> հաղորդաշարի շրջանակներում, Խրոմչենկոն եթերից ճաշակ է թելադրում միլիոնավոր կանանց և աղջիկների: Աննա Վինտուր ‘‘I think style should always be an expression of an individual’s personality and tastes’’. Նորաձևության աշխարհում այս կինն անսահման փառք ու ճանաչում է վայելում: Նա միշտ տարբերվում է իր խիստ ու անփոփոխ սանրվածքով, սև ակնոցով ու դասական look-ով: Բացի այն յուրահատուկ ՙհոտառությունից՚, որ Վինտուրը ցուցաբերում է երիտասարդ ու տաղանդավոր դիզայներներ բացահայտելու գործում` նա նաև հիանալի խորհրդատու է և բացառիկ ճաշակի տեր անձնավորություն: Վինտուրի խոսքը բոլորի համար օրենք է: Նրա կարևորագույն հատկանիշը պերֆեկցիոնիզմն է, որն արտահայտվում է թե' աշխատանքում, թե' սեփական անձի գրագետ մատուցման գործում: Նա ավելի քան 24 տարի է, ինչ հանդիսանում է ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը: Վստահ կարելի է ասել, որ սա ռեկորդային ցուցանիշ է: Էմանուել Ալթ ‘‘Even if I love to dream, I want the magazine to feature a girl who looks like she belongs in real life.’’ Ֆրանսիական Vogue-ի նոր գլխավոր խմբագիր Էմանուել Ալթը արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հայտնվել է լրագրողների և պապարացիների ուշադրության կենտրոնում: Street style լուսանկարիչները միշտ անհամբերությամբ են սպասում այս ոճային դիվայի` ամենատարբեր հավաքույթներում, նորաձևության շաբաթներում և կորպորատիվ միջոցառումներում հայտնվելուն: Նրա ոճը բավականաչափ ճանաչելի է, չափազանց պրակտիկ ու նորաձև: Էմանուելը նախընտրում է սև բարձրակրունկ կոշիկները, տաբատներն ու խիստ ձևվածքի բաճկոնները: Նա միշտ ընտրում է իր look-ին համապատասխան, լրացնող աքսեսուարներ, ներկայանում է ճիշտ ու գրագետ make-up-ով: Կարին Ռոյթֆելդ ‘‘High heels give you power. You move differently, sit differently and even speak differently, and If you don't want to make any mistakes, buy black clothes. That's always good.’’ Մեր ժամանակների ամենաազդեցիկ կանանցից մեկը` Կարին Ռոյթֆելդը հանրաճանաչությամբ գրեթե չի զիջում Աննա Դելո Ռուսոյին: Լինելով ոչ պակաս էպատաժային ու գլամուրային կերպար` նա փորձում է պահպանել երբեմնի բարձր դիրքը, թեպետ ֆրանսիական Vogue-ում 10 տարի գլխավոր խմբագրի պաշտոնը կատարելուց հետո այդ պատվավոր տեղը զիջել է ոչ պակաս հայտնի Էմանուել Ալթին: Իր մեծ հաջողությունների համար Կարին Ռոյթֆելդը պարտական է ոչ միայն սեփական ինքնավստահությանը, այլև իր ուրույն ոճին և հանրությանը ճիշտ ներկայանալու կարողությանը:
Claudia Schiffer for Guess: 30 Sexy Years
Claudia Schiffer for Guess: 30 Sexy Years Կլաուդիան 1989-ին, երբ նկարկայացրեց Guess ապրանքանիշը, նա չէր կարող մտածել, որ 23 տարի անց ևս կներկայացնի ընկերության սահմանափակ հավաքածուն: Այս տարիների ընթացքում շատ է ձևափոխվել Guess-ի ձեռագիրը, ոճը, դիզայներական լուծումները, բայց Կլաուդիան մնացել է նույն super model-ը` նույն հայացքով, մազերի գույնով և նրբագեղ ճաշակով:
Marion Cotillard: Lady Dior
Marion Cotillard: Lady Dior Արդեն քանի սեզոն է ինչ Մարիոնը ներկայացնում է սահմանափակ և բացառիկ կաշիներով կարված Dior-ի դասական պայուսակների այս հոսքագիծը: Ամեն սեզոն ընտրվում է որևէ մշակույթի տարրեր և օգտագործվում թե' գովազդային արշավներում, թե' հենց պայուսակների դիզայնի մեջ: Այս անգամ օգտագործվել է ոկեգույնը, որը շատ պարզ և միաժամանակ գլամուրային է նայվում: Նշենք, որ պայուսակների գումարը անցնում է 4000 եվրոն:
Carine Roitfeld: Թողարկում է սեփական ամսագիրը
Carine Roitfeld: Թողարկում է սեփական ամսագիրը Երբ նրան հեռացրեցին Vogue ամսագրից, նա աշխատանքի անցավ Chanel-ում, բայց Կարլին այդպես էլ չի կարողանում սիրել և աշխատել, որի արդյունքում էլ դուրս է գալիս աշխատանքից: Այժմ թողարկում է սեփական ամսագիրը, որը լույս է տեսնելու տարին 2 անգամ: Ըստ նրա մեկնաբանության ամսագիրը պետք է լինի նորաձև, բայց միևնույն ժամանակ շատ ազատամիտ:
Beauty trend: Լայն հոնքեր
Beauty trend: Լայն հոնքեր Այս գարուն դիզայներներն ու ոճաբանները խորհուրդ են տալիս օգտագործել մինիմալ կոսմետիկա: Վառ դիմահարդարումն անցայալում է, փոխարենը այս տարի թրենդային են լայն և ընգծված` արտահայտիչ հոնքերը: Եթե դուք բնությունից օժտված չեք խիտ հոնքերով կամ թարթիչներով` հոգ չէ, աշխարհահռչակ կոսմետիկ ընկերություններն առաջարկում են մի շարք օպտիմալ տարբերակներ դրանք ընդգծելու համար: Օրինակ մազերի աճին նպաստող շիճուկ RapidLash-ը կամ Chris Farrell, Speed Brow, Neutral և Benefit քսուկները: Նորաձև այս թրենդին հետեևում են ոչ միայն աշխարհահռչակ աստղերը, այլև մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները:
Թրենդ: Այգեպաններ
Թրենդ: Այգեպաններ Այս ամառԵրևանյան փողոցները լեցուն են լինելու ծաղիկներով, հատապտուղներով և էկզոտիկ տերևներով: Այո', այո' դա հենց այս սեզոնի թրենդն է, քանզի բոլոր հավաքածուներում գերակշռում են այգիների և բուսականության տարրեր: .
Tommy Hilfiger S/S 2012
Tommy Hilfiger S/S 2012 Tommy Hilfiger ապրանքանիշը ներկայացրել է իր նոր տղամարդկանց promo shoot-ը: Շատ հայտնի այս ապրանքանիշը, որ ներկայացված է նաև Հայաստանում, ցնցում է ֆոտոշարքում իր պոզիտիվ և ազատ ոճով:
Աստղերը նախընտրում են Prada
Աստղերը նախընտրում են Prada Prada-ն տարիներ շարունակ չի դադարում լինել աշխարհի միլիոնավոր կանանց և աղջիկների ամենասիրելի բրենդը: Առաջին հերթին այն բոլորիս մոտ ասոցացվում է շքեղ բարձրակրունկ կոշիկների և թանկարժեք պայուսակների հետ: Համարվում է, որ եթե զգեստապահարանումտ ունես գոնե մեկ զույգ Prada կոշիկ, ուրեմն դու վստահ կարող ես քեզ մոդայիկ ու ոճային զգալ: Այս սկզբունքով էլ առաջնորդվում են շատ ու շատ մերօրյա աստղեր: Նրանց զգեստապահարաններում միշտ գերակշռում է սիրելի բրենդը, այդ են վկայում կարմիր գորգի վրա, տեսախցիկների առաջ նրանց փայլող զարդերը, զգեստները, կոշիկներն ու կլատչերը:
The Little Black Jacket by Chanel
The Little Black Jacket by Chanel Դիզայներ-մոդելավորող Կարլ Լագերֆիլդը` Կարին Ռոյթֆելդի հետ համատեղ, պատրաստվում է թողարկել The Little Black Jacket վերնագրով գիրքը: Այն պատմում է Chanel–ի հիթային փոքրիկ ժակետի մասին, որն ունի բավականին հարուստ պատմություն, երբեք մոդայից դուրս չի գալիս, և միշտ ակտուալ է: Տարիների ընթացքում այն հասցրել է դառնալ բրենդի ֆիրմային նշանը: The Little Black Jacket գրքի համար արված ֆոտոշարքերը տեղի են ունեցել միանգամից մի քանի քաղաքներում` Կաննում, Փարիզում, Նյու-Յորքում: Այս մեծ նախագծում իրենց մասնակցությունն են ունեցել ավելի քան 100 աշխարհահռչակ աստղեր, որոնց թվում էին Սառա Ջեսսիկա Փարքերը, Ջորջիյա Մեյ Ջագգերը, Լետիցիա Կաստան, Էլիս Դելլալը և շատ ուրիշներ…նրանցից յուրաքանչյուրը կրում էր փոքրիկ սև ժակետն ըստ սեփական ոճավորման: Chanel–ի ժակետը վաղուց արդեն դարձել է էլեգանտության, կանացիության, նրբաճաշակության ու դասական շքեղության սիմվոլը: Նոր գիրքը գրախանութներում կհայտնվի այս աշնանը, իսկ մարտի 24-ից Տոկիոյում կբացվի ֆոտոցուցահանդես նվիրված գրքի բացառիկ ֆոտոշարքին:
Miss Dior-ը Լիլի Դոնալդսոնից մինչև Նատալի Փորթման
Miss Dior-ը Լիլի Դոնալդսոնից մինչև Նատալի Փորթման Miss Dior լեգենդար բույրն իր պատմությունը սկսեց անցյալ դարի կեսերից, երբ 1947-ին Christian Dior-ը ստեղծեց բրենդի առաջին օծանելիքը: Դիազյները նվիրեց այն իր սիրելի քրոջը` Քեթրինին, ով մարմնավորում էր ամենաիրական Miss Dior-ին: 2005-ին Christian Dior-ի ծննդյան 100 ամյակի առթիվ նորաձևության տունը որոշեց վերադառնալ հին ավանդույթներին և վերարտադրել երբեմնի սիրված ու միլիոնավոր կանանց շրջանում մեծ համաբավ վայելած բույրը: Ժամանակի ամենահայտնի մոդելները երազում էին արժանանալ նոր Miss Dior-ը լինելու պատվին: Մեր օրերի առաջին Miss Dior ճանաչվեց Լիլի Դոնալդսոնը, որը հետագայում այս տեղը զիջեց Էլվիս Փրեսլիի գեղեցկուհի թոռնուհուն` Ռայլի Քեոխին: Miss Dior-ի ավելի թարմ հոլովակներում կարելի էր տեսնել արդեն սուպերմոդել Մարինա Լինչուկին, ով լավագույնս ներկայացրեց ռոմանտիկ ու չարաճճի աղջկա կերպարը, ողողված ծաղիկների, փուչիկների և ժապավենների մեջ: Ի դեպ, հոլովակներ այդ շարքի ռեժիսորի դերում հանդես եկավ Սոֆիյա Կոպպոլան: Եվ վերջապես 2011-12-ի Miss Dior ճանաչվեց անզուգական Նատալի Փորթմանը, ով այս դերը ստանձնեց շնորհիվ Ջոն Գալյանոյի` Dior նորաձևության տան երբեմնի դիզայների: Նատալին այս բույրը բարձրացրեց մեկ այլ աստիճանի, հաղորդելով դրան թարմություն, էլեգանտություն ու անասելի հմայք…
VICTORIA’S SECRET-ի հրեշտակները` սպորտային համազգեստներով Victorias Secret-ի հրեշտակների հերթական ցուցադրությունն արդեն պատրաստ է: Այս անգամ նրանք “VSX Sexy Sport” անունը կրող սպորտային համազգեստների շարքն են ներկայացնում ձեր ուշադրությանը:
Paris Fashion Week Fall-Winter 2012
Paris Fashion Week Fall-Winter 2012 Փարիզում անցկացվող նորափևության շաբաթվա ընթացքում Kenzo-ն ներկայացրել է իր աշուն-ձմեռ հավաքածուն` շեշտադրելով վառ գույներ, աքսեսուարներ: Բեմահարթակին զգացվում էր 80-ականների շունչը:
Fashion Pearls
Fashion Pearls <<Ծովի արցունքներ>> այսպես են կոչում ճապոնացիները մարգարիտներին որոնք, երբեք մոդայից դուրս չեն գալիս, միշտ ակտուալ են և բոլոր ժամանակներում կնոջը հաղորդել են էլեգանտություն ու կանացիություն: Դարեր շարունակ դրանով զարդարում են աշխարհի ամենաշքեղ ու թանկարժեք զարդերը, արքայական թագերն ու զգեստները: Թագուհի Կլեոպատրան մարգարիտը համարում էր հավերժական գեղեցկության և երիտասարդության աղբյուր: Կայսրուհի Եկատիրինան իր բոլոր թանկարժեք զարդերի մեջ նախապատվություն էր տալիս մարգարտե զարդերին: Մարգարեթ Թետչերին հնարավոր չէր նկատել առանց իր սիրելի երկվորյակներին խորհրդանշող մարգարտե վզնոցի: Մեր օրերում այն հստակ կարելի է համարել աստղային թրենդ: Կարմիր գորգի վրա իրենց մարգարտե զարդերը հպարտությամբ ներկայացնում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Անջելինա Ջոլին, Ռոուզ Բիրնը, Վանեսսա Պարադին, արքայադուստր Լետիցիան, Ջեսիկա Չեսթեյնը, Նիքոլ Րիչչին, Նատալյա Վոդյանովան, Օլիվիյա Պոլերմոն, Լեոնա Լյուիսը, և շատ ուրիշները… Lady Gaga Pixie Geldof Angelina Jolie Leighton Meester Vanessa Paradi & Audrey Tautou pricess Letizia & Rose Byrne Uma Thurman & Jessica Chastain Diane Kruger & Michelle Williams Nicole Ricci & Nini
Kate Moss for Dior
Kate Moss for Dior Kate Moss-ը արդեն երկրորդ սեզոնն է, որ ներկայացնում է Dior Cosmetics-ը, որտեղ գովազդում է մինիմալ make-up շեշտելով կա'մ վառ աչքեր, կա'մ շուրթեր: Dior Cosmetics-ը շատ հայտնի է իր բնական և վերականգնող բաղադրանյութերով:
Trend. Cleopatra
Trend. Cleopatra Այս սեզոն ամենամեծ թրենդերից է կինոդիվաներին հիշեցնող ֆոտոշարքեր, print-երով հագուստներ: Ամենահիշվողը դա Կլեոպատրան էր` Էլիզաբեթ Թեյլորի ներկայությամբ, որի լուսանկարով զգեստները հայտնվել են գրեթե բոլոր բեմահարթակներում:
Սուպերմոդլները նոր կարճամետրաժ ֆիլմում
Սուպերմոդլները նոր կարճամետրաժ ֆիլմում Bianca Balti, Liya Kebede, Doutzen Kroes, Coco Rocha, Claudia Schiffer հանդես են գալիս Paul Gore-ի նոր կարճամետրաժ ֆիլմում, որտեղ ամեն մեկը իր հերթին ներկայացնում են L'Oreal ապրանքանիշը:
Խելահեղ գարնան Top 5 գլխապտույտ բույրերը
Խելահեղ գարնան Top 5 գլխապտույտ բույրերը Գարնան բույրը… ինչպիսին է այն. թեթև, ռոմանտիկ, հյութեղ, թարմ, մաքուր…Շատերի մոտ այն ասոցացվում է երիտասարդության հետ. ոգեշնչող է, տրամադրող… այս անգամ որոշեցինք անդրադառնալ 5 արդեն դասական դարձած գարնանային բույրերին, ինչպես նաև 5 նոր բույրերի, որոնք լիովին բնութագրում են 2012-ի գարունը: Nina Ricci-L’Air du Temps Դասականների շարքը բացում է Nina Ricci-ի L’Air du Temps-ը: Հանգիստ, ազատ, նուրբ…այսպես կարելի է բնութագրել այս բույրը կրող կնոջը: 1948-ին Ռոբերտ Րիչչին ստեղծեց լեգենդար այս բույրն, առանց գիտակցելու, որ ստեղծում է մոգական բանաձև, բույր, որ կարտացոլի միլիոնավոր կանանց հոգին, բույր, որի անվանումն արդեն իսկ գլուխգործոց է…անցել են տարիներ, իսկ L’Air du Temps-ը շարունակում է մնալ կանացի, էլեգանտ ու միշտ ակտուալ: Վերին նորաները` սանդալ, մուսկուս, բերգամոտ, իրիս Բազային նոտաները` մեխակ, վարդ, մանուշակ, հասմիկ, գարդենիա Givenchy - Ysatis Ցիտրուսային բույրերի սիրահարների համար անգերազանցելի է Ysatis Givenchy-ն: Թողարկվել է 1984-ին պարֆյումեր Դոմինիկ Րոփիոնի կողմից: Ysatis-ը բնութագրում է կրքոտ ու վառ անհատականությանը: Տարիների իր էվոլյուցիայի ընթացքում այս բույրն այդպես էլ չկորցրեց իր երբեմնի որակն ու արժեքը: Վերին նոտաները` նարինջ, կոկոս, ցիտրուսային նոտաներ, մանդարին, բերգամոտ Բազային նոտաները` մեղր, մուսկուս, վանիլ, մեխակ, լավրի տերև Estee Lauder-Alliage Լեգենդի վերադարձը` Alliage-ը Estee Lauder-ի կողմից առաջարկված առաջին սպորտային բույրն է: 1972-ին այս բույրն իսկական իրարանցում ստեղծեց: Անզուսպ. ձգող և անսահման կանացի օծանելիք, որն այն ժամանակ ձգտում էր ունենալ յուրաքանչյուր կին: Այս բույրը կարելի է ասել հեղափոխություն էր այդ շրջանում: Մինչ օրս սյն շարունակում է գլխավորել դասականների շարքը: Վերին նոտաները` թարմ կանաչի նոտաներ, ցիտրուսային սառնություն, վարդի թերթիկներ Բազային նոտաները` կեդր, հասմիկ Yves Saint Laurent - Paris Paris` բույր, որ կանանց գիտակ, մեծագույն դիզայներ Yves Saint Laurent –ը ստեղծեց 1983-ին և նվիրեց այն սիրո ու անսահման ռոմանտիկայի քաղաքին`Փարիզին: Գայթակղիչ բույր, որ ստեղծված է էլեգանտ, շքեղ, ազդեցիկ կնոջ համար: Այս բույրը նման է ռոմանտիկ սիմֆոնիայի, գերազանց ընտրված 232 նոտաները ստեղծում են դյութիչ, կախարդական բույր: Օծանելիքում միախառնված են միանգամից մի քանի տարբեր տեսակի վարադերի բույրեր, ինչը դրան հաղորդում է անսահման խորություն, տաքություն և ձգողություն: Վերին նոտաները` կեդր, բերգամոտ, վարդ, մանուշակ, իրիս Բազայիննոտաներ` միմոզա, հելիոտրոպ, ալոճենի Guy Laroche - Fidji Ժամանակին Guy Laroche-ն ստեղծեց բույր, որ համապատասխանում էր իրական կնոջ իր իդեալին: Fidji-ն սազական է խորամանկ, արկածասեր, ռոմանտիկ ու կենսուրախ կնոջը: Սա նուրբ ծաղկային բույր է, որ ստացել է իր անվանումը Ֆիջի կղզու պատվին: Դրա վերին նոտաներում արտացոլվում է տրոպիկական մրգերի և բույսերի մեղմ խարնուրդը: Fidji-ն շատ պրակտիկ է, այն տեղին է կրել թե' ցերեկվա ժամերին`գործնական հանդիպմանը, թե' երեկոյան շքեղ ընթրիքին: Վերին նոտաները` սանդալ, մուսկուս, բերգամոտ, վարդ, մանուշակ, հասմիկ Բազայիննոտաներ` լիմոն, մեխակ, իրիս, քաղցրանյութեր Nina Ricci-Nina Fantasy Այժմ փոքրիկ անրադարձ մեր օրերի հիթային բույրերին: 2012-ի գարնան ամենաակտուալ բույրերի շարքը բացում է Nina Ricci-ի Nina Fantasy-ն: Դրա վերին նոտաները համլրում են քաղցր ու թարմ բերգամոտի, մանդարինի և տանձի մեղմ խարնուրդ: Բազային նոտաները հագեցած են վարդի, հասմիկի և բալի ծաղիկների գլխապտույտ բույրերով: Nina Fantasy-ն առանձնահատուկ է նրանով, որ դրա վրա աշխատել են մեր օրերի 2 ամենաանվանի պարֆյումերները: Նրանց հավաստմամաբ այս օծանելիքը տարիքային պարտադրումներ չունի և սազական է թե երիտասրդ աղջկան, թե հասուն կնոջը: Avon - Infinite Moment Avon-ը ձեր դատին է հանձնում իր նոր, հիրավի գարնանային բույրը` Infinite Moment-ը: Սա բավականին հարուստ ծաղկային խարնուրդ է, արևելյան ճոխության փոքր ակնարկով: Օծանելիքի բազային նոտաները կազմում են մանուշակը, հասմիկը, վանիլը, սպիտակ մուսկուսը, ցիտրուսը և մեղմ արտահայտված բուսական երանգները: Օծանելիքըի գովազդային դեմքն է սիրված երգչուհի Վեռա Բրեժնեվան: Guerlain - Aqua Allegoria Lys Soleia Գարնան բույրերի շարքում է նաև Aqua Allegoria Lys Soleia-ն Guerlain-ից: Այն իրենից ներկայացնում է թեթևության և թարմության խարնուրդ: Այս բույրը հիշեցնում է գարնանային այգում կայացած ռոմանտիկ հանդիպման մասին: Այն իր մեջ կրում է երիտասարդության ու մաքրության շունչը: Այն նման է փիրուզագույն ծովերից եկող թեթև ու մեղմ քամու: Բազային նոտաներում կրում է վանիլ, արևային մուսկուս, բերգամոտ, լիմոն, արմավենու թուփ, լիլիա և սպիտակ ծաղիկներ… White Lilac & Rhubarb - Jo Malone White Lilac & Rhubarb նոր գարնանային բույրը` Jo Malone-ը, ստեղծված է հրապուրելու և կախարդելու իր մեծ ծաղկային փնջի ամենատարբեր երանգներով: Դրա վերին նոտաները համլրում են մի քանի տեսակ վեարդերի, լիլիայի, կասաբլանկայի և մեղմ բուսական էլեմենտների խարնուրդ: Francois Demachy - Miss Dior Eau Fraiche Պարֆյումեր Francois Demachy-ն ստեղծեց Miss Dior Eau Fraiche-ը հատուկ Dior-իհամար: Այն կտրուկ տարբերվում է Miss Dior շարքի բոլոր մինչ այս թողարկված բույրերից: Նոր բույրն ավելի կանացի է, ավելի նրբագեղ, ավելի զգայուն: Վերին նոտաները կազմում են ցիտրուսները, հասմիկը, բերգամոտը, գարդենիան...Այս օծանելիքի գովազդային դեմքը շարունակում է մնալ օսկարակիր Նաթալի Փորթմանը:
Նորաձև կոշիկներ Մադոննայից
Նորաձև կոշիկներ Մադոննայից Եթե անցյալ տարի աշնանը հայտնի դարձավ, որ Մադոննան պատրաստվում է թողարկել նոր ապրանքանիշ հատուկ "բարձր" հասարակության համար "Truth or Dare" անվամբ, ապա այս տարի այն այլևս իրականություն է:Մենք ունենք հնարավորություն տեսնել այդ շարքից մի քանի օրինակներ: Կոշիկների մասին կարծիք հայտնելը դեռևս վաղ է, քանի որ այդ ողջ շարքից ներկայացված են միայն առաջին 3 օրինակները: Ճիշտ է, տվյալ օրինակները աչքի չեն ընկնում իրենց շքեղությամբ, բայց մնացյալը դեռ առջևում է: Տվյալ կոշիկների ամեն օրինակից կարտադրվի միայն 60 զույգ: Մադոննայի կողմից առաջարկված կոշիկների արժեքը ամենանվազագույնը կազմում է հարյուր ԱՄՆ դոլլար: Ամենահետաքրքիրը այն փաստն է, որ Մադոննան իր նոր շարքի գնորդներին տեսնում է 27-ից մինչ 50 տարեկան մարդկանց շրջանում: Հենց նրանց համար Մադոննան նախատեսել է ստեղծել հագուստի, ներքնազգեստների և տարբեր աքսեսուրաների հավաքածուներ: Իսկ մինչ այդ տեղի կունենա իր դեբյուտային բույրի պրեմիերան:
Ռիհաննան Armani-ի նոր գովազդային հոլովակում
Ռիհաննան Armani-ի նոր գովազդային հոլովակում Երգչուհին շարունակում է համագործակցությունը ARMANI նորաձևության տան հետ: Օրերս համացանցում հայտնվել է Ռիհաննայի նոր գովազդային հոլովակը “Armani Jeans” բրենդի հետ: Երգչուհին գովազդային հոլովակում այնքան սեքսուալ տեսք ունի, որ ակամայից ողջ ուշադրությունը սևեռվում է նրա վրա: Տեսահոլովակը նկարահանված է սև-սպիտակ գույներում, որը բնորոշ է ընկերությանը:
Լարա Սթոունը Calvin Klein-ի 2012թ-ի գարնանային հավաքածուի համար
Լարա Սթոունը Calvin Klein-ի 2012թ-ի գարնանային հավաքածուի համար Լարա Սթոունը (Lara Stone) կրկին դարձավ Calvin Klein ընկերության 2012թ-ի գարնանային հավաքածուի դեմքը: Ներքնազգեստների նոր հավաքածուի fashion դուետը նկարահանվել է Թայսոն Բալլու (Tyson Ballou) -ի հետ:
Paris Fashion Week: Alexander McQueen Autumn/Winter 2012-13
Alexander McQueen READY-TO-WEAR
Vogue ֆեստ 2012
Vogue ֆեստ 2012 Բրիտանական Vogue-ը այս տարի կներկայացնի շատ էքսքլյուզիվ միջոցառում, որը կգրավի նորաձևության ասպարեզում մի շարք ճանացված դեմքերի: Ամսագրի խմբագրությունը Vertu ընկերության հետ համատեղ կկազմակերպի Vogue ֆեստիվալ 2012-ը: 2 օրվա ընթացքում հյուրերին սպասվում են fashion աստղերի ելույթներ, fashion-ի մասին ֆիլմեր, ինչպես նաև կարճ վավերագրական ֆիլմեր հայտնի մոդելավորողների վերջին հավաքածուների ստեղծման պատմությունից: Ֆեստը կանցնի Լոնդոնում, թագավորական աշխարհագրական միության շենքում, ապրիլի 20-ին և 21-ին: Հյուրերի շարքը կհամլրեն Թոմ Ֆորդը, Դիանա Ֆոն Ֆյուսթենբերգը, Սթելլա ՄաքՔարթնին, Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան: Դիտենք բրիտանական Vogue-ի 2011թ-ի շապիկներից մի քանիսը:
Ամենագայթակղիչ բրենդային եռյակ
Ամենագայթակղիչ բրենդային եռյակ Բրենդը ճիշտ գովազդելու և հանրությանը ճիշտ մատուցելու համար առաջնային նախապայման է ընտրել դիպուկ, հիշվող, ազդեցիկ ու հետաքրքիր դեմք, որը հնարավորինս տեղին և սազական կներկայացնի տվյալ ապրանքանիշի հավաքածուն` դրա կողմից առաջարկվող որևիցէ կոնկրետ առարկան կամ առհասարակ այն ամենը ինչ կապված է բրենդի հետ: Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի աշխարհահռչակ բրենդերի նոր դեմքերին: Այսուհետ Gucci նորաձևության տան նոր դեմքն է Շարլոտտա Կազիրագին, հենց ինքը` Մոնակոյի արքայադուստրը: Շարլոտտան արդեն մոտ 2 տարի է համագործակցում է նորաձևության տան հետ: 2010-ի մայիսին նա պաշտոնապես դարձավ Gucci-ի դեսպանը: Ձիասպորտի չեմպիոնատներին Շարլոտտան հայտնվում էր բրենդի կրեատիվ դիզայներ Ֆրիդա Ջաննիի կողմից հատուկ իր համար կարված զգեստներով: Մասսայական ցերեկույթներին ներկայանալիս արքայադուստրը կրում էր միայն Gucci: Dolce&Gabbana-ն ներկայանում է շքեղ գեղեցկուհի և սիրված դերասանուհի Մոնիկա Բելուչչիի դեմքով, որն արդեն ավելի քան 20 տարի է սերտ համագործակցության մեջ է բրենդի հետ: Մոնիկան նաև հանդիսանում է բրենդի կոսմետիկ շարքի` Dolce&Gabbana շրթներկերի գովազդային դեմքը: Դերասանուհու մասնակցությամբ վերջին գովազդային ֆոտոշարքը կարելի է ասել նոր բարձունքի հասցրեց թե' բրենդը, թե' դերասանուհու բնատուր տիպիկ իտալական գեղեցկությունը: Christian Dior նորաձևության տան նոր դեմքն է դերասանուհի Միլա Քունիսը: Այս մասին վերջերս հայտարարեց ֆրանսիական ապրանքանիշի օֆիցիալ ներկայացուցիչը: Ինքը` Միլան շատ ուրախ է ընձեռնված հնարավորությունից, և բավականին լուրջ է մոտենում աշխատանքային պրոցեսին: Մինչ այս, Dior-ի հետ համագործակցել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Նաթալի Փորթմանը, Շարլիզ Թերոնը, Մարիոն Քոթիարը…
Paris Fashion Week: John Galliano Autumn Fall Winter 2012
Paris Fashion Week: John Galliano Autumn Fall Winter 2012 John Galliano-ն արդեն չի թողարկում հավաքածուներ John Galliano ապրանքանիշի համար, բայց այն առաջվա պես գործում է: Paris fashion week-ում ներկայացվեց գարնանային հավաքածուն 2012թ-ի:
VICTORIA'S SECRET-Ի ՆՈՐ ՀՐԵՇՏԱԿԸ` էԼ STYLE ԱՄՍԱԳՐՈւՄ
VICTORIA'S SECRET-Ի ՆՈՐ ՀՐԵՇՏԱԿԸ` էԼ STYLE ԱՄՍԱԳՐՈւՄ BARBARA PALVIN Ծննդյան տարեթիվը` 8.10.1993 Ծննդավայրը` Բուդապեշտ, Հունգարիա Մազերի գույնը` բաց շագանակագույն Աչքերի գույնը` կապույտ Չափսերը` 82-58-89 Բարբարա Փալվինը մեր օրերի ամենապահանջված մոդելներից մեկն է: Վերջերս պայմանագիր է կնքել համաշխարհային ճանաչում ունեցող Victoria's Secret բրենդի հետ և արդեն հանդիսանում է բրենդի հայտնի հրեշտակներից մեկը: Մասնագետների կարծիքով` Բարբարան մի քանի տարի հետո կարող է մրցակցել համաշխարհային նորաձևության այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քեյթ Մոսն ու Նատալյա Վոդյանովան: Գեղեցկուհին հասցրել է նկարահանվել Armani Exchange, Calvin Klein, Victoria's Secret, H&M լեյբլների գովազդային արշավներում: 2011թ-ին, ըստ հունգարական Glamour ամսագրի, Բարբարա Փալվինը համարվել է տարվա լավագույն մոդել: Բարբարայի հետ բացառիկ հարցազրույցը կարող եք ընթերցել ԷԼ Style ամսագրոմ, որտեղ նա մեզ պատմում է գայթակղիչ մոդելային բիզնեսի իրական պատկերի, ինտրիգների ու դժվարությունների, իր կարիերայի ընթացքում պատահած զավեշտալի դեպքերի մասին, բացահայտեց իր հաջողության գաղտնիքը: Տիկնիկի արտաքինով Բարբարային մոդելային աշխարհում հաճախ անվանում են 'Վոդյանովայի դուստր': Մոդելը Twitter-ում ունի 9 հզ ընթերցող: Իմ աշխատանքում կարևոր է ինքնավստահությունը, առաջ գնալու և ոչ մի բանի առաջ կանգ չառնելու ցանկությունը, սառը դատելու ունակությունը: Պապարացիներին դրական եմ վերաբերվում. չէ որ նրանք մեզ պետք են հաջողության հասնելու և այդ հաջողությունն ամրապնդելու համար:
Մեծ էկրաններից համաշխարհային պոդիումները
Մեծ էկրաններից համաշխարհային պոդիումները Գաղտնիք չէ, որ կինոաշխարհի շատ կերպարներ հանդիսացել են մի շարք նորաձևության տների բավականին հայտնի հավաքածուների ստեղծման ոգեշնչման առարկան: el.am-ը որոշեց անրադառնալ մի քանի ճանաչված ու շատերի կողմից սիրված ֆիլմերի հիմնման վրա ստեղծված բրենդային հագուստներին: Այսպես օրինակ` անցյալ աշուն կինովարձույթ դուրս եկած Drive ֆիլմի գլխավոր հերոսը կրում էր շատ ոճային վերակու, մեջքին կարիճի պատկերով: Վերարկուի դիզայնը մտածել էր ֆիլմի գլխավոր հերոսը`Ռայան Հասլինգը: Վերարկուն այնքան էր ոգեշնչել Joseph Abboud նորաձևության տան դիզայներ Բերնարդո Ռոջոյին, որ նա ստեղծեց նմանատիպ վերարկուների մի ամբողջ հավաքածու: Eat, pray, love ֆիլմի հերոսուհին`Լիզ Հիլբերթը, որին մարմնավորում էր Ջուլիա Ռոբերթսը, ֆիլմում ճանապարհորդություն է կատարում դեպի Հնդկաստան, Իտալիա և Բալի: Հերոսուհին կրում է դիզնայներ Սու Վոնգի մոդելավորած հագուստները, որոնցում շատ արտահայտիչ է բոլոր 3 վայրերի ազգային ոգին ու ոճավորումը: Սու Վոնգի այս հավաքածուն անցյալ ամառ շատ հիթային էր միացյալ նահանգներում: Twilight ֆիլմը ոգեշնչեց BB Dakota ամերիկյան ապրանքանիշին թողարկել գլխավոր հերոսուհու` Բելլայի ոճի բաճկոններ, ջինսեր ու շապիկներ: Դե իսկ մեծ աղմուկ բարձրացրած Avatar անիմացիոն ֆիլմը, գրավեց մի քանի հայտնի բրենդերի ուշադրությունը: Այսպես Alexander McQueen և Rodarte տները ստեղծեցին թեմատիկ հագուստների հանճարեղ հավաքածուներ: Nike-ը նույնպես թողարկեց թեմատիկ սպորտային կոշիկների մի ամբողջ շարք, հագեցած ֆիլմի հերոսների պատկերներով:
Աշխարհում առաջին fashion ցուցադրությունը Լուվրում
Աշխարհում առաջին fashion ցուցադրությունը Լուվրում Ferragamo աշխարհահռչակ բրենդը ներկայացնում է առաջին նորաձևության ցուցադրությունը Լուվրում: Ցուցադրությունը տեղի կունենա ամռանը: Հունիսի 12-ին Լուվրը իր դռները կբացի Ferragamo նորաձևության տան բոլոր երկրպագուների առջև: Հյուրերը կվայելեն գեղեցիկ ու աննախադեպ fashion շոու, որից անմիջապես հետո կհրավիրվեն հատուկ Vip էքսկուրսի Լուվրում: Երեկոյան նրանց բոլորին կսպասի ներսում կազմակերպված շքեղ հյուրասիրությունը: Ի դեպ, որպես փոխհամագործակցություն, Ferragamo-ն հանդիսանում է Լուվրում կայանալիք ցուցահանդեսներից մեկի էքսքլյուզիվ հովանավորը:
Sales for shopping by Northern Avenue
Sales for shopping by Northern Avenue Weekend-ին լիցքաթափվելու լավագույն միջոցներից մեկը shopping-ն է: Իսկ բուտիկներով շրջելու ամենագրավիչ գործոններից մեկը հենց զեղչերն են: Չկա ավելի երանելի բան, քան սեփական աչքերով տեսնես, թե մի քանի անգամ թանկ հագուստի կամ աքսեսուարի գինը ինչպես է կրկնակի կամ եռակի իջել: Այժմ ձեզ կներկայացնենք Հյուսիսային պողոտայի լավագույն խանութ-սրահների և բուտիկների կողմից առաջարկվող գրավիչ և ճչացող sale-երը: U.S. POLO ASSN. ԺոզեՖ Ֆամմ ecco GEOX ՖԵԼԻՉԻ STEVE MADDEN Clarks CHOCOLATE women'secret ՄԻԼԱՆՈ ՄԵՐԻ ARMOS
Լարա Սթոունը ֆրանսիական Vogue - ի համար
Լարա Սթոունը ֆրանսիական Vogue - ի համար Մինչև լուսանկարներ ներկայացնելը, հիշեցնեմ, որ Լարա Սթոունը 2010թ-ի փետրվար ամսին ըստ models.com կայքի 'Լավագույն 50 մոդելները' մրցույթում գրավել է առաջին տեղը: Միևնույն կայքի '20 ամենասեքսուալ մոդելները' մրցույթում զբաղեցրել է 8-րդ տեղը: Եվ այսպես, անգերազանցելի Լարա Սթոունը ֆրանսիական Vogue-ի մարտյան համարում: Հոլանդացի մոդելին լուսանկարել է Միկայել Յանսսոնը(Mikael Jansson):
Burberry Prorsum autumn - winter 2012 / 13
Burberry Prorsum autumn - winter 2012 / 13 Բոլոր նրանք, ովքեր երեկ չկարողացան մեր կայքում online տարբերակով հետևել Burberry Prosum Shown, ապա այս հղումը ձեզ համար է: Ցուցադրությանը մասնակցում էին նորաձևության, կինոյի և քաղաքական աշխարհի ամենահայտնի կանայք: Մեծ Բրիտանիայի վարչապետի կինը` Samantha Cameron, որի հարեվանությամբ Victoria’s Secret-ի հրեշտակ` Rosie Huntington-Whiteley, երգիչ` Will.i.am-ը, դերասանուհի Kate Bosworth և այլոք:
BURBERRY PRORSUM SHOW ONLINE on el.am at 20:00
BURBERRY PRORSUM SHOW ONLINE on el.am at 20:00 Դիտեք այսօր el.am-ում Burberry Prorsum Fall / Winter 2012 հավաքածուի ցուցադրությունը: <p>Your browser does not support iframes.</p>
Նորաձև հայացք 2012թ-ին
Նորաձև հայացք 2012թ-ին Բոլորիս հայտնի է, որ ակնոց կրում ենք ոչ միայն արևի ճառագայթներից պաշտպանվելու , այլև նորաձև կերպար կերտելու համար: Ակնոցի օգնությամբ կարողանում ենք փոքր-ինչ փոխել մեր դիմագծերը`այն դարձնելով ավելի արտահայտիչ: Այստեղից հետևություն. ճիշտ ընտրություն կատարելը շատ կարևոր է: Առաջարկում եմ ձեզ ծանոթանալ 2012թ-ին համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի կողմից առաջարկվող նորաձև ակնոցների հավաքածուներին: Burberry Gucci Polaroid Ray-Ban Versace
NaraCamicie boutique-ի բացումը
NaraCamicie boutique-ի բացումը Այսօր Հյուսիսային Պողոտայում shopping-ի սիրահարների համար բացվեց հանրահայտ NaraCamicie բրենդի համաշխարհային ցանցի երևանյան սրահը: Բացման արարողությունը կայացավ ընկերական և ջերմ մթնոլորտում: Ներկայայացված հավաքածուն միանգամից գրավեց հյուրերի ուշադրությունը յուրաոճությամբ և նրբաճաշակությամբ: Չնայած ձյունառատ եղանակին միջոցառմանը ներկա հյուրերի պակաս չէր զգացվում: Այսպիսով Հյուսիսային Պողոտան համալրվեց ևս մեկ բրենդային բուտիկով
CHANEL: My New Friend Boy
CHANEL: My New Friend Boy Boy պայուսակների հավաքածուի գովազդը նկարահանված է 20-ականների կինեմատոգրաֆիայի ոգով: Կարճամետրաժ ֆիլմը, որի տևողությունը մեկ րոպեից քիչ ավելի է, նկարահանվել է Կարլ Լանգերֆելդի կողմից և ստացել ''Իմ նոր ընկեր Boy''-ը անվանումը: Գովազդային տեսահոլովակում նկարահանվել է Ալիս Դելլալը(Alice Dellal), որը 2011թ-ի ավարտին ընտրվել էր ապրանքանիշի դեմք:
Հազար ու մեկ գիշեր: D&G S/S 2012
Հազար ու մեկ գիշեր: D&G S/S 2012 Հերթական անգամ Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան զարմացնում են մեզ գունեղ հավաքածուներով և արտասովոր լուծուներով D&G ապրանքանիշի համար: Ֆանտաստիկ գունեղ գարուն-ամառ 2012 հավաքածուն հիացմունքի է հասցնում: Մետաքսե գունեղ կտորները կարծես մտովի մեզ տեղափոխեն իմաստուն Շահիրիզադեի հեքիաթներ:
Michael Kors Գարուն 2012: Ռոմանտիկ սաֆարի
Michael Kors Գարուն 2012: Ռոմանտիկ սաֆարի Ընկերության գովազդային դեմքը Կարմեն Պեդարուն է: Մի քանի հմայիչ մոդելների հետ նրանց լուսանկարեց հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն մայրամուտի ֆոնի ներքո: Վառ գույներն և մոդելների արևայրուք ստացած մարմինները ստեղծում են ռոմատիկ մթնոլորտ: Գարուն ամառ հավաքածուն հագեցած է աֆրիկյան մոտիվներով, մուգ շագանակագույն տոներով և ասոցացնելով Աֆրիկան դետալներում:
Burberry Prorsum S/S 2012: Նոր հավաքածու
Burberry Prorsum: Նոր հավաքածու Եվս մեկ դերասան դարձավ հայտնի ապրանքանիշի դեմք: Burberry-ն ընտրեց Էդդի Ռեդմայնին, որը նկարահանվել է Եվս մի Բոլեյն աղջիկ և Իմ շաբաթը Մերիլինի հետ ֆիլմերում:
Escada Spring-Summer 2012
Escada Spring-Summer 2012 Ուզում եմ ներկայացնել Escada-ի կանացի հագուստի նոր շարքը: Հավաքածուն հիացնում է իր կանացիությամբ, էլեգանտությամբ և նրբաճաշակ համադրութամբ: Այստեղ կարող եք տեսնել թե' գործնական, թե' երեկոյան և թե' հանգստի համար նախատեսված կերպարներ: Տեսնելով հավաքածուն, չես կարողանում մեկ բան ընտրել, ուզում ես ամբողջ հավաքածուն ունենալ քո պահարանում: E legance S tyle C reativity A mbitiousness D esign A ctuality
Առաջատար նորաձևության տների կողմից 2012թ-ին առաջարկվող կոշիկները
Առաջատար նորաձևության տների կողմից 2012թ-ին առաջարկվող կոշիկները Ներկայացնում ենք ձեզ մեզ բոլորիս քաջ հայտնի ապրանքանիշների կոշիկների նոր հավաքածուն 2012թ-ի համար, որոնք բազմազան են և յուրօրինակ իրենց ոճով: Yves Saint Laurent FENDI Guess Christian Dior Prada Burberry John Galliano Gucci
MANCH: DENIM COLLECTION
DENIM Manch-ը շուտով պատրաստվում է ներկայացնել իր նոր DENIM հավաքածուն, որն իր մեջ ներառում է կրեատիվ և յուրաոճ T-shirt-ներ, նրբագեղ զգեստներ և աքսեսուարներ : Իսկ ահա նոր հավաքածուի գովազդային արշավն արդեն սկսված է, իսկ հավաքածուի դեմք է դարձել երիտասարդ երգչուհի Մարին: Campagn-ը fun style-ի մեջ է արված, իսկ ոգեշնչման աղբյուր է դարձել Edwyn Collins-ի A Girl Like You երգը: Դե ինչ, DENIM by Manch:
Chanel 2012 for Valentine's Day
Chanel 2012 for Valentine's Day Ոչինչ այնքան լավ չի արտահայտի ձեր սերը վալենտինի օրը, քան Chanel 2012 հավաքածուն: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները անհամբերությամբ սպասում են այս ամենառոմանտիկ տոնին-սբ. Վալենտինի տոնին: Նույնիսկ այն աղջիկները, որոնք անիմաստ օր են անվանում այս տոնը, միևնույնն է հոգու խորքում ակնկալում են սիրո խոստովանություն և ինչու ոչ, նաև նվերներ: Այնպես որ տղաներ, դիմում ենք ձեզ, եթե դեռևս գեղեցիկ փաթեթավորված նվեր չունեք, ապա ուշադիր կարդացեք հետևյալը: Chanel նորաձևության տունը հնարավորություն է ընձեռում ձեր սիրելիների սրտերը գրավել նոր հավաքածուի աքսեսուարներով, որոնք կատարյալ են շոկոլադի և կաթի գունային գամմայում:
Gucci accessories for Valentine's Day
Gucci accessories for Valentine's Day Կան ոչ այնքան շատ ապրանքանիշեր, որոնք սբ. Վալենտինի կապակցությամբ թողարկում են հատուկ հավաքածուներ: Gucci-ն այդ առումով տարբերվում է նախանձելի հաստատակամությամբ: Տարիներ շարունակ նորաձևության տունը թողարկում է հատուկ սահմանափակ քանակությամբ աքսեսուարների հավաքածու: 2012թ-ին Ֆրիդա Ջաննին` ընկերության կրեատիվ բաժնի տնօրենը, մշակել է հավաքածու, որը բաղկացած է դրամապանակից, գոտուց և թևնոցից: Աքսեսուարների դիզայնը արված է կարմիր գույնով, զարդարված լինելով սրտիկներով, համապատասխան լինելով բոլոր սիրահարների տոնին:
Adele - One and Only for Vogue
Adele - One and Only for Vogue Ադելը Գրեմմի 2012-ին ստանալով վեց գրեմմի տարբեր նեմինակարգերում, դառնում է Vogue ամսագրի գլխավոր հերոսուհին: Երգչուհուն նկարահանել են Մերտն ու Մարկուսը:
Ներքնազգեստի նոր հավաքածու Vectoria's Secret-ից նվիրված սբ. Վալենտինի տոնին: Part I
Ներքնազգեստի նոր հավաքածու Victoria's Secret-ից նվիրված սբ. Վալենտինի տոնին Part I Ձմեռային այս ցուրտ օրերին սիրահար զույգերը մեծ ջերմությամբ պատրաստվում են սբ. Վալենինին: Այդ տոնին են պատրաստվում նաև համաշխարհային նորաձևության տները, ինչպես օրինակ Victoria's Secret-ը ներկայացրեց արդեն սիրահարների տոնին նվիրված ներքնազգեստների հավաքածուն, որը կլինի հիանալի նվեր կանանց և աղջինկերի համար: Այն ներկայացրին ամենահմայիչ և ճանաչված մոդելները` Ադրիանա Լիմա, Միրանդա Քեր, Կենդիս Սվեյնպոլ, Լիլի Օլդրիդժ և այլոք: Ընկերության դիզայներները այս հավաքածույում ներքնազգեստների կոմպլեկտների գույները ընտրել են կարմրավարդագույն գունային գամմայում: Հավաքածուն կարելի է բնութագրել ուրախ, նուրբ, փոքր ինչ համարձակ և ռոմանտիկ:
Ներքնազգեստի նոր հավաքածու Vectoria's Secret-ից նվիրված սբ. Վալենտինի տոնին: Part II
Ներքնազգեստի նոր հավաքածու Victoria's Secret-ից նվիրված սբ. Վալենտինի տոնին: Part II Ներկայացնում են սբ. Վալենտինին նվիրված Victoria's Secret-ի տոնական հավաքածուի շարունակությունը: Victoria's Secret-ի հրեշտակները պատրաստվում են սբ. Վալենտինի տոնին:Սեքսուալությունն ու կանացիությունն ընդգծող հավաքածուի ֆոտոշարքը արդեն հասցրել է գրավել շատերի ուշադրությունը: Victoria's Secret նորաձևության տունը այս ֆոտոշարքի backstag-ը նույնպես ներկայացրել է սբ. Վալենտինյան տոնի շնչով, որտեղ անկրկնելի մոդելները պատասխանում են սիրո մասին հարցերին:
Rock Star
Rock Star Ինչ է պետք rock star լինելու համար: Երևի կասեք` կիթառ և համապատասխան հագուստ: Ավելացնենք` ազատություն ու ներքին ռիթմ: Այդ ռիթմն է, որ բաբախում է մեր հերոսների սրտերում. Արմեն և Առլեն Շավերդյանները հայկական ամենախոստումնալից ռոք-խմբի` The Beautified Project-ի երաժիշտներն են: Աննա Իսաբեկյանը, ում արդարացիորեն համարում են երևանյան Քեյթ Մոս, դիզայներ է, այլընտրանքային նորաձևության սիրահար և լուսանկարիչների մուսան: լուսանկարիչ` Արտյոմ Աբովյան դիմահարդարումը` Յանա Բաբաջանյանի, Մարինե Պետրոսյանի վարսահարդարումը` Կատրին Գեոկչյանի մատնահարդարումը` Լուսինե Հարությունյանի (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահի)
ԷԼ Style commercial: Man
ԷԼ Style commercial: Man Այս իմիջային տեսահոլովակը նախատեսված է խիզախ ապրելակերպ,խենթությունների պատրաստ ժամանակակից տղաների համար, ովքեր չեն վախենում drive պարունակող կյանքից և նախընտրում են միշտ ուշադրության կենտրոնում լինել: Ներկայացնում եմ backstage լուսանկարները
ԷԼ Style commercial: Woman
ԷԼ Style Commercial: Woman Այժմ վերհիշենք ԷԼ Style ամսագրի գովազդային տեսահոլովակը, որոնք երկուսն են: Իմիջային տեսահոլովակներում արտացոլվում են ամսագրի կողմից պրոպագանդվող գլամուրային և ոճային ապրելակերպը:
LOST IN FASHION. ԻՆՉՊԵՍ ՉԻՆԱՑԻ ՆԿԱՐԻՉԸ "ԿՈՐՑՐԵՑ" ԳՈԹՅԵԻՆ ԵՎ ԷԼԲԱԶԻՆ
LOST IN FASHION. ԻՆՉՊԵՍ ՉԻՆԱՑԻ ՆԿԱՐԻՉԸ "ԿՈՐՑՐԵՑ" ԳՈԹՅԵԻՆ ԵՎ ԷԼԲԱԶԻՆ Հանրահայտ դիզայներները մասնակցել են չինացի նկարիչ Լյու Բոլինի նոր նախագծին` Harper's Bazaar ամսագրի համար: Լյու Բոլինը հայտնի է "Անտեսանելի մարդ" մականունով, քանզի նա կարողանում է ամենաանհավանական տեղերում ինքն իր վրա նկարելու միջոցով ձուլվել շրջապատին: Այս անգամ չինացին կարողացել է fashion աշխարհի դեմքերին "թաքցնել" իրենց ոճին բնորոշ միջավայրում: Դե ինչ, գտեք նրանց... Ժան Փոլ Գոթյեն (Jean Paul Gaultier) Անժելա Միսոնին (Missoni) Ալբեր Էլբազը (Lanvin) Մարիա Գրացիա Կյուրին և Պիեռպաոլո Պիչոլին (Valentino) Լյու Բոլինի նախկին աշխատանքներից
ՆՈՐ ԿՐԵԱՏԻՎ ՀՈԼՈՎԱԿ` ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԻՑ
ՆՈՐ ԿՐԵԱՏԻՎ ՀՈԼՈՎԱԿ` ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԻՑ Victoria by Victoria Beckham. այսպես է կոչվում Բեքհեմի ներկայացրած` նոր, երիտասարդական հոսքագիծը, որն ավելի մատչելի կլինի և հասանելի երիտասարդների համար: Հավաքածուի կրեատիվ գովազդային հոլովակն արտահայտում է գարնանային, թարմ և մի փոքր էլ կատվային տրամադրություն:
ԻՆՉՊԵՍ ՖՐԱՆՍՈւՀԻ ԿՈւՐՏԻԶԱՆՈւՀՈւՆ ԼՈւՍԱՆԿԱՐԵՑ ԿԱՌԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԸ
ԻՆՉՊԵՍ ՖՐԱՆՍՈւՀԻ ԿՈւՐՏԻԶԱՆՈւՀՈւՆ ԼՈւՍԱՆԿԱՐԵՑ ԿԱՌԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԸ Արմատներով Մարոկկոյից 19-ամյա Զահիա Դեհարը, ով Ֆրանսիայում հայտնի VIP մարմնավաճառ է վերջերս ներկայացավ ներքնազգեստի իր հավաքածուի ցուցադրությամբ, իսկ հավաքածուի lookbook-ի լուսանկարների հեղինակը Կառլ Լագերֆելդն է: Նա Զահիային համարում է իսկական ֆրանսիական կուրտիզանուհի և նշում, որ հաճելի էր նրա հետ աշխատել այս նախագծի շուրջ: Զահիան հատկապես հայտնի դարձավ ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիին "ծառայություններ" մատուցելուց հետո, ինչը վերածվեծ մեծ սկանդալի: Ի դեպ նա խիստ մուսուլմանական ընտանիքից է և աղջկա իրական "մասնագիտության" մասին ընտանիքն իմանում է միայն այդ սկանդալից հետո: Նա արդեն իսկ հասցրել է լինել իսպանական V ամսագրի շապիկին և Էրիկ Ռոբերթսի հետ նկարահանվել հոլովակում: Զահիա Դեհարը` ներքնազգեստի իր հավաքածուհի ցուցադրության ժամանակ ցուցադրությունից մի քանի նմուշ Lookbook by Karl Lagerfeld Զահիա Դեհարը` իսպանական V ամսագրի շապիկին
Կարլի Կլոսը` ավստրալիական Vogue-ի շապիկին
Կարլի Կլոսը` ավստրալիական Vogue-ի շապիկին Այս գեղեցկուհին, ով բացի մոդել լինելուց նաև բալետի պարուհի է մեծ պահանջարկ ունի նորաձևության աշխարհում, նա գտնվում է լուսանկարիչների, դիզայներների, մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ ահա Կարլի Կլոսը հայտնվել է ավստրալիական Vogue-ի շապիկին:
Fashion show videos
PARIS HAUTE COUTURE SPRING 2012 - Fashion show videos Atelier Versace Christian Dior Part 1 Christian Dior Part 2 Giambattista Valli
Stella McCartney-ի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավը Ստելա ՄըքՔարթնին, ով հայտնի է բնության հանդեպ իր սիրով, ապրանքանիշի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավում նկարահանել է հանրահայտ մոդել Նատալյա Վոդյանովային` շրջապատված իսկապես գարնանային տրամադրություն առաջացնող ծաղիկներով:
PARIS HAUTE COUTURE SPRING 2012-Ի CELEBRITY-ՆԵՐԸ
PARIS HAUTE COUTURE SPRING 2012-Ի CELEBRITY-ՆԵՐԸ Anna Dello Russo, Anna Wintour, Carine Roitfeld Bar Rafaeli, Caroline Sieber, Natalia Vodianova Alice Dellal, Cameron Diaz, Diane Kruger Dita Von Teese, Kate Moss, Catherine Deneuve Beth Ditto, Francois Henri Pinault and Salma Hayek, Poppy Delevingne
PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐՐՈՐԴ ՕՐ
PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐՐՈՐԴ ՕՐ Elie Saab, Jean Paul Gaultier, Valentino Elie Saab վերջերս ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել "կարմիր գորգին", լիբանանցի դիզայների աշխատանքները favorite են ամենահայտնի կանանց համար: Այս անգամ նույնպես նա ետ չմնաց իր սկզբունքներից և ներկայացրեց չափազանց կանացի, նուրբ երանգներով, կիսաթափանցիկ ու եթերային հավաքածու: Jean Paul Gaultier-ն ներկայացրեց Էմի Ուայնհաուսին նվիրված հավաքածու, որտեղ կերպարներից յուրաքանչյուրում զգացվում էր երգչուհու շունչը: Նրան բնորոշ սանրվածքը, աչքերի "սլաքները", համեմված վառ ու նորաձև հագուստով, հիացրին նորաձևության սիրահարներին, բայց ոչ Ուայնհաուսի հորը: Վերջինս բողոքել էր, թե իր աղջկան համապատասխան չէ այս ցուցադրությունը, հատկապես ծխախոտով մոդելը, ով Ուայնհաուսի վատ ժամանակներն էր ներկայացնում և, որ Գոթյեն պարզապես ցանկանում է գումար աշխատել իր աղջկա անվան հաշվին: 19-րդ դարին բնորոշ դետալներով հավաքածու ներկայացրին Valentino-ի դիզայներները: Օգտագործելով մեղմ երանգներ ու նուրբ գործվածքներ, նրանք փորձել են ստանալ մերօրյա արքայադտսեր կերպար:
PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ
PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ Chanel, Giorgio Armani Prive, Givenchy Մինչ դիզայներները պատրաստվում էին իրենց ցուցադրություններին, celebrity-ները` շտապում տեղ զբաղեցնել պատվավոր առաջին շարքերում, Chanel-ի աշխատակազմը 5 օր շարունակ խիստ զբաղված էր. չէ որ ինքնաթիռ կառուցելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ահա այսպես ծնվեց Chanel-ի ինքնաթիռ-տաղավարը, որտեղ էլ տեղի ունեցավ "օդային" ցուցադրությունը, հրավիրատոմսը նույնպես ինքնաթիռի պատուհան էր հիշեցնում: Թեմայի առնչությամբ Լագերֆելդն ասել է. "Ես սիրում եմ թռչել, դա այն եզակի ժամանակն է, երբ կարողանում եմ փախչել ամեն ինչից և լինել միայնակ, դա հիանալի է": Իսկ հավաքածուում օգտագործվել են կապույտի ամենատարբեր երանգներ` արտահայտելով երկնային տրամադրություն, ինչպես նաև ֆիրմային "թաքնված" գրպաններ: Giorgio Armani Prive-ի այս ցուցադրության թեմատիկան բնության մետամորֆոզներն են: Կուտյուրեի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բնության այնպիսի հետաքրքիր երևույթ, ինչպիսին օձի կաշեփոխումն է: Այս գաղափարը նա փոխանցել է գործվածքների բարդ ֆակտուրայով, նույնիսկ մեկ զգեստի համար օգտագործելով օձի կաշի հիշեցնող մի քանի պատկեր: Ինչպես նաև հավաքածուում ներկայացված են կոկորդիլոսի կաշվից ժակետներ, ինչն այս սեզոն հիթային տրենդ է համարվում: Givenchy-ի հավաքածուն դիտելիս հասկանում ես, որ Ռիկարդո Տիշին ստեղծել է յուրահատուկ կերպարներ` մտածելով ոչ այնքան դրանց կոմերցիոն կողմի, այլ արվեստի գործեր կերտելու մասին: Նա կոկորդիլոսի կաշվի մշակման նոր տարբերակ է առաջարկել. կաշին կտրատվում է իր բնական գծերով, մշակվում և այդ կտորները նույնությամբ հավաքվելով պատվում է ամբողջ զգեստը կամ որևէ խճանկար ստեղծվում զգեստի վրա: Իսկ haute couture ցուցադրությունը անցկացվել է սպորտային միջավայրում:
PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԱՌԱՋԻՆ ՕՐ
PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԱՌԱՋԻՆ ՕՐ Versace, Christian Dior, Giambattista Valli 8 տարի ընդմիջումից հետո Versace-ն վերջապես ներկայացավ Paris Haute Couture-ի շրջանակներում: Հանդես գալով առաջին օրվա առաջին ցուցադրությամբ` ապրանքանիշը ներկայացրեց ընդամենը 15 look, սակայն դրանցից յուրաքանչյուրը ստեղծված Versace-ին բնորոշ ոգով` կորսետներ, ասեղնագործ դետալներ, և իհարկե փայլ ու գլամուր: Դոնաթելա Վերսաչեն հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ կարոտել էր couture ասվածը և ավելացրել. "Աշխարհը գլամուրի կարիք ունի": Բիլ Գեյթենի ներկայացրած Dior Couture հավաքածուն հիացմունքի արժանացավ շատերի կողմից: Haute Couture-ի չափանիշներին լիովին համապատասխան, բարձրաճաշակ հավաքածու, որի 40 look-երն իսկապես արտացոլում էին high fashion: Անաղարտ հեքիաթ. այսպես էր անվանված Giambattista Valli-ի հավաքածուն, որի հիմքում նկատելի էր ծաղկային թեմատիկան: Յուրաքանչյուր կին, իրեն կարող է զգալ որպես հեքիաթի հերոսուհի՝ կրելով այս հավաքածուի նմուշներից որևիցե մեկը:
Kira Plastilina
Kira Plastinina-ի 1-ամյա հոբելյանը Երևանում Ճիշտ 1 տարի առաջ երևանյան գնորդի համար իր դռները բացեց Kira Plastinina խանութ-սրահը: Այս ապրանքանիշն իսկական հայտնություն էր հայ նորաձև ու ոճային աղջիկների համար. Kira Plastinina-ն կարճ ժամանակահատվածում դարձավ գեղեցիկը գնահատող հայուհիների սիրելի ապրանքանիշը: Խանութի հիմնադրման 1-ամյա հոբելյանին հրավիրած էին VIP հյուրեր, ինչպես նաև խանութի մշտական հաճախորդները: Հյուրերն ու գնորդները ծանոթացան այստեղ ներկայացված հագուստի և աքսեսուարների նոր հավաքածուին: Հրավիրվածների համար խանութ-սրահի տնօրինությունը պատրաստել էր ֆուրշեթային հյուրասիրություն, իսկ VIP հաճախորդների համար` նաև անակնկալ նվերներ ապրանքանիշի կողմից:
DEBENHAMS 1 YEAR
Debenhams-ի 1 ամյակը Օրերս Երևանում Debenhams անգլիական մուլտիբրենդային խանութ-սրահը նշեց հիմնադրման 1 ամյակը: Հյուրերին համառոտ ներկայացվեց խանութ-սրահի նախորդ տարվա ձեռքբերումների պատմությունը: Խանութսրահի տնօրինությունը հոբելյանի առիթով կազմակերպել էր նրբաճաշակ ընդունելություն, ինչպես նաև խաղարկություն, որի համար բոլոր ներկաներին հանձնվեցին մասնակցության կտրոններ: Միջոցառմանը ներկա էին նորաձևության և շոու-բիզնեսի բնագավառի ներկայացուցիչներ, մասնակցում էր նաև Debenhams-ի ներկայացուցիչ Անջելա Թանգը:
Tony Scervino
Թոնի Շերվինոն La Galleria-ում Օրերս Հայաստանում Ermano Scervino-ի պաշտոնական ներկայացուցիչ La Galleria խանութ-սրահն իր հյուրընկալ դռներն էր բացել այս բրենդի բոլոր սիրահարների առջև: Երեկոյի հատուկ հյուրն էր Թոնի Շերվինոն, ով ներկաներին սիրով տեղեկացրեց իր ապագա ծրագրերի և սպասվելիք նորույթների մասին: La Galleria-ում տեղի ունեցավ սիրված ապրանքանիշի վերջին հավաքածուի ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվեցին շքեղ մորթյա բաճկոններ և Scervino ներքնազ•եստ: Հաճախորդների ու գործընկերների համար տնօրինության կողմից կազմակերպվել էր նրբաճաշակ հյուրասիրություն: Միջոցառումն ընթացավ ջերմ մթնոլորտում:
ALDO
Aldo կանադական բրենդը Երևանում Հոկտեմբերի 26-ին կանադական Aldo հանրաճանաչ բրենդն իր` տարբեր երկրներում սփռված 2000 խանութների շարքը համալրեց ևս մեկով: Երևանյան գնորդներն այժմ արդեն կարող են օգտվել Aldo-ի կողմից առաջարկվող կոշկեղենից ու աքսեսուարներից: Բացման արարողությանը հրավիրվածների շարքում էր Կանադայի հյուպատոս Արտաշես Էմինը: Այստեղ էր նաև Aldo-ի ներկայացուցիչ Սիգիտա Կապացան: Երեկոյին ջերմ մթնոլորտ հաղորդեցին ՙԱգորա՚ ջազ-նվագախմբի կատարումները: Տնօրինության կողմից կազմակերպվել էր հատուկ խաղարկություն, որի հաղթողին հնարավորություն ընձեռվեց ընտրելու նվեր խանութ սրահի հարուստ ընտրանիից:
Valentino 3D Museum
Valentino-ն ստեղծում է 3D վիրտուալ նորաձևության թանգարան 79-ամյա իտալացի դիզայներ Վալենտինո Գարավանին /Valentino Garavani/ և Ջանկարլո Ջամետին /Giancarlo Giammetti/ ստեղծել են 3D վիրտուալ նորաձևության թանգարան: Այս թանգարանի բացումը կատարեց Հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեթեվեյը /Anne Hathaway/ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Այս ֆանտաստիկ թանգարանային նախագիծը հասանելի կլինի բոլորին, ովքեր կցանկանան ներբեռնել այն որպես իրենց համակարգչի էկրանի գլխավոր նկար /wallpaper/: Նրանք հնարավորություն կունենան դիտել 5000 նկար, վիդեո և այլ փաստաթղթեր այս թվային պատկերասրահում, որը զբաղեցնում է 10000 քառակուսի մետր վիրտուալ տարածք: Valentino-ի ստեղծած աշխարհը իր մեջ ներառում է նորաձևության 5 տասնամյակի պատմություն Flash տարբերակով: Valentino-ն Reuter`s –ին տված իր հարցազրույցում ասում է, որ այս նախագիծը ամբողջովին իրականացրել է նա և իր գործընկերը առանց որևէ հովանավորի օգնության: Նրանք նապատակադրվել են ավելի լայնացնել այս նախագիծը և միշտ թարմացնել այն, և հուսով են, որ Google-ը նրանց կօգնի այդ հարցում: “Ես հուսով եմ, որ այս նախագիծը շատ կարևոր տեղ կզբաղեցնի երիտասարդների կյանքում”, հավելել է Valentino –ն: Վերջապես, նորաձևությունը միայն գումար աշխատելու միջոց չէ, կան մարդիկ, ովքեր խնամքով են վերաբերվում փաստաթղթերին և պահպանում են տենդենցները, անգամ նորաձևության այս մեծ, վատ աշխարհում: Եվ Valentino-ն և Giancarlo-ն իրենց վերջին երկու տարիները աշխատել են այս նախաձեռնության վրա, որպեսզի նվիրեն աշխարհին նորաձևության առաջին և միակ թանգարանը, որը հասանելի է յուրաքանչյուրին ցանկացած ժամանակ:
Seasons
Seasons-ի բացումը 04.12.2011 Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Seasons խանութ-սրահի բացումը: Խանութում ներկայացված է Roberto Cavalli, իտալական Fiola և մի շարք այլ աշխարհահռչակ բրենդների բազմաոճ հագուստ: Այստեղ ներկայացված են նաև նորաոճ աքսեսուարներ, պայուսակներ ու կոշիկներ: Բացմանը հրավիրված հյուրերի համար բարձր տրամադրություն ապահովեց DJ Vakcina-ն: Հրավիրվածների շարքում էին հայտնի դեմքեր, հայկական շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչներ: Seasons-ի տնօրինությունը շքեղ հյուրասիրություն և գեղեցիկ ընդունելություն էր կազմակերպել ներկաների և խանութ-սրահի ապագա հաճախորդների համար:
Harmony
Harmony նորաձևության ցուցադրությունը 9.12.2011 Դեկտեմբերի 9-ին Harmony բրենդի շրջանակներում տեղի ունեցավ դիզայներ մոդելավորող Միքայել Դանիելյանի հավաքածուի ցուցադրությունը: Վառ ու հագեցված գույներում ստեղծված հավաքածուն հարուստ էր հետաքրքիր լուծումներով, կաշվե դետալների ու գեղեցիկ գործվածքների ճիշտ համադրություններով: Ցուցադրությանը ներկա էին հայկական շոուբիզնեսի, նորաձևության ու դիզայնի բնագավառում հայտնի բազմաթիվ անձինք: Միջոցառման բացումը կատարեց մոդել Աննա Դեմիրխանյանը, ով դեռևս 2004-ին ճանաչվել էր լավագույն մոդել և առաջին cover girl: Միքայել Դանիելյանի և Harmony-ի համագործակցությունը կարելի է համարել հաջողված: