• Elite Life Fair 2012: Showtime: 1-ին անգամ Հայաստանում
    Elite Life Fair 2012: Showtime: 1-ին անգամ Հայաստանում
    Elite Life Fair 2012: Showtime: 1-ին անգամ Հայաստանում Elite Life Fair 2012-ը ևս մեկ անգամ աչքի ընկավ ոչ միայն շքեղ ապրանքանիշերի ցուցադրմամբ, բարձրակարգ հյուրերի ներկայությամբ այլև շոու-ծրագրերով: Միջոցառման ընթացքում 1-ին անգամ միասին ցուցադրվեց Lamborghini թանկարժեք մեքենա, ռետրո մեքենաներ, Sagway-ներ, ակրոբատիկ շոուներով հանդես եկան և հյուրերին օդից կախված մնալով խմիչք մատուցեցին ակրոբատուհիները, միմերն ապահովում էին խորհրդավոր մթնոլորտը, երաժշտական մասը վստահվված էր սաքսաֆոնահարին, ջութակահարուհուն և DJ-ին: Հյուրերի համար մեծ անակնկալ էր տեսնել երգչուհի Իվետա Մուկուչյանին ջազային կատարումներով: Շոու ծրագիրը ցնցեց նույնիսկ արտասահմանից հրավիրված հատուկ հյուրերին:
    ELITE LIFE FAIR 2012: DAY 2
    ELITE LIFE FAIR 2012: DAY 2
    ELITE LIFE FAIR 2012: DAY 2 Ինչպես արդեն բոլորը տեղյակ են, հունիսի 15-16-ին Golden Palace հյուրանոցում տեղի ունեցավ տարվա ամենասպասված, ամենաբարձրակարգ  Elite Life Fair ցուցահանդեսը: Ձեզ ենք ներկայացնում հունիսի 16-ի հյուրերին: Ի տարբերություն առաջին օրվա, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանից և արտասահմանից խոշոր գորշծարարներ և այլն, երկրորդ օրվա հրավիրվածների շարքում էին  շոու-բիզնեսի սիրված աստղերը, նորաձևության աշխարհի և ոսկե երիտասարդության վառ  ներկայացուցիչներ:
    Elite Life Fair Summer-2009
    Elite Life Fair Summer-2009
    Elite Life Fair 2009 Summer ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 2009թ.-ի հունիսի 26-27-ը Golden Palace հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված և քննարկվող միջոցառումներից մեկը` Elite Life Fair շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսը, որը մինչ մեկնարկն արդեն հասցրել էր բազում արձագանքներ ստանալ հասարակության լայն շերտերի կողմից: Elite Life Fair-ի բացման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 26-ին, իսկ բացումը կատարեցին Elite Life ընկերության նախագահ Ավետիս Խախամյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Միջոցառմանը ներկա էին մոտ 2000 հատուկ հրավիրված անձինք, որոնց թվում էին հայտնի քաղաքական գործիչներ, հեղինակավոր գործարարներ, մշակույթի և շոու-բիզնեսի, ինչպես նաև մասնակից ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ: Elite Life Fair-ի գլխավոր առաքելությունը հայ սպառողին Հայաստանում պաշտոնապես ներկայացված աշխարհահռչակ ապրանքանիշները և լավագույն սպասարկման ոլորտները ներկայացնելն էր:
    Elite Life Fair Winter-2009
    Elite Life Fair Winter-2009
    Elite Life Fair Winter-2009 ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԲԱՃԱՇԱԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Շարունակելով ձևավորված բարի ավանդույթը` դեկտեմբերի 12-ին և 13-ին Golden Palace հյուրանոցային համալիրում մեկնարկեց Elite Life Fair Winter-2009 շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսը: Elite Life Fair-ին մեկտեղվել էին տարբեր ոլորտներում մրցակցային առավելություններով հաստատված բացառապես շքեղ և նրբաճաշակ բազում ապրանքանիշեր, այդ թվում` կահույք և տեխնիկա, զարդեր և աքսեսուարներ, սիգար և խմիչք, հագուստ, ժամանցի վայրեր և տարբեր ծառայություններ: Elite Life Fair Winter-2009 շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսն ուղեկցվեց բարձրաճաշակ ու յուրօրինակ երաժշտական կատարումներով: Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը հաջորդեցին MEZZO կամերային նվագախմբի երաժշտական կատարումները, իսկ ավելի ուշ հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Գարի Քեոսայանի ջազային կատարումները, սակայն այսքանով երաժշտական անակնկալները չսահմանափակվեցին. ցուցահանդեսի ավարտին նախորդեց Արտո Թունչբոյաջյանի կատարումները:
    Elite Life Fair 2010
    Elite Life Fair 2010
    Elite Life Fair 2010 Elite Life ընկերությունը, որը շուրջ 7 տարի հրատարակում է Elite Life ամսագիրը և հանդիսանում է հայաստանյան բարձրաշխարհիկ կյանքի մի մասը, ձևավորված ավանդույթի համաձայն, 2010 թվականի հոկտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում արդեն 3-րդ անգամ կազմակերպեց Elite Life Fair շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսը: Ինչպես և նախորդ տարիներին, Elite Life Fair ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես շքեղ ավտոմեքենաներ և զբոսանավեր, էլիտար բնակարաններ, թանկարժեք զարդեր, քարեր, բարձրակարգ տեխնիկա և բարձրորակ սպասք, այնպես էլ, համապատասխան բարձրակարգ ծառայություններ:
    Elite Life Fair 2011
    Elite Life Fair 2011
    Elite Life Fair 2011 Elite Life ընկերությունը, որը շուրջ 8 տարի հրատարակում է Elite Life ամսագիրը և հանդիսանում է հայաստանյան բարձրաշխարհիկ կյանքի մի մասը, ձևավորված ավանդույթի համաձայն, 2011 թվականի նոյեմբերի 19-ին Golden Palace հյուրանոցային համալիրում արդեն 4-րդ անգամ կկազմակերպի Elite Life Fair շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսը: Ինչպես և նախորդ տարիներին, Elite Life Fair ցուցահանդեսին ներկայացված կլինեն ինչպես շքեղ ավտոմեքենաներ և զբոսանավեր, էլիտար բնակարաններ, թանկարժեք զարդեր, քարեր, բարձրակարգ տեխնիկա և բարձրորակ սպասք, այնպես էլ, համապատասխան բարձրակարգ ծառայություններ: 2011 թվականին Elite Life Fair ցուցահանդեսը` Luxury Society-ի կողմից (շքեղության ոլորտը ներկայացող աշխարհի բիզնեսմենների և սեփականատերերի ամենաազդեցիկ փակ online միություն) ընդգրկվել է ամենահեղինակավոր ցուցահանդեսների ցանկում:

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Khachatur Hakopov

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Pargev Aydinyan

    Լուսանկարիչ
All Columnists