• Glamorous Football
    Glamorous Football
    Glamorous Football ԷԼ Style ամսագիրը, ինչպես միշտ, աչքի է ընկնում կրեատիվ ու հետաքրքիր նախագծերով: Դրանցից վերջինը One ակումբում տեղի ունեցած` ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի առաջնության եզրափակիչ խաղի դիտումն էր: Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին Heineken գարեջուր, որը հյուրասիրում էր միջոցառման հովանավոր Սարգիս Կարոլինա ընկերությունը, իսկ բարձր տրամադրությունն ապահովում էր Vivaro ընկերությունը` հնարավորություն տալով հենց տեղում կատարել խաղադրույքներ: Միջոցառման սկզբում հանդես եկավ DJ Միքո Ազնաուրյանը,այնուհետև սկսվեց խաղի փակ դիտումը սրահում տեղադրված էկրաններով:                      
    Opening Night
    Opening Night
    Opening Night At EL SKY Bar ԷԼ Style ամսագիրն ամառվա ընթացքում ներկայացնելու է private թեմատիկ միջոցառումների շարք Golden Tulip Hotel Yerevan-ի տանիքի լողավազանի շրջակայքում, որտեղ ներկա գտնվել կարող են EL PEOPLE PRIVATE  քարտ ունեցող անձինք: Բացման հովանավորներն էին Ֆիլիպ Մորիս ընկերությունը` Marlbolro Gold Prime Edge ծխախոտներով, և Սարգիս Կարոլինա ընկերությունը` Smirnoff օղու հյուրասիրությամբ: Rafaello-ի հյուրասիրությունը Ferrero ընկերության կողմից էր, իսկ մոդելների վարսահարդարումն ու դիմահարդարումը ապահովել էր Renaissance գեղեցկության սրահը:              
    Fashion Night
    Fashion Night
    Fashion Night at EL SKY Bar La Galleria խանութ-սրահը ԷL Sky Bar-ում ներկայացրեց իր նոր` Գարուն/Ամառ -2011 հավաքածուն: Երևանի լավագույն 10 մոդելները ներկայացան Yves Saint Laurent-ի, Dolce&Gabbana-ի, Gucci-ի, Christian Dior-ի, Alexander McQueen-ի, Etro-ի, Ermanno Scervino-ի նրբաճաշակհագուստներով: Մոդելներին ակնոցները տրամադրել էր Kargin Optics ընկերությունը, որը ներկայացնում է Ermenegildo Zegna և Chopard բրենդները: Թեմատիկային համապատասխան` միջոցառման հովանավոր Սարգիս Կառոլինա ընկերությունը ներկայացրեց իր Baileys ապրանքանիշը, իսկ Ֆիլիպ Մորիս ընկերությունը` Marlboro Gold Prime Edge ծխախոտները:                                                                                                                       
    Full Moon Night
    Full Moon Night
    Full Moon Night at EL SKY Bar Սեզոնի հետաքրքիր միջոցառումներից էր լիալուսնի երեկոն ԷԼ Sky Bar-ում: Kargin Optics ընկերությունը տրամադրել էր հատուկ աստղադիտակ` լիալուսնին հետևելու համար: Հյուրերը վայելեցին ջազային երաժշտության հնչյունները և մասնակցեցին Mono ապրանքանիշի կողմից կողմից կազմակերպված` լիալուսնի թեմատիկայով հյուրասիրությանը: Ինչպես ամեն երեկո, ԷԼ Sky Bar-ում այս անգամ ևս հյուրասիրվող խմիչքը համապատասխանում էր միջոցառման թեմատիկային. Միջոցառման հովանավոր Սարգիս Կառոլինա ընկերությունը ներկայացրել էր իր BELUGA ապրանքանիշը:                                                          
    Romeo&Juliette
    Romeo&Juliette
    Romeo & Juliette at EL SKY Bar ԷԼ Sky Bar-ի երեկույթների շարքում ամենաինքնատիպ միջոցառումներից մեկը շեքսպիրյան ոգով բեմադրված Ռոմեո և Ջուլիետ ողբերգությունն էր: Բեմադրության գործողությունները զարգանում էին նաև ջրում, ինչն ավելի տպավորիչ էր դարձնում բեմականացումը: Հրավիրատոմսերից սկսած` ամեն ինչ ձևավորված էր բեմադրության թեմատիկային համապատասխան: Սեղանները բաժանված էին ըստ երկու ընտանիքների ազգանունների` Կապուլետներ և Մոնտեկիներ: Երեկոյի հովանավորն էր Սարգիս Կարոլինա ընկերությունը` Cinzano ապրանքանիշով և Ֆիլիպ Մորիս ընկերությունը` Marlboro Gold Prime Edge ծխախոտներով:                                                             
    Jazz Night
    Jazz Night
    Jazz Night at EL SKY Bar  Jazz Night երեկույթի ընթացքում հյուրերը ունկնդրեցին համաշխարհային լավագույն կատարումները` Jazzel և Imagine խմբերի կատարմամբ,համտեսելով` Ferrero ընկերության Rocher  կոնֆետը:                                                        
    Tango Night
    Tango Night
    Tango Night at EL SKY BAR Tango Night երեկույթին հյուրերին սպասվում էր դրամատիկական բեմադրություն` արգենտինական տանգո`լավագույն պարողների և պարուհիների կատարմամբ: Միջոցառման հովանավորներն էին Sargis Karolina ընկերությունը` Johnnie Walker ապրանքատեսակով, Philip Morris ընկերությեւնը` Marlboro Gold Prime Edge ծխախոտներով:                    
    White Party
    White Party
    White Party at EL SKY Bar Ամռան վերջում ԷԼ Sky Bar-ում, որտեղ այս անգամ ամենուր գերիշխում էր սպիտակ գույնը: Երեկոն նախորդներից տարբերվում էր նրանով, որ ներկաները, միանգամայն անակնկալ, մեկը մյուսի հետևից հայտնվեցին լողավազանում` շքեղ մոդելների կողքին: Եվ, իհարկե, հերթական հաճելի հյուրասիրությունը Սարգիս Կարոլինա ընկերության կողմից. Երեկոյի հովանավորը հանդես եկավ Jose Cuervo թեքիլայով, ինչն ավելի բարձրացրեց հյուրերի տրամադրությունը: Օրվա թեժ ժամանցն ապահովեցին Зажигалка ակումբի պարուհիները, որոնց նրբաճաշակ ներքնազգեստները տրամադրել էր Palmetta խանութ-սրահը: Ֆիլիպ Մորիս ընկերությունը ներկայացավ Marlboro Gold Prime Edge ծխախոտներով:                                                          
    Friday Night
    Friday Night
    Friday Night at EL SKY Bar  Հեքիաթային տեսարանը, որը բացվում է երևանյան լավագույն հյուրանոցներից մեկի տանիքից` Golden Tulip Yerevan: Լողավազանից եկող սառնությունը, ջրում լողացող լիլիաներն ու մոմերը և իհարկե ջազը ստեղծում էին անկրկնելի մթնոլորտ: Հենց այսպիսին էր ուրբաթ երեկոն ԷԼ Sky Bar-ում, որին մեծ անհամբերությամբ էին սպասում Elite Life և ԷԼ Style ամսագրերի ընկերները, քանի որ հենց այստեղ էին անցնում նրանց ամառային երեկոները: Հյուրերին դիմավորում էր Upstair խմբի հիասքանչ երաժշտական կատարումները, ինչպես նաև երեկոյին համապատասխան հյուրասիրությունը` Captain Morgan ռոմ խմիչքը` Սարգիս Կառոլինա ընկերության կողմից և սիգարներ` Davidoff  խանութ-սրահի կողմից: երեկոյի ընթացքում Philip Morris ընկերությունը ներկայացրեց Marlboro Gold Prime Edge ծխախոտները:            
    The Anoush Legend
    The Anoush Legend
    The Anush Legend 2008 թվականին Elite Life ամսագիրը  կազմակերպեց աննկարագրելի մի երեկո, որի նպատակն էր ստեղծել այնպիսի մի միջավայր, որ կարծես միջոցառմանը հրավիրված հյուրերը կտեղափոխվեն 20-րդ դարասկզբի Դսեղ գյուղ որտեղ և Հովհաննես Թումանյանը գրեց իր Անուշ պոեմը: Միջոցառման հիմնական նպատակն էր Ալավերդու բնության մեջ` Դեբեդ գետի ափին այդ հեքիաթային բնապատկերի ներքո ներկայացնել Անուշ պոեմի մյուզիքլային ժամանակակից տարբերակը: Մյուզիքլային ներկայացումը ենթադրում է անմիջական կապ հյուրերի և դերասանների միջև, ինչպես նաև տպավորությունների և զգացմունքների մի այնպիսի մթնոլորտ, որն անկասկած կփոխանցվի մասնակիցներին:          
    Հանդիպում երկնքում
    Հանդիպում երկնքում
    Հանդիպում երկնքում ԷL Style-ի հերթական` մարտի 11-ի միջոցառումը տեղի ունեցավ ոչ ավելի, ոչ պակաս, քան... երկնքում:  Հանդիպում երկնքում. այդպես էր կոչվում Էլ Style-ի 3-ամյակին նվիրված ինքնատիպ երեկոն: Սկսենք բեմադրության սյուժեից: Այս պատմությունը դրվագ չէր որևէ վեպից. ներկայացման հեղինակը ամսագրի հիմնադիր և նախագահ Ավետիս Խախամյանն էր: Ամեն ինչ սկիզբ առավ այն պահին, երբ մի օր նա փորձեց Golden Palace հյուրանոցի ամենաբարձր հարկից նայել ցած: Նույն պահին էլ ծագեց այդպիսի մի շոու իրականացնելու գաղափարը. շոու, որտեղ կներկայացվեր երկրային պատանու և երկնային էակի սիրո բացառիկ պատմությունը, կատաղի մենամարտերը և պայքարը հանուն սիրո... Եվ այդ ամենը` ո'չ թե գետնին, այլ` 30 մետր բարձրությամբ: Քանի որ երկնքում սավառնող ոգիները և օդային մենամարտերը լավագույնս են ներկայացված հենց չինական դիցաբանությունում, ուստի շոուի համար հիմք դարձավ հենց չինական էսթետիկան:                                
    Ռոմեո և Ջուլիետա
    Ռոմեո և Ջուլիետա
    Ռոմեո և Ջուլիետա  ԷԼ-Երեկո Արմա հյուրանոցում   2005թ-ի հուլիսի 2-ին Արմա հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ԷԼ-երեկո: Լողավազանի ջրերի ցոլքերը, երեկոյան Երևանի լույսերն ու գունային ստվերները, կոկտեյլի և մյուզիքլի շնորհանդեսները, սպասված հանդիպումներն ու նոր ծանոթությունները, լավ երաժշտությունը, ժպիտներն ու երջանիկ ակնթարթները... այս ամենով էր հագեցած ԷԼ - երեկոն: Երեկոյի գլխավոր իրադարձություններից էր մոդելների բացօթյա ցուցադրությունը, ինչպես նաև Ռոմեո և Ջուլիետի աննախադեպ բեմադրությունը:                                                              
    Լայն փակված աչքերով
    Լայն փակված աչքերով
    Լայն փակված աչքերով ԷԼ Style-ի` 2006թ մարտի 25-ին կազմակերպած Լայն փակված աչքերով  երեկոն Երևանի ժամանցասեր հասարակայնությունը դեռ երկար կհիշի: Կյանքում պատահում են պահեր, երբ թվում է, թե նախկինում արդեն հայտնվել ես տվյալ վայրում և ականատես եղել այն ամենին, ինչ տեղ է ունեցել հենց այդ պահին և հենց քո անմիջական մասնակցությամբ: Նմանօրինակ մի իրավիճակում էլ հայտնվեցին այն մարդիկ, ովքեր ստացան Լայն փակված աչքերով՚ երեկոյի տարօրինակ բովանդակությամբ հրավիրատոմսը: Մարտի 25-ին ժամը 22.00-ին Սայաթ-Նովա համալիրի դռների մոտ, սև թիկնոցավոր ու դիմակավոր անձանց գաղտնագիրը ասելուց և հրավիրատոմսը ցույց տալուց հետո, հյուրերը հայտնվում էին միայն մոմերով լուսավորված կիսամութ սրահում: Այստեղ էին շոու բիզնեսի ամենահայտնի աստղերը, ամենատարբեր կազմակերպությունների տնօրենները և մենեջերները, քաղաքի նորաձև երիտասարդությունն ու ամենասեքսուալ, գեղեցիկ աղջիկները: Շոուն հիշեցնում էր բոլորիս քաջ հայտնի Լայն փակված աչքերով  հայտնի ֆիլմը. գրեթե մերկ գեղեցկուհիներ, կարմրազգեստ դիմակավոր քուրմ, լարային երաժշտություն... Այդ երեկո միջոցառմանը ներկա հյուրերից երկուսը հեռացան թանկարժեք շահումով:                             
    ԷԼ Party
    ԷԼ Party
    ԷԼ Party                          

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Khachatur Hakopov

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Pargev Aydinyan

    Լուսանկարիչ
All Columnists