• ԹՐԵՆԴ. ՊԱՍՏԵԼԱՅԻՆ ԿԱՐԱՄԵԼ
    ԹՐԵՆԴ. ՊԱՍՏԵԼԱՅԻՆ ԿԱՐԱՄԵԼ
    ՊԱՍՏԵԼԱՅԻՆ ԿԱՐԱՄԵԼ Դիզայներներից շատերն իրենց հավաքածուների համար նախընտրել են մեղմ, պաստելային գույները, որոնց կարամելային երանգները` բաց դեղինից, նարնջագույնից մինչև բաց կանաչն ու երկնագույնը, արտահայտում են կնոջ ներաշխարհի նուրբ կողմերը: Այս գույները ցանկալի է համադրել միմյանց հետ և ստանալ մի նուրբ կտավ: Louis Vuitton Marni  Dolce & Gabbana Tommy Hilfiger  House of Holland Balmain  Sergei Grinko Paola Frani Chicca Lualdi Bee Queen Chloe Calvin Klein Oscar de la Renta Prada  Nanette Lepore Preen Nicole Farhi   Amaya Arzuaga 3.1 Pphillip Lim   Jonathan Saunders Jaeger London   Mulberry Ralph Lauren Lanvin  Massimo Rebecchi Chanel Marc Jacobs Christian Dior  Versace
    RED CARPET OF THE MET GALA 2012
    RED CARPET OF THE MET GALA 2012
    RED CARPET OF THE MET GALA 2012 Երեկ տեղի ունեցավ The Met Gala միջոցառումը` Red Carpet-ով Օսկար հիշեցնող նորաձևության աշխարհի կարևոր իրադարձություններից մեկը: Այս երեկոյին անհամբերությամբ սպասում են ողջ աշխարհում, քանզի աստղերը ևս մեկ անգամ ներկայանում են իրենց ողջ շուքով: Եթե անցյալ տարի միջոցառումը նվիրված էր Ալեքսանդր ՄըքՔուինի ստեղծագործությանը, ապա այս տարվա հերոսները Միուչիա Պրադան և Էլզա Սկյապարելին էին, Metropolitan Museum of Art-ում ներկայացվեց էկսպոզիցիա` "Անհնարին երկխոսություն" անվամբ: Իսկ ձեզ առաջարկում ենք ծանոթանալ, թե հայտնի անձանցից ով ինչ տեսքով էր ներկայացել միջոցառմանը: Stars in Prada Carey Mulligan Anna Wintour Gwyneth Paltrow Amber Valletta Milla Jovovich Eva Mendes  Diane Kruger Stars in Givenchy Beyonce  Coco Rocha Gisele Bundchen   Rooney Mara Stars in Michael Kors Kate Upton Hilary Swank  Jessica Alba Stars in Dolce & Gabbana Bianca Brandolini D'Adda  Scarlett Johansson Stars in Escada Emma Roberts   Heidi Klum Stars in Louis Vuitton Dakota Fanning  Jessica Chastain Stars in Marchesa Leighton Meester  Sofia Vergara Stars in Alexander McQueen Cate Blanchett  Florence Welch Stars in Valentino Lily Collins  Sarah Jessica Parker Karolina Kurkova in Rachel Zoe Collection Amber Heard in Zac Posen Amy Adams in Giambattista Valli Couture Anja Rubik in Anthony Vaccarello Chloe Sevigny in Miu Miu  Christina Ricci in Thakoon Jessica Stam in Christian Dior Haute Couture Camilla Belle in Ralph Lauren  Elizabeth Banks in Mary Katrantzou January Jones in Atelier Versace Julianne Hough in Carolina Herrera Emma Stone in Lanvin  Katherine McPhee in Elie Saab Renee Zellweger in Emilio Pucci Lea Michele in Diane Von Furstenberg   Lana Del Rey in Altuzarra Rashida Jones in Tory Burch   Nina Dobrev in Donna Karan Atelier Cameron Diaz in  Stella McCartney  Kirsten Dunst in Rodarte Melania Trump in Marc Bouwer Couture Kristen Stewart in Balenciaga  Solange Knowles in Rachel Roy Rihanna in Tom Ford   Rosie Huntington Whiteley in Burberry
    ՀՂԻ ԱՍՏՂԵՐԸ` ԱՄՍԱԳՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻՆ
    ՀՂԻ ԱՍՏՂԵՐԸ` ԱՄՍԱԳՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻՆ
    ՀՂԻ ԱՍՏՂԵՐԸ` ԱՄՍԱԳՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻՆ Կարին Ռոյթֆիլդի դուստրը` Ջուլիա Ռեստուան-Ռոյթֆիլդը, ով գտնվում է հղիության իններորդ ամսում, կիսամերկ լուսանկարվել է i-D ամսագրի շապիկի համար: "Հղիությունը կնոջ կյանքում այն ժամանակահատվածն է, երբ կարևոր է ինքդ քեզ դեռևս ցանկալի զգալը: Այդ իսկ պատճառով ես սիրեցի այն սեքսուալ կերպարը, որով մայրս ներկայացրեց ինձ",-ասել է Ջուլիան: Իսկ ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Մարիո Սորենտին է: Այս շապիկը առիթ հանդիսացավ վերհիշելու մինչ այսօր ամսագրերի շապիկների լուսանկարված հղի աստղերին: Ջուլիա Ռեստուան-Ռոյթֆիլդը Դեմի Մուրը Քրիստինա Ագիլերան Մրայա Քերին Ջեսիկա Սիմփսոնը Սինդի Քրոուֆորդը  Քլաուդիա Շիֆերը Հայդի Քլումը Բրիթնի Սփիրսը Եվա Հերցիգովան Մոնիկա Բելուչին Ռեյչել Զոն Ջեսիկա Ալբան   Բրուք Շիլդսը Նունե Եսայանը Ալեսանդրա Ամբրոսիոն Միրանդա Քերը Հոլի Բերին  Գվինեթ Փելթրոուն Տատուն
    ՄԱՆԻՇ ԱՐՈՐԱՆ ԼՔԵԼ Է PACO RABANNE ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ
    ՄԱՆԻՇ ԱՐՈՐԱՆ ԼՔԵԼ Է PACO RABANNE ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ
    ՄԱՆԻՇ ԱՐՈՐԱՆ ԼՔԵԼ Է PACO RABANNE ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ Մեկ տարի էլ դեռ չի բոլորել այն օրվանից ինչ Մանիշ Արորան նշանակվեց Paco Rabanne-ի կրեատիվ տնօրեն և ահա հայտնի է դարձել, որ նա անակնկալ կերպով լքել է ապրանքանիշը: Հնդիկ դիզայների շնորհիվ հանրահայտ Paco Rabanne-ը երկրորդ շունչ ստացավ, վերագտավ երբեմնի մեծ հաջողությունը: Թե' ապրանքանիշի ղեկավարությունը, թե' դիզայները հայտնում են, որ դա երկկողմանի որոշում է եղել: Իսկ թե ով է հավակնում լինել Paco Rabanne-ի նոր կրեատիվ տնօրենը դեռևս հայտնի չէ, բայց Արորայի ներդրումն ապրանքանիշը վերածնելու  հարցում անհերքելի փաստ է: Այժմ Մանիշ Արորան կզբաղվի իր սեփական` Manish Arora ապրանքանիշի աշխատանքներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Paco Rabanne-ի համար արված Մանիշ Արորայի երկու հավաքածուների լավագույն նմուշները: Մանիշ Արորան Գարուն-Ամառ 2012 Աշուն-Ձմեռ 2012/2013
    ԹՐԵՆԴ. ԾԱՂԿԱՆԱԽՇ
    ԹՐԵՆԴ. ԾԱՂԿԱՆԱԽՇ
    ԹՐԵՆԴ. ԾԱՂԿԱՆԱԽՇ Այս սեզոն ծաղկային նախշերը ներկայացված են ամենաանհավանական գունային համադրություններով: Ծաղկանախշերի բազմազանությունն ու դրանց գունային խենթ գամմաները կարող են յուրաքանչյուր կնոջ տրամադրությունը բարձրացնել, այնպես որ, ամռանն ընդառաջ, զգեստապահարանում must have կարելի է համարել որևէ գեղեցիկ ՙծաղկեփունջ՚: Որոշ ապրանքանիշեր, օրինակ` Blumarine-ը, ողջ հավաքածուն ստեղծել են հենց ծաղկային մոտիվներով, մինչդեռ այլ դիզայներներ ծաղկային պրինտն օգտագործել են հավաքածուի միայն մի քանի նմուշներում` դրանց գարնանային շունչ հաղորդելու համար: Christopher Kane Marni Christian Dior Moschino   Blumarine Anna Aui  Jason Wu Oscar de la Renta Matthew Williamson  Preen Prada Nina Ricci Rodarte  Erdem Sonia Rykiel Valentino  Badgley Mischka Normaluisa Naeem Khan Ralph Lauren Louis Vuitton Mary Katrantzou Prabal Gurung Giambattista Valli Roberto Cavalli Vera Wang Altuzarra Iceberg Balmain Diane Von Furstenburg  DKNY Peter Som  Chloe Alena Akhmadullina  Ashish
    ԻՆՉ ՏԵՍՔ ՈւՆԵՆ CELEBRITY-ՆԵՐԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՆԵՐԸ
    ԻՆՉ ՏԵՍՔ ՈւՆԵՆ CELEBRITY-ՆԵՐԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՆԵՐԸ
    ԻՆՉ ՏԵՍՔ ՈւՆԵՆ CELEBRITY-ՆԵՐԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՆԵՐԸ Celebrity-ների համար կարևոր դեր է խաղում անթերի արտաքին ունենալը,  չէ որ հեշտ չէ միշտ գտնվել ուշադրության ու քննարկումների կենտրոնում: Այդ իսկ պատճառով նրանցից շատերը մեծ տեղ են հատկացնում հագուստին, իսկ հագուստի համար տեղ ընտրելիս չեն սահամանափակում իրենց երևակայությունն ու հատկացվող գումարը: Պահարան, հատուկ սենյակ և նույնիսկ առանձին բնակարան. այսպես են հայտնիներն իրենց հագուստը փորձում տեղավորել, առաջարկում ենք ծանոթանալ որոշ աստղերի զգեստապահարաններին: Քրիստինա Ագիլերա Մրայա Քերի Քլո Քարդաշյան Քիմ Քարդաշյան Ջեսիկա Ալբա Մայլի Սայրուս Օլիվիա Ուայլդ Փերիս Հիլթոն Եվա Լոնգորիա Օփրա Ուինֆրի Էլթոն Ջոն Դորոտի Շումախեր (դիզայներ) Ռեյչել Զո (ոճաբան) Թամարա Մելոն (Jimmy Choo ապրանքանիշի համահիմնադիր)
    ԹՐԵՆԴ. ՋՐԱՀԱՐՍ. ԾՈՎԵՐԻ ԳԵՂԵՑԿՈւՀԻՆ
    ԹՐԵՆԴ. ՋՐԱՀԱՐՍ. ԾՈՎԵՐԻ ԳԵՂԵՑԿՈւՀԻՆ
    ՋՐԱՀԱՐՍ. ԾՈՎԵՐԻ ԳԵՂԵՑԿՈւՀԻՆ Ծովային թեմատիկան բավականին ակտուալ է այս ամառ: Մետաղյա փայլ, թեփուկավոր գործվածք, ալիքաձև նախշեր, ծովային երանգներ. այս ամենը կնոջը հնարավորություն է տալիս իրեն զգալու իրական ջրահարս, ում տեսնելով դժվար չէ կռահել, թե որն է նրա տարերքը: Ջրային աստվածուհի, ով կարող է ներկայանալ թե' ալեկոծվող ծովի, թե' հանդարտ գետակի կերպարում: Իրենց հավաքածուներում ջրային թեմատիկան ներկայացրել են Stella McCartney-ն, Chanel-ը, Paco Rabanne-ը, Givenchy-ն և այլ ապրանքանիշեր: Chanel SS 2012 show Versace Peter Pilotto  Chanel Christopher Kane   Gabriele Colangelo Stella McCartney  Theyskens' Theory Paco Rabanne Prabal Gurung Missoni Alexander McQueen Elie Saab Antonio Berardi Salvatore Ferragamo Mary Katrantzou Holly Fulton  Emanuel Ungaro Basso & Brooke  Issa Giles   Marc Jacobs Giorgio Armani  Givenchy Chanel Versace Chanel Versace   Diane von Furstenberg  Jimmy Choo Kenneth Jay Lane  Lanvin
    ԹՐԵՆԴ. ԹՈՓԵՐ
    ԹՐԵՆԴ. ԹՈՓԵՐ
    Թոփեր Որքան կարճ, այնքան ավելի նորաձև. թոփերը նորից ներխուժել են նորաձևություն` կանանց ու աղջիկներին հնարավորություն տալով ամռանն ի ցույց դնելու իրենց մարմինը: Բացի այդ` գայթակղիչ թոփերը հարմար են ամառվա տապին կրելու համար` թե' քաղաքային պայմաններում, թե' հանգստի մեկնելիս: Դիզայներներն առաջարկում են դրանք կրել ամենատարբեր երկարության կիսաշրջազգեստների հետ` թափանցիկ սվիտերների, սպորտային բաճկոնի և կոստյումի տակ: Թոփերն այս սեզոն կարող են հիշեցնել նաև կրծկալ, ինչն ավելի համարձակ է դարձնում ընդհանուր կերպարը: Proenza Schouler Dolce & Gabbana  N°21 Roland Mouret  Prada Versace Viktor&Rolf Nina Ricci Blumarine Donna Karan Emilio Pucci Missoni Topshop Unique  Y3 Roberto Cavalli Roccobarocco   Altuzarra Helmut Lang  Preen Alexander Wang   Miu Miu
    TREND: PEPLUM
    TREND: PEPLUM
    ՓԵՓԼՈւՄ ԿԱՄ “ԲԱՍԿ” Նորաձևություն են վերադարձել երկրորդ կիսաշրջազգեստ հիշեցնող ծավալուն բոլորածալերը գոտկատեղի շրջանում: Քրիստիան Դիորի կողմից ներմուծված ժակետի այս դետալն այժմ դիզայներներն օգտագործում են ամենատարբեր ձևերով` որպես վերնազգեստի, պիջակի, կիսաշրջազգեստի, maxi զգեստի և նույնիսկ տաբատի բաղադրիչ: Քանի որ այս բոլորածալերը ծավալ են հաղորդում ազդրերին, հետևաբար` դրանք խորհուրդ է տրվում կրել ավելի համեստ կառուցվածքի տերկանանց, իսկ կրելիս հիշել, որ ընդհանուր ուրվագիծը պետք է լինի ուղիղ, նույնիսկ` նեղ: Փեփլումը կարելի է համարել սեզոնի գլխավոր միտումներից մեկը: Jason Wu Giorgio Armani  Alexander McQueen Marc by Marc Jacobs D&G Peter Pilotto  Yves Saint Laurent Vera Wang Preen  Dries Van Noten Thakoon  Givenchy Cushnie et Ochs Giles Nina Ricci Badgley Mischka  Christian Dior Rodarte  Versace Kate Middleton in L.K Bennett  Jennifer Aniston in Tom Ford Scarlett Johansson in Prada  Charlize Theron in Stella McCartney
    ԻՆՏԵԼԵԿՏՈւԱԼ ՊԱՅՈւՍԱԿՆԵՐ` OLYMPIA LE TAN-ԻՑ
    ԻՆՏԵԼԵԿՏՈւԱԼ ՊԱՅՈւՍԱԿՆԵՐ` OLYMPIA LE TAN-ԻՑ
    ԻՆՏԵԼԵԿՏՈւԱԼ ՊԱՅՈւՍԱԿՆԵՐ` OLYMPIA LE TAN-ԻՑ Այս հետաքրքիր գիրք-պայուսակների հեղինակը ֆրանսուհի դիզայներ Օլիմպիա լը Տանն է, ով գրականության և նորաձևության հանդեպ ունեցած իր սերը միավորելու յուրօրինակ տարբերակ է գտել: Նա ներկայացնում է hand-made պայուսակներ, որոնք արտաքինից, որևէ հանրահայտ գրքի կազմ են հիշեցնում: Սահմանափակ քանակություն ունեցող այս պայուսակներն արդեն սիրվել են fashionista-ների կողմից, նրանցից ոմանք նույնիսկ իրենց հագուստն են նմանեցրել տվյալ գրքի հերոսուհուն: Դիզայների կարծիքով, նա շատ մոռացված գրքերի երկրորդ շունչ է տվել և հնարավորություն` դրանք ամեն տեղ մեզ հետ վերցնելու: Իսկ եթե դուք նույնպես ցանկություն ունեք ձեր սիրած հեղինակի գիրքը կրել որպես պայուսակ, ապա պատրաստ եղեք վճարել 1000-1500 դոլար: '
    LOST IN FASHION. ԻՆՉՊԵՍ ՉԻՆԱՑԻ ՆԿԱՐԻՉԸ
    LOST IN FASHION. ԻՆՉՊԵՍ ՉԻՆԱՑԻ ՆԿԱՐԻՉԸ "ԿՈՐՑՐԵՑ" ԳՈԹՅԵԻՆ ԵՎ ԷԼԲԱԶԻՆ
    LOST IN FASHION. ԻՆՉՊԵՍ ՉԻՆԱՑԻ ՆԿԱՐԻՉԸ "ԿՈՐՑՐԵՑ" ԳՈԹՅԵԻՆ ԵՎ ԷԼԲԱԶԻՆ Հանրահայտ դիզայներները մասնակցել են չինացի նկարիչ Լյու Բոլինի նոր նախագծին` Harper's Bazaar ամսագրի համար: Լյու Բոլինը հայտնի է "Անտեսանելի մարդ" մականունով, քանզի նա կարողանում է ամենաանհավանական տեղերում ինքն իր վրա նկարելու միջոցով ձուլվել շրջապատին: Այս անգամ չինացին կարողացել է fashion աշխարհի դեմքերին "թաքցնել" իրենց ոճին բնորոշ միջավայրում: Դե ինչ, գտեք նրանց... Ժան Փոլ Գոթյեն (Jean Paul Gaultier) Անժելա Միսոնին (Missoni) Ալբեր Էլբազը (Lanvin) Մարիա Գրացիա Կյուրին և Պիեռպաոլո Պիչոլին (Valentino) Լյու Բոլինի նախկին աշխատանքներից
    ՆՈՐ ԿՐԵԱՏԻՎ ՀՈԼՈՎԱԿ`  ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԻՑ
    ՆՈՐ ԿՐԵԱՏԻՎ ՀՈԼՈՎԱԿ` ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԻՑ
    ՆՈՐ ԿՐԵԱՏԻՎ ՀՈԼՈՎԱԿ` ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԻՑ Victoria by Victoria Beckham. այսպես է կոչվում Բեքհեմի ներկայացրած` նոր, երիտասարդական հոսքագիծը, որն ավելի մատչելի կլինի և հասանելի երիտասարդների համար: Հավաքածուի կրեատիվ գովազդային հոլովակն արտահայտում է գարնանային, թարմ և մի փոքր էլ կատվային տրամադրություն:
    ԻՆՉՊԵՍ ՖՐԱՆՍՈւՀԻ ԿՈւՐՏԻԶԱՆՈւՀՈւՆ ԼՈւՍԱՆԿԱՐԵՑ ԿԱՌԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԸ
    ԻՆՉՊԵՍ ՖՐԱՆՍՈւՀԻ ԿՈւՐՏԻԶԱՆՈւՀՈւՆ ԼՈւՍԱՆԿԱՐԵՑ ԿԱՌԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԸ
    ԻՆՉՊԵՍ ՖՐԱՆՍՈւՀԻ ԿՈւՐՏԻԶԱՆՈւՀՈւՆ ԼՈւՍԱՆԿԱՐԵՑ ԿԱՌԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԸ Արմատներով Մարոկկոյից 19-ամյա Զահիա Դեհարը, ով Ֆրանսիայում հայտնի VIP մարմնավաճառ է վերջերս ներկայացավ ներքնազգեստի իր հավաքածուի ցուցադրությամբ, իսկ հավաքածուի lookbook-ի լուսանկարների հեղինակը Կառլ Լագերֆելդն է: Նա Զահիային համարում է իսկական ֆրանսիական կուրտիզանուհի և նշում, որ հաճելի էր նրա հետ աշխատել այս նախագծի շուրջ: Զահիան հատկապես հայտնի դարձավ ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիին "ծառայություններ" մատուցելուց հետո, ինչը վերածվեծ մեծ սկանդալի: Ի դեպ նա խիստ մուսուլմանական ընտանիքից է և աղջկա իրական "մասնագիտության" մասին ընտանիքն իմանում է միայն այդ սկանդալից հետո: Նա արդեն իսկ հասցրել է լինել իսպանական V ամսագրի շապիկին և Էրիկ Ռոբերթսի հետ նկարահանվել հոլովակում: Զահիա Դեհարը` ներքնազգեստի իր հավաքածուհի ցուցադրության ժամանակ    ցուցադրությունից մի քանի նմուշ   Lookbook by Karl Lagerfeld Զահիա Դեհարը` իսպանական V ամսագրի շապիկին
    Կարլի Կլոսը` ավստրալիական Vogue-ի շապիկին
    Կարլի Կլոսը` ավստրալիական Vogue-ի շապիկին
    Կարլի Կլոսը` ավստրալիական Vogue-ի շապիկին  Այս գեղեցկուհին, ով բացի մոդել լինելուց նաև բալետի պարուհի է մեծ պահանջարկ ունի նորաձևության աշխարհում, նա գտնվում է լուսանկարիչների, դիզայներների, մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ ահա Կարլի Կլոսը հայտնվել է ավստրալիական Vogue-ի շապիկին:  
    Fashion show videos
    Fashion show videos
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012 - Fashion show videos Atelier Versace Christian Dior Part 1 Christian Dior Part 2 Giambattista Valli
    Stella McCartney-ի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավը
    Stella McCartney-ի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավը
    Stella McCartney-ի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավը Ստելա ՄըքՔարթնին, ով հայտնի է բնության հանդեպ իր սիրով, ապրանքանիշի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավում նկարահանել է հանրահայտ մոդել Նատալյա Վոդյանովային` շրջապատված իսկապես գարնանային տրամադրություն առաջացնող ծաղիկներով:
  • PARIS HAUTE COUTURE SPRING 2012-Ի  CELEBRITY-ՆԵՐԸ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012-Ի CELEBRITY-ՆԵՐԸ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012-Ի  CELEBRITY-ՆԵՐԸ   Anna Dello Russo, Anna Wintour, Carine Roitfeld   Bar Rafaeli, Caroline Sieber, Natalia Vodianova   Alice Dellal, Cameron Diaz, Diane Kruger   Dita Von Teese, Kate Moss, Catherine Deneuve   Beth Ditto, Francois Henri Pinault and Salma Hayek, Poppy Delevingne
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐՐՈՐԴ ՕՐ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐՐՈՐԴ ՕՐ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐՐՈՐԴ ՕՐ Elie Saab, Jean Paul Gaultier, Valentino Elie Saab վերջերս ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել "կարմիր գորգին", լիբանանցի դիզայների աշխատանքները favorite են ամենահայտնի կանանց համար: Այս անգամ նույնպես նա ետ չմնաց իր սկզբունքներից և ներկայացրեց չափազանց կանացի, նուրբ երանգներով, կիսաթափանցիկ ու եթերային հավաքածու:       Jean Paul Gaultier-ն ներկայացրեց Էմի Ուայնհաուսին նվիրված հավաքածու, որտեղ կերպարներից յուրաքանչյուրում զգացվում էր երգչուհու շունչը: Նրան բնորոշ սանրվածքը, աչքերի "սլաքները", համեմված վառ ու նորաձև հագուստով, հիացրին նորաձևության սիրահարներին, բայց ոչ Ուայնհաուսի հորը: Վերջինս բողոքել էր, թե իր աղջկան համապատասխան չէ այս ցուցադրությունը, հատկապես ծխախոտով մոդելը, ով Ուայնհաուսի վատ ժամանակներն էր ներկայացնում և, որ Գոթյեն պարզապես ցանկանում է գումար աշխատել իր աղջկա անվան հաշվին:         19-րդ դարին բնորոշ դետալներով հավաքածու ներկայացրին Valentino-ի դիզայներները: Օգտագործելով մեղմ երանգներ ու նուրբ գործվածքներ, նրանք փորձել են ստանալ մերօրյա արքայադտսեր կերպար:      
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ Chanel, Giorgio Armani Prive, Givenchy Մինչ դիզայներները պատրաստվում էին իրենց ցուցադրություններին, celebrity-ները` շտապում տեղ զբաղեցնել պատվավոր առաջին շարքերում, Chanel-ի աշխատակազմը 5 օր շարունակ խիստ զբաղված էր. չէ որ ինքնաթիռ կառուցելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ահա այսպես ծնվեց Chanel-ի ինքնաթիռ-տաղավարը, որտեղ էլ տեղի ունեցավ "օդային" ցուցադրությունը, հրավիրատոմսը նույնպես ինքնաթիռի պատուհան էր հիշեցնում: Թեմայի առնչությամբ Լագերֆելդն ասել է. "Ես սիրում եմ թռչել, դա այն եզակի ժամանակն է, երբ կարողանում եմ փախչել ամեն ինչից և լինել միայնակ, դա հիանալի է": Իսկ հավաքածուում օգտագործվել են կապույտի ամենատարբեր երանգներ` արտահայտելով երկնային տրամադրություն, ինչպես նաև ֆիրմային "թաքնված" գրպաններ:         Giorgio Armani Prive-ի այս ցուցադրության թեմատիկան բնության մետամորֆոզներն են: Կուտյուրեի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բնության այնպիսի հետաքրքիր երևույթ, ինչպիսին օձի կաշեփոխումն է: Այս գաղափարը նա փոխանցել է գործվածքների բարդ ֆակտուրայով, նույնիսկ մեկ զգեստի համար օգտագործելով օձի կաշի հիշեցնող մի քանի պատկեր: Ինչպես նաև հավաքածուում ներկայացված են կոկորդիլոսի կաշվից ժակետներ, ինչն այս սեզոն հիթային տրենդ է համարվում:       Givenchy-ի հավաքածուն դիտելիս հասկանում ես, որ Ռիկարդո Տիշին ստեղծել է յուրահատուկ կերպարներ` մտածելով ոչ այնքան դրանց կոմերցիոն կողմի, այլ արվեստի գործեր կերտելու մասին: Նա կոկորդիլոսի կաշվի մշակման նոր տարբերակ է առաջարկել. կաշին կտրատվում է իր բնական գծերով, մշակվում և այդ կտորները նույնությամբ հավաքվելով պատվում է ամբողջ զգեստը կամ որևէ խճանկար ստեղծվում զգեստի վրա: Իսկ haute couture ցուցադրությունը անցկացվել է սպորտային միջավայրում:      
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԱՌԱՋԻՆ ՕՐ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԱՌԱՋԻՆ ՕՐ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԱՌԱՋԻՆ ՕՐ Versace, Christian Dior, Giambattista Valli 8 տարի ընդմիջումից հետո Versace-ն վերջապես ներկայացավ Paris Haute Couture-ի շրջանակներում: Հանդես գալով առաջին օրվա առաջին ցուցադրությամբ` ապրանքանիշը ներկայացրեց ընդամենը 15 look, սակայն դրանցից յուրաքանչյուրը ստեղծված Versace-ին բնորոշ ոգով` կորսետներ, ասեղնագործ դետալներ, և իհարկե փայլ ու գլամուր: Դոնաթելա Վերսաչեն հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ կարոտել էր couture ասվածը և ավելացրել. "Աշխարհը գլամուրի կարիք ունի":       Բիլ Գեյթենի ներկայացրած Dior Couture հավաքածուն հիացմունքի արժանացավ շատերի կողմից: Haute Couture-ի չափանիշներին լիովին համապատասխան, բարձրաճաշակ հավաքածու, որի 40 look-երն իսկապես արտացոլում էին high fashion:       Անաղարտ հեքիաթ. այսպես էր անվանված Giambattista Valli-ի հավաքածուն, որի հիմքում նկատելի էր ծաղկային թեմատիկան: Յուրաքանչյուր կին, իրեն կարող է զգալ որպես հեքիաթի հերոսուհի՝ կրելով այս հավաքածուի նմուշներից որևիցե մեկը:      

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Tusho Barseghyan

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Artyom Harutyunyan

    Լուսանկարիչ
All Columnists