Elite Life Covers Elite Life ամսագիրը լույս է տեսնում 2006թ-ից` տարեկան 10 համար պարբերականությամբ: 2010թ-ի փետրվարից ամսագիրը լույս է տեսնում ռուսերեն լեզվով, ինչի շնորհիվ մածացավ նաև ամսագրի տարածման աշխարհագրական դիրքը` ընդգրկելով Վրաստանը և Ռուսաստանը: Elite Life ամսագրի էջերում քննարկվում են ոչ միայն բարձրաշխարհիկ կյանքը, մշակութային վերջին նորությունները, ամենահեղինակավոր միջոցառումներն ու ցուցահանդեսները, աշխարհահռչակ աճուրդային տներում վաճառված գլուխգործոցները, լրագրողական հետաքննություններ, այլև ներկայացվում են հարցազրույցներ հեղինակավոր գործարարների, բարձրաշխարհիկ կանանց և մեր օրերի մշակութային ամենահայտնի անձանց հետ:
EL Style
ԷԼ Style Covers ԷԼ-Էլիտար Կյանք ամսագիրը հիմնադրվել է 2004թ-ին, հետագայում անվանափոխվել է`դառնալով ԷԼ Style: Լինելով հայկական առաջին սնդուսափայլ ամսագիրը, ԷԼ Style-ն արդեն իսկ 8 տարի իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ ամսագրային ոլորտում և պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ շարունակում է մնալ առաջատարի դիրքում:
EL Baby
ԷԼ Baby Covers Ամսագիրը երեխաների մասին է` նախատեսված մայրիկների համար: Ինքնատիպ թեմաներ կարող են գտնել նաև ապագա մայրիկները: Ամսագիրն ունի fashion ուղղվածություն, քարոզում է գեղեցիկ և ուրախ մանկություն` փորձելով կողմնորոշել անհոգ մանկություն ապահովելու դժվար գործում:
Elite Life Fair
EL People
Elite Life TV
The Sexiest 30 Armenians
Cigar Events
EL PR Studio
The Anoush Legend
The Anush Legend 2008 թվականին Elite Life ամսագիրը կազմակերպեց աննկարագրելի մի երեկո, որի նպատակն էր ստեղծել այնպիսի մի միջավայր, որ կարծես միջոցառմանը հրավիրված հյուրերը կտեղափոխվեն 20-րդ դարասկզբի Դսեղ գյուղ որտեղ և Հովհաննես Թումանյանը գրեց իր Անուշ պոեմը: Միջոցառման հիմնական նպատակն էր Ալավերդու բնության մեջ` Դեբեդ գետի ափին այդ հեքիաթային բնապատկերի ներքո ներկայացնել Անուշ պոեմի մյուզիքլային ժամանակակից տարբերակը: Մյուզիքլային ներկայացումը ենթադրում է անմիջական կապ հյուրերի և դերասանների միջև, ինչպես նաև տպավորությունների և զգացմունքների մի այնպիսի մթնոլորտ, որն անկասկած կփոխանցվի մասնակիցներին:
EL Image Studio
ԷԼ Style-ի ստեղծագործական խումբն արդեն պատրաստ է աշխատել նաև ձեզ համար: Հանրապետության լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում դուք կունենաք այնպիսի լուսանկարներ, ինչպիսիք արվել են միայն մեր շապիկի հերոսների համար: Ամսվա լավագույն լուսանկարները կհայտնվեն մեր` www.el.am ինտերնետային կայքում, իսկ դրանցից լավագույնը, ձեր ցանկության դեպքում, կտպագրվի ԷԼ Style ամսագրում: PHOTOGRAPHERS STYLISTS Արտաշես Մարտիրոսյան Մայա Պողոսյան Արվին Քոչարյան Միքայել Դանիելյան Արթուր Լյումեն Գևորգյան HAIRDRESSERS MAKE-UP SHADOYAN գեղեցկության սրահ Make-up Studio
EL Cocktail
2010թ-ի ապրիլին ամսագիրը ներկայացրեց ԷԼ Style կոկտեյլը, որը հնարավոր էր ձեռք բերել մեր քաղաքի լավագույն իմիջային սրճարաններում` L’Orange, L’Orange Azure, Mokka, Glamour Silver, Pascucci: Պատվիրված յուրաքանչյուր կոկտեյլի հետ անվճար տրվում էր նաև ԷԼ Style ամսագրի նոր համարը: Կոկտեյլի բաղադրությունն առաջին հայացքից թվում է շատ պարզ, սակայն ունի պատրաստման պարտադիր պայմաններ ու աչքի է ընկնում իր յուրահատկությամբ: ԷԼ Style կոկտեյլի բաղադրատոմսում ներառված են Becherovka, Blue Curacao և տոնիկ: Becherovka-ն 20 տեսակի բուժիչ բույսերից բաղկացած չեխական լիկյոր է (թնդությունը` 38), որը պատրաստվում է եզակի տեխնոլոգիայով, ինչը 1807թ-ից ի վեր փոփոխության չի ենթարկվել: Կոկտեյլին վառ կապույտ երանգ է հաղորդում Blue Curacao լիկյորը (թնդությունը` 25): Մյուս հիմնական բաղադրիչը տոնիկն է: Այն մատուցվում է կոկտեյլի բաժակով և զարդարված է սառույցով, անանուխով ու լայմով:
el.am
Ձեզ ենք ներկայացնում EL Holding ընկերության կայքը` el.am-ը: Այստեղ դուք կարող եք հետևել Elite Life, ԷԼ Style, ԷԼ baby ամսագրերի վերջին համարների գործունեությունը, Elite Life Fair, ԷԼ People, 30 ամենացանկալի հայերը, Elite Life Cigar երեկոների, ցուցահանդեսների, միջոցառումների գործունեությանը, ինչպես նաև քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին և միջազգային անցուդարձին: Կայքը թարմացվում է յուրաքանչյուր օր: