• 3D-A-mania
    3D-A-mania
    3D –ա- mania 3D կոչվածը վաղուց ներխուժել է մեր կյանք: 3D ակնոցներ, ֆիլմեր, սմարթֆոններ և ամեն ինչ 3D: Վերջերս աշխարհի փողոցներում ավելանում են 3D գրաֆիտիները, որոնց կրեատիվությունն ոչ մի սահման չունի: Ներկայացված լուսանկարները չեն պարունակում photoshop, ամեն ինչ ռեալ է: Հուսանք մի օր Երևանի փողոցներում էլ կտեսնենք նման կրեատիվ նկարներ:
    Զարմանալի աշխարհ մանրադիտակի տակ
    Զարմանալի աշխարհ մանրադիտակի տակ
    Զարմանալի աշխարհ մանրադիտակի տակ Սովորական իրերը այս նկարներում խոշորացրած են շատ անգամներ, որի արդյունքում պատկերները հիշեցնում են տաղանդավոր նկարիչների կտավներ: Սնդուսափայլ ամսագիր Սնդուսափայլ ամսագրի էջը խոշորացրած է 20 անգամ Մոնիտոր Խոշորացված է 100 անգամ Թութուն Խոշորացված է 34000 անգամ Գորգ Խոշորացրած է 20 անգամ Փող Խոշորացված է 63 անգամ Կաթ Խոշորացված է 2800 անգամ CD Խոշորացված է 416 անգամ Աչքի լինզաների համար նախատեսված հեղուկ Խոշորացված է 400 անգամ Կաշվե բաճկոն Խոշորացված է 1000 անգամ Պոլիէթիլենե տոպրակ Խոշորացված է 40 անգամ Վիտամին B1 Խոշորացված է 28 անգամ Թուղթ Խոշորացված է 100 անգամ
    Let it snow!!! Let it snow!!! Let it snow!!!
    Let it snow!!! Let it snow!!! Let it snow!!!
    Let it snow !!! Let it snow !!! Let it snow !!! Շատերը ձմեռն ասոցացնում են մերկասառույցների, տհաճ եղանակի, անանցանելի փողոցների հետ: Սակայն, այնուամենայնիվ, երևանյան ձմեռն իր մեջ թաքցնում է աննկարագրելի գեղեցկություն, որը ֆիքսեց լուսանկարիչ Անդրանիկ Լավչյանի ֆոտոխցիկը: Իսկ EL Holding-ի աշխատակիցները զբաղված լինելով առօրեական գործերով վայելում էին ձմռան հաճույքը խմբագրության պատշգամբում, ստեղծելով կրեատիվ snowman :)
    Նոյան Տապան Հաղթանակ զբոսայգում
    Նոյան Տապան Հաղթանակ զբոսայգում
    Նոյան Տապան Հաղթանակ զբոսայգում Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ աստվածաշնչյան իրական չափսերին համապատասխանող «Նոյան տապան» է կառուցվելու: Գաղափարը պատկանում է  «Գեղարվեստի կոմբինատ» ՍՊԸ տնօրեն ու «Արմարե» ընկերության նախագահ Մարտուն Հարությունյանին: Նախագծի արտ-տնօրեն և գեղարվեստական բաժնի ղեկավարն է վաստակաշատ քանդակագործ Ֆրանց Սիմոնյանը: Նոյան Տապանը  լինելու է գիտակրթական, պատմամշակութային համալիր և  նախատեսվում է տեղադրել Արարատ լեռան դեմ առ դեմ` «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում. կառույցը հսկայական չափսերի է լինելու` 132 մ երկարությամբ, 22 մ լայնությամբ:Կառույցը լինելու է քառահարկ, տեղադրվելու են պատմական Նոյան տապանի «անձնակազմի» կրկնօրինակները, կահ-կարասի, կինոթատրոն, կոնֆերանս դահլիճ, կառույցի համապատասխան գրասենյակներ, ուխտավորների և զբոսաշրջիկների համար հանգստյան և գիշերելու 40 առանձնասենյակներ` սպասարկման տարբեր կետերով, իսկ վերնամասում կտեղադրվեն հատուկ հեռադիտակներ` սրբազան լեռը մոտիկից դիտելու համար:
    funny and creative statues
    funny and creative statues
    Աշխարհի ամենակրեատիվ արձանները Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր հատվածներում տեղադրված ամենակրեատիվ արձանները, որոնք ոչ միայն գեղեցկացնում են քաղաքն, այլև հաղորդում են անչափ պոզիտիվ տրամադրություն: Տոկիո Սիդնեյ Բուդապեշտ Լոս Անջելես Միլան Լոնդոն Իսպանիա` Քադիս Սթոքհոլմ
    ԱմենաSEXY  գովազդներ
    ԱմենաSEXY գովազդներ
    Ամենաsexy գովազդները Սեքսի թեմայի հանդեպ հետաքրքրություն միշտ էլ եղել է և կլինի: Ամեն անգամ, երբ ՙսեքս՚ բառը հայտնվում է ԶԼՄ-ում, ուղեկցվում է դրական կամ բացասական կարծիքներով: Այդ թեմայի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունից օգտվելով` գովազդային ինդուստրիայի ՙշնաձկները՚ սկսեցին գովազդներում օգտագործել սեքսի և սեքսուալության տարրեր: Որոշ ընկերություններ նույնիսկ անցան պատշաճության բոլոր սահմանները, ոմանք էլ բավարարվեցին կիսամերկ աղջիկներով ու տղաներով. երկու դեպքում էլ PR-ն ապահովված էր: Այսպիսով, ներկայացնում ենք վերջին հնգամյակի ընթացքում նորաձևության ասպարեզում թողարկված ամենասկանդալային սեքսուալ գովազդները. գովազդներ, որոնց ցուցադրումը մի շարք երկրներում նույնիսկ արգելվել է:
    Անհատակ վերելակ
    Անհատակ վերելակ
    Անհատակ վերելակ Նկարիչ Էնդրյու Ուոլքերը լոնդոնյալ Southside հանրախանութի վերելակներից մեկը վերածել է 3D պատրանքի: Նկարչի խոսքերով, 3D վերելակի ստեղծումը նպատակ է հետապնդել հետևել այլցելուների ռեակցիան նման վերելակից օգտվելիս:
    Banyan Tree Samui առողջարան
    Banyan Tree Samui առողջարան
    Banyan Tree Samui առողջարան Սաումին Թայլանդի ամենամեծ դրախտային կղզիներից մեկն է: Օդանավակայանից ընամենը 30 րոպե հեռավորության վրա է: Հյուրանոցը տեղակայված է բարձունքի ստորոտում` հարուստ բուսականության մեջ: Banyan Tree Samui - ն բաղկացած է 78 առանձնատներից: Հյուրանոցի տարածքում գտնվում է տարածքում ամենամեծ SPA կետրոնը, որն առաջարկում է հիդրոթերապիայի ծառայություններ:
    Sand art
    Sand art
    Կրեատիվ ռելաքս Աշխատանքային լարված շաբաթվանից հետո յուրաքանչյուրս փորձում ենք գտնել տարբերակ լիցքաթափվելու և նոր ուժեր ստանալու: Հայտնաբերեցինք ռելաքս-ի նոր և կրեատիվ տարբերակ` ավազով նկարչություն: Բոլորսել հիշում ենք Դաթոյի տեսահոլովակում հայտնվող ավազե կերպարները: Այժմ այդ ամենը փորձում էի իրագործել ինքս: Սենդ պրո կենտրոնը գտնվում է Հյուսիսային պողոտային կից` Տերյան փողոցի վրա, որտեղ մի քանի ժամ լիարժեք կարողացա կտրվել աշխատանքային եռուզեռից և ստանալ համարյա նույն զգացողությունը, ինչպես սպա կենտրոններից: Կենտրոնի նկարչուհի Լենան համբերատար ուղղություն էր ցույց տալից` չնայած, որ այդպեսել չկարողացա նկարել ինչպես Դաթոյի տեսահոլովակում:
    Էմմին նվերներ է բաժանում
    Էմմին նվերներ է բաժանում
    Էմմիի անակնկալ նվերն իր fan-ին Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն առաջին հայացքից թվում են անհասանելի և գոռոզ, սակայն այդ կարծրատիպերն այս անգամ կոտրում է երգչուհի Էմմին: Երբ նրան զանգահարում է նրա երկրպագուներից մեկը և տեղեկացնում, որ շուտով իր ծննդյան տոնն է, Էմմին  սիրելի երկրպագուի համար պատրաստում է փոքրիկ անակնկալ: Ստացվում է այնպես, որ նվերը հասցեատիրոջը պիտի փոխանցեի ես, քանի որ պարզվում է ճանաչում եմ այդ մարդուն:  Դե ինչ, տեսնենք  ինչ է նվիրում Էմմին իր fan-ին:
    Աստղային ծնողների թանկարժեք նվերը
    Աստղային ծնողների թանկարժեք նվերը
    Աստղային ծնողների թանկարժեք նվերը Ջոլի-Փիթ զույգը հերթական անակնկալն է մատուցում 6 երեխաներին: Սա կարելի է ասել ամենամասշտաբային և ամենաթանկարժեք նվերն է, որ զույգը կմատուցի փոքրիկներին: Աստղային ծնողները մտադրիր են կառուցել զվարճանքների այգի, համալրված տարատեսակ ատրակցիոններով, լողավազաններով, ջրային խաղերով և անգամ Բրեդի կողմից հատուկ նախագծված մանկական գնացքով: Ջոլի-Փիթթը պլանավորում են ստեղծել էկոլոգիապես մաքուր այգի, որի բոլոր ատրակցիոնները կգործեն ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ կաշխատեն արևային մարտկոցի հիման վրա: Այգին կտեղակայվի Ֆրանսիայի հյուսիսում գտնվող` աստղերի մեծ առանձնատան տարածքում:
    Նշում ենք DJ-ների միջազգային օրը
    Նշում ենք DJ-ների միջազգային օրը
    Նշում ենք DJ-ների միջազգային օրը Այսօր` մարտի 9-ին, ողջ աշխարհում նշում են DJ –ների միջազգային օրը: Շնորհավորում ենք հայազգի DJ-ներին` մաղթելով նրանց հաջողություն և թող որ նրանց բարձր երաժշտական ճաշակն ու մասնագիտական գիտելիքները մատուցելի դառնան աշխարհի ամենահայտնի ակումբներում: 1935թ-ին Ամերիակցի մեկնաբան` Վոլտեր Ուինչելը առաջին անգամ հնչեցրեց 'դիսկ ժոկեյ' արտահայտությունը: Նա այդ բառակապակցությունը առաջին անգամ ուղղել է առաջին DJ` Մարտին Բլոկին:Որից հետո կրճատվելով այդ բառակապակցությունը դարձավ մեզ հայտնի DJ բառը: 2002 թ-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 9-ը հռչակվեց DJ-ների միջազգային օր: Նվիրում ենք Ձեզ մի քանի ռիթմիկ րոպեներ: DJ Tiesto Alexandra Stan Bob Sinclar David Vendetta David Guetta DJ Yves Larock DJ Serjo DJ Vakcina
    Կինոյից մինչև գովազդ
    Կինոյից մինչև գովազդ
    Կինոյից մինչև գովազդ Բոլոր ժամանակներում ակտուլ է եղել որպես բրենդի գովազային դեմք ընտրել որևիցէ աշխարհահռչակ մոդելի: Այժմ ժամանակներն ու տենդենցները փոխվել են, և եթե երբեմնի գովազդային պաստառներից փայլում էին տարվա ամենահիթային ֆոտոմոդելները, ապա մեր օրերում նրանց փոխարինում են իրենց փայլով ոչինչով չզիջող կինոաստղերը: Այսպես օրինակ` Dolce & Gabbana-ն իր վերջին կոսմետիկ շարքի գովազդային արշավում ներկայացրեց միանգամից մի քանի այնպիսի գերաստղերի, ինչպիսիք են` Մոնիկա Բելուչչին, Սքարլեթ Յոհանսոնը և Ֆելիսիթի Ջոնսը: Այս ասպարեզում 2012-ի հիթն են հայտնի անգլուհիները: Ըստ ամենահայտնի դիզայներների, նրանց սառը, չափից դուրս սպիտակ ու նուրբ մաշկը բավականին համահունչ են սեզոնային բոլոր տենդենցներին: Նույն սկզբունքով Opium Yves Saint Laurent-ի նոր գովազդային հոլովակի հերոսուհին է`հայտնի դերասանուհի Էմիլի Բլանթը, իսկ  St. John ապրանքանիշի գովազդային դեմքը` անգլուհի Քեյթ Ուինսլեթն է: Christian Dior նորաձևության տունը իր հայտնի Miss Dior և Lady Dior շարքերի համար ընտրեց ոչ պակաս հայտնի դերասնուհիներ: Այսպես` Miss Dior-ի բույրերը գովազդում է սև կարապ Նաթալի Փորթմանը, իսկ պայուսակների շարքը ներկայացնում է սիրված ֆիլմում նրա խաղընկերուհին` խոստումնալից դերասանուհի Միլա Քունիսը: Lady Dior-ը ներկայացնում է մոդել-դերասանուհի Միլա Յովովիչը և օսկարակիր դերասանուհի Մարիոն Քոթիարը: Թանկարժեք զարդերի H. Stern բրենդի գովազդային դեմքն է Քեթի Հոլմսը, որը պաստառներում ներկայացել է կիսամերկ, ամբողջովին զարդարված շքեղ ու անզուգական ոսկյա զարդերով: Հայտնի Tag Heuer ապրանքանիշի Link ժամացույցների շարքը գովազդում է դերասանուհի Քեմերոն Դիազը: Շվեյցարական բրենդը դերասանուհուն տրամադրել է որոշ զարդեր և շատ թանկարժեք ժամացույցներ` հետագայում կարմիր գորգի վրա ֆոտոխցկների առջև փայլելու համար: Philipp Plein ապրանքանիշի նոր գարուն-ամառ հավաքածուի գովազդային պաստառներում փայլում է վերջերս շիկահեր դարձած սկանդալային աստղ Լինդսի Լոհանը: Չնայած իր բարդ բնավորությանն ու բուռն ապրելակերպին` դերասանուհին միևնույն է հասցնում է ժամանակ հատկացնել նման պրոկտներին և մասնակցություն ունենալ միարժամանակ դրանցից մի քանիսին:
    Կրեատիվ գովազդային վահանակներ
    Կրեատիվ գովազդային վահանակներ
    Կրեատիվ գովազդային վահանակներ Ճիշտ և էֆեկտիվ գովազդային վահանակները ոչ միայն իրենց վերջնական արդյունքն են ապահովում` տեղադրված լինելով, օրինակ, մարդաշատ և բանուկ ճանապարհներին , այլև ընկերությունները պահանջվող արդյունքին են հասնում կրեատիվ մտքի շնորհիվ: Ստանդարտներից դուրս գովազդային վահանակներն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն ցավոք Հայաստանում դեռ չկան կրեատիվի կողմնակից շատ ընկերություններ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենակրեատիվ և արտասովոր գովազդային վահանակները, որոնք միլիոնների եկամուտ են բերել:
    Քմահաճ celebrity-ներ
    Քմահաճ celebrity-ներ
    Քմահաճ celebrity-ներ Միլիոնավոր մարդկանց կուռք լինելը և պահպանել համեստությունն այդքան էլ հեշտ գործ չէ, այդ իսկ պատճառով որոշ աստղեր ունեն տարօրինակ պահանջներ իրենց շրջագայությունների ժամանակ: Սակայն կազմակերպիչներն ու թանկարժեք հյուրանոցների տերերը պատրաստ են ամեն ինչի, միայն թե սիրված աստղը գոհ մնա, և բոլոր քմահաճույքները բավարարվեն: Ձեզ ենք ներկայացնում քմահաճ աստղերի ամենատարօրինակ ցանկությունները: Մադոննա Պահանջում է, որ հյուրանոցի սպիտակեղենը լինի միայն եգիպտական շնչող բամբակից, որն արժե 760$ : Վախենալով մանրէներից` փոփ թագուհին ստիպում է, որ ամեն օր փոխվի սենյակի զուգարանակոնքը և տեղադրվի մանրէազերծվածը: Սանդրա Բալոք Հյուրանոցի սպասուհիներին ստիպում է ամեն անգամ փոխել սպիտակեղենը, երբ ինքը նույնիսկ կնստի մահճակալի վրա, և եթե նույնիսկ մեկ վրիպում եղավ, նա միանգամից լքում է հյուրանոցը: Բեյոնսե Փոփ երգչուհին ստիպում է , որ սենյակի ջերմաստիճանը լինի ուղիղ 26 աստիճան, հակառակ դեպքում նա չեղյալ է հայտարարում բոլոր պայմանավորվածությունները: Քիմ Բեսինջեր Այն հյուրանոցը, որտեղ նա կհյուրընկալվի, ստիպված է ամեն անգամ լոգարանում թողնել Evian ջրի մի քանի շիշ, քանի որ դերասանուհին իր մազերը լվանում է միայն այս ջրով: Ջենիֆեր Լոպես JLO-ն սիրահարված է սպիտակ գույնին, և հյուրանոցի ապարտամենտի պատերը, հատակը, կահույքն ու նույնիսկ դեկորները պիտի սպիտակ լինեն: Պատահել են դեպքեր, երբ հայտնի հյուրանոցների լյուքս համարները հատուկ նրա համար ձևափոխվել են: Փաֆ Դեդի Ռեփերը կախվածություն ունի սնունդից և պահանջում է , որ իր համարից չպակասեն չիփսերը, թթվասերը, չեդեր պանիրն ու Dom Perignon շամպայնը: Ջուլյա Ռոբերթս Առաջին հայացքից համեստ այս դերասանուհին ցանկացած հյուրանոցում մնալիս պահանջում է նկարահանումներից առաջ իր լոգարանը լցնել թանկարժեք շոմպայնով: Շեր Հայազգի աստղը նույնպես ետ չի մնում քմահաճություններից: Նրա համար մի քանի ժամում փոխել են հյուրանոցներից մեկի լյուքս համարի պատերի գույնը, քանի որ մտնելով սենյակ նա սկանդալ է բարձացրել իրեն դուր չեկող գույնի պատճառով: Փինք Առաջին հայացքից, երբ կարդում ես երգչուհու պահանջները հյուրանոցի վերաբերյալ, թվում է, թե ամեն ինչ ստանդարտի մեջ է:Սակայն վերջին կետը ապշեցնում է բոլոր հովանավորներին: Երգչուհին պահանջում է 167 հատ սրբիչ համարում: Ի դեպ նա ամեն անգամ հատ-հատ հաշվում է դրանք:
    Սահմանափակ պահպանակներ
    Սահմանափակ պահպանակներ
    Սահմանափակ պահպանակներ Հանրաճանաչ շատ նորաձևության տներ ակտիվ կոչ են անում առողջ և ապահով սեքսը: Այդ իսկ պատճառով բազում դիզայններով և գույներով պահպանակներ են թողարկվում, որոնց հասույթը տրամադրում են բարեգործական ֆոնդերին:
  • TOP 8 ՔԱՂԱՔԱԿԱՆ SEX ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
    TOP 8 ՔԱՂԱՔԱԿԱՆ SEX ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
    TOP 8 ՔԱՂԱՔԱԿԱՆ SEX ՍԿԱՆԴԱԼՆԵՐ Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ քաղաքական գործիչների յուրաքանչյուր քայլը նախապես մշակվում է հատուկ մասնագետների թիմի կողմից: Քաղաքական գործիչների հետ աշխատում է իմիջմեյքերների, PR-ի և հռետորության  մասնագետների մի մեծ խումբ` քաղաքական մենեջմենթի թիմը, որն էլ փաստացի ձևավորում է քաղաքական գործչի ամբողջական կերպարը: Ընդամենը մեկ վարկաբեկող միջադեպ կամ սկանդալ` և ողջ աշխատանքի արդյունքը կարող է զրոյանալ, ձևավորված դրական կերպարն էլ կարող է միանգամից հօդս ցնդել, հատկապես` եթե սկանդալն առնչություն ունի սեքսի հետ: Ներկայացնում ենք  քաղաքական սեքս-սկանդալների ամենաաղմկահարույց յոթնյակը, որը մեծ իրարանցում է բարձրացրել ողջ աշխարհում և իր բացասական ու նույնիսկ կործանիչ ազդեցությունն է թողել քաղաքական գործիչների կարիերային: 1. <<ՍՊՈՐՏԱՅԻՆ>> ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈւՏԻՆ Երբ Ալինա Կաբաևան հայտնվեց ռուսական Vogue-ի շապիկին, և արտասահմանյան մամուլի ուշադրությունը սևեռվեց նրա անձին, աղմուկը բոլորովին այլ մասշտաբի տարածում ունեցավ: Անգլիական հայտնի The Daily Telegraph թերթը 2010թ-ին հրապարակեց  Պուտինի և Կաբաևայի լուսանկարները, որոնք արվել էին երեկույթներից մեկի ժամանակ, երբ զույգը ոչ սթափ վիճակում էր: 2. ՍԵՔՍ-ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ ՍԻԼՎԻՈ ԲԵՌԼՈւՍԿՈՆԻ Սկանդալները սկիզբ առան 2009թ-ին, երբ վարչապետի կինը հայտարարեց ամուսնալուծվելու իր որոշման մասին: Պատճառը Բեռլուսկոնիի և անչափահաս մոդել Նաոմի Լետիցիայի սեռական կապն էր: 2010թ-ին էսկորտ-ծառայության ՙաշխատակցուհի՚ Մարիա Թերեզա դը Նիկոլոն հայտարարեց, որ ինքն ու իր երկու 'գործընկերուհիները՚ խմբակային սեքսով են զբաղվել Սիլվիոյի հետ: Հասարակական աղմուկը գագաթնակետին հասավ 2011թ-ի հունվարին, երբ դատական գործ հարուցվեց Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ. նա մեղադրվում էր անչափահաս պարուհի Ռուբիի հետ ինտիմ կապ ունենալու հանցանքում: Ի դեպ, Ռուբին էլ այդ ընթացքում մեղադրվում էր գողություն անելու համար: Սկանդալների այս երկարատև շարքի հետևանքով Սիլվիոն 2011թ-ի նոյեմբերին հրաժարական տվեց: 3. ԱՐԺՈւՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ՂԵԿԱՎԱՐԸ ԴՈՄԻՆԻԿ ՍԹՐՈՍ-ԿԱՆ 2011թ-ին տեղի ունեցած սեքս-սկանդալի պատճառով նա ստիպված եղավ լքել պաշտոնը: Ոստիկանության ու մամուլի տվյալներով` Սթրոս-Կանը Sofitel New York հյուրանոցի սպասուհիներից մեկին ստիպել էր իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Նա աղջկան հարկադրել էր զբաղվել օրալ սեքսով: Սպասուհուն, սակայն, հաջողվել էր  դուրս փախչել սենյակից, ինչից հետո ԱՄՀ-ի ղեկավարը լքել էր հյուրանոցը և  ուղևորվել օդանավակայան: 62-ամյա Սթրոս-Կանին ձերբակալել էին Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում` Փարիզ մեկնելիս: 4. ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ԶՈՀԸ ԷԼԻՈԹ ՍՓԻԹՑԵՐ Ճակատագրի հեգնանքով` հենց նա էր որոշում կայացրել հետաքննությունների ժամանակ հեռախոսազանգերը գաղտնալսելու վերաբերյալ:  Երբ կառավարությունը բացահայտեց նրա թույլ տված գերածախսերը, սկսվեց հետաքննություն, որի արդյունքում էլ հայտնի դարձավ Սփիթցերի խոցելի կողմերից մեկը: Պարզվեց, որ նա օգտվում է թանկարժեք էսկորտ-ծառայությունից, որտեղ նրան անվանում են ՙթիվ 9 հաճախորդ՚: Նահանգապետին հրապարակայնորեն անվանեցին ՙերկերեսանի անբարոյական՚ և հեռացրին աշխատանքից: Այսպիսով, սեփական նախաձեռնությամբ ընդունած օրենքը կործանեց նրան: 5. ԻՄՊԻՉՄԵՆՏ ՕՐԱԼ ՍԵՔՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆ 25 ամյա Մոնիկայ Լվինսկիի և 42 ամյա Բիլի սեռական կապը տեղի էր ունեցել օրալ սեքսի միջոցով,  ինչն էլ հետագայում դարձավ դատական քաշքշուկների պատճառ: Դատական նիստերից մեկի ժամանակ Քլինթոնը հայտարարել էր, թե սեռական ոչ մի ցանկություն չունի Մոնիկայի նկատմամբ, բայց երբ բացահայտվեց ողջ ճշմարտությունը, պարզ դարձավ նաև, որ նա ստել է դատարանում, ինչը պատժվում է օրենքով: Դատական նիստերի ընթացքում ԱՄՆ առաջին տիկին Հիլարի Քլինթոնը պաշտպանում էր ամուսնուն, սակայն նույնիսկ նրա ջանքերը չկարողացան ԱՄՆ նախագահին փրկել սեքս-սկանդալի պատճառով անխուսափելի դարձած իմպիչմենտից և նախագահական աթոռի կորստից: 6. ՀՐԵԱԿԱՆ <<ԱՆՄԵՂՈւԹՅՈւՆ>> ՄՈՇԵ ԿԱՑԱՎ Մի քանի տարի շարունակ Կացավին մեղադրում էին տարբեր կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար, իսկ 4 տարի տևած դատավարության ավարտին նրան մեղավոր ճանաչեցին նաև բռնաբարության հանցանքում: Սեռական անզուսպ ցանկությունները կառավարել չկարողացող նախկին նախագահն այժմ գտնվում է բանտում, որտեղ էլ պիտի կրի իր` 7-ամյա տևողությամբ պատժաչափը: 7. ՍԵՆԱՏՈՐԸ` ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՍԵՔՍ-ՄՈԼԱԳԱՐ ԼԱՐԻ ՔՐԵՅԳ 2007թ-ին Մինեապոլիսի օդանավակայանում Լարին մուտք է գործում կանանց ու տղամարդկանց սանհանգույցներ և, առանց ամոթ զգալու, անպարկեշտ առաջարկություններ անում մարդկանց` սեփական գռեհկությամբ բոլորի ուշադրությունը սևեռելով իր անձին: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները քիչ անց ձերբակալում են նրան, և բարձրանում է մեծ աղմուկ: Սա, թերևս, պատմության այն եզակի դեպքերից է, երբ վստահություն ու հարգանք վայելող քաղաքական գործիչը անմիջապես կորցրել է տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակությունը: 8. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ ԻՆՏԵՐՆԵՏՈւՄ ՄԱՐԿ ՖՈԼԻՆ Մարկ Ֆոլին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի հարգարժան կոնգրեսմեններից էր, սակայն 2006թ-ին նրան չշրջանցեց ինտերնետային սեքս-սկանդալը: Ով կմտածեր, որ տարիներ շարունակ իրեն լավագույնս դրսևորած և բնակիչների վստահությունն ու հարգանքը շահած կոնգրեսմենը կսկսի անպարկեշտ բովանդակությամբ նամակներ ուղարկել Կոնգրեսի դեռատի պրակտիկանտուհիներին: Նրա անպարկեշտ առաջարկություններն անմիջապես դարձան հանրության ՙսեփականությունը՚, երբ ABC հեռուստաընկերությունը լուսաբանեց այդ պատմությունը:
    Կրեատիվ մրցույթ Lady Gaga-ից
    Կրեատիվ մրցույթ Lady Gaga-ից
    Կրեատիվ մրցույթ Lady Gaga-ից Մարտի 28-ին էպոտաժային երգչուհին նշեց իր 26-ամյա հոբելյանը: Այդ օրը Գագան երկրպագուներին ներկայացավ ինչպես միշտ շատ ինքնատիպ արտաքին տեսքով: Նա կրում էր կաշվե սև գլամուրային բաճկոն, ներքնազգեստ և թագ: Այսպես Գագան հայտարարեց մրցույթ, որ կապված էր իր նոր` Born This Way Foundation-ի հետ: Մասնակիցները պետք է ստեղծեն ֆոնդի գովազդային պաստառներ, որոնք համահունչ կլինեն դրա ուղվածությանը, ինչպես նաև կտարբերվեն կրետիվությամբ: Այսպիսով դիզայներական պաստառների թեման կլինի համարձակությունը: Երգչուհին իր մոր հետ միասին կնտրի լավագույն 10 աշխատանքները, որից հետո դրանք կհրապարակվեն համացանցում, և հաղթողը կնտրվի online քվեարկության արդյունքում: Լավագույն աշխատանքը տեղ կգտնի Born This Way Foundation-ի կայք-էջում:
    Նորաձև կոլաժներ NeverLazy ամսագրում
    Նորաձև կոլաժներ NeverLazy ամսագրում
    Նորաձև կոլաժներ NeverLazy ամսագրում NeverLazy ամսագրի մարտի համարը ընթերցողներին ուրախացրեց իր գունեղ ֆոտոկոլաժների շարքով: Դրանց հեղինակը բրուկլինյան դիզայներ` Մեթ Վիսնեվսկին է: Մեթը զբաղվում է համակարգչային դիզայնով, իսկ ազատ ժամանակ ստեղծում է կոլաժներ, որտեղ նա համատեղում է նորաձևությունն ու արվեստը: Նկարներում կարելի է տեսնել գրաֆիկայի, գույնի և մոդելի միաձուլումը շատ գեղեցիկ կերպով:
    Նմանակ Celebrity-ներ
    Նմանակ Celebrity-ներ
    Նմանակ Celebrity-ներ Ինչպես հայտնի է բոլորիս, աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի իր նմանակը: Իսկ պատկերացնում եք ինչ է կատարվում, երբ երկու նմանակներն էլ համաշխարհային աստղեր են: Այժմ կներկայացնենք համաշխարհային շոու-բիզնեսի իրար նման լավագույն տասնյակին: Դասթին Հոֆման , Ֆրանսուա Կլյուզե Մերիլ Սթրիփ, Ջենիֆեր Էլ Սինդի Քրոուֆորդ, Եվա Մենդես Դերիլ Հանա, Ջենիֆեր Կուլիջ Ջուլյա Ռոբերթս, Կիրա Սեդվիք Դանիել Ռադքլիֆ, Էլայջա Վուդ Սարա Ջեսիկա Փարքեր, Յուլյա Կովալչուկ  Լինդա Էվանգելիստա, Միլա Յովովիչ Նաթալի Պորտման, Կիրա Նայթլի Քիմ Քարդաշյան, Նիքոլ Շերցիգեր
    Բնապահպանական բրենդ Will.i.am-ի և  The Coca-Cola Company-ի կողմից
    Բնապահպանական բրենդ Will.i.am-ի և The Coca-Cola Company-ի կողմից
    Բնապահպանական բրենդ Will.i.am-ի և  The Coca-Cola Company-ի կողմից Հանրահայտ R&B կատարող Will.i.am-ը The Coca-Cola Company-ի հետ համատեղ հիմնում է Ekocycle անունը կրող բրենդը: Ekocycle բրենդի ողջ հավաքածուն ստեղծված է լինելու բացառապես վերամշակված պլաստիկ շշերից և ալյումինե տարաներից: Հավաքածուն ամբողջությամբ պատրաստ կլինի 2013 թվականին: Այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու «վերամշակումը» և երիտասարդության ուշադրությունը սևեռելու այս խնդրի շուրջ: Ekocycle բրենդի ցանկացած իրի վրա լինելու է հատուկ պիտակ, որի վրա նշված է լինելու, թե քանի պլաստիկ շիշ կամ ալյումինե տարա է  «վերամշակվել» կոնկրետ իրը ստեղծելու նպատակով: Նշենք նաև, որ նախագիծն անմիջապես գրավել է ռեպ կատարող Dr. Dre-ին և նա պատրաստվում է թողարկել նոր Beats by Dr. Dre ականջակալեր ստեղծված «վերամշակմած» իրերից:
    Հայ աստղերը Instagram-ում
    Հայ աստղերը Instagram-ում
    Հայ աստղերը Instagram-ում Այսօր պարզեցինք, որ Instagram-ում ակտիվ է ոչ միայն հայազգի celeb Քիմ Քարդաշյանը, այլև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Վերջիններիցս Instagram-ում ակտիվություն են ցուցաբերում երգչուհի Սիրուշոն, դերասան Արսեն Գրիգորյանը, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ռեպ կատարող Սուպեր Սաքոն և այլք: Մեր ընտրած հնգյակից Instagram-ում ամենաակտիվը ռեպ կատարող Սուպեր Սաքոն է: Վերջինս Instagram-ում ունի 60 լուսանկար, 1741 հետևող (follower), սակայն հետևում է ընդամենը 57 հոգու: Ռեպ կատարողը Instagram-ում գրանցված է super_sako անունով: Սիրուշոն, ով գրանցված է sirushoofficial անունով, այսօրվա տվյալներով Instagram-ում ունի 39 լուսանկար, 926 հետևող և հետևում է 39 հոգու: Instagram-ում ակտիվ հայկական շոու բիզնեսի հաջորդ ներկայացուցիչն է դերասան Արսեն Գրիգորյանը, ով իր լուսանկարների և հետևողների քանակով, ինչ խոսք, զիջում է Սիրուշոյին: Արսենը ունի 27 լուսանկար, 150 հետևող և հետևում է 33 հոգու: Արսեն Գրիգորյանը Instagram-ում գրանցված է իր իսկ անուն-ազգանունով՝ arsengrigoryan: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ում ունի 19 լուսանկար, 329 հետևող և հետևում է 24 հոգու: Երգչուհին գրանցված է lilithovhannisyan անունով: Իսկ դերասանուհի Լուզիա Ներսիսյանը` luizanersisyan, ունի 45 նկար, 45 հետևող և հետևում է 17 հոգու:    
    Դեղամիջոց ժլատության դեմ
    Դեղամիջոց ժլատության դեմ
    Դեղամիջոց ժլատության դեմ Հոլանդացի նկարիչ-կոնցեպտուալիստ Դիդդոն ներկայացրեց իր նոր նախագիծը` << Դեղամիջոց ժլատության դեմ>>: <<Ժլատության դեմ դեղամիջոցն>> իրենից ներկայացնում է ներարկման համար նախատեսված փաթեթ, որի մեջ ներառված է 24 կարատանոց ոսկով օծված ներարկիչ և թանաքով սրվակ, որով տպում են ամերիկյան դոլլարները: <<Դեղորայքային փաթեթի>> արժեքը կազմում է 10000$: Նախագծի հեղինակը կարծում է, որ նման փաթեթի ձեռքբերումը կնպաստի գնորդի ներքին երկխոսությանն ինքն իր հետ և կօգնի բացահայտել մի շարք հարցերի պատասխաններ. ով ենք մենք և ով էինք ուզում լինել: Չնայած Դիդդոյի երկրպագուներից շատերի մոտ այս նախագծի նպատակը առաջացնում է կասկածանքներ, քանի որ այն ներկայացվում է սահմանափակ քանակությամբ և <<ոչ համեստ>> գինը հեշտությամբ կարող է հենց այդ ժլատության տենչանքի առարկա դարձնել նրան:
    Հետաքրքիր կադրեր ֆուտբոլից
    Հետաքրքիր կադրեր ֆուտբոլից
    Հետաքրքիր կադրեր ֆուտբոլից Աշխարհում ամենասիրված սպորտաձևի ընթացքւմ են լուսանկարիչները որսացել հետևյալ կադրերը:
    Զինեդին Զիդանը արդեն Փարիզում
    Զինեդին Զիդանը արդեն Փարիզում
    Զինեդին Զիդանը արդեն Փարիզում Փարիզի Ժորժ Պոմպիդի ժամանակակից արվեստի կենտրոնում տեղադրվել է Զիդանի  հուշարձանր, որի հեղինակն է քանդակագործ Ադել Աբդեսսեմեթը: Հուշարձանը նվիրված էր 2006թ.-ի աշխարհի առաջնությանը, երբ Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացցիին գլխով  հարվածեց  Ֆրանսիայի հավաքականի ավագ` Զենեդին Զիդանը: Արձանի բարձրությունը 5 մետր է:
    Antidote ամսագրի յուրօրինակ շապիկները
    Antidote ամսագրի յուրօրինակ շապիկները
    Antidote ամսագրի յուրօրինակ շապիկները
    Գանգեր Frodo Mikkelsen-ի կողմից
    Գանգեր Frodo Mikkelsen-ի կողմից
    Գանգեր Frodo Mikkelsen-ի կողմից Դանիացի նկարիչ Ֆրոդո Միկկելսենը (Frodo Mikkelsen) տեղակայել է իր պատկերացումների տնակներն ու բացատները գանգի վերին հատվածում: Ֆրոդոն այս կերպ փորձում է մարդկությանը հիշեցնել ժամանակի սղության և երկիր մոլորակի անպաշտպան լինելու մասին:
    iPhone բջջայինների պատյանները որպես ինքնապաշտպանության միջոց
    iPhone բջջայինների պատյանները որպես ինքնապաշտպանության միջոց
    iPhone բջջայինների պատյանները որպես ինքնապաշտպանության միջոց Սկոտ Մակֆերսոնը երկար ժամանակ իր աղջկա համար փնտրում էր ունիվերսալ միջոց ինքնապաշտմանության համար: Երկար փնտրտուքներից հետո որոշում է բջջային հեռախոսի պատյանը համադրել աչքերը գրգռող հեղուկով:  Այժմ հարձակման դեպքում, արագ կերպով կարող եք պաշտպանվել ավազակներից, որի համար անհրաժեշտ է հեռախեսի ետին մասը պահել հարձակվողի դեմքին և սեղմել կոճակը: Այս պատյանները վաճառքի կբերվեն 4 գույների, որոնք կարժենան $39.95:
    Աստղեր, որոնք սովորել են նույն դպրոցում
    Աստղեր, որոնք սովորել են նույն դպրոցում
    Աստղեր, որոնք սովորել են նույն դպրոցում el.am կայքը ներկայացնում է այն աստղերի ցուցակը, որոնք միասին հաճախել են նույն դպրոցը: Barbra Streisand, Neil Diamond Cameron Diaz, Snoop Dogg David Duchovny, John F. Kennedy Jr Josh Hartnett, Rachel Leigh Cook Kevin Spacey, Val Kilmer Lady Gaga, Nicky Hilton Neil Patrick Harris, Freddie Prinze Jr Nicole Kidman, Naomi Watts
    5 հումորային գովազդներ
    5 հումորային գովազդներ
    5 հումորային գովազդներ Գովազդային հսկայական ընկերությունները վաղուց հասկացել են, որ գովազդի արդյունավետ լինելու հանգամանքը կախված է գովազդի ինտրիգային կամ հումորային լինելուց: Մինչ այժմ նկարահանվել են հազարավոր հումորային գովազդներ, և այժմ el.am-ը ձեզ է ներկայացնում ըտրված 5 հումորային գովազդները:
    Ֆիլադելֆիայում սկսվել է ծաղիկների ամենամեծ ցուցահանդեսը
    Ֆիլադելֆիայում սկսվել է ծաղիկների ամենամեծ ցուցահանդեսը
    Ֆիլադելֆիայում սկսվել է ծաղիկների ամենամեծ ցուցահանդեսը Ամերիկայի ամենահին քաղաքներից մեկում` Ֆիլադելֆիայում, սկսվում է աշխարհում ամենամասշտաբային ծաղիկների ցուցահանդեսը: Այն անցկացնում է Convention Center-ում ավելի քան 180 տարի անընդմեջ: Այցելուների քնակը մարտի 2-10 ընկած ժամանակահատվածում կազմում է ավելի քան 250 հազար այցելուներ աշխարհի տարբեր անկյուններց: Ցուցահանդեսի թեմատիկան և ընդհանուր դիզայնը երբեք չի կրկնվում և ամեն անգամ յուրովի են ներկայանում հանրության առջև: Այս տարի այն անցկացվում է Brilliant անվանումով: Ցուցահանդեսի ամենասիրված մասը ծաղիկների շուկան է, որտեղից այցելուները կարող են ձեռք բերել յուրահատուկ ծաղիկների տեսակներ, հազվագյուտ սերմեր:

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Khachatur Hakopov

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Pargev Aydinyan

    Լուսանկարիչ
All Columnists