• Montecristo
    Montecristo
    Montecristo No. 2 Gran Reserva cigars 03.11.2011 Սիգար ծխելու գլխավոր նպատակը, ինչպես ասում են հենց իրենք սիգարասերները, ծխախոտի բույրից հաճույք ստանալն է: Սիգարը ցույց է տալիս ծխողի պատկանելությունը բարձր սոցիալական խավին: “Լավ սիգարը նույնքան տուրք է հասարակության կանոններին, ինչքան ֆրանսերենի իմացությունը և գնալը Էսկոտ ձիարշավարան դիտելու”, ասում է Ունսթոն Չերչիլը /Winston Churchill/: Չերչիլը սիգարների վրա ծախսել է մեծ կարողություն, ծխելով մոտ 300 հազար սիգար իր ամբողջ կյանքում: Սիգարի բիզնեսի մեջ շատ կարևոր տեղ ունեն հայերը, այսօր սիգար ասելիս, միանգամից մտքիդ գալիս են մի շարք անուններ, ինչպիսիք են Ավո Ուվեզյան /Avo Uvezian/, Գարո Բուլդուկյան /Garo Buldukian/, Փոլ Գարմիրյան /Paul Garmirian/, Ջանո Օզգեներ /Cano Ozgener/ և այսպես կարելի է շատերին նշել: Սակայն, եկեք մի քիչ հեռանանք լավագույններից և անդրադառնանք սիգարի այլ բիզնեսով զբաղվողներին: Երբ ժամանակը հասնում է կատարյալ սիգարներ փաթաթելու գործընթացին, աշխատանքը վստահեք Montecristo-ին, եթե ուզում եք, որ այն ճիշտ արված լինի: Montecristo-ն իր սիգարները պատրաստում է 1935թվականից: Այժմ այն ներկայանում է Կուբայում գտնվող Vuelta Abajo-ից ներմուծված լավագույն ծխախոտի տերևեներից: Այս տերևները աճեցվել են 2005 թվականին և պահվել մեծ խնամքով: Այս սիգարները արտադրվելու են շատ քիչ քանակով` ըդնամենը 5000 տուփ:  Դրանք ներկայացվել են 2011 թվականի փետրվարին Հավանայում տեղի ունեցած կուբայական սիգարների փառատոնին:  Վայելեք, սակայն հիշեք. Ծխելը վնասակար է առողջությանը...

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Khachatur Hakopov

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Pargev Aydinyan

    Լուսանկարիչ
All Columnists