Սիգարի ամենահայտնի հայ սիրահարները 2004 Golden Palace Hotel Cigar Bar Այս անգամ հյուրընկալեցինք Golden Palace հյուրանոցի Havana Club սիգար-բարում, հայ աֆիսիոնադոների հետ, որոնցից շատերին մեր ընթերցողը բավական լավ է ճանաչում: Մեկ բաժակ լավագույն կոնյակ կամ վիսկի, հայտնի ապրանքանիշի սիգար և թեժ զրույց սիգարի մասին: Ահա այսպիսի մթնոլորտ էինք պատկերացնում մենք, երբ որոշեցինք մեկ հարկի տակ հավաքել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, որոնց այդ երեկո միավորում էր սիգարի հանդեպ ունեցած սերը. Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Բեգլարյան, Վարդան Մեսրոպյան, Արտաշես Բեգլարյան, Արմեն Այվազյան, Արմեն Հարությունյան, Սերգեյ Հարությունյան, Հարություն Փամբուկյան, Պավել Խաչատրյան, Ռուբեն Ջաղինյան և Ավետիս Խախամյան: Հենց սկզբից զրույցը բավականին հետաքրքիր ընթացք ստացավ, քանի որ հավաքվածների մեծամասնությունը եղել էր արտասահմանյան սիգար-ակումբներում, իսկ վերջերս APA Cigars ընկերության ներկայացուցիչները հրավիրվել էին հեղինակավոր Retail Tobacco Dealers of America ցուցահանդեսին:
Master Class սիգարասերների համար
Վերապատրաստման դասընթացներ սիգարի սիրահարների համար 2010 Mezzo Classic House Club Garo Habano հայտնի սիգարի ընկերության հիմնադիր Գարո Բուլդուկյանն անցկացրեց վերապատրաստման դասընթաց Mezzo Classic Hause Club-ում: Սիգարի արտադրության ասպարեզում մասնագետը կիսվեց սիգարի արտադրության և պահման գաղտնիքներով իր հյուրերի հետ, ինչպես նաև ցուցադրեց ծխելու ճիշտ գործընթացը, որը թույլ կտա սիգարից ստանալ մաքսիմալ հաճույք: Երեկոյի ընթացքում հյուրերը ոչ միայն ստացան մասնագետի կողմից նոր գիտելիքներ և փորձ, այլ նաև իրավունք ստացան ունենալու սեփական հյումիդորը, որում միշտ կարող են պահել իրենց սիգարները:
Սիգարի փակ երեկո
Սիգարի փակ երեկո Golden Tulip Hotel Yerevan 2011 Ապրիլ ամսվա ընթացքում Elite Life ընկերությունը APA Cigars ընկերության հետ համատեղ կազմակերպեց երկու սիգար երեկույթ, որոնց նպատակն է սիգարի կուլտուրայի զարգացումը Հայաստանում: Առաջին երեկույթը տեղի ունեցավ Golden Tulip Hotel Yerevan հյուրանոցի ձմեռային պարտեզում, իսկ երկրորդը Golden Palace հյուրանոցի Cigar Bar-ում: Փակ միջոցառումներին հրավիրված էին խոշոր բիզնեսմեններ, մշակութային գործիչներ, ինչպես նաև երկու ընկերությունների գործընկերներ: Անմիջական ընկերական մթնոլորտում հյուրերը կիսվեցին իրենց սիգարի նախընտրություններվ և վայելեցին CAO Brazil, CAO Gold և Rey de Reyes Nativo սիգարները, ինչպես նաև Hennessy X.O. և The Macallan 18 Y.O.: Միջոցառումը լրացրեց հայտնի դոկումենտալ ֆիլմը, որը նկարահանված է CAO ապրանքատեսակի կողմից, այն պատմում է իսկական դոմինիկյան սիգարների պատրաստման առանձնահատկությունների մասին:
Հավաքույթ Cigar Bar-ում
Հավաքույթ Cigar Bar-ում 2011 Golden Palace Hotel Cigar Bar
Սիգար հավաքույթ Kayl-ում
Սիգար հավաքույթ KAYL-ում Elite Life ընկերությունը համատեղ APA Cigars շարունակում է արդեն ավանդույթ դարձած սիգարի փակ հավաքույթները` Երևանի լավագույն ժամանցային վայրերում: Հավաքույթները նպատակ են հետապնդում սիգարի կուլտուրայի զարգացումը Հայաստանում: Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հերթական սիգարի հավաքույթը, որը տեղի ունեցավ Kayl ռեստորանում: Փակ հավաքույթներին հրավիրված էին խոշոր գործարարներ, մշակութային գործիչներ, կինոինդուստրիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև երկու ընկերությունների գործընկերներ: Հյուրերը կիսվեցին սիգարի իրենց նախընտրություններով և վայելեցին Augusto Reyes, ինչպես նաև արտադրությունից արդեն դուրս եկած Dupont Limited Edition սիգարները:
Սիգար երեկո EL SKY Bar-ում
Սիգար երեկո EL SKY Bar-ում Elite Life ընկերությունը APA Cigars-ի հետ համատեղ շարունակում է սիգարի փակ հավաքույթները: Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հերթական սիգարի հավաքույթը, որը տեղի ունեցավ EL Sky Bar-ում, որը գտնվում է Golden Tulip Hotel Yerevan հյուրանոցի տանիքում: Անմիջական, ընկերական մթնոլորտում, հյուրերը կիսվեցին սիգարի իրենց նախընտրություններով և վայելեցին Augusto Reyes, ինչպես նաև արտադրությունից արդեն դուրս եկած Dupont Limited Edition սիգարները: