• Moet&Chandon
    Moet&Chandon
    Moet&Chandon  շամպայնը ճանապարհում է 2011թվականը 26.11.2011 Moet&Chandon շամպայնը ինչպես և ամեն տարի 2011 թվականը եզրափակում է նոր Golden Premium Jeroboam սահմանափակ քանակությամբ արտադրված շամպայնով: Այս շամպայնը տարբերվում է նրանով, որ շշի վրա կարող եք թողնել ձեր ստորագրությունը, դրանով դարձնելով այն ձեր գլուխգործոց: «Լինել բացառիկ` շքեղության էությունն է: Moet&Chandon շամպայնի յուրաքանչյուր սիրահար կարող է յուրահատուկ քայլով դարձնել անմոռանալի տարվա ավարտը» ասում է Մարկ Ջաշիթը, Moet&Chandon ընկերության արտաքին կապերի և մարկետինգի տնօրենը: Յուրաքանչյուրս կցանկանայինք նոր տարին դիմավորել մեր իսկ ստորագրությամբ կամ որևէ այլ գրվածքով զարդարված շամպայնով:
    the Dalmore
    the Dalmore
    The Dalmore Zenith ամենահին և հազվագյուտ վիսկիի շիշը կվաճառվի աճուրդով Մինչ the Dalmore հայտնի ապրանքանիշի ոչ պակաս հայտնի վիսկիին անցնելը, թույլ տվեք գրեմ whisky և whiskey բառերի տարբերության մասին: Այն ինձ բացատրել է իմ լավ ընկերը, որը վիսկիի մեծ մասնագետ է: Whisky բառը առանց E տառի իսկական շոտլանդական վիսկին է, իսկ Whiskey` E տառով` իռլանդականը: Այս հազվագյուտ շոտլանդական վիսկին, որը այլևս կարիք չունի միայն պարունակության համար գնահատվելու, այժմ հանդիսանում է ներդրման աղբյուր է, որը գտնվում է կոլեկցիոներների և գիտակների ուշադրության կենտրոնում: The Dalmore ապրանքանիշը ներկայանում է նոր Zenith վիսկիներով, որը իր մեջ ներառում է the Dalmore 1964, the Dalmore 1951 և the Dalmore 1952 տարեկան վիսկիներ, որոնք արդեն համարյա դուրս են եկել արտադրությունոից, ինչը նշանակում է, որ վաճառվելու է հանվելու յուրաքանչյուրից ընդամենը 1 շիշ: Այն այժմ վաճառվում է Whisky Shop աճուրդով 79 231 ԱՄՆ դոլար սկսնական արժողությամբ: Իրական վիսկին առանձնանում է փայլուն սաթե ոսկի, իսկ եզրերը` սև ադամանդի գույներով: Շատ կարևոր դեր է խաղում նաև վիսկիի բույրը: Իրական դրախտ սև կեռասի, չամիչի, թուզի թխվացքի և ցիտրուսային մրգերի բույրով:
    2011թ-ի Top 10 կոկտեյլները
    2011թ-ի Top 10 կոկտեյլները
    2011թ-ի Top 10 կոկտեյլները 10-րդ տեղ.  Mojito կոկտեյլը հորինել են 1930-ականներին Կուբայում: Այն պատրաստվում է սպիտակ ռոմից, հանքային ջրից, լայմից, նանայից և շագանակագույն շաքարից: 9-րդ տեղ.  Pina Colada - ն Պուեռտո Ռիկյան հայտնագործություն է: Պատրաստվում է սպիտակ ռոմից, կոկոսի լիկյորից և արքայախնձորի հյութից: Ահավոր քաղցր ըմպելիք է, սակայն, ասում են, որ այն հիասքանչ է Կարիբներում : 8-րդ տեղ. Cosmopolitan կոկտեյլը հորինել են 1920-ական թվականների ֆրանսիական ամենահեղինակավոր հյուրանոցների և հանգստյան տների բարմենները: Այն մեծ ճանաչում ձեռք բերեց Սառա Ջեսիկա Պարկերի հերոսուհու շնորհիվ ''Սեքսը մեծ քաղաքում'' սերիալում: 7-րդ տեղ. Tequila Sunrise-ը պատրաստվում է տեկիլայից, նարնջի հյութից և գրենադինից: Հենց այն բաժակի հատակում նստվածք տալով ստեղծում է ծագող արևի էֆեկտ: 6-րդ տեղ. Daiquiri կոկտեյլը հանրահայտ դարձավ Էռնեստ Հեմենգուեյի շնորհիվ: Սակայն այն հորինել է ամերիկացի լեռնահանքային ինժեներ Ջեննիգս Կոկսը: Մի օր, անիծելով կուբական շոգը, նա խառնեց ռոմը լայմի հյութի հետ և ստացված խառնուրդը լցրեց սառցե կտորների վրա: 5-րդ տեղ. Margarita կոկտեյլի հեղինակային իրավունքների համար պայքարում են առնվազն երեք հոգի: Ինչպես ցանկացած բան Margarita-ն ևս շատ պարզ է. տեկիլա, նարնջի հյութ և կիտրոն: 4-րդ տեղ. Ջեյմս Բոնդի սիրելի կոկտեյլի`Martini Dry-ի հեղինակն անհայտ է: Սակայն հայտնի է, որ այն առաջին անգամ սկսել են պատրաստել 20-րդ դարի սկիզբին Նյու Յորիքի հայտնի Նիկերբոկեր հյուրանոցում: Անհրաժեշտ է խառնել վերմուտն ու ջինը  բացարձակ չոր սառույցի հետ: 3-րդ տեղ. 1893թ-ին Կուբայի անկախության տոնակատարման ժամանակ ամերիկյան բանակի սպան խառնեց Կուբայի անկախ ոգին խորհրդանշող Bacardi ռոմը Ամերիկայի նոր ըմպելիք Coca-Cola-ի հետ: Այդ օրերի կարգախոսը` ''Կեցցե' ազատ Կուբան'',  ընդմիշտ պահպպանվեց կոկտեյլի անվանման մեջ` Cuba Libre: 2-րդ տեղ. Screwdriver (Отвертка) հայրենիքը ԱՄՆ-ն է: Այն առաջացավ, երբ ալկոհոլի տարածման արգելքի մասին օրենք ընդունվեց: Նարնջի հյութը լավագույն տարբերակն էր, որպեսզի քողարկեն օղու հոտն ու գույնը: 1-ին տեղում է աշխարհում ամենաճանաչված Bloody Mary կոկտեյլը, որի հեղինակը ամերիկացի բարմեն Պիտ Պետուան է: Նա կոկտեյլը կատարելագործել է տարիներ շարունակ: Այժմ կոկտեյլի բաղադրության մեջ ընդգրկված են կիտրոնի հյութը, ''վուստերյան'' և ''տաբասկո'' սոուսները: Հաճախ պատրաստման մեջ օղին փոխարինում են տեկիլայով:
    Երևանում Most Wanted, Stylish and Juicy կոկտեյլներ
    Երևանում Most Wanted, Stylish and Juicy կոկտեյլներ
    Երևանում Most Wanted, Stylish and Juicy կոկտեյլներ Իսկական կոկտեյլը դա վառ ու հյութեղ համերի բացառիկ փունջ է` միախառնված ճշտգրիտ հաշվարկված չափաբաժնով: Սովորաբար կոկտեյլ ընտրելիս մեր ընտրությունը կանգ է առնում բոլորիս ծանոթ ու արդեն բազմիցս համտեսված Մոխիտոյի կամ ասենք Կոսմոյի վրա, չէ որ յուրաքանչյուր իրավիճակում դրանք պարզապես անպարտելի տարբերակներ են: Լավագույն կոկտեյլն առանձնացնելու նպատակով որոշեցի կատարել փոքրիկ հետաքննություն Երևանյան մի քանի սիրված սրճարանների շրջանում` նախ պարզելու համար, թե որն է հատկապես հայ ժամանցասեր երիտասարրդների սիրելի կոկտեյլը, ապա Ձեր դատին հանձնելու նախընտրելի տարբերակներից թերևս ամենօրիգինալը: Ինչպես և կանխագուշակում էի` հարցումներիս արդյունքում հաստատվեց, որ նախապատվությունը տրվում է Մոխիտոյին, որպես ամենահաճախ պատվիրվող, մայրաքաղաքի ամենահիթային կոկտեյլին: Կարճ ներկայացնեմ, թե որ սրճարանում, որն է ամենապատվիրվող կոկտեյլը. Pascucci Cafe-Shop - Dr. House, Espresso Mojito, Margarita Margarita Segafredo Cafe - Long Island L'Orange - Dry Martini, Mojito Dry Martini Moscafe - Parliament   Blackberry - Mojito Gusto - Mojito Jazzve - Mojito Mezzo Classic House Club - Sweet and Sour Sweet and Sour հատուկ el.am-ի համար բարմենների հայկական ասոցիացիայի անդամ` Ռոբերտ Մկրտչյանի կողմից
    Miranda Kerr for Lipton Ice Tea
    Miranda Kerr for Lipton Ice Tea
    Miranda Kerr for Lipton Ice Tea Մինչ եվրոպացի հեռուստադիտողները հիանում են Hugh Jackman-ով, Miranda Kerr-ը ներկայացնում է նոր Lipton Ice Tea-ն, որը հեռարձակվելու է միայն ճապոնական հեռուստաալիքներով:
    Dolce Vita Martini-ի կողմից
    Dolce Vita Martini-ի կողմից
    Dolce Vita Martini-ի կողմից Ամենահայտնի խմիչքներից մեկը ոչ միայն հայտնի է իր գեղեցիկ գովազդային արշավներով, այլ նաև համային նուրբ երանգներով: Այս անգամ ամբողջ ֆոտոները retro & pin up style-ի մեջ է 20-ականներ հիշեցնող: Նշեմ նաև, որ Martini ապրանքանիշը ավելի քան 165 տարի է, ինչ շուկայում է:
    Աշխարհի ամենաթանկարժեք գինիները
    Աշխարհի ամենաթանկարժեք գինիները
    Աշխարհի ամենաթանկարժեք գինիները Գինին երաժշտություն է, արվեստ ու պատմություն։ Հազարավոր շշերի մեջ հանդիպում են իսկական ունիկումներ, դրանք այն նմուշներն են, որոնք պահվում են ոչ թե ըմպելու, այլ հարկի համար։ El.am-ը ներկայացնում է աշխարհի ամենաթանկարժեք գինիները, որոնք վաճառվում են աճուրդների ժամանակ անահավանական գներով։ Screaming Eagle 1992թ. $ 500 000     Արտադրված է Նապայի հովտում։ Սա աշխարհի ամենաքննարկված գինիներից է։ Այս վարդագույն ըմպելիքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այ փորձելուց հետո երկար ժամանակ համը պահպանվում է։ 2008թ. Screaming Eagle վաճառվեց բարեգործական աճուրդի ժամանակ $500 000-ով։ Chateau Cheval Blanc 1947թ. $ 304 580   Այս գինուն շնորհվել է «A» կարգ Սենթ Էմիլիոնի դասակարգմամբ։ Chateau Cheval Blanc վաճառվել է Ժնևում Christie's աճուրդի ժամանակ։ Shipwrecked 1907թ. $ 275 000   Արտադրվել է  Heidsieck & Co. Monopole Champagne–ի կողմից Նիկոլայ II ցարի համար, սակայն կորել է 1916թ. գերմանական նավի խորտակաման պառճառով։ Միայն 1998թ.պատահականության հետևանքով հնարավոր եղավ կորած արկղերը վեր հանել Ֆիննական ծովածոցից, որոնց յուրաքանչյուր շիշը վաճառվեց Մոսկվայի Ritz-Carlton $275 000–ով։ Chateau Lafite Rothschild 1869թ. $232 700 Կոլեկցիոներների կողմից ամենասիրված գինիներից մեկն է։ Վաճառվել է Հոնկոնգում $232 700–ով։ Chateau Lafite 1787թ. $160 000   Այս գինու կյանքի տևողությունը վաղուց սպառվել է, բայց այն լոնդոնյան աճուրդում վաճառվեց խելահեղ գնով` շնորհիվ շշի վրա թողնված «Th.J.» ստորագրության։ Ինչպես ենթադրվում է, ստորագրությունը պատկանում է նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնին, ով գնել է գինին, իր ճամփորդություններից մեկի ժամանակ։ Romanée Conti 1945թ. $ 123 900   Սա ունիկալ գինի է, քանի որ արտադրվել է ընդամենը 600 օրինակով II համաշխարհայինի ժամանակ` ֆիլոքսերայի էպիդեմիայի պայթելուց առաջ։ Romanée Conti  Château Mouton-Rothschild  $ 114 614   Իրավացիորեն այս գինին անվանվում է «իսկական հրաշք» գինեգործության աշխարհում։ Այն պատրաստվել է XX դարի ամենահաջող խաղողի բերքի ժամանակ և վաճառվեց 1997թ. Լոնդոնի Christie’s աճուրդում $ 114 614–ով։

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Khachatur Hakopov

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Pargev Aydinyan

    Լուսանկարիչ
All Columnists