• Festival de Cannes 2012: Red Carpet
    Festival de Cannes 2012: Red Carpet
    Festival de Cannes 2012: Red Carpet Ամեն տարի Կաննի կինոփառատոնի շնորհիվ հանրության ուշադրությունն ևս մեկ անգամ սևեռվում համաշխարհային աստղերի վրա, իսկ վերջիններս ամեն ինչ անում են որպեսզի պատշաճ կերպով ներկայանան: Այս անգամ ևս աստղերը դատարկել էին իրենց դրամապանակները բրենդային հագուստների համար: Ձեզ ենք ներկայացնում Կաննի 65-րդ կինոփառատոնի շրջանակներում  կարմիր գորգին հայտնված  look-երը: Բերենիս Բեժո Զգեստը` Louis Vuitton Դայան Քրյուգեր Զգեստը` Giambattista Valli Եվա Հերցիգովա Զգեստը` Dolce & Gabbana Եվա Լոնգորիա Զգեստը` Marchesa Ֆան Բինգբինգ Զգեստը` Christopher Bu Ֆրեիդա Պինտո Զգեստը` Michael Angel Ջեյն Ֆոնդա Զգեստը` Atelier Versace Ջեսիկա Չասթեյն Զգեստը` Alexander Mcqueen Մարիսոն Քոթիլարդ Զգեստը`  Christian Dior Couture Լանա Դել Ռեյ Զգեստը` Alberta Ferretti Թիլդա Սուինթոն Զգեստը`  Haider Ackermann
    Karton բուտիկի 5 ամյակը
    Karton բուտիկի 5 ամյակը
    Karton բուտիկի 5 ամյակը Karton բուտիկն իր 5 ամյակի կապակցությամբ կազմակերպել էր մտերմիկ հավաքույթ, որին հրավիրված էին ընկերներ, բարեկամներ և մշտական հաճախորդներ: Բուտիկի հնգամյակն անցավ ջերմ և ընկերական մթնոլորտում և ևս մեկ անգամ առիթ հանդիսացավ հյուրերի համար բարձր տրամադրությամբ ծանոթանալ բուտիկի նոր տեսականիի հետ:
    Սերգեյ Պողոսյանի ցուցահանդեսը` Հայ-Արտի միջոցառման շրջանակներում
    Սերգեյ Պողոսյանի ցուցահանդեսը` Հայ-Արտի միջոցառման շրջանակներում
    Սերգեյ Պողոսյանի ցուցահանդեսը` Հայ-Արտի միջոցառման շրջանակներում: Ապրիլի 27-ին Հայ-Արտ մշակութային կենտրոնը կազմակերպել էր ցուցահանդես` նվիրված հայ  գրատպության 500 ամյակին: Հայ-Արտը ներկայացնում էր արվեստներիի բացառիկ տոնահանդես, որի ընթացքում ներդաշնակորեն միաձուլվել էին կերպարվեստը, քանդակագործությունը, գրականությունը, պարն ու երաժշտությունը: Միջոցառմանը ցուցադրված  էին նաև անվանի նկարիչ Սերգեյ Պողոսյանի աշխատանքները: Երեկոյին ներկա էին հարգարժան նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, երաժիշտներ, մեր երկրում հավատարմագրված դիվանագետներ, պաշտոնատար անձինք, այդ թվում նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
    Միլիոնատեր հայ սուպերսթարը
    Միլիոնատեր հայ սուպերսթարը
    Միլիոնատեր հայ սուպերսթարը Երեկ ավարտին մոտեցավ Շանթ հեռուստաընկերության կողմից մեկնարկված Հայ Սուպերսթար նախագծի 5-րդ եթերաշրջանը: Ամիսներ շարունակ մրցակցության արդյունքում նոր սուպերսթար <<կնքվեց>> Սոնա Ռուբենյանը, ով` որպես հաղթող, հնարավորություն ստացավ թողարկել սինգլ, տեսահոլովակ և ստացավ 1.000.000 դրամ  մրցանակ: Կարծում եմ Սոնա Ռուբենյանին հետագայում կկարողանանք տեսնել արդեն հայկական շոու-բիզնեսում իր կայուն դիրքը զբաղեցրած:  
    JUST MARRIED:  Նադեժդա և Էդգար
    JUST MARRIED: Նադեժդա և Էդգար
    JUST MARRIED:  Նադեժդա և Էդգար Երեկ Նադեժդայի և Էդգարի հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ շատ ջերմ մթնոլորտում: Հրավիրվածների շարքում էին նորաձևության ասպարեզի, կինոյի և շոու-բիզնեսի անվանի դեմքեր: Ինչպես հատուկ է Արմենոիդս խմբին` այս անգամ ևս հայկական ավանդական մոտիվները միքսվել էին ժամանակակիցի հետ: Նադեժդայի և Էդգարի look-ի հեղինակն էր Harmony նորաձևության տան դիզայներ ` Միկա Դանիելյանը: Harmony-ի զգեստ էր կրում նաև քավորկինը` նախկին մոդել` Լուսինե Սահակյանը: Հարսանեկան հանդեսը տեղի էր ունենում Վալենսիա համալիրում, որտեղ և հենց օրինականացվեց Նադեժդայի և Էդգարի ամուսնությունը: Երեկոյին նորապսակներին իրենց կենդանի կատարմամբ երգերը նվիրեցին Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Աննա Խաչատրյանը, Էլլա Տարունցը, Նիկ Եգիբյանը, Լուսինե Սահակյանը, Armenoids խումբը, իսկ միջոցառման երկրորդ մասում` բարձր տրամադրությունն ապահովեցին Dj Smile-ը և Dj Tairoff-ը:  Հարսանեկան արարողության ներկա հյուրերը հատուկ մեր կայքի համար հղեցին իրենց բարեմաղթանքները: Նադիուշ ջան, ցանկանում եմ ձեզ երջանկություն, ամենայն բարին, եղեք առողջ: Մեծ սեր եմ ցանկանում, որը շարունակվի ամբողջ համատեղ կյանքում: Ես շաաատ եմ սիրում ձեզ: Երջանիկ եղեք և մենք կուրախանանք ձեզ նայելով: Հերմինե Սիրելի Նադյուշա և Էդ, ցանկանում եմ երջանկություն, հսկայական սեր, շատ բալիկներ, այնքան սիրուն, ինչպիսին դուք եք: Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ: Էլեանորա Ասլանյան Կարծում եմ, որ բոլոր հնարավոր և անհնարին խոսքերն ասված են: Ես ի սրտե մի կարևոր բան եմ ցանկանում` թող, որ Աստված օրհնի այս միությունը: Լուսինե Հրաշք երեխաներ` գեղեցիկ զույգին: Կամո Թովմասյան Նադիա և Էդգար ջան, շնորհավորում եմ` մաղթում եմ երջանկություն, մեծ սեր, ամուր ընտանիք և առողջ շատ բալիկներ: Ձեզ շատ սիրող և հարգող Օֆելյա:  Իմ սիրելի ընկերներ, շատ ուրախ եմ, որ պատիվ ունեմ ներկա գտնվելու ձեզ համար այդքան կարևոր առիթին: Ցանկանում եմ անսահման երջանկություն, սեր, փոխադարձ հարգանք համատեղ կյանքում: Իմ շատ սիրելի Նադեժդա և Էդգար, ամենալավն եմ ցանկանում ձեզ: Միշտ համերաշխ և սիրով լի լինեք: Խաղաղություն տիրի ձեր ընտանիքում: Էմմա Չուկազյան Սիրելի Նադիուշա և Էդ, շնորհավորում ենք ամբողջ հոգով, եղեք երջանիկ միասին երկար-երկար տարիներ: Ի սրտե ցանկանում ենք կյանքում շատ ուրախալի պահեր, առողջություն և գեղեցիկ բալիկներ, որում մենք չենք կասկածում: Մարիկա և Անդրանիկ: Սիրելի Նադիա և Էդգար , սրտանց և մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ` ձեր մեծ ու անկեղծ սիրո միավորման կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ, որ լինեք ուժեղ, սիրով, նվիրված և հաղթահարեք ցանկացած խոչընդոտ: Լինեք շրջապատված լավ մարդկանցով և ձեր արցունքները թող լինեն միայն երջանկության: Ձեզ շատ սիրում եմ. համբույրներով` Ռոզին Նադիուլին և Էդգարին ցանկանում եմ անսահման երջանկություն, գլխապտույտ հաջողություններ և անսահման սեր: Շատ սիրում եմ երկուսիդ էլ:  Հայկուհի Նադյուշ դու կյանք ես: Շատ, շատ, շատ պաչիկներ… Ցանկանում եմ քո նման պուպուշ բալիկներ, ամենալավը, գիտես... Զառա Մինասյան Լավագույն մաղթանքներով, խորին ակնածանքով. աշխարհի ամենագեղեցիկ նորապսակներին առողջ սեր ու սիրուն բալիկներ: Էլլա Տարունց Ցանկանում եմ ձեզ աշխարհի բոլոր հաջողությունները, ամենալավը, եղեք առողջ, հարուստ, ուրախ և հաջողակ: Նիկ Եգիբյան Իմ շատ սիրելի Նադիային և Էդգարին ցանկանում եմ տեսնել  երջանիկ ու անհոգ, միշտ լինեն միասին և զգան այն, ինչ զգում են միայն իրենք երկուսով: Թող ձեր սերն ու երջանկությունը լինի անսահման: Աննա խաչատրյան: Սիրելի Էդգարին և Նադեժդային մաղթում եմ երջանկություն, լինեք հաջողակ և առողջ: Անսահման սեր և բազմաթիվ երեխաներ: Ես ձեզ շատ եմ սիրում: Արա Գևորգյան: Կինը մայրանալուց մեծ երջանկություն է ապրում, իսկ երբ զգում ես, որ զավակդ երջանիկ է, դրանից ավելի լավ բան աշխարհում չկա: Սերն է փրկում աշխարհը, և ինչքան ի վերուստ տրված է ապրելու, թող ձեր կյանքն ուղեկցվի սիրով և յուրաքանչյուրիդ ոլորտում հաջողություններով: Էդգարի մայրիկ` Մարինա Իմ շատ սիրելի Էդգար և Նադիա, ի սրտե մաղթում եմ անսահման սեր, անհավատալի հրաշքներ և ձեր երկուսի պես գեղեցիկ սիրո պտուղներ: Սիրով ` Հասմիկ Կարապետյան:  Սիրելիներ` Էդգար և Նադիա, միակ բանը, որ ցանկանում եմ, դա անվերջանալի, բաղձագույն, ամենաներող, ամենահանդուրժող, ամենախելառ, ամենասերն է: Միշտ սիրով, Շուշան Պետրոսյան: Նադիա և Էդգար ջան, ցանկանում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն և բարի բախտ: Սիրով` Ֆլորա Սարգսյան: Նադիային և Էդգարին ցանկանում եմ անսահման երջանկություն, սեր, առողջություն, շատ փող, բազմաթիվ պուճուր Նադիուշիկներ ու Էդուլիկներ: Միշտ եղեք երջանիկ… շատ եմ սիրում ձեզ: Վարդան Երկար ու երջանիկ համատեղ կյանք, փոխադարձ հասկանաք միմյանց կյանքի բոլոր իրավիճակներում, ցանկանում եմ, որ ձեր սերն օրեցօր դառնա ավելի ու ավելի ուժեղ: Օլգա Լավրինենկո Իմ շատ-շատ սիրելի Նադիային և Էդգարին այս հրաշք օրը մաղթում եմ երջանկություն, անսպառ ժպիտներ, երկար տարիների կյանք, շատ անուշ բալիկներ ու միայն անհոգ ակնթարթներ: Ձեզ շատ սիրում եմ , ձեր հարսնաքույր Մարիամ:
    CINNABON-ն արդեն Երևանում է
    CINNABON-ն արդեն Երևանում է
    CINNABON-ն արդեն Երևանում է Երևանում` Հյուսիսային Պողոտայում, բացվեց աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած CINNABON fastfood սրճարանը: CINNABON-ը հայտնի է աղանդերի յուրահատուկ ճաշացանկով` մասնավորապես դարչինով ու սերուցքային պանրով բուլկիներով և տարբեր համերով ռուլետներով :  Հենց տեղում պատրաստվող թխվածքներն անտարբեր չեն թողնի քաղցրասեր երևանցիներին: Երկհարկանի նորաբաց սրճարանն իր այցելուների համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ, և նույնսիկ ամենաքմահաճ այցելուն այստեղ առաջարկվող յուրահատուկ ճաշացանկից կգտնի իրեն հարազատ աղանդերը:
    Juice-ի Ֆեմինիստական և Ֆետիշ հակումները
    Juice-ի Ֆեմինիստական և Ֆետիշ հակումները
    Juice-ի Ֆեմինիստական և Ֆետիշ հակումները Ոչ, երգչուհի Juice-ը չի բացահայտել իրական կյանքում իր սեքսուալ ցանկություններն ու գաղափարական հայացքները, ուղղակի նա այսօր նկարահանում էր նոր տեսահոլովակ, որում էպոտաժային երգչուհին հանդես էր գալիս ֆետիշ ֆեմինիստուհու դերում: My slave  կոչվող նոր տեսահոլովակում Juice-ը փոխելու է 2 զգեստ, որոնցից առաջինի հեղինակը հենց ինքն է, իսկ երկրորդ military ոճի զգեստը Atex նորաձևության տան կողմից է: Տեսահոլովակի ռեժիսորն է Վարազդատ Սահակյանը, բառերը Անինայինն են, իսկ երաժշտությունը գրել է Juice-ը  DJ Donz-ի և Cocaine-ի հետ համատեղ: Այս անգամ ֆեմինիստուհի Juice-ը ստրկացնում է բոլոր տղամարդկանց, ավելի շուտ տղաներին, քանի որ տեսահոլովակի նկարահանման հերոսները ավելի երիտասարդ տղաներն ու աղջիկներն էին:
     Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման private party-ն Mezzo Classic House Club-ում
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման private party-ն Mezzo Classic House Club-ում
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման private party-ն Mezzo Classic House Club-ում Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման պաշտոնական արարողությունից հետո հատուկ հրավիրված հյուրերը մեկնեցին Mezzo ակումբ, որտեղ Elite Life ամսագիրը կազմակերպել էր  Billionaire private party: Mezzo ակումբում հյուրերի համար ելույթ ունեցավ Imagine ջազ բենդը, որից հետո Dj Dale-ը և Dj Top Toon-ը ապահովեցին հյուրերի բարձր տրամադրությունը: Ֆլավիո Բրիատորեի գլխավորությամբ Իտալիայից հրավիրված հատուկ հյուրերը բարձր տրամադրությամբ ակումբում մնացին մինչ ուշ գիշեր:  Mezzo-ում նույնպես ամեն ինչ կազմակերպված էր Elite Life-ին և Billionaire-ին հատուկ ճոխությամբ և շքեղությամբ:
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման երեկոն:
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման երեկոն:
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման երեկոն Ապրիլի 20-ին երեկոյան Հյուսիսային պողոտայում տիրում էր յուրահատուկ իրարանցում, քանի որ Հյուսիսային պողոտա 11 հասցեում բացվում էր բարձրակարգ  Billionaire նորաձևության տան երևանյան պաշտոնական խանութ-սրահը: Բացման արարողության կազմակերպումն ամբողջությամբ վստահված էր Elite Life ամսագրին: Բացման արարողությանը ներկա գտնվելու համար Իտալիայից հատուկ Երևան էր ժամանել  Billionaire նորաձևության տան սեփականատեր Ֆլավիո Բրիատորեն իրեն ուղեկցող աշխատակազմով: Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման կարմիր գորգի մեկնարկը տրված էր ժամը 20:30: Հենց այդ ժամից Հյուսիսային պողոտա սկսեցին ժամանել հատուկ հրավիրված հյուրերը: Հյուրերի շարքում էին քաղաքի հեղինակավոր անձինք, գործարարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, բարձրաշխարհիկ կանայք և տղամարդիկ: Հյուրերին դիմավորում էին լավագույն մոդելները, սպասվում էր հատուկ հյուրասիրություն: Ֆլավիո Բրիատորեն իր ձեռքով կտրեց երևանյան սրահի բացման ժապավենը և մեր քաղաքը համալրվեց բարձրակարգ բրենդային խանութ-սրահով:Բացման արարողությունն ուղեկցվում էր շքեղ շոու ծրագրով, որն ուղեկցվում էր թմբուկների նվագախմբով, անակնկալներով և նվերներով: Շքեղության և նրբաճաշակության մթնոլորտը տիրում էր ողջ երեկոյի ընթացքում:
    Էդգարի և Նադեժդայի հարսանիքի էքսկլյուզիվ լուսաբանում
    Էդգարի և Նադեժդայի հարսանիքի էքսկլյուզիվ լուսաբանում
    Էդգարի և Նադեժդայի հարսանիքի էքսկլյուզիվ մանրամասները վաղը: Ինչպես հասկացաք վաղը ամուսնանում են Armenoids խմբի Էդգարը և մոդել Նադեժդան: Մենք նույնպես հրավիրվածների շարքում ենք և վաղը էքսկլյուզիվ կարգով կլուսաբանենք հարսանեկան արարողության ողջ ընթացքը, կներկայացնենք հրավիրվածներին և կհետևենք կարևոր այս իրադարձությանը հենց տեղում: Ով է Նադեժդայի զգեստի հեղինակը , ինչ հագուսներով են ներկա գտնվել հյուրերը, ինչ նվերներ են ստացել, ինչ անակնկալներ են սպասվում և վերջապես ինչպիսին կլինի ամուսնական տորթը, այս ամենի պատասխանները էքսկլյուզիվ կարգով կտեղեկանաք միայն մեր միջոցով:
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացում: Backstage
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացում: Backstage
    Billionaire Italian Couture խանութ-սրահի բացում: Backstage Ինչպես արդեն նշվեց Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման արարողության և afterparty-ի կազմակերպման ամբողջ պարտականությունը վստահվված էր Elite Life ամսագրին: Elite Life-ի աշխատակազմը արեց հնարավորին և նույնիսկ անհնար ամեն ինչ, որպեսզի բարձրաշխարհիկ այս միջոցառումը անցնի առանց թերությունների: Ամեն ինչ կազմակերպված էր մանրակրկտորեն և կատարված աշխատանքի արդյունքը վայելեցին սպասված հյուրերը: Ներկայացնում ենք Billionaire Italian Couture խանութ-սրահի բացման կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
    CoinCasa խանութ-սրահի բացումը
    CoinCasa խանութ-սրահի բացումը
    CoinCasa խանութ-սրահի բացումը Ապրիլի 17-ին Հյուսիսային պողոտա 5 հասցեում  մեծ շուքով բացվեց իտալական մշակույթ թելադրող ավելի քան 300ք.մ. տարածքով  խանութ-սրահ: Այժմ Ձեր բնակարանը կարող եք ձևավորել իտալական ոգով եւ յուրօրինակ ոճով, որի շնորհիվ Ձեր ապրելակերպը կտարբերվի իտալական CoinCasa (Կոինկազա) ապրանքանիշի շնորհիվ: Տան ձևավորման համար CoinCasa (Կոինկազա) իտալական հայտնի ապրանքանիշը առաջարկում է տնային միջավայրի ստեղծման հետաքրքիր եւ բազմազան մտքեր: Այդ մտքերը ծնվում են սրահ մտնելու առաջին իսկ րոպեից: CoinCasa-ն (Կոինկազան) համակարգել է բոլոր գույներն ու երանգները, որով կարելի է ձևավորել խոհանոցը, հյուրասենյակը, ննջասենյակը և նույնիսկ լոգասենյակը: Այն առաջարկում է խոհանոցային սպասքի, անկողնային պարագաների, վարագույրների, լուսավորման և կահավորման պարագաների, լոգասենյակային պարագաների և աքսեսուարների հսկայական մեծ տեսականի տարբեր լուծումներով և օրիգինալ կատարումներով:
    Պատրիկ Ֆիորին Հայաստանում և ԷԼ Style ամսագրի շապիկին
    Պատրիկ Ֆիորին Հայաստանում և ԷԼ Style ամսագրի շապիկին
    Պատրիկ Ֆիորին Հայաստանում և ԷԼ Style ամսագրի շապիկին Notre Dame de Paris հանրահայտ մյուզիքլի հաջողությունը ևս մեկ անգամ փաստեց, որ հայկական արմատներ ունեցող արտիստները շարունակում են գլխավոր դերակատարում ունենալ Ֆրանսիայի մշակութային կյանքում: Նրանց թվում է նաև Պատրիկ Ֆիորին, ով վերջերս Modd Events հայ-ֆրանսիական կազմակերպության և Mezzo Production-ի համատեղ նախաձեռնության շնորհիվ ու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ, Երևանում` Mezzo ակումբում  հանդես եկավ live շոուով: Նրա հետ ելույթ ունեցան հայազգի 10 ամյա տաղանդաշատ դաշնակահար Րաֆֆին և Dorians խումբը: Modd Events-ի հետ համագործակցության արդյունքում Պատրիկ Ֆիորին էքսկլյուզիվ կարգով ներկայացավ որպես ԷԼ Style ամսագրի 78-րդ ֆրանսիական համարի շապիկի հերոս:
    Հավատա, Միհրան Ծառուկյանը կփրկի
    Հավատա, Միհրան Ծառուկյանը կփրկի
    Հավատա, Միհրան Ծառուկյանը կփրկի Այսօր Մոսկաֆե սրճարանում տեղի ունեցավ Միհրան Ծառուկյանի <<Հավատա-Կփրկեմ>> նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Միհրան Ծառուկյանի ընկերներնը, հարազատները, մտերիմներն ու երկրպագուհիների մեծ բանակը: Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքվել էին հարյուրավոր երկրպագուներ: Միջոցառման համար Միհրանը պատրաստել էր հյուրասիրություն և տորթ:
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխության dress code
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխության dress code
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխության dress code Ինչպես բոլոր կարմիր գորգերին, այդպես էլ երեկվա երեկոյին բոլորին հետաքրքրում էր ոչ միայն ով ինչ մրցանակ կստանա, այլ նաև ով ինչ է հագել: Հետևելով հյուրերի անցուդարձին` ձեզ նաև ներկայացնում ենք հայկական շոու բիզնեսի հագուստներն ու աքսեսուարների review-ն: Լիլիթ Հովհաննիսյան Զգեստը ` In Love Կլատչը` Prada Վզնոցը` Escada Ժամացույցը`  Rolex Սիրուշո Զգեստը ` Alexander Mcqueen Կլատչը` Givenchy Կոշիկները` Paciotti Զարդերը` Oscar de la renta Իվետա Մուկուչյան Զգեստը ` Osanna Nazaryan Կլատչը` River Island Կոշիկները` Buffalo Զարդերը` Tateosian Էմմի Զգեստը` Kivera Naynomis Կոշիկները` Christian Louboutin Ժոռ Տաբատը` Brioni Կոշիկները` Brioni Ակնոցները`  Dolce & Gabanna Ավետ Բարսեղյան Պիջակը` Tom Ford Շապիկը`  Kivera Naynomis Տաբատը`  D&G Կոշիկները` Gucci Սոնա Շահգելդյան Զգեստը` Maria Grazia Կոշիկները` Chanel Կլատչը` Chanel Զարդերը` Rebecca jewelry Սյուզի Մելիքյան Զգեստը` Roberto Cavalli Կոշիկները` Steve Madden Պայուսակը` Hermes Գոհար Գասպարյան Զգեստը` Faina Համո Բաճկոնը` Ed Hardy Շապիկը`  River Island Տաբատը`  Benetton Կոշիկները` Guess Անի Երանյան Զգեստը` In Love Լուիզա Ներսիսյան Զգեստը` LC Կարինա Դանիելյան Զգեստը`  In Love Սերգեյ Սմբատյան Պիջակը` Etro Վերնաշապիկը` Etro Տաբատը` Gucci Գոտին` Hermes
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012:Red Carpet
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012:Red Carpet
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012:Red Carpet Ցանկացած կարևոր միջոցառում անհնար է պատկերացնել առանց կարմիր գորգի: Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կարմիր գորգին փայլեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ճանաչված և սիրված հայերն այլ ոլորտներից:Red Carpet-ին հետևում էր Կարինա Դանիելյանը:
  •  Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012
    Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012 Ապրիլի15-ի երեկոյան Օպերայի և Բալետի ակադեմիական թատրոնում հյուրընկալվել էին հայկական շոու բիզնեսի ամբողջ բոմոնդը, քանի որ երաժշտական ոլորտի հայ ներկայացուցիչները մրցում էին լավագույնը ճանաչվելու համար: Մի քանի ժամ տևած ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012-ի ընթացքում պարզ դարձան տարվա լավագույնները: Լավագույն երգչուհի` Սոնա Շահգելդյան Լավագույն երգիչ՝ Էրիկ: Տարվա հայտնություն` Նարինե Դովլաթյան, Կատարողական արվեստի տարվա հայտնություն`  Նարեկ Հախնազարյանը Լավագույն տեսահոլովակ` Սիրուշո I like it Լավագույն ալբոմ՝ Դորիանս FLY Լավագույն դուետ՝ Լիլիթ Հովհաննիսյան և Միհրան Ծառուկյան Լավագույն ջազ նախագիծ` Կատուներ Լավագույն ռադիոնախագիծ՝ Time out հաղորդաշար Լավագույն ժողովրդական համույթ` Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ Լավագույն ռոք խումբ՝ The beautified project, Լավագույն դասական ալբոմ՝ Էդգար Հովհաննիսյանի Խմբերգեր Լավագույն սաունդթրեք՝ Արտո Թունջբոյաջյան՝ Ալաբալանիցա Տարվա հիթ՝ Գոհար համույթ` Պապենական Կիլիկիան: Սոնա Շահգելդյան Էրիկ Ավետիս Խախամյան և Մայա Պողոսյան Սոնյա և Ժոր Նարինե Դովլաթյան Սիբի Արա Գևորգյան Անի Երանյան և Մովսես Նառան և իր դուստրը Արսեն Գրիգորյան և Քեթ Համո Իվետա Մուկուչյան Ավետ Բարսեղյան Վահրամ Պետրոսյան Լիլիթ Հովհաննիսյան Արլեն Անի Քոչար Միհրան Ծառուկյան Էմմի և Նադեժդա Սարգսյան Աննա և Էմմա Աննա և Հերմինե Սերգեյ Սմբատյան Սյուզի Մելիքյան Արևիկ Ուդումյան Լուսինե Բադալյան Սիրուշո և Արևիկ Ուդումյան Գոհար Գասպարյան Կարինա Դանիելյան Ավետ Բարսեղյան Արթուր Աբրահամ Միհրան Ծառուկյան և Լիլիթ Հովհաննիսյան Հրանտ Թոխատյան և Լուիզա Ներսիսյան
    ALDO-ն 40 տարեկան է
    ALDO-ն 40 տարեկան է
    ALDO-ն 40 տարեկան է Ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության օրը, ALDO ապրանքանիշը տոնում էր նաև իր 40 ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին ALDO խանութ-սրահի մշտական և սիրված հաճախորդները, ընկերներն ու գործընկերները: Միջոցառման ընթացքում ներկայացվեց ALDO ապրանքանիշի ստեղծման պատմությունն ու զարգացումը: ALDO-ն, չխախտելով ավանդույթը, միջոցառման հրավիրվածների համար կազմակերպել էր անակնկալ խաղարկություն և նվերներ: Հյուրերին սպասվում էր հաճելի հյուրասիրությունն ու իհարկե տոնական տորթը:
     գրքի շնորհանդեսը
    <<Խեղկատակի Զառանցանքները>> գրքի շնորհանդեսը
    <<Խեղկատակի Զառանցանքները>> գրքի շնորհանդեսը Բյուրոկրատ գրախանութում տեղի ունեցավ Արթուրո Սայանի գրքի շնորհանդեսը: Փաստորեն Արթուրոն ոչ միայն թատրոնի և հեռուստանովելների դերասան է, ռեժիսոր, հաղորդավար, և նրա ձայնը լսվում է գրեթե բոլոր ռադիոկայանների գովազդների ժամանակ, այլև հետաքրքիր գրող է: << Խեղկատակի Զառանցանքներ>> գրքի շնորհանդեսը մի վայրում համախմբել էր Արթուրոյի ընկերներին, հարազատներին, գրականության և կինոյի ասպարեզի հայտնի մարդկանց: Գիրքն իր մեջ ներառում է նաև Արթուրոյի կարճամետրաժ ֆիլմերի տեսասկավառակը:
    Ընկերական մթնոլորտ  Vendetta-ում
    Ընկերական մթնոլորտ Vendetta-ում
    Ընկերական մթնոլորտ  Vendetta-ում Vendetta ակումբն այս անգամ դռները բացել էր  իր ընկերների և մտերիմների առջև շատ հետաքրքիր մի նախաձեռնությամբ: Նա հնարավորություն է տալիս սկսնակ երգիչներին կազմակերպել իրենց մինի համերգները: Այս անգամ Vendetta-ի բեմահարթակում էր Վագան: Միջոցառման հրավիրվածները լիցքաթափվեցին , անցկացրեցին հետաքրքիր ժամանց և փորձեցին հետաքրքիրր կոկտեյլներ: Հաջողված երեկոն ավարտվեց dj-ի ռիթմիկ սեթերով:
    ԷԼ հոլդինգի տղաների տոնը
    ԷԼ հոլդինգի տղաների տոնը
    ԷԼ հոլդինգի տղաների տոնը ԷԼ հոլդինգի համերաշխ ընտանիքի աղջիկներն անակնկալ էին կազմակերպել իրենց շատ սիրելի և անբաժան տղաների համար: Առավոտյան բոլոր տղաներին կարճ հաղորդագրություն է գալիս երեկոյան շատ կարևոր ժողովի մասին, որը, չգիտես ինչու, տեղի է ունենալու Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Վերջում պարզվեց, որ բոլորս հրավիրված ենք Kami  ակումբ, որտեղ  սպասվում էր տոնական հյուրասիրություն: Էլ ինչ տոն առանց նվերների: ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ԷԼ-ի աղջիկների մտքի կրեատիվությունն անսահման է: Նրանք յուրաքանչյուր տղայի համար առանձնահատուկ մոտեցում էին ցուցաբերել և ընտրել համապատասխան յուրահատուկ նվեր` փչովի կրծքերից մինչև ակումբային մեծ ակնոցներ : Երեկոն անցավ հիասքանչ և անկրկնելի: Շնորհակալություն ԷԼ հոլդինգի աղջիկներին:
    NaraCamicie boutique-ի բացումը
    NaraCamicie boutique-ի բացումը
    NaraCamicie boutique-ի բացումը Այսօր Հյուսիսային Պողոտայում shopping-ի սիրահարների համար բացվեց հանրահայտ NaraCamicie բրենդի համաշխարհային ցանցի երևանյան սրահը: Բացման արարողությունը կայացավ ընկերական և ջերմ մթնոլորտում: Ներկայայացված հավաքածուն միանգամից գրավեց հյուրերի ուշադրությունը յուրաոճությամբ և նրբաճաշակությամբ: Չնայած ձյունառատ եղանակին միջոցառմանը ներկա հյուրերի պակաս չէր զգացվում: Այսպիսով Հյուսիսային Պողոտան համալրվեց ևս մեկ բրենդային բուտիկով
    MANCH: DENIM COLLECTION
    MANCH: DENIM COLLECTION
    DENIM Manch-ը շուտով պատրաստվում է ներկայացնել իր նոր DENIM հավաքածուն, որն իր մեջ ներառում է կրեատիվ և յուրաոճ T-shirt-ներ, նրբագեղ զգեստներ և աքսեսուարներ  : Իսկ ահա նոր հավաքածուի գովազդային արշավն արդեն սկսված է, իսկ հավաքածուի դեմք է դարձել երիտասարդ երգչուհի Մարին: Campagn-ը fun style-ի մեջ է արված, իսկ ոգեշնչման աղբյուր է դարձել  Edwyn Collins-ի  A Girl Like You երգը: Դե ինչ,  DENIM by Manch:
    Club hearts
    Club hearts
    Club hearts Երեկ Kami  ակումբում ես և լուսանկարիչ Տուշոն որոշեցինք նկարել երեկույթի հյուրերին սրտիկներով, չէ որ վերջիվերջո սիրո տոնն էր, իսկ սիրտը սիրո խորհրդանիշը: Ի դեպ սրտիկները մեզ տրամադրեց մեր քաղաքի ամենաօրիգինալ  barwoman Քեթը: Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի
    VALENTINE NIGHT
    VALENTINE NIGHT
    Valentine Night Վալենտինյան օրվա կապակցությամբ երեկ գիշերը քաղաքում տիրում էր ռոմանտիկ տրամադրություն, ամենուրեք սրտիկներ, ծաղկեփնջեր և սիրային բացիկներ էին: Ակումբներում, փաբերում և սրճարաններում տիրում էր սիրային մթնոլորտ: Ձեզ ենք ներկայացնում ակումբային իրարանցումը Վալենտինի տոնի կապակցությամբ SQ1- ում և խելահեղ երեկոն  Kami ակումբում Արամ MP3-ի հետ: Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի
    Ձմեռային էքստրիմ Red Bull-ի հետ
    Ձմեռային էքստրիմ Red Bull-ի հետ
    Ձմեռային էքստրիմ Red Bull-ի հետ Ինչպես միշտ էներգետիկ խմիչքները նպաստում են Հայաստանում էքստրիմի զարգացմանը, և բավարարում երիտասարդների ադրենալինի պահանջը: Եվ մի կրեատիվ միջոցառում կազմակերպվեց նրանց կողմից Ծաղկաձորում, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան վայելելու ձմեռային սպորտաձևերի գրավիչ հաճույքը: Ձյուն + էքստրիմ + Red Bull = Creative ժամանց Ծաղկաձորում Լուսանկարները` Արթուր Lumen Գևորգյանի
    Be Sweet Boutique
    Be Sweet Boutique
    Be Sweet Be Stylish Be sexy Փետրվարի 8-ին երևանյան Stylish կանանց, աղջիկների և երեխաների համար բացվեց նոր բուտիկ` Be Sweet: Գլամուրային ինտերիերով այս Barbie-ի mini աշխարհ հիշեցնող բուտիկում ամենաքմահաճ աղջիկներն անկասկած կգտնեն իրենց ճաշակին համապատասխան հագուստ և աքսեսուարներ: Բացման երեկոն անցավ քաղաքի ամենագլամուրային կանանց և աղջիկների ներկայությամբ:  
    During Cover Photoshoot
    During Cover Photoshoot
     Cover Photoshoot: interactive backstage Արվին Քոչարյանի ֆոտոստուդիայում տիրում է ջերմ և պոզիտիվ տրամադրություն: Ամեն ինչ ընթանում է այնպեսինչպես պլանավորված էր: Շապիկի հերոսի կրեատիվ նկարահանումը շարունակվում է, իսկ հիմա ներկայացնում եմ նկարահանման տաղավարից այն կողմ ինչ է կատարվում: ՄայաՊողոսյան, Էդիտա Գաբոյան, Նոյ Սիմոնյան , Արվին Քոչարյան, Լիդիա և Գագո + իհարկե cover X հերոս: ԻՍԿ ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ ԻՆՉ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ ԵՍ և ԷԴԻՏԱ ԳԱԲՈՅԱՆԸ, ԻՆՉՈՒ Է ՄԱՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՄԵԾ ԲԱՀՈՎ և ՎԵՐՋԱՊԵՍ ՈՎ Է ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԿԱՄՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ և ԱՐՎԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ:
    EL STYLE N76 COVER PHOTOSHOOT PART I
    EL STYLE N76 COVER PHOTOSHOOT PART I
    ՈՎ է ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՍԱՆՐՎԱԾՔԻ ՀԱՆՈՒՆ ԷԼ STYLE -ի EL STYLE N76 COVER PHOTOSHOOT DAY 1 ԷԼ STYLE ամսագիրն այսօր սկսեց 76 -րդ համարի շապիկի նկարահանումները: Խմբագրական ժողովի արդյունքում շապիկի համար որոշված X  անձնավորության հետ այսօր երեկոյան սկսվեց նկարահանման ընթացքը: Մինչ գիշերը ժամը մեկը ես և  X-ը գտնվում էինք քաղաքի ամենակրեատիվ վարսահարդարներից մեկի` Հարութ Ջուլհակյանի մոտ, ով յուրահատուկ տեսք հաղորդեց մեր շոու բիզնեսի ամենասիրված ներկայացուցիչներից մեկին: Ի դեպ, հենց հանուն մեր նկարահանումների նա համաձայնվեց կտրել իր մազերը, իսկ Հարութի աշխատանքի վերջնական իդեալական արդյունքն ապացուցեց, որ որոշումը սխալ չի եղել: Ահա մի քանի կադրեր 76-րդ համարի շապիկի նկարահանման առաջին օրվանից:
    Facebook Star Looks
    Facebook Star Looks
    Հայկական շոու-բիզնեսի the best facebook look-երը Իրական կյանքում մարդու մասին պատկերացումը սկսվում է նրա արտաքին տեսքից, իսկ ահա վիրտուալ աշխարհում ամեն ինչ սկսվում է profile picture-ից: Շրջելով հայ աստղերի անձնական էջերում հասկացա, որ նրանցից շատերն այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում իրենց անձնական էջերի գլխավոր լուսանկարին` տեղադրելով ամենաաբսուրդ նկարներ, նրանցից ոմանք նույնիսկ գլխավոր նկարում տեղադրել են odnoklassniki.ru կայքի տարբերանշանով լուսանկար: Հիմա կներկայացնեմ facebook սոցիալական ցանցում հայ celebrity-ների ամենա stylish և կրեատիվ profile լուսանկարները: Arsen Grigoryan Anahit Simonyan Andre (The Beautified Project) Luiza Nersisyan DJ VAKCINA HT Hayko Sofi Mkheyan Maya Poghosyan Andre Hermine Stepanyan Emma Chookaszian Nazeni Hovhannisyan Irina Vanyan Gohar Gasparyan Super Saqo Karina Danielyan Gohar Harutyunyan Hayko Lilit Hovhannisyan
    Fashion Road
    Fashion Road
    Fashion in Art Fashion Road Փետրվարի 1-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում հայկական նորաձևության աշխարհի համար տեղի ունեցավ կարևոր մի նախագիծ: Բրիտանական խորհրդի աջակցությամբ Fashion Road պրոյեկտի շրջանակներում, հայ և անգլիացի դիզայներները բաժանվելով զույգերի, ներկայացնում էին թիմային աշխատանքի արդյունքում ստեղծված մոդելները: Երեկոն մարդաշատ էր և ողջունելի է, որ նորաձևության ինդուստրիայում տեղի ունեցող իրադարձությունները գրավում են հայ հասարակության ուշադրությունը:
    ՊՐԵՄԻԵՐԱ` Serjo feat Iveta Mukuchyan
    ՊՐԵՄԻԵՐԱ` Serjo feat Iveta Mukuchyan
    Պրեմիերա Serjo feat Iveta Mukuchyan – I'm Fallin Հայկական շոու-բիզնեսում սկսում են հայտնվել արտասահմանյան բարձր չափանիշներին համապատասխանող տեսահոլովակներ, որոնք կարող են մրցունակ լինել նաև արտասահմանյան շուկայում, այդ մասին է վկայում I'm Fallin տեսահոլովակը: Dj Serjo-ի և Իվետա Մուկուչյանի առաջին համագործակցության արդյունքը կարելի է վստահ ասել, որ հաջողված է: I'm  Fallin-ը Dj Serjo-ի INSOMNIA CD-ից է, բառերի հեղինակը հենց Իվետա Մուկուչյանն է, իսկ տեսահոլովակի յուրօրինակ լուծումները պատկանում են ռեժիսյոր Միհրան Ստեփանյանին: Dj Serjo-ի հետ հեռախոսազրույցի արդյունքում տեղեկացանք, որ նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ, իսկ տեսահոլովակը նախատեսում է ներկայացնել, ոչ միայն ԱՄՆ-ի հայ համայնքին, այլև ամերիկացի երաժշտասերներին: Կարծում եմ երգն ու տեսահոլովակը շուտով կզբաղեցնեն հիթ-շքերթների լավագույն հորիզոնականները,և կդառնա ոչ միայն հայերի, այլև արտասահմանցիների iPad-ների playlist-ի սիրված կատարումը:
  • SWAROVSKI
    SWAROVSKI
    SWAROVSKI ԲՐԵՆԴԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՈւՏԻԿԻ 2-ԱՄՅԱԿԸ Swarovski էքսկլյուզիվ զարդերը, հուշանվերներն ու աքսեսուարները ողջ աշխարհում հիացրել և շարունակում են հիացնել մարդկանց: Ապրանքանիշն արդեն 14 տարի է, ինչ Հայաստանում է. 12 տարի շարունակ այն ներկայացվել է Egoiste մուլտիբրենդ բուտիկում, 2 տարի` մոնոբրենդ բուտիկում, և արդեն 2011-ի դեկտեմբերին Swarovski բուտիկը նշեց իր 2 ամյակը: Միջոցառման հրավիրյալների շարքում էին Swarovski բրենդի երկրպագուների ակումբի անդամներ և ընկերներ: Երեկոյի ընթացքում բոլոր հյուրերին շնորհվեցին հուշանվերներ: Սա ևս մեկ հիշարժան առիթ էր` առնչվելու գեղեցիկի հետ:
    KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ
    KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ
    KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ Օրերս Kalinacafe բար-ռեստորանում բացվեց նոր կարաոկե սրահը: Բացմանը ներկա էին հայկական շոուբիզնեսի մի շարք ճանաչված ու սիրված աստղեր: Լաունջ սրահում հյուրերի տրամադրությունը բարձր էր պահում DJ Smile-ը, ում նվագակցում էին տնօրինության կողմից հրավիրված վրացի երաժիշտներն իրենց ինքնատիպ կատարումներով: Ավելի ուշ DJ-ը տեղափոխվեց կարաոկե սրահ, և երեկոն շարունակվեց ավելի թեժ մթնոլորտում` մինչև լուսաբաց: Յուրահատուկ դիզայնով կահավորված սրահներից յուրաքանչյուրն իր ուրույն կոլորիտով գոհացրեց Kalinacafe-ի բոլոր այցելուներին:
    EL Holding B-Day Party, Part II
    EL Holding B-Day Party, Part II
    EL Holding B-Day Party, Part II Երեկույթի ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ ծննդյան տորթը հերթով կտրեցին ԷԼ ընտանիքի բոլոր անդամները: Մինչ ուշ գիշեր հնչում էին ամենահիթային երգերը, որոնք ապահովում էին ծննդյան բարձր տրամադրությունը dancefloor-ում: Երեկույթի ամենաթեժ պահերը ֆիքսեց լուսանկարիչ Տուշո Բարսեղյանը:  
    EL Holding B-Day Party, Part I
    EL Holding B-Day Party, Part I
    EL Holding B-Day Party, Part I Հրավիրվածների թվում էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, գործընկերներ, մտերիմ և հարազատ մարդիկ և աջակիցներ, ովքեր վերջին 8 տարվա ընթացքում եղել են ԷԼ հոլդինգի կողքին: Միջոցառումը վարում էր Կամո Թովմասյանը, ով ԷԼ Հոլդինգի առաջին լրագրողներից մեկն է եղել:  Ֆոտոշարքի հեղինակներն են Արտյոմ Հարությունյանը և Քրիստինեն:
    EL HOLDING B-DAY PARTY: PHOTOSTAND
    EL HOLDING B-DAY PARTY: PHOTOSTAND
    ԷԼ հոլդինգն արդեն 8 տարեկան է ԷԼ հոլդինգը հունվարի 31 ին կազմակերպեց այս տարվա առաջին ԷԼ People երեկույթը, որն ուներ շատ կարևոր առաքելություն ` նշվում էր ԷԼ հոլդինգի 8-րդ տարեդարձը և el.am կայքի շնորհանդեսը: Կամի ակումբում հավաքվել էին ընկերները, մտերիմները, գործընկերները և ԷԼ հոլդինգի նախագծերի երկրպագուները: Չնայած երեկույթի private լինելու փաստին` այնուամենայնիվ միջոցառման լուրը տարածվել էր ամբողջ քաղաքում և մուտքի մոտ գոյացել էր մեծ հերթ, սակայն մուտքը խստիվ միայն հրավիրատոմսերով էր: Չեմ հիշում վերջին անգամ երբ էր տեղի ունեցել որևէ միջոցառում նման ջերմ և ընկերական մթնոլորտում, որտեղ բացակայում է նեգատիվն ու տիրում է միայն խաղաղ և պոզիտիվ մթնոլորտ: Հյուրերին ֆոտոստենդի մոտ դիմավորում էին լուսանկարիչներ Արտյոմ Հարությունյանը և Քրիստինեն:  ԷԼ հոլդինգն արդեն 8 տարեկան է:
    New SQ1
    New SQ1
    Square One սրճարանի նոր մասնաճյուղի բացումը Հունվարի 22-ին տեղի ունեցավ Square One սրճարանի նոր մասնաճյուղի բացումը: Ինչպես և նախորդ սրահը, նորաբաց մասնաճյուղը ևս ունի ամերիկյան ոճի գեղեցիկ դիզայնով կահավորված սրահ: Բացման օրը այստեղ հավաքվել էին մեծ քանակությամբ հյուրեր, սրճարանի մշտական հաճախորդներ: Տնօրինությունը այցելուների համար կազմակերպել էր խնջույք-հյուրասիրություն: Երեկոյի ընթացքում մատուցվող բոլոր կոկտեյլներն անվճար էին: Ներկաների համար բարձր տրամադրություն ապահովեց DJ Vakcina-ն: Տիրում էր ջերմ ընկերական մթնոլորտ: Նոր Square One-ը, անկասկած, կդառնա երևանյան երիտասարդության ամենասիրելի վայրերից մեկը:
    Kami Opening
    Kami Opening
    Kami ակումբի վերաբացումը Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Kami ակումբի` վաղուց սպասված վերաբացումը: Ակումբասեր երիտասարդության համար սա հիանալի առիթ էր` ջերմ ու հաճելի մթնոլորտում վայելելու հերթական ուրախ երեկոն: Անմոռանալի այդ ժամանցի մասնակիցների համար բարձր տրամադրություն ապահովեց Հայաստանի DJ-ների ասոցիացիան: Հատուկ հրավիրվածների շարքում էին շոու բիզնեսի մի շարք ճանաչված ներկայացուցիչներ: Ակումբը, ինչպես նախկինում, աչքի է ընկնում նոր ու հետաքրքիր դիզայնով: Այսուհետ այստեղ կանցկացվեն տարվա ամենահիշարժան ու մարդաշատ երեկույթները:
    Kira Plastilina
    Kira Plastilina
    Kira Plastinina-ի 1-ամյա հոբելյանը Երևանում Ճիշտ 1 տարի առաջ երևանյան գնորդի համար իր դռները բացեց Kira Plastinina խանութ-սրահը: Այս ապրանքանիշն իսկական հայտնություն էր հայ նորաձև ու ոճային աղջիկների համար. Kira Plastinina-ն կարճ ժամանակահատվածում դարձավ գեղեցիկը գնահատող հայուհիների սիրելի ապրանքանիշը: Խանութի հիմնադրման 1-ամյա հոբելյանին հրավիրած էին VIP հյուրեր, ինչպես նաև խանութի մշտական հաճախորդները: Հյուրերն ու գնորդները ծանոթացան այստեղ ներկայացված հագուստի և աքսեսուարների նոր հավաքածուին: Հրավիրվածների համար խանութ-սրահի տնօրինությունը պատրաստել էր ֆուրշեթային հյուրասիրություն, իսկ VIP հաճախորդների համար` նաև անակնկալ նվերներ ապրանքանիշի կողմից:
    Tony Scervino
    Tony Scervino
    Թոնի Շերվինոն La Galleria-ում Օրերս Հայաստանում Ermano Scervino-ի պաշտոնական ներկայացուցիչ La Galleria խանութ-սրահն իր հյուրընկալ դռներն էր բացել այս բրենդի բոլոր սիրահարների առջև: Երեկոյի հատուկ հյուրն էր Թոնի Շերվինոն, ով ներկաներին սիրով տեղեկացրեց իր ապագա ծրագրերի և սպասվելիք նորույթների մասին: La Galleria-ում տեղի ունեցավ սիրված ապրանքանիշի վերջին հավաքածուի ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվեցին շքեղ մորթյա բաճկոններ և Scervino ներքնազ•եստ: Հաճախորդների ու գործընկերների համար տնօրինության կողմից կազմակերպվել էր նրբաճաշակ հյուրասիրություն: Միջոցառումն ընթացավ ջերմ մթնոլորտում:
    Forever Young
    Forever Young
    Kamoblog.com-ի 3 ամյակը Հայկական ամենառեյտինգային ժամանցային բլոգը 3 տարեկան է: One ակումբում Կամո Թովմասյանը Pizza Americano-ի հետ համատեղ կազմակերպել էր Forever Young շոուն` փակ երեկույթի հրավիրելով իր բլոգի ընթերցողներին: 25 արտիստներ կատարեցին Forever Young երգեր, անցկացվեցին խաղեր Pizza Americano-ի կողմից, իսկ երեկոյի DJ-ներ DerHova-ն և Guevo-ն նվագեցին Forever Young հիթեր: Forever Young շոուն կարող եք դիտել kamoblog.com-ում: Երեկոյի մասնակիցների համար բարձր տրամադրություն էին ապահովում Red Bull էներգետիկ ըմպելիքները:
    ALDO
    ALDO
    Aldo կանադական բրենդը Երևանում Հոկտեմբերի 26-ին կանադական Aldo հանրաճանաչ բրենդն իր` տարբեր երկրներում սփռված 2000 խանութների շարքը համալրեց ևս մեկով: Երևանյան գնորդներն այժմ արդեն կարող են օգտվել Aldo-ի կողմից առաջարկվող կոշկեղենից ու աքսեսուարներից: Բացման արարողությանը հրավիրվածների շարքում էր Կանադայի հյուպատոս Արտաշես Էմինը: Այստեղ էր նաև Aldo-ի ներկայացուցիչ Սիգիտա Կապացան: Երեկոյին ջերմ մթնոլորտ հաղորդեցին ՙԱգորա՚ ջազ-նվագախմբի կատարումները: Տնօրինության կողմից կազմակերպվել էր հատուկ խաղարկություն, որի հաղթողին հնարավորություն ընձեռվեց ընտրելու նվեր խանութ սրահի հարուստ ընտրանիից:

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Tusho Barseghyan

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Artyom Harutyunyan

    Լուսանկարիչ
All Columnists