Շենք, որը և կա, և չկա… Տեսողական խաբկանք… Կառույց, որը կա, սակայն միևնույն ժամանակ չկա: Աշխարհում ամենաառաջին անտեսանելի շենքը կկառուցվի Կորեայում: GDS Architects ընկերության նոր նախագիծը հեշտությամբ կարող է համարվել աշխարհի 8-րդ հրաշալիքը իր ճարտարապետական գերազանցության համար: Այս աշտարակը, որը այժմ դեռ գտնվում է նախագծման փուլում, բյուրեղյա է: Իր արձակող հրեշտակային լույսը օպտիկական տեխնոլոգիա է, ինչը այն անտեսանելի է դարձնում: Այս աշտարակը ցույց է տալիս Կորեայի աճող և հզորացող դիրքը աշխարհում: Աշտարակի երկարությունը լինելու է 415 մետր և այն զբաղեցնելու 145 500 քառակուսի մետր տարածք: Eco Prism կոչվող այս աշտարակի կառուցումը կավարտվի 2014թվականին: Այն կլինի ազգային նոր մոտեցում զբոշարջիկներին գրավելու համար:
Բացվել է Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը
Բացվել է Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը Կարծես երկնաքերեր կառուցելը դարձել է մրցակցություն: Մեկը մյուսի ետևից կառուցվում են և ստանում ''ամենաբարձր'' անվանումը: Երեկ երեկոյան Լոնդոնը լուսավորվեց լազերային շոու ծրագրով, որը խորհրդանշում էր Shard երկնաքերի կառուցման ավարտը, որն այժմ ամենաբարձրն է Եվրոպայում: Շինության անվանումը որոշվել է երկանքերի արտաքին տեսքին համապատասխան: Այն հիշեցնում է կոտրված ապակու մի մասնիկ, որի ճաքերը բաժանում են նրան 11 հազար առանձին մասնիկների: 87 հարկանի "Shard" -ի բարձրությունը կազմում է 310մ: Շինարարական աշխատանքները տևել են 3 տարի: Ֆինանսական խնդիրների պատճառով դիմել են Քաթարից ներդրողների, որոնց այժմ պատկանում է երկնաքերի 80%: Շինությունը ներառելու է հյուրանոց, գրասենյակներ և բնակարաններ:
Fendi նորաձևության տունը փրկում է իտալիայի շատրվանները
Fendi նորաձևության տունը փրկում է իտալիայի շատրվանները Վերանորոգման աշխատանքները սկսվում են հայտնի Տրեվի շատրվանից, որը Հռոմի ամենատեսարժան վայրերց մեկն է: Փոխարենը պետությունը թույլ կտա Fendi ապրանքանիշին 2015թ-ի նորաձևության ցուցադրությունն անցկացնել շատրվանի մոտ ի պատիվ ապրանքանիշի 90-ամյակի: Շատրվանների վերանորոգումները կսկսվեն այս գարնանը Իտալիայում և կտևեն 4 տարի: Fendi աշրանքանիշը դեռևս չի հայտնել իր կողմից ընտրված մյուս շատրվանների անունները: