• BMW mouse
    BMW mouse
    BMW mouse Եթե փորձենք հաշվել, թե օրվա ընթացքում քանի անգամ ենք նյարդայնանում համակարգչի մկնիկի վրա վատ, դանդաղ աշխատելու համար, երևի չստացվի ստույգ թիվ ասել: Իսկ ի±նչ կասեք BMW մկնիկի մասին: Այո, այո… BMW մկնիկ: Tt eSports ընկերությունը մեքենաների աշխարհահռչակ BMW ապրանքանիշի հետ համատեղ ստեղծելու են Project LEVEL 10 M Mouse մկնիկը: Այս մկնիկը ստեղծվելու է հատուկ խաղերի սիրահարների համար, նրա ոճը հարմարեցված է ձեռքի ափին, ինչը օգնում է խաղի արագությունը վերահսկել: Առաջին միտքը, որը առաջանում է ուղեղում Thermaltake Level 10 մկնիկին նայելիս, դա իր օրիգինալ դիզայնով պատյանն է: Իսկ նրա օրիգինալությունը կայանում է նրանում, որ օգտագործողը կարող է այն հարմարեցնել իր ձեռքին` թե չափերով, թե ձևով: Իսկ պատյանի վերևի մասում գտնվող անցքերը թույլ են տալիս ափին շնչել երկար խաղի ընթացքում: Այն կլինի վաճառքում գարնանը: BMW –ի դիզայներական թիմը խոստանում է, որ սա կլինի համագործակցության արդյունքում ստեղծվող աքսեսուարների սկիզբը: Դե ինչ, սպասենք այս հետաքրքիր նորությանը խանութներ-սրահնեում:
    CIneMania: Sex And The City 2
    CIneMania: Sex And The City 2
    CineMania SEX AND THE CITY 2 ԱՄՆ, 2010: Ռեժ.` Մայքլ Պատրիկ Քինգ: Դերերում` Սառա Ջեսիկա Փարքեր, Քիմ Քեթրոլ, Քրիսթին Դևիս, Սինթիա Նիքսոն, Դեյվիդ էյդենբերգ, Ուիլի Գարսոն, Էվան Հենդլեր: Բյուջե` 100 մլն դոլար: Շահույթ` 288 մլն 374 հզ 692 դոլար: Ֆիլմերը մեր առօրյայում ոչ միայն հանգիստը վայելելու միջոց են, այլև հասցրել են դառնալ PR-ի մի մեծ և ինքնուրույն ինդուստրիա, որտեղ գովազդվում են ամենատարբեր ապրանքանիշեր: Այսպիսով, ներկայացնում ենք21-րդ դարում նկարահանված այն բլոքբասթերները, որոնք ոչ միայն մեծ բյուջե ու եկամուտ են ունեցել, այլև թելադրել են նորաձևություն և ոճային ապրելակերպ: Բոլորս էլ հիշում ենք ՙՍեքսը մեծ քաղաքում՚ ֆիլմի առաջին մասի շուրջ տիրող իրարանցումը: Սակայն ֆիլմի երկրորդ մասը գերազանցեց բոլոր սպասումները: Որոշ արաբական երկրներում նույնիսկ արգելվեց ֆիլմի ցուցադրությունը: Աշխարհի ամենանորաձև ու ոճային մարդիկ իրենց պարտքն էին համարում անպայման դիտելու այս ֆիլմը, որի հերոսուհիները քարոզում են կնոջ խնամված, կայացած, յուրաոճ կերպար: Ֆիլմի ընդամենը մեկ կադրում կարելի է տեսնել Mercedes Benz E-Class մեքենա, Halston Heritage զգեստ, Christian Louboutin պայուսակ և կոշիկներ, Jee Vice ակնոցներ: Apple, HP, թե Blackberry. որն է ավելի ոճային: Աղջիկները ևս չեն կարողանում կողմնորոշվել, թեպետ նշված 3  ընկերություններից յուրաքանչյուրը վճարել է 1-ական մլն դոլար, որպեսզի իրենց ապրանքանիշը գովազդվի ֆիլմում:          Skyy Vodka-ն, որըխմիչքէմատակարարելաղջիկներին, այդնպատակիհամարվճարելէ2 մլնդոլար, իսկ 500 հազար դոլար է վճարել Մոեթ Շանդոնը: Ֆիլմի թողարկումից հետո լայն տարածում գտան Blonde Ambition, Mr. Manhattan, Park Avenue, Red Over Heels, Glamour Gal կոկտեյլները, որոնք ըմպում էին ֆիլմի հերոսները:         Շառլոթի դստեր սենյակն ամբողջությամբ ձևավորված է Hello Kitty բրենդի ոճով: Ֆիլմի146 րոպեների ընթացքում հերո սուհին` Քերի Բրեդշոուն(Սառա Ջեսիկա Փարքեր), ներկայացրել է 48 հագուստ, իսկ նրաընկերուհիները` 24 հագուստ: Ֆիլմում օգտագործվել են 24 նորաձևության տների հագուստներ:                      
    CACHAREL: AMOR AMOR
    CACHAREL: AMOR AMOR
    ՌՈՄԱՆՏԻԿ ԲՈՒՅՐ CACHAREL-ԻՑ Cacharel-ը ներկայացնում է իր նոր` Amor Amor Forbidden Kiss բույրը` նախատեսված ռոմանտիկ և սիրահարված աղջիկների ու կանանց համար: Այս բույրի գովազդային արշավն ամբողջությամբ ներկայացնում է պարֆյումի էությունը: Պարֆյումը նախատեսված է այն համարձակ աղջիկների համար, ովքեր հանուն սիրելիի պատրաստ են դիմելու ցանկացած քայլի, պատրաստ են իրենց մարմինը  'վստահելու' սիրած տղամարդուն, ով դաջվածք կանի այդ մարմնին. ահա այս փոքրիկ պատմությունն է ներկայացված գովազդային արշավում: Ծաղկային արևելյան այս բույրը համեմված է վանիլային 'երանգներով', ինչը վկայում է զգացմունքների հասունության ու խորության մասին: Տուփերից ու սրվակներից յուրաքանչյուրը ներառում է կարմիր վարդ, որը սիրո և կրքի խորհրդանիշ է:
    Ժամացույց լիդեր կնոջ համար` HUBLOT-ից
    Ժամացույց լիդեր կնոջ համար` HUBLOT-ից
    Ժամացույց լիդեր կնոջ համար` HUBLOT-ից Hublot ընկերությունը, որը հանդիսանում է FIFA-ի խաղերի ստույգ ժամանակի հովանավորը, թողարկել է Big Bang FIFA Women's World Cup 2011 Winner նոր ժամացույցը: Այս մոդելը նվիրված է FIFA-ի Կանանց աշխարհի առաջնությունում հաղթած Ասիական թիմին, որն անցյալ տարի Գերմանիայում գրավեց կանանց ֆուտբոլի առաջնության գավաթը: Վարդագույնի և սպիտակի համադրությունը ժամացույցին հաղորդում է կանացի տեսք, իսկ աշխարհի առաջնության գավաթը վկայում է կնոջ լիդերային հատկությունների մասին: Ի դեպ, այս ժամացույցն արտադրվել է բարեգործական նպատակներով: Hublot ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ այս ժամացույցներից ստացված հասույթը փոխանցվելու է երեխաների պաշտպանության համաշխարհային ֆոնդին և Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով անտուն մնացած երեխաներին:
    ՈՍԿՅԱ ՁՈւԼԱԿՏՈՐՆԵՐ` GAULTIER-ԻՑ
    ՈՍԿՅԱ ՁՈւԼԱԿՏՈՐՆԵՐ` GAULTIER-ԻՑ
    ՈՍԿՅԱ ՁՈւԼԱԿՏՈՐՆԵՐ` GAULTIER-ԻՑ Ֆրանսիացի կուտյուրյե Ժան-Պոլ Գոթիեն, ով բարձր նորաձևության ամենաէպատաժային կերպարներից է, ներկայացրել է ոսկյա ձուլակտոր` իր բրենդի տարբերանշանով: Կուտյուրյեն, համագործակցելով  Dillon Gage Metals ընկերության հետ, որը մասնագիտացված է թանկարժեք մետաղների արտադրության գործում, թողարկել է 24 կարատանոց` 999 որակի մաքուր ոսկու ձուլակտորներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքն է 1825 դոլար: Հետագայում ձուլակտորի գինը կբարձրանա` համաշխարհային ոսկու շուկայի գների տատանումներով պայմանավորված: Գոթիեի ստեղծած ձուլակտորներն արդեն  դարձել են հավաքածուի նմուշ, քանի որ թողարկվել են սահմանափակ քանակությամբ` 5000 օրինակով: Ձուլակտորի վրա պատկերված է սիրտ, որի վրա էլ <<անմահացել>> է Գոթիեի տարբերանշանը: Մինչ այժմ դեռևս ոչ մի դիզայներ չէր աշխատել ոսկու ձուլակտորների վրա, և Գոթիեն առաջինն է: Այս ձուլակտորը կարող է դառնալ հիանալի նվեր` կանանց տոների առթիվ:
    Happy Birthday Chanel №5
    Happy Birthday Chanel №5
    Happy Birthday Chanel №5 Մոտ մեկ դար առաջ ստեղծվեց Chanel №5 բույր, որն մինչ այսօր ակտուալ է: 1917 թվականին Կոկո Շանելը դիմում է Էռնստա Բոյն ստեղծել կնոջ բույրին համապատասխան մի օծանելիք: Բոյն առաջարկում է Շանելին օծանելիքով լեցուն տասը սրվակներ, որոնցից Շանելը ընտրում է հինգերորդը: Նա կարգադրում է յուրաքանչյուր տարվա հինգերորդ ամսվա հինգերորդ օրը, նշել օծանելիքի "ծննդյան օրը": Chanel №5- ը համարվում է հասուն և կայացած կանանց օծանելիք, որը երիտասարդ աղջիկներին այնքան էլ չի համապատասխանում: Իլանգ-իլանգի, բերգամոտի և լիմոնի հոտերը հեքիաթային կերպով միաձուլվում են տարատեսակ ծաղիկներին: Տարբեր ժամանակաշրջաններում այս օծանելիքը գովազդել են հանրահայտ կանայք` Կատրին Դենիովը /1970թ./, Կարոլ Բուկեն /1980/, Էստել Ուորենը, Օդրի Տոտուն և 2000 թվականից սկսած օծանելիքի դեմք համարվում է` Նիկոլ Քիդմանը:
    Instagram Socialmatic-ի նոր տեսախցիկը
    Instagram Socialmatic-ի նոր տեսախցիկը
    Instagram Socialmatic-ի նոր տեսախցիկը Այժմ, երբ զանազան ծրագրեր են նախատեսված բջջային հեռախոսների համար, դրանց շարքում բավական ճանաչված է Instagram-ը:  ADR դիզայն-ստուդիան ներկայացրել է բջջային հեռախոսներում ամենանորաձև ծրագրի`  Instagram-ի սիմվոլի տեսքով իսկական թվային լուսանկարչական ապարատ ակնթարթում` Instagram Socialmatic Camera( instant բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է "ակնթարթում")": Սարքն ունի 16Gb հիշողություն, էկրանը 4:3 մատնաչափ, երկու ոսպնյակներ` մեկը հենց նկարահանումների համար, երկրորդը` 3D ֆիլտրի համար և երրորդը` QR կոդերը կարդալու համար: Ինչպես նաև ներկառուցված տպագրիչով, քարթրիջով ու թանաքով լուսանկարները տպելու համար: Ունի օպերացիոն համակարգ, WI-FI և bluetooth, որը թույյ է տալիս լուսանկարները ակնթարթում տարածել ինչպես Facebook-ում, այնպես էլ Instagramm-ում:
    Չորքոտանի մոդելները DIESEL ապրանքանիշի համար
    Չորքոտանի մոդելները DIESEL ապրանքանիշի համար
    Չորքոտանի մոդելները DIESEL ապրանքանիշի համար Diesel ընկերությունը  Marcolin-ի հետ համատեղ թողարկել է ակնոցների գարուն-ամառ 2012 նոր հավաքածու: Այս հավաքածուի համար ապրանքանիշը նկարահանել է շատ հետաքրքիր տեսահոլովակ, որի նկատմամբ անտարբեր չենք կարող մնալ: Տեսահոլովակում նկարահանվել են շներ, որոնք ամենայն ճշգրտությամբ են խաղում իրենց դերերը:
    Fame. Լեդի Գագայի նոր օծանելիքը
    Fame. Լեդի Գագայի նոր օծանելիքը
    Fame. Լեդի Գագայի նոր օծանելիքը Երգչուհի Լեդի Գագան սեպտեմբերին կթողարկի իր նոր` Fame օծանելիքը: Fame-ի սրվակն ամբողջությամբ պատված է սև գույնով: Գագայի խոսքերով` ինքը երկար է աշխատել օծանելիքը ստեղծելիս. «Օծանելիքը ստացել է Fame անունը, այն պետք է սև լինի, միևնույն ժամանակ ես պետք է համոզված լինեմ, որ այն հինալի է բուրում»: 26-ամյա Գագան նաև նշել է, որ իր ստեղծած օծանելիքը պետք է գրավիչ լինի. «Դուք պետք է ցանկանաք շոշափել այն, զգալ, բայց նրա տեսքը պետք է վախեցնի ձեզ»: Երգչուհին արդեն հասցրել է նկարահանել Fame-ի գովազդային հոլովակը, որի ռեժիսորը լուսանկարիչ Սթիվեն Քլեինն է:
    Թե ինչպես էր բուրում Երևանն այս ամառ
    Թե ինչպես էր բուրում Երևանն այս ամառ
    Թե ինչպես էր բուրում Երևանն այս ամառ Այսօր, փոքրիկ հարցում անցկացնելով «Բուրմունք» խանութ-սրահում, պարզեցինք, թե հատկապես, որ օծանելիքներն էին մեծ պահանջարկ վայելում այս ամառ մեր քաղաքացիների շրջանում: Ստորև ներկայացնում ենք թե´ կանանց, թե´ տղամարդկանց համար նախատեսված օծանելիքների top 5-ը: For her: 1. Oh, Lola! By Marc Jacobs 2. Daisy by Marc Jacobs 3. Womanity by Thierry Mugler 4. CH L’eau by Carolina Herrera 5. 212 Glam by Carolina Herrera  For him: 1. Code Sport by Giorgio Armani 2. Blue by Chanel 3. 212 Glam by Carolina Herrera 4. L’homme Libre by Yves Saint Laurent 5. L'Homme Cologne Gingembre by Yves Saint Laurent
    Ջուլիա Ռոբերտսը ներկայացնում է Lancôme-ի նոր օծանելիքը
    Ջուլիա Ռոբերտսը ներկայացնում է Lancôme-ի նոր օծանելիքը
    Ջուլիա Ռոբերտսը ներկայացնում է Lancôme-ի նոր օծանելիքը Lancôme-ը ստեղծել է նոր օծանելիք, որը կոչվում է La Vie Est Belle: Վերջինիս գովազդային հոլովակում նկարահանվել է հանրահայտ դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը (Julia Roberts): Գովազդային հոլովակի ռեժիսորն է Թարսեմ Սինխը (Tarsem Singh):  
    Նոա Միլսը գայթակղում է Լետիցիա Կաստային Dolce&Gabbana-յի նոր գովազդային հոլովակում
    Նոա Միլսը գայթակղում է Լետիցիա Կաստային Dolce&Gabbana-յի նոր գովազդային հոլովակում
    Նոա Միլսը գայթակղում է Լետիցիա Կաստային Dolce&Gabbana-յի նոր գովազդային հոլովակում Dolce&Gabbana-ն ստեղծել է նոր օծանելիքներ` Pour Femme և Pour Homme` նախատեսված կանանց և տղամարդկանց համար: Pour Femme-ի և Pour Homme-ի գովազդային հոլովակում նկարահանվել են դերասանուհի Լետիցիա Կաստան (Laetitia Casta) և դերասան, մոդել Նոա Միլսը (Noah Mills): Գավոզդային հոլովակի ռեժիսորն է Մարիո Տեստինոն (Mario Testini):
    Miss Dior Նատալի Պորտմանը
    Miss Dior Նատալի Պորտմանը
    Miss Dior Նատալի Պորտմանը Դերասանուհի Նատալի Պորտմանը (Natalie Portman) ներկայացնում է Christian Dior-ի նոր Miss Dior օծանելիքը: 20 վայրկյան տևողությամբ գովազդային հոլովակի ռեժիսորն է Սոֆիա Կոպպոլան (Sofia Coppola), հոլովակում հնչում է Ջեյն Բիրկինի (Jane Birkin) և Սերժ Գենսբուրի (Serge Gainsbourg ) ‹‹Je t’aime… moi non plus›› երգը: Նշենք, որ գովազդային հոլովակի սկզբնական տարբերակը նկարահանվել էր Christian Dior-ի Miss Dior Chérie օծանելիքը ներկայացնելու համար:
    Gucci-ի նոր Première օծանելիքն ու Բլեյք Լիվլիի երազանքների իրականացումը
    Gucci-ի նոր Première օծանելիքն ու Բլեյք Լիվլիի երազանքների իրականացումը
    Gucci-ի նոր Première օծանելիքն ու Բլեյք Լիվլիի երազանքների իրականացումը Դերասանուհի Բլեյք Լիվլին (Blake Lively) շարունակում է հաջողութունների հասնել իր մոդելային կարիերայում: 25-ամյա դերասանուհին, ով առավել հայտնի է ամերիկյան “Gossip Girl” հեռուստասերիալից, այս անգամ էլ դարձել է Gucci-ի դեմքը` ներկայացնելով բրենդի նոր Première օծանելիքը: Այն բանից հետո, երբ անցյալ տարի երիտասարդ գեղեցկուհին ներկայացրեց Mademoiselle, Chanel պայուսակների հավաքածուն, զարմանալի չէ, որ Gucci-ն հենց նրան ընտրեց իր նոր օծանելիքը գովազդելու համար: Mademoiselle, Chanel հավաքածուն ներկայացնելու ժամանակ, Բլեյքը նշել էր, որ Chanel-ի հետ համագործակցությունը երազանք էր: Կարծում ենք` Gucci-ի հետ համագործակցությունը նույնպես եղել է նրա հերթական երազանքներից մեկը, որն էլ, ի վերջո, ի կատար է ածվել:
    Թոմ Ֆորդը իր իսկ գովազդային հոլովակում
    Թոմ Ֆորդը իր իսկ գովազդային հոլովակում
    Թոմ Ֆորդը իր իսկ գովազդային հոլովակում Դիզայներ Թոմ Ֆորդը (Tom Ford) դարձել է իր նոր օծանելիքի գովազդային դեմքը: Noir de Noir Eau de Parfum –ի մասին մեկ րոպեանոց գովազդային հոլովակից մենք իմանում ենք, թե ըստ Թոմ Ֆորդի, ինչում է օծանելիքի գրավչությունը:
    Էպատաժային Գագայի սարսափելի գովազդային հոլովակը
    Էպատաժային Գագայի սարսափելի գովազդային հոլովակը
    Էպատաժային Գագայի սարսափելի գովազդային հոլովակը el.am-ն արդեն հասցրել է իր ընթերցողին տեղեկացնել, որ էպատաժային երգչուհի Լեդի Գագան (Lady Gaga) սեպտեմբերին թողարկելու է իր նոր` Fame օծանելիքը: Իսկ օրեր առաջ համացանցում հայտվել է Fame-ի գովազդային հոլովակը, որն էլ առաջարկում ենք դիտել հենց այս պահին: Հիշեցնենք, որ Գագայի խոսքերով` ինքը երկար է աշխատել օծանելիքը ստեղծելիս. «Օծանելիքը ստացել է Fame անունը, այն պետք է սև լինի, միևնույն ժամանակ ես պետք է համոզված լինեմ, որ այն հինալի է բուրում»: 26-ամյա Գագան նաև նշել է, որ իր ստեղծած օծանելիքը պետք է գրավիչ լինի. «Դուք պետք է ցանկանաք շոշափել այն, զգալ, բայց նրա տեսքը պետք է վախեցնի ձեզ»: Ի դեպ, Fame-ի գովազդային հոլովակի ռեժիսորը լուսանկարիչ Սթիվեն Քլեինն (Steven Klein) է:
  • Առեղծվածային Code Luna-ն Giorgio Armani-ից
    Առեղծվածային Code Luna-ն Giorgio Armani-ից
    Առեղծվածային Code Luna-ն Giorgio Armani-ից Giorgio Armani–ն, առեղծվածային լուսնից ոգեշնչված, ստեղծել է իր նոր Code Luna օծանելիքը:  Նրանում գերակշռում են նարնջի, դեղձի, վանիլի, ինչպես նաև ‹‹լուսնի ծաղկի›› բույրերը: Ի դեպ, Հնդկաստանում, որտեղ աճում է ‹‹լուսնի ծաղիկը››, կա լեգենդ, ըստ որի` այն ծաղկում է միայն լիալուսնի ժամանակ: Մի խոսքով, այս շատ կանացի, թեթև և գրավիչ օծանելիքն անմիջական կապ ունի ամենաառեղծվածային երևույթներից մեկի` լուսնի հետ:
    Closer օծանելիքը Halle Berry-ից
    Closer օծանելիքը Halle Berry-ից
    Closer օծանելիքը Halle Berry-ից Տեսահոլովակը բավականին սեքսուալ և զգայուն է, քանի որ այս բուրմունքը նախատեսված է կնոջ և տղամարդու միջև ձգողականություն առաջացնելու համար: Օգտագործելով այս օծանելիքը շատ ավելի հեշտությամբ կարելի է գրավել հակառալ սեռի ուշադրությունը...
    Բրիթնի Սփիրսը գովազդում է Fantasy Twist օծանելիքը
    Բրիթնի Սփիրսը գովազդում է Fantasy Twist օծանելիքը
    Բրիթնի Սփիրսը գովազդում է Fantasy Twist օծանելիքը Բրիթնին ներկայացնում է Elizabeth Arden-ի Fantasy Twist նոր բուրմունքը: Օգոստոսին ամսին մենք տեսանք գովազդից մի քանի լուսանկարներ, որտեղ փոփ դիվան ներկայանում էր Կլեոպատրայի կերպարով: Այժմ պատրաստ է ամբողջական գովազդային հոլովակը, որտեղ երգչուհին հանդես է գալիս տարբեր կերպարանքներով:
    Բրեդ Փիթը Chanel №5-ի գովազդային հոլովակում
    Բրեդ Փիթը Chanel №5-ի գովազդային հոլովակում
    Բրեդ Փիթը Chanel №5-ի գովազդային հոլովակում Վերջապես համացանցում հայտնվեց վերջին շրջանի ամենասպասված գովազդային հոլովակներից մեկը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բրեդ Փիթը (Brad Pitt) առաջին տղամարդն է, ով գովազդում է Chanel №5 օծանելիքը: Դե ինչ, առաջակրում ենք հենց այս պահին դիտել գովազդային հոլովակը:
    Pudsey արջուկներ առաջատար նորաձևության տների կողմից
    Pudsey արջուկներ առաջատար նորաձևության տների կողմից
     Pudsey արջուկներ առաջատար նորաձևության տների կողմից Ամենահայտնի նորաձևության տները մասնակցություն են ունեցել բարեգործական ակցիայի, որի շրջանակներում թողարկել են օրիգինալ իրենց տեսքով Teddy արջուկներ: Այս ակցիան արդեն երկրորդ տարին է անցկացվում: Գաղափարը սիրվել է թե' գնորդների, թե' դիզայներների կողմից: Ակցիայի մասնակիցներից են` Gucci-ն, Alexander McQueen-ը, Vivienne Westwood-ը, Louis Vuitton-ը, Balenciaga-ը, Burberry-ն և այլն: Բոլոր Pudsey արջուկները ներկայացվելու են աուկցիոնում, որի շահույթը փոխանցվելու է մանկական բարեգործական հաշվին: Alexander McQueen Vivienne Westwood Victoria Beckham Versace Balenciaga Burberry Diane Von Furstenberg Fendi Giles Deacon Gucci Henry Holland Jonathan Saunders Loewe Louis Vuitton Missoni Mulberry Paul Smith Prada Tom Ford
    Նոր բույր Քրիստինա Ագիլերայից
    Նոր բույր Քրիստինա Ագիլերայից
    Նոր բույր Քրիստինա Ագիլերայից Նոյեմբերին Քրիստինա Ագիլերան կներկայացնի իր նոր բույրը` Red Sin-ը: Բույրն ունակ է արթնացնելու կիրք և ընդծել կանացիությունը: Օծանելիքի սրվակը զարդարված է նրբաոճ ժանյակով: Այս անգամ երգչուհին ընտրել է կարմիր գույնը ինչն ավելի սեքսուալ է դարձնում սրվակի դիզայնը: Բացի այդ Ագիլերան կանգ է առել հենց կարմիր գույնի վրա, ուստի նա համարում է, որ կարմիր գույնը կնոջն ավելի կանացի է դարձնում, ինչպես նաև ներքին ուժ և վստահություն է փոխանցում:
    Նոր հավաքածու Chopard-ից
    Նոր հավաքածու Chopard-ից
    Նոր հավաքածու Chopard-ից Հանրաճանաչ Chopard բրենդը ներկայացնում է նոր հավաքածու`Joailleire collection, որի ներշնչանքի աղբյուրն է հանդիսցել Ուոլթ Դիսնեյ ընկերության մուլտֆիլմերի արքայադստրերը: Chopard ընկերության կրեատիվ տնօրեն` Կարոլինա Շոյֆելը հաղորդել է, որ Դիսնեյի սիմվոլներն էլ ավելի հետաքրքիր են դարձրել ապրանքանիշի գործունեությունը: Ինչպես նաև ասվել է, որ Ուոլթ Դիսնեյի մուլտհերոսների աշխարհը հաճախ է հանդիսացել ներշնչանքի աղբյուր Chopard-ի տարբեր հավաքածուների համար: Թևնոցները, վզնոցները, ականջօղերը և մատանիները, որոնք ներգրավված են Haote Joaillerie հավաքածուում հնարավոր կլինի ձեռք բերել Harrods խանութ-սրահներում մինչև դեկտեմբեր ամսվա վերջ:
    Cartier-ի Tank հավաքածուի 95 ամյակը
    Cartier-ի Tank հավաքածուի 95 ամյակը
    Cartier-ի Tank հավաքածուի 95 ամյակը Այս տարի Cartier-ի Tank  հավաքածուի ժամացույցները նշում են իրենց 95 ամյակը: Այս ժամացույցները բավականին մեծ պահանջարկ են ունեցել և ունեն մինչ օրս, հատկապես հանրաճանաչ մարդկանց, աստղերի շրջանակում: Tank-ի  հավաքածուներից են օգտվել` Էլիզաբեթ Թեյլորը, Դյուկ Էլինգթոնը, Գերի Կուպերը: Էնդի Ուորհոլը ուներ Cartier ժամացույցների  մեծ հավաքածու, որոնցում գերակշռում էին Tank մոդելի ժամացույցները: Տարեցտարի Cartier ընկերությունը թողարկոււմ է նոր, ավելի կատարյալ հավաքածուներ: Այս տարի ոսկերչական տունը ներկայացրեց Tank Anglaise նոր հավաքածուն, ևս մեկ անգամ ապացուցելով, որ կատարելությունը սահմաններ չունի:
    Զարդերի նոր հավաքածու Faberge-ից
    Զարդերի նոր հավաքածու Faberge-ից
    Զարդերի նոր հավաքածու Faberge-ից Faberge ոսկերչական տունը արդեն նոյեմբեր ամսվա կեսին կթողարկի նոր հավաքածու, որի ներշնչանքի աղբյուրը հանդիսացել է Ռոմանովյան պալատի`սենյակների հարդարանքը: Հավաքածուում ներառված մատանին ունի նույն նախշը, որը կար թագուհու սենյակի պատի վրա: Մատանիները, ականջօղերը և վզնոցները պատրաստված են ոսկուց և պլատինից` զարդարված ադամանդե քարերով: Այս հավաքածուի համար հայտարարված է մինիմալ գինը, որը կազմում է մոտ 8500 դոլար:
    Կրիշտիանու Ռոնալդու և Nike
    Կրիշտիանու Ռոնալդու և Nike
    Կրիշտիանու Ռոնալդու և Nike  Արքայական ակումբի առաջատար` Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է Nike ընկերության հետ համատեղ թողարկել  սպորտային հագուստի հավաքածու` CR7: Հավաքծուի ստեղծմանը մեծ դեր են ունեցել Nike ապրանքանիշի մոդելավորողները: Նորահայտ դիզայները հավաքածուի մեջ հիմնականում ներառել է սպորտային կոշիկներ, բաճկոն, սպորտային համազգեստ, ինչպես նաև երկարաճիտ կոշիկներ և գնդակներ: Բոլորովին զարմանալի չէ, որ գովազդային դեմքը հանդիսացել է հենց ինքը` Կրիշտիանու Ռոնալդուն:
    Մադոննան թողարկում է նոր օծանելիք Truth or Dare Naked
    Մադոննան թողարկում է նոր օծանելիք Truth or Dare Naked
    Մադոննան թողարկում է նոր օծանելիք Truth or Dare Naked Միայն վերջերս հայտնի դարձավ, որ Մադոննան որոշել է թողարկել իր երկրորդ հեղինակային օծանելիքը` Truth or Dare Naked:  Եվ այսպես, արդեն պատրաստ է գովազդային արշավի առաջին լուսանկարը: Պետք է նշել, որ գովազդային արշավն նույնքան համարձակ է, որքան օծանելիքը: Լուսանկարներում Մադոննան մերկ է: Վստահ կարող ենք լինել, որ շնորհիվ այս գովազդային արշավի այս բույրը մեծ պահանջարկ կառաջացնի օծանելիքի խանութ-սրահներում,
    Թրենդ: Նորաձև շարֆեր
    Թրենդ: Նորաձև շարֆեր
    Թրենդ: Նորաձև շարֆեր Նորաձևության աշխարհում այս տարի իրենց ուրույն տեղն են զբաղեցրել նորաձև շարֆերը: Մեծ չափերի հասնող շարֆեր կարելի է տեսնել նորաձևության հայտնի մոդելների և աստղերի պարանոցին: Մեր ֆոտոշարքում կարող եք տեսնել ամենահայտնի մոդելների հետաքրքիր և նորաձև շարֆերը: Քեյթ Մոս Ալեսանդրա Ամբրոսիո Քեթի Հոլմս Blumarine Գվեն Ստեֆանի Givenchy Blugirl Etro Etro Warehause Քիրա Նայթլի Yasmin Le Bon
    ISABEL MARANT:Սպորտային կոշիկներ
    ISABEL MARANT:Սպորտային կոշիկներ
    ISABEL MARANT: Սպորտային կոշիկներ Այս նորաձև սպորտային կոշիկների կողքով անտարբեր անցնել, ուղղակի անհնար է: Մի քանի սեզոն է ինչ նրանք զբաղեցնում են must have սանդղակի առաջին հորիզոնականը: Փարիզյան այս ապրանքանիշին նորաձևության աշխարհում հաջողվում է մնալ թրենդային: Միրանդա Քեր Կիարա Ֆերանի Էշլի Սիմսոն Քեյթ Բոսուորթ Ժիզել Բյունդհեն Դակոտա Ֆանինգ Քեյլի Կուոկո Բեյոնսե Էնն Հեթեուեյն Ալեսանդրա Ամբրոսիո . Րիհաննա
    Թրենդ: Պորտֆելներ
    Թրենդ: Պորտֆելներ
    Թրենդ: Պորտֆելներ Tory Burch Mulberry Forever 21 3.1 Phillip Lim Ernest Alexander Billykirk Cambridge Satchel Company Coach Mulberry Ralph Lauren Opening Ceremony Ernest Alexander Jerome Dreyfuss Proenza Schouler Gryson Coach
    Թրենդ: Գործած գլխարկներ
    Թրենդ: Գործած գլխարկներ
    Թրենդ: Գործած գլխարկներ Ներկայացնում ենք ընթացիկ սեզոնի ամենաթրենդային աքսեսուարներից` գործած գլխարկները: Լիվ Թայլեր Րիհաննա Կառա Դելեվին Ջուլիանա Մուր Սարա Ջեսիկա Փարքեր Acne Burberry Burberry Etro Gucci H&M Lanvin Marc by Marc Jacobs Missoni Stella Mc Cartney Rick Owens
    Աստղերի նախընտրած կոշիկները
    Աստղերի նախընտրած կոշիկները
    Աստղերի նախընտրած կոշիկները Դիզայներների միջև միշտ էլ եղել է և կմնա մրցակցությունը, հատկապես երբ խոսքը վերաբերվում է աստղերի հետ աշխատելուն: Salvatore Ferragamo նորաձևության տան հիմնադիր` Սալվատորե Ֆերագամոն, միշտ աչքի է ընկել իր նրբաոճությամբ և հետաքրքիր մոդելներով, այդ իսկ պատճառով էլ դարձել է աստղերի սիրելին: Նրա հավատարիմ հաճախորդներից են եղել` Մերլին Մոնրոն, Ավա Գարդները, որոնց համար դիզայները ստեղծել է կոշիկներ պլատֆորմի վրա: Այսօր Salvatore Ferragamo-ից օգտվում են մեծ թվով աստղեր`Անջելինա Ջոլին, Եվա Մենդեսը, Ջեսիկա Ալբան, Էշլի Գրինը, Լանա Դել Ռեյը, Լեդի Գագան, Րիհաննան:
  • Նոր հավաքածու UGG Australia-ից
    Նոր հավաքածու UGG Australia-ից
    Նոր հավաքածու UGG Australia-ից UGG Australia ապրանքանիշը ներկայացնում է նոր հավաքածու "I Do!" անվամբ: Հավաքածուն ներառում է իր մեջ 2 մոդել` UGG-Bailey Bling Do! և  Sparkles I Do! Առաջին մոդելը իրենից ներկայացնում է ոսկեգույն UGG-ի , որը զարդարված է մեծ Swarovski բյուրեղներով, այն նրանց հաղորդում է ավելի տոնական տեսք: Երկրորդ մոդելը կլասիկ ոճի է` Classic Sparkles: Նոր հավաքածուում ներառված է նաև ճերմակ մորթյա հողաթափեր կապույտ ժապավենով:
    Քայլի Մինոուգը և Սալմա Հայեկը ընտրել են նույն զգեստը
    Քայլի Մինոուգը և Սալմա Հայեկը ընտրել են նույն զգեստը
    Քայլի Մինոուգը և Սալմա Հայեկը ընտրել են նույն զգեստը Քայլի Մինոուգը և Սալմա Հայեկը ներկայացել են տարբեր միջոցառումների միևնույն զգեստով: Զգեստը ընտրված էր Stella McCartney-ի 2013 հավաքածուից: Մինոուգը դեղին գույնի շքեղ զգեստը կրել է իր գրքի` "Kylier Fashion" շնորհանդեսի ժամանակ, իսկ Հայեկը սև զգեստով հանդես է եկել British Fashion Awords միջոցառմանը: Դե ինչ, դիտենք լուսանկարները:
    Րիհաննայի նոր բույրի շնորհանդեսը
    Րիհաննայի նոր բույրի շնորհանդեսը
    Րիհաննայի նոր բույրի շնորհանդեսը Վերջապես տեղի ունեցավ Րիհաննայի թվով երրորդ` Nude by Rihanna, բույրի շնորհանդեսը: Րիհաննան շնորհանդեսին ներկայացավ գեղեցիկ ճերմակ զգեստով և Tom Ford-ի կողմից` սև, դասական կոշիկներով: Թեթև ժանյակե զգեստը չէր պարտադրում արտահայտիչ շպար, այդ իսկ պատճառով Րիհաննան սահմանափակվել է շականակագույն շրթներկով և սևաներկով: Ինչ վերաբերում է երգչուհու սանրվածքին,  այն ռետրո ոճի մեջ էր:
    Նոր տարին, նոր բույրով
    Նոր տարին, նոր բույրով
    Նոր տարին, նոր բույրով el.am-ը ներկայացնում է մի քանի նոր և օրիգինալ օծանելիքներ իսկական տղամարդկանց և նորաոճ կանանց համար... Արական սեռի ներկայացուցիչներ ուշադրություն. Ferrari Red Power Սիրում ես արագություն, այդ դեպքում քեզ դուր կգա Ferrari մակնիշի նոր Red Power հոտը։ Սա բերգամոտի, սիցիլիական նարնջի,սպիտակ մուշկի, պաչուլիի, կարմիր պղպեղի և քարդամոնի թարմ համադրություն է։ Ի դեպ, օծանելիքի շշի խիստ ֆորմաները մշակել է հայտնի ֆրանսիացի դեզայներ Տիերի դե Բաշմակօֆը, ով զբաղվում է Cacharel, Cartier, Cerruti, Bvlgari, Chaumet բրենդների համար կաշվե իրերի և ժամաույցների դիզայնով։ Iceberg Burning Ice Այս նոր հոտը երկու տարերքների կրակի և ջրի միախառնումն է։ Սկզբում այն թարմացնում է օշարակի, բերգամոտի, խնձորի և քարդամոնի մոտիվներով, իսկ որոշ ժամանակ անց, տաքացնում մուսկատյան եղեսպակի, պաչուլիի և վանիլի նոտաներով։ Zippo The Original Silver Վերջին նորամուծությունը կնախընտրեն վինտաժային ակսեսուրներ սիրող տղամարդիկ։ Այս նոր հոտը խենթացնում է քաշմիրի և պաուչիլիի տերևների նուրբ համադրությամբ։ Հեաքրքիր է, որ օծանելիքը բացվում է նույն հանրահայտ «մատի շարժումով», ինչպես և Zippo կրակայրիչները։ Անդրադառնանք կանանց Agent Provocateur Pétale Noir Agent Provocateur-ի նպատակն է գայթակղել և խենթացնել։ Այս հոտի հիմնական բաղադրության մեջ մտնում են շուշանի, մանուշակի, հակինթի, մաշկի և տաբակի երանգները։ Այս բույրը արտառոց է նրանով, որ պարունակում է այսպես կոչված «Սատանու թարթիչներ» բույսի էքստրակտ։ Flowerbomb Christmas Edition 2013 from Viktor & Rolf Սա Viktor & Rolf -ի կողմից Սուրբ ծննդյան առթիվ նոր բույր է։ Հասմիկի, ֆրեզիայի, Կատտլեա տեսակի օրխիդեայի և թեյի տերևների միախառնումից ստացված հոտը կնախընտրեն բիզնես–լեդիները։ Bottega Veneta Eau Legere Bottega Vneta Eau Legere հետաքրքիր ծաղկային բույր է, որի վերին նոտաները վարդագույն պղպեղն ու բերգամոտն են, սրտի նոտաները հասմիկն ու գարդենիան են, իսկ բազայինը` կաղնու մամուռը և մուշկը։ Կարծում ենք, որն էլ, որ ընտրեք այս երեք օծանելիքներից, կհասնեք ցանկալի արդյունքի։ Ձեր բույրը այլևս երբեք չի մոռացվի։
    Բուրմունք, որը ճանաչում ես կուրորեն. Ֆրենսիս Քուրքջյան
    Բուրմունք, որը ճանաչում ես կուրորեն. Ֆրենսիս Քուրքջյան
    Բուրմունք, որը ճանաչում ես կուրորեն. Ֆրենսիս Քուրքջյան Աշխարհի ամենահայտնի պարֆյումերներից մեկը` Մեյսոն Ֆրենսիս Քուրքջյանը վերջերս թողարկեց արևելյան հոտերով օծանելիքների իր հավաքածուն` նվիրելով անվանումները մետաքսին, քաշմիրին և թավիշին։ Oud Cashmеre Mood, Oud Silk Mood և Oud Velvet Mood օծանելիքների բույրերի խաղերը նման են հարեմներում ընդունված խաղերին, երբ տղամարդու աչքերը փակում են մետաքսյա կտորով և ուղղորդում ձայնով։ Oud Silk Mood մետաքսյա քնքուշ հպումը երազել է տալիս բուլղարական վարդի և երիցուկի մասին, որոնք միախառվելով ստեղծում են արոմաթերապեվտիկ դուետ։ Խորը և թանձր ձայնով գերում է զաֆրանի, քաշմիրի և ամբրի  եռյակը` Oud Velvet Mood–ում։ Իսկ ամենաբամբ ու խռպոտ, բայց միևնույն ժամանակ տաք ձայնը պատկանում է Oud Cashmere Mood–ին։                                                                                                                                                                        Երեք հոտերում էլ տղամարրդու հիմնական դերը կատարում է լաոսի խեժը, որը ծանոթ է ուղղակի Oud կոչվող օծանելիքների առաջին հավաքածուից։
    Ետդարձ դեպի ապագա
    Ետդարձ դեպի ապագա
    Ետդարձ դեպի ապագա Louis Vuitton բիժուտերիայի նոր հավաքածուով Մարկ Ջեյքոբսը անդրադառնում է 80-ականների ֆուտուրիզմին։ Louis Viutton նախաշնանային հավաքածուն, որը բաղկացած է կանացի ժանյակե զգեստներից, անթերի կոստյումներից, նավակ կոշիկներից, ամբողջացել է երկրաչափական բիժուտերիայի հավաքածուով։ Նորաձևության տան կրեատիվ տնօրեն Մարկ Ջեյքոբսը անդրադարձել է 80–ականների ոճին, և այն ժամանակ նորաձև ֆորմաներին` կայծակին ու աստղերին։ Նա օգտագործել է կաուչուկ և լեռնային հախճապակի, որոնց միաձուլումը հիշեցնում է անցած դարի ֆուտուրիստ նկարիչների գործերը և ռոք աստղերի զգեստապահարանի էլէմենտները։
    EAR CUFFS: Ավելի քան ականջօղեր
    EAR CUFFS: Ավելի քան ականջօղեր
    EAR CUFFS: Ավելի քան ականջօղեր Յուրօրինակ աքսեսուար, որն թրենդային է ինչպես նորաձև հասարակության առօրյայում, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի մոտ: Cuff-ը դիզայնով հիշեցնում է հնդկական ավանդական ականջի զարդը, որն առաջին անգամ մենք տեսանք դեռևս "հնդկական" Chanel Paris-Bombay ցուցադրության ժամանակ:  
    Estée Lauder նոր բուրմունք
    Estée Lauder նոր բուրմունք
    Estée Lauderնոր բուրմունք Մոտակա աշնանը Estée Lauder-ը պատրաստվում է սեփական օծանելիքի թողարկմամբ, որը կրելու է  "Modern Muse" անվանումը։ Ապրանքանիշի թողարկած վերջին բուրմունքը 2003 թ–ի Beyond Paradise–ն էր։ Այսօր, ոգեշնչվելով 1953թ-ի Youth-Dew-ի առաջին օծանելիքի պատմությամբ, բրենդը որոշել է վերադարձնել իր նախկին համբավը։ "Modern Muse" նոր հոտը ստեղծված է ինքնավստահ, սեփական ճակատագիրը կերտող կնոջ համար։ «Բույրը փոխանցում է ինքնուրույնության և ինքնավստահության զգացումը»,– ասում է Estée Lauder–ի տնօրեն Ջեյն Հերցմարկ Հուդիսը։ Օծանելիքի գովազդային արշավի դեմքը ամերիկուհի թոփ մոդել Արիզոնա Մյուզն է։ Ֆոտոշարքը անց է կացվել Նյու Յորքի Սողոմոն Գուգգենհայմի անունը կրող թանգարանում։ Ֆոտոշարքին հետևելու է նաև տեսահոլովակը, որը լինելու է հին հունական դիցաբանության մոտիվներով։

Get Adobe Flash player

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Khachatur Hakopov

    Լուսանկարիչ
    Լուսանկարիչ
    Pargev Aydinyan

    Լուսանկարիչ
All Columnists