ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԷԼ-Էլիտար Կյանք ամսագրի առաջին համարը լույս է տեսել 2004թ. հունվարի 31-ին`շուրջ մեկ տարի տևած մեծ և հետաքրքիր աշխատանքի արդյունքում: Ստեղծել առաջին հայկական սնդուսափայլ ամսագիրը, որն բովանդակությամբ և արտաքինով պիտի մրցակցեր շուկայում առկա օտարալեզու բազմաթիվ հայտնի ամսագրերի հետ. սա էր ամսագրի քաղաքականությունը: Նորաձևություն, գեղեցիկ ապրելակերպ, հայտնի և հեղինակավոր հայերի, նաև ռուսական շոու-բիզնեսի աստղերի հետ հարցազրույցներ, ակտուալ թեմաների և իրադարձությունների քննարկումներ, լրագրողական հետաքննություններ, Երևանի ժամանցային կյանքը ներկայացնող անդրադարձեր. այսպիսին էր ամսագրի ուղվածությունը, ամսագիր, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ հայ առաջադեմ երիտասարդության լավագույն ուղեցույցն ու ուղեկիցը:
2005թ նոյեմբերին ԷԼ-Էլիտար Կյանք ամսագրը վերանվանվեց ԷԼ Style, որին զուգահեռ ստեղծվեց նաև Elite Life ամսագիրը` նախատեսված տարիքային ավելի բարձր խմբի համար:
2008թ-ի ավարտին ԷԼ Style-ի խմբագրական խորհուրդը որոշեց փոփոխել ամսագրի ո’չ միայն արտաքին տեսքն ու տարբերանշանը` ԷԼ Style, այլև հիմնական ուշադրությունը կենտրոնացնել ամսագրի երկու գլխավոր ուղվածություններին` ոճ և fashion հասկացություններին:
