Elite Life Fair 2010
Elite Life ընկերությունը, որը շուրջ 7 տարի հրատարակում է Elite Life ամսագիրը և հանդիսանում է հայաստանյան բարձրաշխարհիկ կյանքի մի մասը, ձևավորված ավանդույթի համաձայն, 2010 թվականի հոկտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում արդեն 3-րդ անգամ կազմակերպեց Elite Life Fair շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսը: Ինչպես և նախորդ տարիներին, Elite Life Fair ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես շքեղ ավտոմեքենաներ և զբոսանավեր, էլիտար բնակարաններ, թանկարժեք զարդեր, քարեր, բարձրակարգ տեխնիկա և բարձրորակ սպասք, այնպես էլ, համապատասխան բարձրակարգ ծառայություններ: